ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Որպես ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի «Անգլերեն» առարկայի չափորոշչի և ծրագրի այլընտրանք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակը, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով, որքան էլ որ այն անթերի լինի: Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների, և΄ դասավանդողների համար` շնորհիվ ժամանակակից ՏՏ միջոցների արդյունավետ գործածման:

Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը) համապատասխանում է ԿԳ նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:
Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելն օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի առարկայական գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգը նկարագրված է ծրագրի «Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը» ենթաբաժնում:

Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:
Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:

Ընդհանուր նպատակը

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, անգլիախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Խնդիրները

Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1, 9-րդ դասարանի վերջում`-A2.2) խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:

Ըստ կրթական աստիճանների սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները)

Ուսումնական միջավայրը

Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Անգլերենի դասարանական խմբերը ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր մակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով իսկ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով աշխատող դասարաններում`նոթբուքերով:

Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:
Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ