ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Նյութերը նախատեսվում են աստղագիտությամբ հետաքրքրվող սովորողների համար, ովքեր հանրամատչելի ձևով կծանոթանան բնության մեջ պարզ և միաժամանակ բնական երևույթների ընդհանուր օրինաչափություններին, կգիտակցեն աշխարհում սեփական տեղը: Կուսումնասիրեն անկենդան և կենդանի բնությունների կապը՝ ինչից են կազմված մարմինները և նյութերը,ինչու և ինչպես են շարժվում երկնային և տիեզերական մարմինները, ինչ է երևույթը, մոդելը, հիպոթեզը, օրենքը, տեսությունը, բնական երևույթները, ուսումնասիրության ինչ մեթոդներ կան և ինչպես են դրանք օգտագործվում, ֆիզիկայի որ օրենքներն են համարվում հիմնական, դրանցից որոնք են, որ կիրառելի են և´ երկրային, և´ տիեզերական մարմինների համար, ինչ նպատակով են կատարվում տիեզերական թռիչքները և ստեղծվում ուղեծրային կայաններ:
Ֆիզիկան մեկուսացված գիտություն չէ, այն սերտորեն կապված է քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, աստղագիտության հետ: Հատկապես ֆիզիկան կապված է աստղագիտության հետ. չէ՞ որ ֆիզիկայի օրենքները ճիշտ են ոչ միայն Երկրագնդի վրա, այլև նրա սահմաններից դուրս: Ֆիզիկան զարգանում է աստղագիտական տվյալների վրա: Աստղագիտությունը Տիեզերքի ֆիզիկան է:
Ֆիզիկան փորձերի գիտություն է, օրենքները հիմնվում են փորձնական ճանապարհով ստացված փաստերի հիման վրա: Օգտագործելով դպրոցական լաբորատորիայի ֆիզիկական սարքերը` դիտվում են բազմազան երևույթներ, նախագծվում և կատարվում են փորձեր, մշակվում են արդյունքները, ապացուցվում կամ մերժվում են վարկածները, ձևակերպվում են փորձի արդյունքները աղյուսակի, գրաֆիկների կամ դիագրամների միջոցով:
Բնության ուսումնասիրության և ֆիզիկայի զարգացման ընթացքում եղել են շատ նվաճումներ, սակայն շատ բաներ էլ դեռ չեն հայտնաբերվել՝ բնության ուսումնասիրությունը տարրական մասնիկների, ատոմների միջուկի մակարդակով, պլազմայի ֆիզիկա, էներգիայի նոր աղբյուրների ստացում և այլն:
Բոլոր փիլիսոփայական և կրոնական համակարգերը ձգտում են գիտակցել մարդու դերը Տիեզերքում և գտնել դրա օրենքները հենց մեր մեջ:
Ինչպես արտահայտել է գերմանացի փիլիսոփա ԷմանուելԿանտը (1724-1804), «Երկու բան լցնում է հոգին նոր և ավելի մեծ զարմանքով ու ակնածանքով, որքան հաճախ ու երկար մտածում եմ դրանց մասին` աստղային երկինքը գլխավերևում և բարոյական օրենքը՝ իմ մեջ»:
Տիեզերքը (բնությունը) մեզ շրջապատող աշխարհն է, մեր գոյության միջավայրը, այն ամենը, ինչը տեսնում ենք կամ կարող ենք զգալ մեր շուրջը, ինչը մենք գիտենք, և անգամ այն, ինչը այսօր դեռ գտնվում է մեր իմացության սահմաններից դուրս: «Տիեզերք» հասկացությունը ներառում է իր մեջ և մեզ՝ որպես բնության մի մասնիկ:
Մարդը բնության օբյեկտ է, նա կազմված է անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից: Նա կարող է շարժվել, ենթարկվում է գրավիտացիոն և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությանը:
Մարդը բարդ համակարգ է, նրա տարբեր մասերը գործում են համաձայնեցված, շրջապատող միջավայրի հետ փոխազդեցությունը տեղի է ունենում բարդ ֆիզիկական պրոցեսների շնորհիվ:
Մարդը կիրառելով դիտումները, չափումները, էքսպերիմենտները, մոդելները,տեսությունները, ուսումնասիրում և բացատրում է շրջապատող աշխարհը և իրեն այս աշխարհում: Մարդը ուսումնասիրման սուբյեկտ է:
Մարդը նաև իր նմանների՝ հասարակության անդամ է: Իր բարօրության համար նա կիրառում է գիտության նվաճումները: Ընդ որում մարդը պարտավոր է չխաթարել շրջապատող աշխարհի ներդաշնակությունը:

Տիեզերքի ընդհանուր պատկերը
Տիեզերքը կազմված է բազմաթիվ մարմիններից: Այն մարմինները, որոնք շրջապատում են մեզ Երկրի վրա, երկրային մարմիններն են, իսկ այն մարմինները, որոնք Երկրի սահմաններից դուրս են, տիեզերական մարմիններն են: Երկրային մարմինները լինում են անկենդան և օրգանական: Այն, ինչից կազմված են մարմինները, կոչվում է նյութ:
Տիեզերական մարմնիներ են աստղերը, մոլորակները, մոլորակների արբանյակները, աստերոիդները, գիսավորները, ասուպները և այլն:
Իր զարգացման դարերի ընթացքում գիտությանը կուտակել է հսկայական փաստեր, որոնք թույլ են տալիս կազմել որոշակի պատկերացում տարբեր նյութերի բնույթի և մեզ շրջապատող աշխարհի կառուցվածքի մասին: Բոլոր մարմինները կազմված են նյութի հատկությունները կրող փոքրագույն մասնիկներից-ատոմներից, իսկ ատոմներ անբաժանելի չեն՝ նրանք կազմված են էլ ավելի մանր մասնիկներից: Դրանց ուսումնասիրությամբ զբաղվում է տարրական մասնիկների ֆիզիկան: Երկրի սահմաններից դուրս նյութի ուսումնասիրությամբ զբաղվում է աստղագիտությունը: Երկիր մոլորակից դիտումներով հասանելի են տարբեր օբյեկտներ, ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր: Համեմատաբար մեզ մոտ մարմիններն են Լուսինը, Արևը, մոլորակները, որոնք ամենապայծառ երկնային մարմիններն են մեր երկնքում: Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտունը իրենց արբանյակներով, մի քանի տասնյակ հազար փոքր մոլորակներ (կամ աստերոիդներ) անսահման քանակությամբ գիսավորներ և երկնաքարեր կազմում են Արեգակնային համակարգը: Նրա կենտրոնում գտնվում է Արեգակը, որի ձգողությունը ստիպում է մոլորակներին պտտվել նրա շուրջը համարյա շրջանային ուղեծրերով:
Արեգակը մեր համակարգի ամենազանգվածեղեն մարմինն է, նրա լույսի և ջերմության գլխավոր աղբյուրը: Տիեզերքի համարյա ամբողջ տեսանելի նյութը կենտրոնացված է Արեգակի նման հսկայական ինքնալուսավորվող գազային գնդերում՝ աստղերում: Նրանցից շատերում մշտապես տեղի են ունենում մի քիմիական տարրի փոխակերպումը մեկ այլ, ավելի մեծ զանգված ունեցող տարրի: Սա նյութերի փոխակերպման կարևորագույն պրոցեսներից մեկն է: Տիեզերքի համար բնութագրական է այն, որ ավելի փոքր կազմավորումները` աստղեր, մոլորակներ, մտնում են ավելի խոշոր կառույցների մեջ` մոլորակային համակարգեր, աստղերի կուտակումներ: Հայտնի են մի քանի տասնյակից մինչև հարյուր հազարավոր աստղերի կուտակումներ: Հսկայական թվով համակարգերի և հարյուր միլիոնավոր աստղերի միջաստղային գազի և փոշու հետ միասին կազմում են աստղային համակարգեր՝ գալակտիկաներ՝ Տիեզերքի կարևորագույն կառուցվածքային տարրեր: Մեր Գալակտիկայի համեմատաբար ավելի պայծառ մասը, որը երևում է մութ, պարզ գիշերով, կոչվում է Ծիր Կաթին: Փաստորեն այն ամենը, ինչ հնարավոր է տեսնել երկնքում անզեն աչքով, պատկանում է մեր Գալակտիկային:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ