ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Մեր ժամանակներում դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որը չգնա տեխնոկրատացման: Կրթության կազմկերպման գործում այսօր ՏՀՏ գործիքները, կրթական նպատակներով կիրառվող սոցիալական ցանցերը դարձել են անհրաժեշտ ու պարտադիր պայման: Բացի նրանից, որ այսպիսի մոտեցումն առավել հարմար է տեղեկատվություն ստեղծելու, պահելու, ընդունելու և փոխանցելու համար, այն նաև ժամանակի և տարածության խնդիրն է լուծում՝ մատչելի դառնալով մի շարք սոցիալական խմբների` ծնողների, դասվանդողների, տեսչության համար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությունն ամբողջական, տեսանելի ու չափելի է դառնում mskh.am սոցիալական ցանցում՝ բաժիններով և ենթաբաժիններով: Այս սոցիալական ցանցը երկու հազար սովորողների, նրանց ծնողների ու դասավանդողների համար ներկայանալու, ներկայացնելու, ծանոթանալու ու ծանոթացնելու, կարծիքների փոխանակման ու քննարկման, հաշվետվությունների, սովորողի ամենօրյա գործունեության բոլոր ձևերին հետևելու լավագույն գործիքն է: Եթե հաշվի առնենք օրական մուտքերի թիվը mskh.am (անցնում է երեք հազարի սահմանը), ապա կարելի է ասել, որ այն ոչ միայն կրթահամալիրցու սոցիալական տարածքն է, այլ մեր կրթությամբ հետաքրքրված հարյուրավոր մարդկանց:

Կրթահամալիրի սոցիալական աշխատողը

Արդեն մի քանի տարի է կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ կրթահամալիրում հաջողությամբ գործում է սոցիալական աշխատանքի կազմակերպման նոր մոդելը: 5-12-րդ դասարանցիները ունեն դասարանի պատասխանատուներ՝ կազմակերպիչներ, ովքեր մի մասով իրականացնում են դասղեկի (ուսումնական գործընթացի վերահսկում), իսկ մույս մասով` սոցիալական աշխատողի (սովորողի սոցիալականացում) գործառույթներ: Նրանց մի մասը մասնագիտությամբ սոցիալական աշխատողներ են, իսկ մյուս մասը գործընկերների հետ մշտապես փորձի փոխանակման մեջ է: Այս կառույցը գործառույթների որոշակի փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ընձեռում ունենալու կրթության ոլորտում գործող սոցիալական աշխատողի արդյունավետ կառուցվածքային համակարգ ու նոր աշխատատեղեր: Սոցիալական աշխատողը (կազմակերպիչը) կրթահամալիրի մյուս մանկավարժական աշխատողների նման իր աշխատանքը կազմակերպում է mskh.am սոցիալական ցանցի` կայքի, ենթակայքերի, Live@Edu Email համակարգի (էլեկտրոնային փոստի), Skydrive-ի (էլեկտրոնային թղթապանակի), սովորողի, դասավանդողի ուսումնական բլոգների մշտական կիրառմամբ: ՏՏ միջավայրն ու գործիքներն արդյունավետ են դարձնում մասնագետի աշխատանքը, որի հիմնական գործառույթներն են ծնող-դասավանդող-սովորող կապի ապահովվումը, սովորողի, այդ թվում` հատուկ կարիքներով երեխաների ներառմանն ու սոցիալականացմանն ուղղված աշխատանքները, սովորողների հետ ուսումնական խմբային նախագծերի մշակումն ու իրականացումը, դժվար իրավիճակներում գտնվող երեխաների հետ աշխատանքը, հասարակական նախագծերի իրականացումն ու դրանում շահառուների ներգրավվածությունը, մի շարք սոցիալական, հասարակական կառույցների հետ աշխատանքը: 

Ընդունված է, որ հանրակրթական դպրոցների սոցիալական աշխատողները, որպես կանոն, աշխատում են հատուկ կարիքներով երեխաների, նրանց ընտանիքների հետ, հենց դրանով առանձնացնում նրանց միջավայրից: Սա ներառական կրթության կազմակերպման հակասություններից մեկն է: Իսկ դպրոցում սովորում են և´ արտակարգ ունակությամբ, և´ հատուկ կարիքներով, սոցիալական տարբեր խնդիրներով, դժվար իրավիճակներում գտնվող երեխաներ.  իրական ներառումը վերաբերում է բոլոր սոցիալական խմբերին, դպրոցի սոցիալական աշխատողը պիտի արձագանքի սովորողների սոցիալական բոլոր խնդիրներին: Սոցիալական աշխատանքի կրթահամալիրային մոդելը հնարավոր է դարձնում դա:

Ինչպե՞ս է mskh.am սոցիալական ցանցը դառնում կրթահամալիրի սոցիալական աշխատողի (կազմակերպչի) արդյունավետ աշխատանքային գործիք և գործունեության դաշտ:

  • Տունայցը անհրաժեշտության դեպքում փոխարինվում է հեռավար (առցանց) ուսուցմամբ: Սոցիալական աշխատողը (կազմակերպիչը) հետևում է, որ էլեկտրոնային ուսումնական առաջադրանքների փաթեթը հասնի սովորողին, կատարած առաջադրանքը ժամանակացույցի համաձայն հասանելի լինի դասավանդողին, ծնողին, դպրոցի ղեկավարին: 
  • Սովորողի առցանց մասնակցությունը (Skype-ով, TV դաս, քննարկում) ուսումնական պարապմունքի պարտադիր բաղկացուցիչներից է: Սոցիալական աշխատողը (կազմակերպիչը) հետևում է սովորողի տեղեկացնանը, մասնակցությանը:
  • Առցանց, էլեկտրոնային փոստով կազմակերպվում են նաև ծնողական սեմինարը, քննարկումը: Սոցիալական աշխատողը (կազմակերպիչը) հետևում է ծնողի տեղեկացմանը, մասնակցությանը, անհրաժեշտության դեպքում ինքն է կազմակերպում առցանց քննարկում, տրամադրում նյութեր:
  • Էլեկտրոնային մատենավարություն: Կան բաժիններ, որոնք լրացնում կամ տեղեկատվության հավաքման աշխատանքներին հետևում է (անձնական տեղեկատվություն, ծնողի ուղղված տեղեկատվություն, կրթական հատուկ կարիքի գնահատում, սովորողի սոցիալական, առողջական վիճակի մասին տեղեկատվություն) սոցիալական աշխատողը (կազմակերպիչը): Ըստ տեղեկատվության բովանդակության, էլեկտրոնային մատենավարությունը հասանելի է ոչ բոլոր խմբերին: 

Սա նշանակում է, որ սոցիալական աշխատողը կարողանում է հաղթահարել ժամանակի և տարածության պատճառով ստեղծվող սահմանափակումները, ՏՏ միջոցներով ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում շփումը, ավելի արդյունավետ` համագործակցությունը: 

 


 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լուսինե Ալեքսանյան | 2012-11-12 15:04:10
2. Կազմակերպիչը մասնագիտություն չէ, այն գործառույթների ամբողջություն է, և որպես կազմակերպիչ կարող են աշխատել տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ: Ինչ վերաբերում է «տեխնոկրատիա» տերմինին, ահա մի օրինակ՝ http://hetq.am/arm/interviews/11601/galiq-tekhnologiakan-hamakargi-himqum-ynkats-en-manipulyacian-ev-hamozelu-arvesty-arma: Ինչ վերաբերում է ոճին, ամեն ոք ունի իր ոճը: Եվ վերջում` ով ասաց, որ սա գիտական կամ մասնագիտական հոդված է:
Լուսինե Ալեքսանյան | 2012-11-12 14:59:05
1. Հարգելի Հակոբ Մարտիրոսյան, աշխատանքի բերումով ամենաանմիջական կապը ունեմ սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի հետ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2001 թվականից աշխատում եմ որպես սոցիոլոգ և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հայցորդ եմ: Իմ հաղորդման մեջ փորձել եմ ցույց տալ ոչ թե այդ երկու տերմինների, այլ կենդանի աշխատանքի բովանդակային կապը:
Հակոբ Մարտիրոսյան | 2012-11-11 16:39:03
Ինձ, որպես ընթերցողի, հետաքրքիր է, թե արդյո՞ք այս հոդվածի հեղինակը կապ ունի սոցոլոգիայի կամ սոցիալական աշխատանքի ոլորտի հետ: Սոցիալական աշխատող և դպրոցի կազմակերպիչ տերմինները միմյանց հետ որևէ բվանդակային ու մասնագիտական կապ չունեն: «Տեխնոկրատիա» տերմինը վերաբերում է քաղաքական և պետական կառավարման համակարգին: Այն կրթության ու սոցիալական ոլորտի հետ կապ չունի: Բացի այդ, որպես մասնագիտական հwդված, այն զուրկ է գիտական մտքին բնորոշ ոճից ու շարահյուսությունից: Իսկ «Դպիրը» խմբագիր ունի՞:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ