ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Մակտուբ

Սկիզբը

«Երբ դու անցնելիս կլինես քո ճանապարհը, մի դուռ կգտնես, վրան՝ մի արտահայտություն,- հայտարարեց ուսուցիչը,-վերադարձի'ր ինձ մոտ և հայտնի՛ր, թե ինչ է ասում այդ արտահայտությունը»: Աշակերտն ամբողջ էությամբ տրվեց որոնումներին, և մի օր էլ հասավ դռանը ու այնուհետև վերադարձավ վարպետի մոտ: «Այնտեղ գրված էր. «Դա անհնար է»,- հայտնեց աշակերտը: «Դա պատի՞ վրա էր գրված, թե՞ դռան»,- հարցրեց ուսուցիչը: «Դռան վրա»,- պատասխանեց աշակերտը: «Լավ, ձեռքդ դի'ր դռան բռնակին և բացի′ր այն»: Աշակերտը ենթարկվեց: Քանի որ արտահայտությունը դռնով էր գրված, այն ճանապարհ տվեց այնպես, ինչպես դուռն ինքը կտար: Երբ դուռն ամբողջությամբ բաց էր, նա այլևս չէր կարող տեսնել արտահայտությունը. և նա ներս մտավ:

Ուսուցիչն ասաց. «Փակի'ր աչքերդ: Եթե անգամ աչքերդ բաց լինեն, պատկերացրու հետևյալը՝ թռչունների երամ քամու դեմ: Հիմա ինձ ասա, թե քանի թռչուն տեսար՝ հի՞նգ, տասնմե՞կ, տասնվե՞ց: Անկախ նրանից, թե պատասխանն ինչ է, իսկ ցանկացած մարդու համար դժվար է ասել՝ քանի թռչուն ինքը տեսավ, այս ոչ մեծ գիտափորձի մեջ մի բան հաստատ պարզ է դառնում: Դու կարող ես պատկերացնել թռչունների երամը, բայց երամի թռչունների քանակը քո կառավարմանը ենթակա չէ: Պատկերը դեռ լիովին պարզ է, հստակորեն արտահայտված, ճշգրիտ: Դա էլ պիտի լինի հարցի պատասխանը: Ո՞վ կորոշի, թե քանի թռչուն պիտի հայտնվի ներկայացված ֆոնին: Ոչ դու»:

Մի մարդ որոշեց այցելել ճգնավորին, ով ըստ պատմածների, ապրում էր Սցետի վանքից ոչ հեռու: Անապատում ապարդյուն թափառելուց հետո նա վերջապես գտավ ճգնավորին: «Ես ուզում եմ իմանալ, թե հոգևոր զարգացման ճանապարհին որը պիտի լինի իմ առաջին քայլը»,- ասաց նա: Ճգնավորը մարդուն տարավ մի ոչ մեծ ջրհորի մոտ և ասաց, որ նա ջրի մեջ նայի իր պատկերին: Մարդը փորձեց դա անել, բայց ճգնավորը ջրի մեջ մի քար նետեց, և ջրի մակերևույթն ալեկոծվեց: «Եթե դու պիտի շարունակես քարեր նետել, ապա ես չեմ տեսնի իմ դեմքը ջրի մեջ »,- ասաց մարդը: «Նույն կերպ էլ, ինչպես անհնար է մարդու համար տեսնել սեփական դեմքը անհանգիստ ջրերում, այդպես էլ անհնար է փնտրել Աստծուն, եթե միտքը տարված է փնտրտուքով,- հայտնեց ճգնավորը:- Դա առաջին քայլն է»:

Ժամանակի ընթացքում, երբ ճանապարհորդը Դզեն մեդիտացիայի պրակտիկա էր անցնում, նրա ուսուցիչը մի անգամ գնաց դոդջոյի մի անկյուն (որտեղ գտնվում էին նրա աշակերտները), և վերադարձավ եղեգնյա ձողով: Նրա ուսանողներից մի քանիսը, ովքեր չէին կարողանում լավ կենտրոնանալ, ձեռք բարձրացրին: Ուսուցիչը մոտեցավ նրանցից յուրաքանչյուրին և ձողով երեք անգամ հարվածեց ամեն մեկի մեջքին: Երբ ճանապարհորդը դա առաջին անգամ տեսավ, համարեց միջնադարյան մնացուկ և անհեթեթություն: Ավելի ուշ նա հասկացավ, որ հաճախ անհրաժեշտ է հոգևոր ցավը փոխադրել նյութական հարթություն, որպեսզի ընկալելի լինի այն չարիքը, որ ստեղծում է ցավը: Սանտյագո տանող ճանապարհին նա սովորեց այն վարժությունը, որն իրենից ներկայացնում է մատնեմատով մեծ մատի մաշկը ճանկռելն ամեն անգամ, երբ գլխում ինքն իրեն քննադատող մտքեր են: Բացասական մտքերի սարսափելի հետևանքները նկատելիորեն ուշ են հասկացվում: Բայց այդպիսի մտքերին ֆիզիկական ցավի մեջ վերարտադրվել թույլատրելով՝ մենք ընդունակ ենք դառնում հասկանալու այն վնասը, որ նրանք առաջացնում են: Եվ այնուհետև մենք կարող ենք դրանք հեռու վանել:

Երեսուներկուամյա հիվանդը եկավ թերապևտի՝ Ռիչարդ Կրոուլի մոտ: «Ես չեմ կարողանում չծծել իմ մեծ մատը›,- գանգատվեց նա:- Շատ մի' տարվեք դրանով,- ասաց Կրոուլին:- Բայց ամեն օր տարբե՛ր մատներ ծծեք»: Հիվանդը փորձեց անել այն, ինչ հանձնարարված էր: Բայց ամեն անգամ, երբ նա ձեռքը մոտեցնում էր բերանին, պետք է գիտակցված ընտրություն կատարեր, թե որ մատը դարձներ այդ օրն իր ուշադրության առարկան: Մինչ շաբաթը կավարտվեր, սովորությունը բուժվեց: «Երբ արատը սովորություն է դառնում, նրա հետ գործ ունենալը դժվարանում է,- ասաց Ռիչարդ Կրոուլին:- Բայց եթե դա մեզ պետք է նոր հարաբերությունների ձևավորման, նոր որոշումների և ընտրությունների կայացման ժամանակ, մենք հասկանում ենք, որ դա մի մեծ ջանք չէ»:

Հին Հռոմում խորաթափանց կանանց մի խումբ, որ հայտնի էր Սիբիլլաներ անունով, գրեց ինը գիրք, որը գուշակում էր Հռոմեական կայսրության ապագան: Նրանք գրքերը բերեցին Տիբերիուսի մոտ: «Ի՞նչ արժեն դրանք»,- հարցրեց հռոմեական կայսրը: «Հարյուր կտոր ոսկի»,- պատասխանեցին Սիբիլլաները: Տիբերիուսը զայրացած վռնդեց նրանց: Սիբիլլաներն այրեցին գրքերից երեքը և վերադարձան նրա մոտ: «Նրանց արժեքը շարունակում է մնալ հարյուր կտոր ոսկի»,- հայտնեցին նրանք Տիբերիուսին: Նա ծիծաղեց և հրաժարվեց վճարել. ինչ՞ու պիտի ինքը վեց գրքի համար վճարի ինը գրքի արժեքը: Սիբիլլաները դարձյալ այրեցին գրքերից երեքը և վերադարձան մնացած երեք գրքով: «Գինը դարձյալ հարյուր կտոր ոսկի է»,- ասացին նրանք: Տիբերիուսը, հետաքրքրությունից դրդված, որոշեց վճարել: Բայց նա ընդունակ եղավ կարդալու իր կայսրության ապագայի միայն մի մասը: Ուսուցիչն ասաց. «Շատ կարևոր է, որ կյանքում առևտուր չանես, երբ կա հնարավորությունը»:

Երկու րաբբիներ ամեն ինչ անում են, որ հրեաների համար հոգևոր հարմարավետություն ապահովեն նացիստական Գերմանիայում: Երկու տարի շարունակ, անասելիորոն վախեցած, նրանք խուսափում են իրենց հետապնդողներից և տարբեր կրոնական գործողություններ իրականացնում տարբեր խմբերում: Վերջիվերջո նրանք հայտնվում են բանտում: Րաբբիներից մեկը, սարսափած այն մտքից, թե ինչ կարող է պատահել իր հետ, շարունակ աղոթում էր: Մյուսը, սակայն, ողջ օրը քնած էր:- Ինչո՞ւ եք Դուք Ձեզ այդպես պահում,- հարցրեց վախեցած րաբբին:- Որպեսզի պահպանեմ իմ ուժերը: Ես գիտեմ, որ այն ինձ հետո է պետք գալու,- պատասխանեց մյուսը:- Բայց մի՞թե Դուք վախեցած չեք: Չէ՞ որ մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ կպատահի:- Ես մինչև մեր բանտարկվելն էի վախենում: Հիմա, երբ ես ձերբակալված եմ, ինչ մի լավ բան է վախենալ ինձ հետ կատարվելիքից: Վախի համար սահմանված ժամանակն ավարտված է. հիմա հույսի ժամանակն է»:

Ուսուցիչն ասաց. «Կամք: Դա այն է, ինչին մարդիկ երկար ժամանակ կասկածով են վերաբերվել: Ինչքան գործեր ենք մենք տապալում, որովհետև բավարար կամք չունենք և դեռ ինչքա՜ն էլ, որովհետև դրանք վտանգավոր են: Թյուրիմացաբար «կամքի պակաս» համարելու օրինակ. օտարերկրացու հետ զրույցը Մենք հազվադեպ ենք դիմում օտար մեկին՝ զրույց լինի դա, խնդրանք, թե նման մի ուրիշ բան: Եվ միշտ ասում ենք, թե դա լավագույն ճանապարհն է: Այսպիսով, մենք չենք օգնում, և կյանքն էլ մեզ չի օգնում: Մեր անմատչելիությունը մեզ դարձնում է կարևոր և ինքնավստահ: Բայց իրականում մենք թույլ չենք տալիս, որ մեր հրեշտակի ձայնը ուրիշների խոսքի միջոցով իրեն բացահայտի:

Մի ծեր ճգնավոր մի անգամ հրավիրված էր դատի՝ դարի ամենահզոր թագավորի մոտ: «Ես նախանձում եմ սուրբ մարդուն, ով կարող է այդքան քիչ բանով բավարարվել»,- ասաց թագավորը: «Ես նախանձում եմ Ձերդ Գերազանցությանը, ով բավարարվում է առավել քչով, քան ես»,- պատասխանեց ճգնավորը: «Դա ի՞նչ է նշանակում: Այս երկիրն ամբողջությամբ ինձ է պատկանում»,- վիրավորված հայտարարեց թագավորը: «Հենց այդպես է,- պատասխանեց ծեր ճգնավորը,- իսկ ես ունեմ ամբողջ աշխարհի մթնոլորտի, գետերի ու լեռների երաժշտությունը: Ես արև ու լուսին ունեմ, քանզի ես իմ հոգում կրում եմ Աստծուն: Իսկ Ձերդ Գերազանցությունն, այնուամենայնիվ, ունի միայն այս թագավորությունը»:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ