ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուզում եմ ձեզ պատմել...

Նվեր ընդունելն էլ հեշտ գործ չէ


-Ես ափերից դուրս եմ գալիս:

-Քեզ ի՞նչ է պատահել:

-Ինքդ դատիր. այստեղից պետք է գնամ համակուրսեցուս մոտ, պետք է նրան դասախոսությունների համառոտագրումները տանեմ, որոնք նրան շատ պետք են. . . իսկ նա այնքան հեռու է ապրում:

-Լսիր, Դեմիան. . .

-Այո, գիտեմ,-ընդհատեցի նրան,-ուզում ես ինձ ասել, որ ոչինչ էլ «պարտք» չեմ, որ դա անում եմ սեփական ցանկությամբ, որ դա իմ ընտրությունն է և այլն. . . ամեն ինչ գիտեմ:

-Հասկանալի է, որ քո ընտրությունն է:

-Այո, իմ ընտրությունն է: Բայց ես ինձ պարտական եմ զգում:

-Շատ լավ: Չեմ կասկածում, որ քեզ պարտական ես զգում և հասկանում եմ՝ ինչու: Բայց կասկածում եմ, որ գիտես, թե ինչու ես քեզ պարտական զգում:

-Գիտեմ, թե ինչու եմ ինձ պարտական զգում. Խուանը հրաշալի տղա է, և, եթե ինձ ինչ որ բան պետք է, նա միշտ օգնության է հասնում: Կարծում եմ, որ չեմ կարող նրան մերժել:

-Գիտես, կարողը կարող ես: Բայց հարցն այն է. . .

-. . . որ ինձ հուզում է, թե ինչ կմտածի իմ մասին Խուանը:

-Չէ, ավելի վատ: Քեզ հուզում է, թե ինչ կմտածես դու քո մասին:

-Ե՞ս: Ես կմտածեի, որ ամոթ է:

-Կապ չունի, թե դու ինչ կզգաս, կամ չես զգա՝ չուզենալով տանել համոռատագրումները. Միթե՞ արդեն ամոթ չես զգում, որ ալարում ես:

-Կարծում եմ, այո:

-Հասկանում ես, հենց այստեղ է մեղքի զգացողության հարցը: Մարդկությունը տառապում և իր կյանքը թունավորում է, քանի որ օրվա ընթացքում տասներկու ժամ իրեն մեղավոր է զգում սեփական գոյության համար. . . իսկ մնացած տասներկու ժամը թունավորում է մոտիկների կյանքը՝ հրահանգելով, թե նրանք ինչ են պարտավոր անել:

-Ահա, թե ինչ: Արդեն ոչինչ չեմ հասկանում:

. . .. . . . . .. . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . .. . . . ..

-Լսիր, Դեմիան, կլիներ հիանալի, եթե համառոտագրերը տանեիր ընկերոջդ, կատարյալ, եթե դա անեիր հաճույքով, հասկանալի, եթե տանեիր առանց որևէ զգացմունքի, բայց այսպիսի վատ տրամադրությա՞մբ: Չեմ կարծում, որ Խուանը կարող է հանձնել քննությունը՝ պարապելով այդ համառոտագրերով:

-Դա էստեղ ի՞նչ կապ ունի:

-Բանի տեղ մի դիր, կատակ էր: Մտացեցի բախտը «չբերելու» մասին, ինպես դուք եք ասում:

-Չեմ հասկանում՝ ինչ զզվելին ես: Ասացի, որ կտանեմ համառոտագրերը:

-Այո, զզվելի եմ, բայց նրա համար, որ հասկանաս, թե ինչպես ես հայտնվում այդպիսի վիճակներում: Մի հեքիաթ պատմեմ:

Մի անգամ, իր իմաստությամբ հայտնի մահարաջայի հարյուրամյակն էր լրանում: Բոլորը ուրախ էին այդ առիթով, քանի որ շատ էին սիրում իրենց տիրակալին: Այդ օրվա երեկոյան մեծ տոնախմբություն էր նախատեսված, որին հրավիրված էին թագավորության և ուրիշ երկրների ազդեցիկ մարդիկ:

Այդ օրը հասավ, և այն դահլիճի դռների մոտ, որտեղ մահաջարան պետք է հյուրերին ընդուներ, նվերների հսկա սար էր գոյացել:

Ընթրիքի ժամանակ մահաջարան խնդրեց իր ծառաներին նվերները երկու մասի բաժանել՝ կախված այն բանից՝ նվեր բերողի անունը հայտնի, թե ոչ:

Երբ բերեցին աղանդները, տիրակալը հրամայեց ներս բերել երկու կույտերը: Մի կույտում հարյուրավոր և թանկ նվերներ էին, իսկ մյուսում՝ ավելի փոքրում, մի տասնայակի չափ:

Մահաջարան սկսեց բացել առաջին կույտի նվերները և գահի մոտ հրավիրել նվիրողին: Յուրաքանչյուրին նա ասում էր. «Շնորհակալ եմ քեզ նվերի համար, այն վերադարձնում եմ և մենք իրար պարտք չենք»: Եվ նա վերադարձնում էր նվերը, ինչ էլ որ այն լիներ:

Երբ նա վերջացրեց առաջին կույտը, մոտեցավ երկրորդին ու ասաց. «Այս նվերները ես կընդունեմ, քանի որ սրանց ուղարկողները հայտնի չեն, և ինձ ոչ մի բանի չեն պարտավորեցնում, իսկ իմ տարիքում պարտքեր կուտակել արդեն չարժե»:

Ամեն անգամ, Դեմիան, երբ նվեր ես ստանում, այն կարող է պարտքի վերածվել, կախված նվիրողի կամ քո տրամադրվածությունից: Եթե միշտ է այդպես լինելու, ավելի լավ է ընդհանրապես նվեր չստանաս:

Բայց, եթե կարող ես նվիրել, առանց որևէ պատասխանի սպասելու, և նվեր ստանալ, առանց քեզ պարտական զգալու, ապա կարող ես նվիրել կամ ոչ, կարող ես նվերներ ստանալ կամ ոչ, բայց երբեք քեզ պարտական չես զգա: Եվ ամենակարևորը, ոչ ոք չի կարող քեզ պարտք վերադարձնել, քանի որ ոչ մեկը երբեք քեզ պարտական չի լինի:

Խորխեի խոսքերից հետո վատ տրամադրությունս անցավ: Հասկացա, որ պարտավոր չեմ համառատոգրերը տանել ընկերոջս: Հասկացա, որ Խուանը ինձ օգնել է՝ առանց պատասխանի սպասելու: Դեռ ավելին, եթե նա այդ արել է որևէ պատասխան ակնկալելով, նա ցածր մարդ է, ով արժանի չէ իմ օգնությանը: Այսպիսով, ես ոչինչ պարտական չէի և կարող էի անել այն, ինչ ցանկանայի: Ես հրաժեշտ տվեցի Խորխեին և համառոտագրերը տարա Խուանին:


Համառ փայտահատը

-Չգիտեմ, թե ինչ է կատարվում, Հաստլիկ: Համալսարանում գործերս այնպես չեն գնում, ինչպես կուզենայի:

-Ի՞նչը նկատի ունես:

-Տարվա սկզբից առաջադիմությունս նվազում է «դանդաղորեն, բայց հաստատորեն»: Սովորաբար ես ստանում էի յոթեր, ութեր, երբեմն իններ: Բայց վերջին քննաշրջանում ամենբարձր թվանշանս վեցն է եղել: Չգիտեմ, էլ ո´չ ուժ ունեմ, ո´չ ցանկություն, չեմ կարողանում կենտրոնանալ:

-Դե, Դեմիան, պետք է հաշվի առնես, որ արդեն տարեվերջ է: Հնարավոր է քեզ հանգիստ է պետք:

-Ուզում եմ հանգստանալ, բայց մինչև տարվա վերջը դեռ երկու ամիս կա, այնպես որ ինձ չեմ կարող արձակուրդ տալ:

-Երբեմն թվում է, թե քաղաքակրթությանը հաջողվել է մեզ խելքահան անել: Քնում ենք տասներկուսից մինչև ութը, ճաշում ենք տասներկուսից մինչև մեկը, ընթրում՝ իննից մինչև տասը. . .Ստացվում է, որ մեզ ղեկավարում է ժամացույցը, այլ ոչ թե մեր ցանկությունները: Կարծում եմ՝ ինչ որ հարցերում որոշակի կարգ անհրաժեշտ է, բայց մնացած դեպքերում անհասկանալի է, թե ինչու է պետք:

-Ինչ էլ որ ասես, հիմա ինձ ոչ մի կերպ չի կարելի հանգստանալ:

-Բայց դու պնդում ես, որ քո առաջադիմությունը ընկնում է:

- Պետք է, որ մի ուրշ ելք լինի:

Կար-չկար մի փայտահատ, ով ընդունվեց աշխատելու փայտամթերման աշխատանքներում: Աշխատանքի պայմանները լավն էին, աշխատավարձ նույնպես, այնպես որ նա որոշեց երեսը չսևացնել:

Առաջին օրը եկավ բրգադիրի մոտ, ով նրան տվեց կացին և հողաբաժին առանձնացրեց:

Խանդավառված փայտահատը անցավ գործի:

Այդ օրը նա տասնութ ծառ տապալեց:

-Շնորհավորում եմ, -նրան ասաց բրիգադիրը,- այդպես շարունակիր:

Բրիգադիրի գովեստից ոգևորված փայտահատը որոշեց մյուս օրն ավելի լավ աշխատել, դրա համար էլ երեկոյան շուտ պառկեց քնելու:

Առավոտյան առաջինն արթնացավ ու գնաց անտառ:

Չնայած բոլոր ջանքերին, նա տասնհինգ ծառ տապալեց:

«Հավանաբար հոգնել եմ» մտածեց փայտահատը և արևի մայր մտնելուն պես պառկեց քնելու:

Արևի առաջին ճառագայթների հետ նա վեր կացավ, լի վճռականությամբ, որ այդ օրը գերազանցելու է իր ռեկորդը՝ տասնութ ծառը: Բայց այդ օրը կեսն էլ չարեց:

Մյուս օրը նա յոթ ծառ կտրեց, հաջորդ օրը՝ հինգ, հետո ամբողջ երեկոն ծախսեց մի ծառի վրա:

Անհանգստանալով, թե ինչ կասի բրիգադիրը, նա պատմեց ամեն ինչ, միաժամանակ երդվելով, որ աշխատել է անբողջ թափով:

Բրիգադիրը հարցրեց.

-Ե՞րբ ես վերջին անգամ կացինդ սրել:

-Կացինը սրե՞լ: Դրա համար ես ժամանակ չունեի, շատ զբաղված էի ծառ կտրելով:

-Ի՞նչ օգուտ, Դեմիան գործը սկսել մեծ ջանքեր կիրառելով, որոնք շուտով անօգուտ կդառնան: Երբ ես շատ եմ լարվում, ինձ միշտ ժամանակը չի հերիքում ուժերս վերականգնելու:

Հանգստանալը, աշխատանքի տեսակը փոխելը, ուրիշ բանով զբաղվելը՝ հաճախ սրանք մեր աշխատանքային գործիքները սրելն է: Իսկ շարունակել ինչ որ բան անել ուժի միջոցով, հակառակը, անպտուղ փորձ է կամքի լարումով փոխհատուցել կյանքի ինչ որ պահին մարդու չարածը:
 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ