ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուզում եմ ձեզ պատմել

Սեփականատիրական բնազդ

Չգիտեմ, թե ինչու` կյանքիս ինչ-որ պահի գնացել եմ տանջալից ու դժվար ճանապարհով:

Ամեն ինչ սկսվեց ընկերուհուս հանդեպ խանդի նոպայից: Նա գերադասել էր քոլեջի իր ընկերուհիների հետ հանդիպել՝ հետաձգելով մեր հանդիպումը: Այդ պահից սկսած՝ կորստի ու ցավի կանխազգացում հայտնվեց, որը միշտ առաջ է բերում այդ վիճակը:

Հոգեթերապևտի հետ հանդիպման ժամանակ խոսք բացեցի այն մասին, թե որքան կարևոր է կարողանալ հաղթահարել կորուստը, բայց միաժամանակ ինձ շատ վշտացած էի զգում:

- Չեմ հասկանում, թե ինչու պետք է ընկերուհուս կիսեմ իր ընկերուհիների հետ, իսկ ընկերներիս՝ իրենց ընկերուհիների հետ: Այսպես եմ խոսում, որպեսզի ինքս ինձ լսեմ ու հասկանամ, թե ինչ հիմարություն է: Խնդրում եմ, օգնիր ինձ: Երբ ինչ-որ բան ինձ է պատկանում, զգում եմ, որ իրավունք ունեմ վարվելու այնպես, ինչպես ցանկանամ, տամ այն որևէ մեկին, թե չտամ, որքան ժամանակով տամ: Քանի որ այն իմն է:

Խորխեն թեյնիկը մի կողմ դրեց և ահա, թե ինչ պատմեց:

Նա ցրված քայլում էր փողոցով, երբ տեսավ նրան: Դա մեծ, սքանչելի ոսկե շեղջ էր: Արևի ճառագայթներն ուղիղ ընկնում էին նրա վրա և այն տեղերում, որտեղ հպվում էին նրան, նա լցվում էր տարբեր գույներով ու նմանվում ուրիշ գալակտիկայից եկած օբյեկտի, կարծես Ստվեն Սթիլբերգի ֆիլմերից դուրս եկած լիներ:

Նա որոշ ժամանակ հիպնոսացած նայում էր:

«Հավանաբար տեր ունի»,- մտածեց նա:

Նայեց շուրջ բոլորը, բայց ոչ մեկը չերևաց:

Վերջապես մոտեցավ ու ձեռք տվեց. տաք էր:

Շոշափելով նրա մակերևույթը՝ որոշեց, որ նրա փափկությունը և նրբությունը լրիվ համապատասխանում են նրա գեղեցկությանն ու փայլին:

«Ցանկանում եմ, որ այն պատկանի ինձ»,- մտածեց նա:

Շատ զգուշորեն վերցրեց ու գնաց քաղաքից դուրս:

Զմայլված՝ նա անտառ մտավ և հասավ բացատին:

Այնտեղ, ետկեսօրյա արևի տակ, դրեց խոտերին, որպեսզի հիանա նրանով:

«Կյանքում առաջին անգամ մի արժեքավոր բան ունեցա: Ինչ-որ բան, որը ինձ է պատկանում: Միայն ինձ»,- մտածեցին երկուսն էլ միաժամանակ:

Երբ ինչ- որ բան ենք ունենում և հպատակվում ենք, կախման մեջ ընկնելով այդ ինչ-որ բանից, ո՞վ է ում պատկանում, Դեմիան:

Ո՞վ է ո՞ւմ պատկանում։


Խեղճ ոչխարները

Ես խորհում էի հայրերի և որդիների հարաբերությունների մասին:

Ճիշտ էր Հաստլիկը: Յուրաքանչյուր սերունդ աշխարհին նայում է սեփական զանգակատնից: Մենք վիճում ենք մեր ծնողների հետ, ինչպես և ժամանակին նրանք վիճել են մեր տատիկների ու պապիկների հետ, որովհետև չենք կարողանում համաձայնության գալ նույնիսկ մեզ շրջապատող իրականության մասին:

-Գիտես, ես զրուցել եմ ծնողներիս հետ...

-Այո՞:

-Նրանց պատմեցի հավի մասին հեքիաթը:

-Եվ ի՞նչ:

-Սկզբում նրանք այնպես արձագանքեցին, ինչպես որ սպասում էի: Մայրս ասաց, որ ոչ մի կապ չի տեսնում, իսկ հայրս՝ որ համաձայն չէ: Հետո մենք երկար լուռ նստեցինք, և արդյունքում մեր կածիքները արդեն այդքան էլ հակասական չէին:

-Կարողացար վերջապես համաձայնության բերել չհամաձայնվողներին:

-Այո, հենց այդպես: Հեշտ է համաձայնության հասնել, երբ համակարծություն կա: Դժվար է համաձայնության գալ այն հարցերում, որտեղ այն չկա: Մեզ մոտ հանց այդպես էլ ստացվեց:

-Հիանալի է:

-Ամեն դեպքում, խոսակցության վերջում հայրս բացատրեց, որ իրենց կարծիքի հետ պետք է հաշվի նստենք տարիքի, փորձի պատճառով և որ կայնքում կան վտանգներ, որնցից չենք կարող խուսափել, առանց իրենց օգնության և էլի նման բաներ:

-Ւսկ դու ինպե՞ս ես կարծում:

-Որ այդպես չէ: Ես կարող եմ գլուխ հանել համարյա ցանկացած իրավիճակից:

-Բայց նշանակում է, ամեն դեպքում, ոչ ցանկացած իրավիճակի՞ց:

-Հավանաբար...ոչ ցանկացած:

-Բայց այդ դեպքում հայրդ իրավացի է: Դեռ կան վտանգներ, որոնց հանդիպելիս քեզ պետք կգա նրանց օգնությունը:

-Ընդհանուր առմամբ, այո:

-Բայց հարցի այդպիսի դրվածքը քո օգտին չէ:

-Այո, բայց դա ճշմարտություն է:

-Դա ճշմատությո´ւն է: Հիմա մնում է պարզել, թե որքանով է այն ճշմարիտ:

-Այդ ինչպե՞ս:

-Այ, լսիր. . .

Ժամանակին հովիվների մի ընտանիք կար: Նրանց բոլոր ոչխարները միասին ապրում էին մի փարախում: Հովիվները նրանց կերակրում էին, խնամում, արածեցնում:

Երբեմն ոչխարները փորձում էին փախչել:

Այդ ժամանակ գալիս էր հովիվներից ամենատարեցը և նրանց ասում, «Դուք, անգիտակից ու անհնազանդ ոչխարներ, չգիտեք, որ այս փարախից դուրս հովիտը լցված է վտանգներով: Միայն այստեղ, փարախի ներսում միշտ կգտնեք ջուր, սնունդ և, որ ամենակարևորն է, պաշտպանություն գայլերից»:

Սովորաբար այսքանը բավարար էր լինում, որպեսզի սառեր ոչխարների «ազատասիրական ոգին»:

Բայց մի անգամ ոչխար ծնվեց, որը տարբերվում էր մյուսներից: Կարելի է ասել, որ նա անճոռնի ոչխար էր: Նրա մեջ խռովարարի ոգի կար և միշտ համոզում էր ընկերուհիներին՝ փախչել դեպի ազատ դաշտերը:

Տարեց հովվի այցելությունները, որոնց ընթացքում նա զգուշացնում էր դրսում սպասվող վտանգների մասին, ավելի հաճախակի ու երկարատև դարձան: Չնայած դրան ոչխարները ավելի անհանգիստ էին դարձել և, երբ փարախից հանում էին, հետո շատ դժվաությամբ էր հաջողվում նրանց միասին հավաքելը:

Եվ ահա մի գիշեր անճոռնի ոչխարին հաջողվեց մյուսներին փախչել համոզել:

Հովիվները այդ մասին իմացան արևածագին, երբ տեսան քանդված փարախը:

Բոլորը միասին գնացին ծերունու՝ ընտանիքի գլխավորի մոտ, որպեսզի պատմեն իրենց գլխին եկած փորձանքը:

-Նրանք փախել են: Նրանք փախել են,-գոռում էին միասին:

-Խեղճեր...

-Իսկ եթե սովը...

-Իսկ եթե ծարավը. . .

-Իսկ գայլերը...

-Ի՞նչ կլինի նրանց հետ առանց մեզ:

Ծերունին հազաց, քաշեց ծխամորճը և ասաց ողբացողներին.

-Ճշմարիտ է. ի՞նչ կլինի նրանց հետ առանց մեզ: Իսկ որ ավելի վատ է...ի՞նչ կլինի մեզ հետ առանց նրանց...


Սիրո աչքերով

-Ինձ թվում է, որ ծնողներս ծերացել են և կորցրել մտքի պարզությունը:

-Իսկ ինձ թվում է, որ դու սկսել ես նրանց ուրիշ կերպ նայել:

-Ի՞նչ կապ կա այստեղ: Դու ես ասում. «Կա այն, ինչը կա»:

-Սպասիր, հիմա կպատմեմ...

Թագավորը սիրահարվել էր Սաբրինային՝ հասարակ կնոջ, ում հետ ամուսնացավ:

Մի անգամ թագավորը որսի էր գնացել, երբ պալատ եկավ սուրհանդակը և հայտնեց, որ Սաբրինայի մայրը ծանր հիվանդ է: Եվ, չնայած, որ կարելի էր գլխով պատասխան տալ թագավորական կառքը վերցնելու արգելքը խախտելու համար, Սաբրինան վերցրեց կառքը և գնաց հիվանդ մորը տեսության:

Թագավորը վերադառնալով իմացավ պատահածի մասին:

-Ա´յ, թե ինչ է նշանակում աղջկա սերը,- ասաց նա:- Սաբրինան առանց մտածելու պատրաստ է զոհաբերել սեփական կյանքը՝ հիվանդ մորը խնամելու համար: Միթե՞ նա զարմանալի չէ:

Մեկ ուրիշ անգամ Սաբրինան պալատական այգում նստած միգ էր ուտում, երբ թագավորը մոտեցավ: Սաբրինան բարևեց թագավորին և կծեց զամբյուղում մնացած վերջին դեղձը:

-Տեսքից շատ համով է,- ասաց թագավորը:

-Իսկապես համով է,- ասաց Սաբրինան և վերջին դեղձը տվեց թագավորին:

-Ինչպե՛ս է նա ինձ սիրում,- հետո պատմում էր թագավորը:-Նա հրաժարվեց դեղձը ուտելու հաճույքից՝ այն ինձ տալով: Նա ուղղակի հրաշք է:

Տարիներ անցան, և, ով գիտե՝ ինչու, սերը և կիրքը լքեցին թագավորի սիրտը:

Իր ամենամոտ ընկերոջը նա ասաց.

-Նա այդպես էլ չսովորեց իրեն արքայավայել պահել: Միթե՞ նա չխախտեց իմ արգելքը՝ վերցնելով կառքը: Դա դեռ ամբողջը չէ: Հիշում եմ. մի անգամ էլ ինձ կծած խնձոր տվեց:

-Իրականությունը միշտ անփոփոխ է: Կա այն, ինչը կա: Սակայն, ինչպես այս հեքիաթում, մարդը կարող է իրականությունը տարբեր կերպ մեկնաբանել:

Զգույշ եղիր զգացողություններիդ հետ, ասում էր իմաստունը:

Եթե այն, ինչը տեսնում ես, կատարյալ համապատասխանում է այն իրականությանը, որը քեզ ամենահարմարն է, մի´ հավատա աչքերիդ։ 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ