ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Շշմելու ուսումնական աշուն


Աշուն է, պայծառ աշուն, որը մենք միասին հիշարժան ենք դարձնում հոկտեմբերի 20-ից սկսվող և մինչև 28-ը տևող ուսումնական արձակուրդով` մեր հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդություններով, արշավախմբային ու ճամբարային ուսումնական գործունեությամբ, թափառումներով, դպրոցում և բնակավայրերում պարտիզա-պուրակային համատեղ աշխատանքով. ծառատունկի շրջան է: Այս ամենի մասին մենք պատմում ենք կայքում` սիրով, գրավիչ, ինչպես աշունն է գրավիչ` ֆոտոշարեր ենք անում, ֆիլմեր, ուսումնասիրություններ, ռադիոպատումներ, պատմություններ, նոր նախագծերի սկիզբ, նոր մարդիկ, նոր հանդիպումներ: Մեդիաօլիմպիադան ուշադիր հետևում է այս կյանքին:

Հաջողություն ցանկանանք Գեղարվեստի ավագ դպրոցին, որ այսօրվանից իր եռօրյա ուսումնական նախագիծն է անում Ստեփանավանի դենդրոպարկում, Աշտարակում` գործընկեր դպրոցում մեր հեղինակային կրթական ծրագիրը ներկայացնող Միջին դպրոցի, Դպրոց-պարտեզի սովորողներին, հոկտեմբերի 23-ից Արցախ վերապատրաստումների մեկնող ուսուցչական խմբին, հոկտեմբերի 23-ից Արցախի Գանձասարում հավաք անցկացնող կրթահամալիրի պատանեկան ակումբների ղեկավարներին ու սովորողներին, հոկտեմբերի 24-ից Ջավախքում մեր կրթահական ծրագիրը ներկայացնող Տերյանասեր պարմանիների ու պարմանուհիների խմբին, հոկտեմբերի 24-ից Եղեգիսի կիրճով Սելիմի լեռնանցք եռօրյա արշավախմբին.... Տեսնո՞ւմ եք` ինչ դպրոց և ինչպիսի ուսուցիչներ ունեք: Մեր ուսումը պարտադրված չէ, որ արձակուրդով ընդհատվի, անընդհատ է. հոկտեմբերի 22-ից գործում են ուսուցչական սեմինարները, բաց են բոլոր կրթական օբլեկտները, ընթերցարանները, լաբորատորիաները, սրահները, դահլիճները...

Ձեր նախանշած հետագծով մեկ շաբաթ ունեք` հրաշալի շաբաթ, որի համար ես ուրախ եմ և արդյունքներին սպասում եմ հենց այս պահից: Կարդացեք և արձագանքեք` անհատապես, ընտանիքով. դասարանով...

Միշտ ձեր`
Աշոտ Բլեյան  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ