ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Դասական հայերենի հնչյունական համակարգը և ժամանակակից հայերենի բարբառները համեմատելիս որոշակի գաղափար ենք կազմում հնչույթների վերաբերյալ, որոնք, ինչ խոսք, մեծ փոփոխություններ են կրել, ինչն էլ բավականին դժվարացնում է ճշգրիտ արդյունքների հասնելը, քանզի չկա և ոչ մի ուղիղ վկայություն հնչույթների փոփոխությունների վերաբերյալ: «Լ» հնչյունի հարցը ամենանուրբ հարցերից է: Եթե ուսումնասիրենք դասական հայերենի այբուբենը, կարող ենք տարբերակել երեք տեսակի «լ» հնչյուն. մեկը, որ նշվում էր հենց «լ» տառով, մյուսը` «ղ» տառով, և երրորդը նշվում է նույն, բայց շեշտված «ղ'» տառով: Շատ վաղ ժամանակաշրջանում փոխվել է հնչյունական համակարգը: Տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք հատուկ են բոլոր բնագավառներին, երբ նույնիսկ չգիտես, թե որ դարաշրջանում և ինչ արտաքին պայմաններում են տեղի ունեցել այդ փոփոխությունները: Եվ այդ փոփոխությունների արդյունքում է, որ ստեղծվեց այն հնչյունական համակարգը, որն էլ հատուկ է այժմյան հայերենին: «Ղ» հնչյունը կրեց ձայնեղ ետնալեզվային շփականի բնույթ և դարձավ «խ» հնչյունի ձայնեղ տարբերակը: Շեշտված «ղ'» հնչյունը դադարեց պարզորոշ հնչելուց, մշտապես նմանեցվում էր «լ» հնչյունին և գործածվում էր դրա փոխարեն: Վերջապես, «լ» հնչյունը համարվեց հայերենի միակ հնչույթը, որը պատկանում էր «լ» հնչատեսակին: Սակայն, վերջինս նույնպես կրել է բազմաթիվ փոփոխություններ: Հիրավի, հայոց այբուբենում «ղ»-ն այն տառն է, որ համապատասխանում է հունարեն «λ» հնչյունին, այսինքն` «ղ»-ն է, որ ավելի նման է հունարեն «λ»-ին, և «ղ» հնչյունն է, որ սասանյանների պետական լեզվից` հարավարևմտյան միջին պարսկերենից փոխառած «սաղար» բառում (պարսկերեն`sālār) համապատասխանում է պահլավերեն «լ»-ին:

Ցավոք, շեշտված «ղ'» հնչյունի գործածումը երբևէ խորությամբ չի ուսումնասիրվել: Գիտենք միայն, որ այս հնչյունը գործածվել է հին ձեռագրերում այն դեպքերում, երբ «ղ»-ին նախորդել է «յ» հնչյունը, օրինակ «այղ'» բառում, ինչպես նաև շատ հաճախ գործածվել է հունարենից փոխառած բառերում: Ինչ վերաբերում է բուն հայերեն բառերին, շեշտված «ղ'»-ն չի պահպանվել որպես «ղ», այլ փոխարկվել է «լ»-ի: Այժմյան հրապարակումներում միշտ գրում են «այլ», որը ենթարկվում է ոչ թե հին ժամակաշրջանի, այլ միջնադարյան ձեռագրերի ուղղագրությանը: Ժամանակակից բարբառները, ուրեմն, գործածում են «լ» հնչյունը և ոչ թե «ղ»-ն: Շեշտված «ղ'» հնչյունի գործածությունը հին ձեռագրերում, և «ղ» կամ «լ» հնչյունի փոխակերպումը շեշտված «ղ'»-ի պետք է խորությամբ ուսումնասիրվեն: Այն շատ ուսանելի կլինի: Հենց շեշտված «ղ'» հնչյունից է ենթադրվում, որ հայոց այբուբենի «ղ» հնչյունի հունարեն համարժեքն է «λ»-ն: Խոսակցական հայերենի զարգացման ընթացքում ակնհայտ դարձավ, որ «ղ» հնչյունը համապատասխանում է «լ» հնչյունին, որն էլ համարվում է ետնալեզվային հնչյուն: Դժբախտաբար, այն տվյալները, որ մենք ունենք հին հայերենի մասին, համարյա անհնարին են դարձնում «ղ» հնչյունի ճշգրիտ դերի բացահայտումը: Հիրավի, պահպանված բոլոր ձեռագրերը ավելի քան երեք դարի պատմություն ունեն, մինչդեռ չունենք սկզբնական ոչ մի փաստաթուղթ առաջին թարգմանիչների դարաշրջանից կամ հարևան դարաշրջաններից, որոնք էլ մեզ թույլ կտային ստուգել ձեռագրերի ուղղագրական ճշգրտությունը: Ուրեմն` անհնար է պահպանված ձեռագրերից ստույգ իմանալ, թե որ ձեռագիրն է պատկանում 5-րդ դարին, և որն է այն ձեռագիրը, որը, հավանաբար, կրել է որոշակի ուղղագրական փոփոխություններ: Ձեռագրերի տեքստերն ուսումնասիրելիս պարզվում է, որ «ղ» հնչյունը իրեն նախորդող երկու ձայնավորների հետ կատարում է երկու որոշակի և անհամատեղելի դեր: Մի կողմից` կարծես –իղ-ը վերափոխվում է -եղ-ի: Այդպես են մեկնաբանվում նաև ուրիշ բացատրություն չունեցող երկակիությունները, ինչպես, օրինակ ասեղն-ասղան, ուղեղ- ուղղոյ, թիթեղն- թիթղունք , զեղջ- անզեղջ, նաև զիղջ – զղջանալ, խեղճ և խիղճ, խղճի, խղճել, մժեղ և մժիղ, մժղուկ բառերը: -իղ - ից, -եղ – ի անցումը մատնանշում է «լ» հնչյունի առկայությունը, որն արտասանելիս բարձրանում է լեզվի միջին հատվածը: Մյուս կողմից` թվում է, թե -իղ-ը ձգտում է վերափոխվել -իւղ-ի, օրինակ` շիղ և շիւղ, որի սեռական հոլովումն է շղի: Այս ետնալեզվային և ետնաքիմքային «ղ»-ի գործածությունը կարծես հակադրվում է հին դարերից մեզ հասած փաստերին: Այսպես «ւ» հնչյունը գործածվել է եւղ, իւղոյ բառերում, որի համապատասխան ժամանակակից բառն է եղ, և մենք չենք կարող այն տարանջատել հունարեն «ξλatov» բառից, չնայած որ նրանց միջև կապը անբացատրելի է:

Չնայած որ երկիւղ, գեւղ (գեաւղ) և մի շարք այլ բառերում «ւ» հնչյունի առկայությունն անբացատրելի է, միևնույն է, այն վերագրում են «ղ»-ի ազդեցությանը: «Ղ» հնչյունի ազդեցությունը նախորդող ձայնավորների վրա այնքան անբացատրելի է, և փաստարկներն էլ անքան քիչ են, որ հետաքրքրություն առաջացավ դրանք միավորելու և փորձելու բացատրել և ուսումնասիրել շեշտված «ղ'» հնչյունը:
Ինչ էլ որ ասենք, միևնույն է, հայերենը դասական դարաշրջանից հետո տարբերակում է երկու հնչույթներ` «լ»-ն, որը նույն «լ» հնչյունն է, և հնչում է այնպես, ինչպես հին «լ» հնչյունը, և մի քիչ էլ այնպես, ինչպես հին շեշտված «ղ'» հնչյունը, և որը համարյա հնչում է այնպես, ինչպես հին «ղ» հնչյունը: Պետք է ընդունենք, որ այն ժամանակ, երբ առաջին թարգմանիչները գրառեցին լեզուն, «լ»-ն նշվում էր որպես առաջնալեզվային հնչյուն, իսկ «ղ»-ն`որպես ետնալեզվային: Այս ոչ այնքան ստույգ սահմանումը քիչ թե շատ համապատասխանում է «լ» և «ղ» հնչյունների գործածությանը, բայց առայժմ դժվար է որևէ այլ ճշգրիտ բնութագիր սահմանելը:

«Լ» հնչույթը հանդես է գալիս բառասկզբում և երկու ձայնավորների միջև հնդեվրոպական ծագում ունեցող հայերեն բոլոր բառերում, ինչպես, օրինակ, լոյս (լատ .lux),լու(հուն.χλuζός), լի (լատ. plenus), ալիք (հուն.πoλtόζ) և այլն:

«Ղ» հնչույթի գործածությունը շատ ավելի անորոշ է, ինչպես հաստատել է Մ. Պեդերսենը: Համենայնդեպս, մի բան ստույգ է և հաստատված` «ղ» հնչույթը ետնաքմային հնչյուն է: «Ղ»-ն «լ» հնչյունն է, երբ հանդես է գալիս հետևյալ բաղաձայնների հետ` աղբեւր, եղբայր, գաղտ, գեղձք, աղտք, ողբ. եթե վերցնենք միայն այն բառերը, որոնց ստուգաբանությունը հավաստի է: Առանձնահատուկ է բառավերջյան վերջնավանկի «լ» հնչյունը, որը նույնպես փոխարինվում է «ղ»-ով, ինչպես, օրինակ, աղ-sel: Քանի որ հայերենի գոյականներին հատուկ է ուղղական-հայցական թեքումը, ուրեմն`«ղ» հնչյունը առկա է բոլոր թեքումներում, օրինակ՝ սեռական հոլովում ունենք –աղի, ի հակադրումն սլավոներենի -soli,ինչպես նաև բառածանցյալները` աղի - salé, յաղեմ - je sale: «Ղ» հնչյունը հաջորդող բաղաձայնի պատճառով հոլովվում է նմանակերպ, այսպես «մեղր» բառի սեռական հոլովը`«մեղու», որը «մեղու» բառի ածանցյալն է, «ծաղր» բառի սեռական հոլովն է «ծաղու» և, նույնիսկ, «ծիծաղիմ» բայը և այլն: «Կաղին» բառի «ղ»-ն բացատրվում է սեռական հոլովով`«կաղնոյ». այստեղ նկատվում է, որ «լ»-ից «ղ»-ի անցումը ետնալեզվային է` չշեշտված «ի» և «ու» ձայնավորների առկայության շնորհիվ:

Մի քանի առանձնահատուկ դեպքեր շատ հետաքրքիր են: Այսպես, օրինակ՝ «աղուէս» բառում, ուր «ղ»-ն կարծես թե ձայնավոր «ու» հնչյունից առաջ է, սակայն այս դեպքում «ու» հնչյունը «w» բաղաձայնի ձայնավորացված ձևն է, երբ «աղուէս»-ը դառնում է «աղւէս»: «Լ» և «w» հնչյունների միջև ինչ-որ ձայնավոր է անհետացել. ստուգաբանությունը երկակի է: Կարող ենք պնդել, որ այն գալիս է հունարեն «āλώπηξ» բառից և այդ դեպքում «ու»-ն սկիզբ է առնում «õ» հնչյունից, կամ սանսկրիտից`«lοpāςdħ» բառից, իսկ այդ դեպքում «ու»-ն սկիզբ է առնում լատիներեն «u»-ից: Մ.Պեդերսենը այն վարկածն է առաջ քաշել, որ –ln- հնչյունները միասին կազմում են հայերեն «ղ» հնչյունը, օրինակ,«թողում» և «հեղում» բայերը:
Այս վարկածը ճշգրիտ է, սակայն ոչ մի գիտական հենք չունի: -ln- հնչյունները վերափոխվում են –ղն-ի, որոնք էլ վերածվում են –ղղ-ի, վերջինս դառնում է պարզապես –ղ-, քանզի հայերենն ի սկզբանե չի հանդուրժում կրկնապատկված բաղաձայնների առկայությունը: Բայց պետք է խոստովանել, որ վերոնշյալ օրինակները բացարձակ համոզիչ չեն, քանզի հայերենում կան նաև -ում-ով բայեր, և «ղ» հնչյունը անհրաժեշտության դեպքում կարող է բացատրվել քիչ տարածված, բայց շատ հետաքրքիր ձևերով, երբ «լ»-ն վերջնատառ է օրինակ՝ «թողնել» բայի հրամայական ձևը`«թող» և «եթող»: Եթե հայերեն «ուղի» և սլավոներեն «ulica» բառերի հարաբերակցությունը ճիշտ է, ապա անհնարին չէ, որ «մեղք» կամ «գող» բառերի «ղ» հնչյունը լինի «ln» հնչյունների արտահայտողը, և որ այս բառերը ունենան –nã-,-no- վերջածանցները: Բայց այս ամենը այնքան էլ անհրաժեշտ չէ, և «լ» հնչյունի դիրքը բառավերջում ուղղական-հայցական եզակի թեքումով և «ք»-ից առաջ ուղղական-հայցական հոգնակի թեքումով բավական է` բացատրելու «ղ» հնչյունի գործածությունը: Եթե այս կանոնը ընդունելի է, ապա Մ. Պեդերսենը ներկայացնում է «լ» հնչյունի` բաղաձայնից առաջ մի առանձնհատուկ դեպք: Այն տեղի է ունենում –nl-ից «ղ» հնչյունի անցմամբ, միջանկյալ ձևն է`-ll- >-ղղ- >-ղ-:

Ավելի հետաքրքրիր մի փաստարկ, որը լավագույնս ցույց է տալիս, որ հին ժամանակներում «ղ» հնչյունը եղել է ժամանակակից հայերենի «լ» հնչյունը։ Երկու «ր» հնչյունների տարնմանման արդյունքում ձևավորվում է «ղ» և ոչ թե «լ» հնչյունը։ Հյուսիսային իրաներենից փոխառնված «sārawart(i)» բառի ասորերենը `«sanvartā», նույնպես տարնմանված է, իսկ հայերեն բառն է «սաղաւարտ»: Հայերենում նշվում է նույնիսկ «Հին կտակարանի» որոշ ձեռագրերից տարբերակներ, օրինակ` «քաղաղը», տարնմանված ձևն է «քարադը» բառի, որը փոխառնված է հունարեն «γapaδptòζ» բառից։
«Ողորմ» (arm), «ողորկ», «ողորդ», «աղարտեմ» (սլ.oriti,razoriti), «եղերգ» բառերում նույնպես տարնմանում է նկատվում: Կա, միգուցե, տարնմանման մեկ այլ տեսակ «սաղմն» - fœtus – բառում, եթե այն համեմատում ենք «սնանիմ», «սան» և «սանական» բառերի հետ, և եթե համեմատում ենք – san-min տարբերակը: Մինչդեռ այս կապը շատ անհաստատուն է: Հայերենը չի հանդուրժում «լ» և «ղ» հնչյունների առկայությունը միևնույն բառում, և դա հենց «լ» հնչյունն է, որ անհրաժեշտության դեպքում, առնմանվում է «ղ» հնչյունին: «Աղեղն», «ուղիղ», «ուղեղ», «խաղող» բառերի առաջին «ղ» հնչյունը և «կողկողիմ» , «փողփողիմ» բառերի երկրորդ «ղ» հնչյունը բացատրվում են առնմանմամբ: Երկակի «ղ» ունեցող բառերը քիչ բան են ապացուցում, սակայն նշված օրինակներից շատերը կրկնակի «ղ» հնչյունով բառեր չեն:
Ցանկացած ստուգաբանություն, որը ենթադրում է բառասկզբի և երկու ձայնավորների միջև գտնվող «լ» հնչյունի փոխարկումը հայերեն «ղ» հնչյունի, չպետք է մերժել: Փոխարենը, «սաղար» բառի դեպքում ապացուցվում է, որ փոխառնված բառերում «ղ» հնչյունը կարող է ներկայացնել մյուս լեզվի «լ» հնչյունը: «Քաղաք» բառը, որի ստուգաբանությունը անհայտ է, կարող է ունենալ փոխառնված «ղ» հնչյուն:

Երբ մենք երբևէ «լ», «ղ» և շեշտված «ղ՛» հնչյունների գործածությունը հին ձեռագրերում կուսումնասիրենք, կարիք կունենանք վերսկսելու բոլոր այն բառերի հետազոտությունը, որոնք ունեն այդ նշաններով գրվող հնչույթները:

Փարիզ, հունիս, 1911

Թարգմանեց Վարսենիկ Սարգսյանը

[1] Ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, 1866-1936


 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ