ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Գեղարվեստի ավագ դպրոց, 12-րդ դասարան

Քանի որ կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող պարտավոր է ունենալ իր ուսումնական բլոգը, դպրոցում սկսվել է իսկական բլոգամանիա, բառիս բուն իմաստով: Տիրող իրարանցման հիմնական պատճառն այն է, որ չնայած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բլոգեր լինելը դարձել է վարակիչ, բայց սովորողների ճնշող մեծամասնությունը, կոպիտ ասած, գլուխ չի հանում համացանցային գործունեության այս ձևից՝ բլոգից: Դրանում ամոթալի ոչինչ չկա, բայց մյուս կողմից պիտի օգտագործենք բլոգը՝ որպես ուսումնական գործիք, ուսումնական տարածք, այնպես որ պարտավոր ենք լուծել ուսումնական այս նոր խնդիրը:

Քանի որ բլոգավարության դասագիրք չկա, ես կփորձեմ օգտակար լինել նրանց, ովքեր ուզում են դառնալ բլոգեր: Այստեղ կքննարկենք բլոգաստեղծման ամենատարածված սխալները, որ հասցրել եմ արձանագրել այս մի քանի օրվա ընթացքում:

  1. Wordpress-ում կամ Blogger-ում գրանցվելիս պետք է նախ և առաջ գրանցել հաշիվը (user account), այսինքն՝ ձեր անձնական «աշխատասենյակը» տվյալ կայքում, որի օգնությամբ արդեն կարող եք ստեղծել մեկ և ավելի բլոգներ: Հաշիվ ստեղծելիս բոլորը մոռանում են անել վերջին և, ըստ երևույթին, ամենակարևոր քայլը, այն է՝ ստուգել էլեկտրոնային փոստը և անցնել Wordpress-ի կամ Blogger-ի կողմից ուղարկված հղումով:
    Ինչո՞ւ է դա արվում: Բոլորս էլ լավ գիտենք, որ համացանցում կան բազմաթիվ և բազմատեսակ վիրուսներ ու «ռոբոտներ», որոնք ստեղծվել են հատուկ իմ ու ձեզ պես սովորական օգտատերերի (յուզերների) համացանցային կյանքը դժոխքի վերածելու համար: Wordpress-ի կամ Blogger-ի պես հեղինակավոր կայքերը, և ոչ միայն դրանք, խնդրում են հաստատել ձեր հաշիվը (յուզեր աքաունտը) իրենց կողմից ուղարկված հղումով, որպեսզի կայքը վարողները (ադմինները) հաստատ համոզված լինեն, որ գործ ունեն իրական մարդու հետ, այլ ոչ թե համացանցային վիրուսի: Այսպիսով, հաշիվ ստեղծելուց հետո անպայման ստուգեք ձեր էլփոստը և ձեզ ուղարկված հղումով անցեք ձեր նորաստեղծ վիրտուալ աշխատասենյակը:
     
  2. Հաճախ այսպիսի բան եմ լսում. «Բլոգս բացել եմ, նյութը գրել, տեղադրել եմ, բայց որ բլոգս նորից բացում եմ, ցույց չի տալիս: Ինչի՞ց կլինի»: Ասեմ: Նյութը (բլոգում post-ը) գրելիս պետք է իմանալ Save և Publish կոճակների տարբերությունը: Սեղմելով Save՝ մենք բլոգին հրահանգ ենք տալիս պահպանելու նյութը որպես սևագիր: Այսինքն՝ նյութը դեռ լիովին պատրաստ չէ, դեռ շուտ է այն հրապարկել, և միայն ինքդ՝ ձեր կայքի ադմինը, կտեսնես այն քո նյութերի շարքում, իսկ սովորական ընթերցողը չի տեսնի: Դրա համար պետք է սեղմել Publish՝ հրապարակել` այդպես իմաց տալով բլոգին, որ նյութն արդեն լիովին պատրաստ է, այն կարելի է հրապարակել:
     
  3. Սովորողի ուսումնական բլոգում անպայման պիտի լինեն բաժիններ, օրինակ՝ ուսումնական առարկաներ` հայոց լեզու, պատմություն, գրականություն և այլն: Դա զգալիորեն հեշտացնում է ուսուցչի գործը, երբ նրան պետք է ստուգել միայն իր առարկայից կատարած հանձնարարությունները:
    Հաճախ սկսնակները շփոթում են բաժինները ստատիկ էջերի հետ: Եկեք փորձենք հասկանալ` որն է տարբերությունը:

    Բաժիններ (Categories, Рубрики). սա հատուկ ծառայություն է ձեր բլոգում, որի օգնությամբ կարող եք դասակարգել ձեր հրապարակումները ըստ թեմաների: Բաժինները դինամիկ են, ինչպես և ձեր բլոգը, և շատ հարմար են անընդհատ թարմացվող բլոգի նոր հրապարակումները դասակարգելու համար:

    Էջեր (Pages, Страницы). սա բլոգին կից ծառայություն է: Ի տարբերություն բաժինների, էջերը ստատիկ են: Դրանք շատ անհարմար են անընդհատ թարմացվող նյութերի համար: Փոխարենը էջերը հարմար են ստատիկ՝ չփոփոխվող տեղեկությունը պահպանելու համար: Օրինակ, իմ բլոգում ես տեղադրում եմ առաջադրանքներ բոլոր առարկաներից, բայց դրա հատ մեկտեղ ընթերցողներիս ուզում եմ թողնել կարճ ինֆորմացիա իմ մասին` անուն-ազգանուն, էլ.փոստ, այլ բլոգների հասցեներ: Եթե դա գրեմ նյութի (post) տեսքով, մի քանի ամիս հետո, երբ իմ բլոգն արդեն լցված կլինի այլ հրապարակումներով, այս կարևոր տեղեկությունը կմնա արխիվիս ընդերքում: Իսկ եթե ես ստեղծում եմ «Իմ մասին» էջ այս ստատիկ՝ չփոփոխվող ինֆորմացիայով, այն միշտ կմնա նույն տեղում՝ բլոգի մի անկյունում, կամ վերևի հատվածում (կախված ձեր ընտրած դիզայնից), և կախված չի լինի բլոգի` անընդհատ թարմացվող հրապարակումներից:

    Սա է տարբերությունը ստատիկ էջերի և դինամիկ բաժինների միջև:
     
  4. Ի՞նչ են հղիչները` ոչ բոլորն են հասկանում: Հղիչներ (Tags, Тэги ). սա հատուկ ծառայություն է, որը դարձյալ օգնում է խմբավորել նյութերը: Ասենք` ես գրել եմ մի նյութ Ավետիք Իսահակյանի մասին «Գրականություն» բաժնում, մի նյութ էլ «Պատմություն» բաժնում: Այս երկու նյութերին էլ կարող եմ դնել նույն հղիչը՝ «Ավետիք Իսահակյան», որին սեղմելով` ընթերցողը կարող է տեսնել Իսահակյանին նվիրված իմ բոլոր նյութերը՝ անկախ նրանից, թե որ բաժնում են դրանք:
     
  5. Հիմնականում սովորղները սկզբում բացում են իրենց անհրաժեշտ բոլոր բաժինները, որպեսզի հետո, նյութը գրելիս, ստիպված չլինեն անել դա: Խելացի քայլ է, բան չունեմ ասելու: Բայց հաճախ այսպիսի սրտահայտություն եմ լսում. «Ես բաժինները բացեցի, բայց ոչ բոլոր բաժիններն է ցույց տալիս: Ինչո՞ւ»: Շատ պարզ պատճառով: Բլոգը չի սիրում ավելորդ դետալներ: Եթե ձեր այդ բաժնում չկա ոչ մի հրապարակում, բլոգը ցույց չի տալիս այն, մինչև մի բան չհրապարակեք, որ տեղադրված լինի այդ բաժնում: Այնպես որ, մի´ անհանգստացեք, ձեր ստեղծած բոլոր բաժինները կան, պարզապես դեռ դատարկ են և չեն երևում ընթերցողներին:
     
  6. «Ինչպե՞ս անենք, որ բլոգի գլխավոր էջում չերևա հրապարակված ամբողջ տեքստը, երևա մի մասը միայն, ու հետո գրված լինի «Читать дальше»: Նյութը ստեղծելիս բլոգը ձեզ տրամադրում է All Citchen կոչվող երևույթը, այսինքն՝ այն բոլոր գործիքները, որ սովոր ենք տեսնելու Word-ում՝ նույն B, I և այլն: Բայց բլոգի գործիքներում կա մեկը, որը չկա Word-ում: Դա Insert More link կամ Вставить ссылку Дальше կոճակն է: Այն ունի կիսված թղթի տեսք, ուշադիր եղեք ու կգտնեք: Սա տեղադրելով տեքստի ձեզ պետքական հատվածում՝ կարող եք այնպես անել, որ ամբողջ հրապարակումը չերևա գլխավոր էջում, այլ մի մասը միայն: Այսպիսի հարց էլ են տալիս. «Իսկ կարող եմ այնպես անել, որ More-ի տեղը ուրիշ բան գրված լինի, ասենք՝ Поехали!»: Պատասխանում եմ, Wordpress-ում կամ Blogger-ում՝ չեմ կարող ասել, բայց Liveinternet-ում, օրինակ, հնարավոր է:

Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել ձեզ: Սկսնակներին մաղթում եմ հաջողություն: Ու եթե դուք արդեն չունեք տեխնիկական ոչ մի խնդիր, ժամանակն է մտածելու ձեր բլոգի բովանդակության և տարածման (раскрутка) մասին: Փորձառու բլոգերները հաճույքով տալիս են խորհուրդները:
 

[1] Տեսեք նաև Նվարդ Սարգսյանի օգնության առաջարկը` «Գրանցվում ենք wordpress կայքում»

[2] Սոնայի բլոգները` 
«Ուսումնատենչ» բլոգ
«
Սոնա-Սոֆի-Արի» 
«Անձնական բլոգ»

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ