ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

Անցնող տարվա այնքան հաճախ հնչած իմ կոչը՝ ոչ թե սովորողի համար, այլ սովորողի հետ, մնում է մեր բոլոր ձեռնարկումների մեթոդը։ Սա մեթոդ է նաև նոր տարվա համար. ավելին` իրեն պիտի դրսևորի 2011-ին: Կարողությունների զարգացման, մեր ուսումնական աշխատանքի կազմակերպման տեխնոլոգիական նորացումը, ամենանոր գործիքների գործածումը սոցիալական փակուղում հայտնված ընտանիքների համար կարող են և պիտի ինքնօգության, ընտանիքի սովորողների, կներեք, պարազիտիկ վիճակը հաղթահարելու ճանապարհն ապահովեն։ Ծնողների համար ավելի ու ավելի դժվար է ընտանիքի սովորական համարվող կարիքներն ապահովել. մեր մանկավարժության սովորողը պիտի լիովին գործածի իր կարողությունները՝ սկսի փող աշխատել, կանգնի ծնողի կողքին, հաշվի իր ծախսերը, անձնական բյուջե ձևավորի։ Կարողությունների զարգացման մեր մանկավարժությունը պիտի 2011-ին վերակազմակերպի կրթահամալիրը՝ որպես ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց (սովորողների և սովորեցնողների) կոոպերացիա՝ սովորեցնելու ծրագիրը վերածելով հասարակական պահանջարկ ունեցող ծառայությունների և իրերի արտադրության։

Օրինակներով խոսեմ, որ ավելի կոնկրետ, հասկանալի ու օգտակար լինեմ:

Կարո Մանդալյանը հետևողական ստեղծում էր կենդանաբանական այգի-լաբորատորիա, և ահա 11-րդ դասարանցիների համերաշխ խումբը՝ Նարեկը, Արմենը, Րաֆֆին, Արսենը գյուղացիական օժանդակ տնտեսության վերակենդանացման գործը չթողեցին գարնանը, դեկտեմբերյան եռուզեռով թևակոխում են Նոր տարի։ Նրանց արդեն միացավ 10-րդ դասարանցի Բագրատը:
Կառուցման (շինարարական) փուլից արտադրական փուլ է մտնում ջերմոցային տնտեսությունը՝ Մեդիակենտրոնում, Մայր դպրոցում, Հիմնական դպրոցում։ Ինչպե՞ս կօգտագործեն այս հնարավորությունները մեր ուսուցիչներն ու սովորողները։ «Յունիքոմփի» մասնագիտական աջակցությամբ իրական կերպ է ստանում ՏՀՏ ծառայությունների և սպասարկման ուսումնական կենտրոնը։ Տիգրան Պարսիլյանը, Սեն Միքայելյանը, Դավիթ Մինասյանը, Կոնստանտին Նալբանդյանը կօգտվե՞ն այս հնարավորությունից` ընտանիքների համար շոշափելի դարձնելու խորացված ուսուցման առավելությունները` սովորողների հետ իրական ՏՀՏ ծառայություններ մատուցելով կրթահամալիրի դպրոցներին, սովորողներին ու նրանց ընտանիքներին:

Կարինե Մացակյանի, Մովսես Ավետիսյանի և տեխնոլոգիայի մասնագետների (Տաթև Թամազյան, Մարինե Զաքարյան, Անի Հովհաննիսյան, Աննա Վարդանյան և ընկերներ) հետևողականությամբ գործարկվում է տեխնոլոգիայի ուսումնա-արտադրական կենտրոնը։ Ի՞նչ ծառայություններ կմատուցի այս կենտրոնը և ե՞րբ:
Մերի Առաքելյանը, Արմինե Բաբայանը, Սյուզի Մարգարյանը, թատրոնի նորեկ ուսուցիչ Քնարիկ Ներսիսյանը՝ իրենց հաստատակամությամբ ու շնորհքով, մեր համերգային, թատերական դահլիճները իրենց սաների հետ դարձնում են մշակութային-ժամանցային ծառայությունների մատուցման կենտրոններ։ Ի՞նչ զարգացում կունենա այս ամենը նոր տարում:

Գևորգ Հակոբյանն իր ամանորյա նվերով՝ Փոյայի «Ինչպես լուծել խնդիրը» էլեկտրոնային դարձրած գրքով, մեզանում սկիզբ դրեց մի ուղղության , որը 2011-ին կարող է զարգացնել մեզանից յուրաքանչյուրը, մեր սաները։ Այո, էլեկտրոնային հրատարակության գործարկումը կրթահամալիրի` այնքան աղմուկ հանած 1990-96 թթ հրատարակչական գործունեության նորացումն է։ Կարողություններ բավարար չափով ունենք, թվային գործիքներ՝ նույնպես։ Ինչպե՞ս էլեկտրոնային հրատարակչությունը դարձնենք շահութաբեր, որ ուսումնատենչ-հետազոտող սովորեցնողն ու սովորողը, որպես հրատարակիչ (մուտքագրող, սրբագրիչ, խմբագիր, ժողովածուի հեղինակ, թարգմանիչ, համակարգչային ձևավորող) վարձատրվի իր ջանքերի դիմաց։ Այս է ճանապարհը. շահութաբեր էլեկտրոնային հրատարակչությունը կարող է հարստացնել-հայացնել ինտերնետը` մեդիագրի միջոցով նորոգելով արդիական դարձնելով հայերենը։ Սուսան Մարկոսյանի բարեխիղճ ու հմուտ աշխատանքը՝ «Դպիր» էլեկտրոնային ամսագիրը, այս հրատարակչական ծրագրի հաջողության գրավականներից է։ Նոր մանկավարժության տարածող «Դպիրը» չունի՞ արդեն այսօր օտարալեզու ընթերցողի կարիք: Վստահ եմ, որ ունի, և սա ծառայությունների ընդարձակման իրական պատվեր է:

Առանց մեծ ճիգի այս թվարկումը կարող եմ շարունակել: Սրանք հորինած բաներ չեն, սրանք տեսանելի են մեզանից յուրաքանչյուրի համար։
Ինձ դժվար է զբաղեցնել այլոց անելիքի ծրագրման անլուրջ աշխատանքով։ Կրթահամալիրի սովորողների և սովորեցնողների յուրաքանչյուր նոր ընկերակցության կայացման ու զարգացման խումբ կարող է ու պիտի նոր տարում այդպիսի ծրագրմամբ և դրա իրագործմամբ զբաղվի։
Իմացեք` ձեր նախաձեռնությունները, ձեռնարկները պատշաճ աջակցություն կստանան։ Խիզախեք։ Արտադրեք։ Հարստացեք, որ կարողանաք նաև դրսևորել բարեգործի Ձեր էությունը։

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
gohar hayrapetyan | 2011-01-19 13:43:43
Mshtapes hiacel em dzer dproci yurahatkutyunnerov.Ayn indz hamar exel e eraneli mi vayr,vortex gez tesnum en u gnahatum....knereq voch hayatar grelu hamar...Hajoxutyun qez,,,azat-stexcagorc-hamerashx mardkanc kooperacia,,....
Գայանե Վարդանյան | 2011-01-01 01:06:23
ՈՒրախ եմ մեր դպրոցում կատարվող աշխատանքների համար
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ