ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

Ты знаешь, наверное все-таки родина
Не дом городской, где я празднично жил…
К.Симонов.

Հայաստանը չի սկսվում մայրաքաղաքով: Թերևս մայրաքաղաքով այն վերջանում է: Իսկ սկսվում է սահմանամերձ գյուղերից, որտեղ մարդիկ արդեն վաղուց սովորել են թշնամու կրակոցներին: Այդպիսի գյուղերից մեկն էլ Խնձորուտ գյուղն է: Մեդիակրթությանը այս գյուղը ծանոթացավ կրթահամալիրի դասավանդողների երկու օր գյուղի դպրոցում անկացրած վերապատրաստումների շնորհիվ: Իսկ ինչ կար այդտեղ մինչև այսօր, կա և այսօր, և հավանաբար, վաղն էլ կլինի:
Հյուրընկալող դպրոցի պատերին գրված է ավանդական «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանաճարոյ»-ը: Կրթությունն էլ այստեղ ավանդական է, այսինքն` պատճենում է մայրաքաղաքի դպրոցների ծրագիրը: Առաջին հայացքից թվում է՝ պարզ է, մի հանրապետություն, մի կրթական համակարգ: Բայց տիար Բլեյանը, կարծես, այնքան էլ համաձայն չէ այդ կարծիքի հետ:

Խոսակցությունը սկսվեց ավանդական հարցից.
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք ձեր մեդիակրթությամբ:
Պատասխան հարց.
-Իսկ ո՞րն է այն սանդղակը, որով դուք չափում եք դպրոցի ձեռքբերումները:
Ավանդական պատասխան.
-Մեր շրջանավարտներից այսքան հոգի ընդունվեց բուհ:

Եվ այստեղ սկսվում է ամենակարևորը. արդյո՞ք գյուղի բնակչին պետք է մեկնել մայրաքաղաք՝ բուհ ընդունվելու: Տիար Բլեյանը մանրամասն բացատրեց «պարազիտական» համակարգի էությունը: 12 տարի գյուղի երեխան անց է կացնում դպրոցական նստարանին, ստանում բազմաթիվ գիտելիքներ, որոնց մեծ մասը չի կիրառելու իր հետագա կյանքում՝ փոխարենը չստանալով այն գիտելիքները, որոնք պիտանի կլինեն գյուղացուն հետագա կյանքում: Այսինքն՝ այդ 12 տարին երեխան պարզապես կորցնում է: Դանից հետո էլ նա թողնում է գյուղը, կտրվում ընտանիքից, մեկնում քաղաք, ևս չորս տարի վատնում իր ժամանակը և ծնողների գումարը՝ ստանալու համար մի դիպլոմ, որը ոչ մի կերպ չի կարող ծառայել իր գյուղին: Չորս տարի «մակաբույծի կյանք» վարելուց հետո երիտասարդը կա´մ վերադառնում է գյուղ և օգնում ծնողներին վար ու ցանքի գործում (դրա համար, վերջին հաշվով, մանկավարժի դիպլոմ պետք չէ, այլ բոլորովին այլ գիտելիքներ են պետք), կա´մ էլ մնում է քաղաքում, փորձում մի կերպ մի տեղ աշխատանք գտնել, մեծ մասամբ ոչ մասնագիտությամբ, միայն թե գյուղ չվերադառնա: Այս դեպքում էլ դպրոցի նվաճումը` այսքան շրջանավարտ բուհ ընդունվեց Երևանում, ոչ թե ծառայում է գյուղին, այլ ընդհակառակը՝ նպաստում արտագաղթին` առանց այդ էլ սակավաբնակ գյուղերից դեպի առանց այդ էլ չափից դուրս խիտ բնակեցված մայրաքաղաք: Եվ սա նվաճո՞ւմ է: Եկեք ևս մեկ անգամ հիշենք, որ Հայաստանը չի սկսվում մայրաքաղաքից:

Լավ, եթե դպրոցը միայն զարգացնում է «պարազիտական համակարգը», ապա ո՞րն է դպրոցի ձեռքբերումը, առհասարակ դերը գյուղի կյանքում:
Դպրո՞ցն է սովորեցնում երեխային լինել կարգապահ, աշխատասեր և ազնիվ, թե՞ ընտանիքը:
Դպրո՞ցն է գյուղացուն տալիս գյուղական կյանքին պիտանի գիտելիքներ, թե՞ հենց հետագա կյանքը և պապերից ժառանգություն ստացած սովորույթները, ավանդույթներն ու գաղտնիքները:
Ի՞նչ է տալիս դպրոցը գյուղացուն, այսինքն` այն մարդուն, ով, կոպիտ ասած, կերակրում է չափից դուրս խիտ բնակեցված մայրաքաղաքը:
Չի՞ ստացվում, որ մենք անտեսում ենք դպրոցի դերը գյուղի կյանքում:
Ո՞րն է այդ դերը: Եվ ինչո՞ւ դպրոցը չի տալիս գյուղացուն իսկապես անհրաժեշտ գիտելիքներ:
Գուցե այն պատճառով, որ գյուղը պատճենում է այն նույն կրթական համակարգը, ինչ անցնում է մայրաքաղաքը: Բայց չէ՞ որ քաղաքն ու գյուղը նույնը չեն: Գուցե գյուղում ապագա մշակին, արհեստավորին, անասնապահին, վար ու ցանք անողին պետք են բոլորովին ա՞յլ գիտելիքներ: Գուցե պետք չէ՞ գյուղացուն մեկնել քաղաք և չորս տարի զբաղվել մակաբուծությամբ, հետո էլ մոռանալ ամայացած գյուղը և մնալ քաղաքում, ուր, կրկնում եմ, առանց այդ էլ արդեն տեղ չկա:
Եթե այդպես է, ի՞նչ պետք է լինի գյուղական դպրոցի ծրագրում: Տվյալ գյուղի պատմությո՞ւնը, բարբա՞ռը, գյուղատնտեսությո՞ւնը, անասնապահական որոշ գիտելիքնե՞ր, արհեստագործական մասնագիտական կրթությո՞ւն: Այդ դեպքում չի՞ ստացվում` որքան գյուղ, այնքան կրթական համակարգ: Մի՞թե դա հնարավոր է, և դա՞ է պետք Հայաստանի պես փոքր հանրապետությանը: Եթե ոչ, ապա ի՞նչը: Ահա թե ինչ էր ասում այսօր տիար Բլեյանը:

Չգիտեմ, որտեղ է սկսվում Հայաստանը, բայց կրթությունը երևի վերջանում է այնտեղ, երբ «կրթվողի» գերնպատակն է դառնում դիպլոմ ստանալն ու այն պատից Ռաֆայելի «Մադոննայի» կողքին  կախելը: Որովհետև կրթությունը սոսկ թուղթ չէ: Իսկ Հայաստանը միայն Երևանի անձյուն իրականությունը չէ. Խնձորուտի կտուրներին արդեն ձյուն է նստել: 

«Ստեղծողի դպրոց. մեդիակրթություն. անհատի կրթական պատվեր» ծրագրով Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչների 24-25.2012թ. վերապատրաստման լուսաբանումից։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ