ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Ելքեր են անհրաժեշտ

«Երբ կրթությունն ավելի ազատ է» հոդվածում անդրադարձել էի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության որոշ ասպեկտների և դրանց տարբերություններին: Խոսքը նաև ոչ ֆորմալ կրթության դրական կողմերի մասին էր: Այս անդրադարձի շրջանակում քննարկման առարկա կդառնա սովորողների օժտվածության զարգացման խնդիրը, դրան նպաստող և խանգարող հանգամանքները: Այսպես, չենք փորձի տեսական բնույթի մտքեր զարգացնել այն մասին, թե ինչ նկատի ունենք` ասելով «օժտված սովորող»: Յուրաքանչյուրը, կարծում եմ, այս հարցի վերաբերյալ ունի սեփական պատկերացումները, որոնք չեն կարող տիպաբանվել մեկ սահմանման մեջ, որը կտա այս կամ այն գիտամանկավարժական կենտրոնը կամ անհատը: Ավելի շատ հարկ կա խոսելու այն միջոցների մասին, որոնք նպաստում են օժտված սովորողներին ի հայտ բերելուն կամ նպաստում են սովորողի օժտվածության զարգացմանը: Այդ միջոցներից են համարվում օլիմպիադաները (առարկայական, ընդհանուր) և ինտելեկտուալ խաղերը (այս դեպքում շարքն ավելի շատ է): Խոսում ենք դրանց կազմակերպման մասին։
Վերջերս կրթահամալիրի սովորողները մասնակցեցին մեկ օլիմպիադայի (Պատմություն առարկայից) և մեկ ինտելեկտուալ մրցաշարի (Զարթոնքի սերունդ): Այստեղից էլ փորձենք անել որոշ դիտարկումներ, թե որքանով է կայացած այս դաշտը հայաստանյան կրթական տիրույթում:
Ընդհանրապես օլիմպիադա ասվածը պետք է խրախուսի սովորողի`

  • մտավոր կարողությունները
  • ակադեմիական կարողությունները
  • ստեղծագործելու կարողությունները
  • վերլուծելու կարողությունները
  • կազմակերպչական կամ լիդերական կարողությունները(կարողություններն այս դեպքերում համեմատական են հատկություններին)

Ժամանակակից նորարացումների պայմաններում, երբ կրթական միջավայրը պարտավոր է առաջարկել կրթական ծրագրերի, մեթոդների և կանոնների բազմազանություն, պակաս կարևոր խնդիր չէ նաև բոլոր անհատ սովորողների որակների զարգացումը: Երկար տարիներ, հասկանալի պատճառներով, օլիմպիադաների տիրապետող խնդիրը՝ սովորողների իմացական աստիճանի ստուգումն է եղել: Սակայն այս փուլում այդ խնդիրը չի բավարարում ժամանակակից մանկավարժության կողմից առաջ քաշվող պնդումներին:

Գոնե «Պատմություն» առարկայի օլիմպիադաները վերոնշյալ հինգ պահանջներից բավարարում են միայն երկրորդին: Այն էլ` ոչ լիարժեք, քանի որ ստուգում են ոչ թե ակադեմիական բազիս, այլ իմացական աստիճան: Այսպես, եթե ես երկրորդ դասարանում կարդացել եմ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպը, հիշում եմ գործող անձանց մեծ մասի անունները կամ հեշտությամբ հիշում եմ Նաբուգուդոնոսորի անունը և այն վերարտադրում, ստացվում է, որ օժտվա՞ծ եմ: Իհարկե, միայն այս իրողությունը չի կարող և չի նպաստում սովորողի օժտվածության զարգացմանը կամ անհատ սովորողի կրթական պահանջմունքերի մասնակի բավարարմանը: Մնացած չորս կետերը մեր օլիմպիական համակարգում, մեղմ ասած, անտեսվում են: Գոնե 1997թ. այս կողմ (այդ թվականին, ես առաջին անգամ մասնակցեցի օլիմպիադայի, որպես սովորող), օլիմպիադայի կազմակերպման ձևը, բովանդակությունը և տեսակը չի փոխվել: Սա այն պարագայում, երբ համաշխարհային կրթական շուկայում և գործընթացներում փոփոխություններ են տեղի ունենում ժամ առ ժամ: Այսպիսով՝ պատմության առարկայական օլիմպիադան, անկախ այն բանից` դա բուհական է, թե դպրոցական, չի նպաստում սովորողների մտավոր, ստեղծական, վերլուծելու, կազմակերպչական կարողությունների զարգացմանը:
Ինտելեկտուալ մրցաշարերի վիճակն էլ այնքան հուսադրող չէ: Վերջին մրցաշարը ցույց տվեց, որ այն չնայած հռչակված է «ինտելեկտուալ», բայց բովանդակային մասով էապես չի տարբերվում առարկայական օլիմպիադայից: Միակ տարբերությունը, թերևս, այն էր, որ ավելի շատ էր խորացվածությունը առարկայական ուղղվածությամբ: Այնինչ, ինտելեկտուալ խաղերը պետք է ապահովեն սովորողի.

  • ոչ ֆորմալ կրթություն ստանալու իրավունքը,
  • տրամաբանական մտածողության զարգացումը,
  • անհատական ստեղծագործ հատկանիշերի ձևավորումը և զարգացումը,
  • թիմային աշխատանքի կարողությունը։

Սակայն այս պարագայում գործում է «գիտես»-«չգիտես»-ի սկզբունքը, որն ինքնին հակասում է ինտելեկտուալ խաղերի բուն նպատակների կամ սկզբունքերի մի զգալի մասին:
Մյուս կողմից, երբեմն կազմակերպվում են որակյալ, վերոնշյալ ելակետերին համաձայն գործող մրցաշարեր, սակայն նկատվում է մի խիստ վտանգավոր և ցավալի միտում. այդ մրցաշարերը, եթե ոչ բոլորը, ապա գոնե մեծ մասը, անց են կացվում ռուսերեն: Հայ օժտված կամ նման հակում ունեցող երեխան, իրավունք ունի՞ ռուսերեն չիմանալու, իհարկե, ունի:
Ինտելեկտուալ մրցաշարին մեր թիմը զիջեց մեկ միավորով: Գլխավոր պատճառը խաղի վերոնշյալ` իմացական աստիճանի վրա հիմնված լինելն էր: Խաղում չկար տրամաբանության, վերլուծական մտքի, համադրման պահանջ: Օլիմպիադայի պարագայում պատկերն այլ էր: Ամենաբարձր միավորը 14 միավորն էր (այս համամասնության մեջ կրթահամալիրի սովորողները հավաքեցին միջին բալեր): Սա նշանակում է, որ այս ձևը սպառել է իրեն: Ասել կուզե, ժամանակակից սովորողը հետ է վարժվել ամբողջը անգիր անելու ունակությունից: Գոնե 10 և 11-րդ դասարաններում։ Կրթահամալիրում իրականացվող «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային կրթական ծրագրով պատմության ուսուցումը ևս այլընտրանքային է, ինչը նշանակում է, որ սովորողների հետ աշխատանքում հիմնականում շեշտը դրվում է անհատական, ուսումնական-հետազոտական նախագծերի վրա, որն ուղղված չէ միայն փաստական տվյալներ իմանալու հակումը զարգացնելու: Այլ միտված է սովորողի հիմնական մտավոր, հետազոտական որակները զարգացնելու:

Այս ամենով հանդերձ, իհարկե, չի կարելի ստորադասել իմացական աստիճանի առկայությունը ինտելեկտուալ խաղերում: Իսկ դրա համար պետք է.

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ