ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ տոնացույցի սեպտեմբերի 19-25-ը հայտարարված են «Կոմիտասյան օրեր»: Այդ օրերին մեր դպրոցներում բոլորը փոքրից մեծ իրականացնում են տարբեր նախագծեր, թեման, իհարկե, Կոմիտասն է: Ես բացի նրանից, որ դասավանդում եմ Նոր դպրոցի երրորդ դասարանում, նաև «Սեբաստիա» երգչախմբի անդամ եմ: Նաև այդ պատճառով ես մի քիչ ավելի կարևորեցի այդ օրերը:

Երգչախմբում հիմնականում երգում ենք Կոմիտաս, և երգչախմբի խմբավար Հարություն Թոփիկյանը այնքան շատ է պատմում Կոմիտասի կյանքի, գործունեության, ստեղծագործությունների և երգերի մասին, որ ես, այդ ամենով ոգեշնչված, փորձեցի դա փոխանցել իմ սաներին: Ես դասավանդում եմ 3-րդ դասարանում և շատ կարևորում եմ Կոմիտաս լսելը, հասկանալը հենց փոքր տարիքից։ Ժամանակին (մինչև հիմա էլ դպրոցներում) մեզ «կոմիտասյան գույները» ներկայացրել են միայն տխուր, մռայլ երանգներով, բայց իրականում Կոմիտասը այնքան վառ և պայծառ է, այնքան լույս կա նրա մեջ, որ այդ լույսը պետք է տեսնել դեռ շատ վաղ հասակից:

Կոմիտասյան օրերը մեկնարկեցին սեպտեմբերի 19-ից. կրթահամալիրը և mskh.am-ը ողողվեցին նրա շնչով և ոգով: Առավոտյան ընդհանուր պարապմունքը սկսեցինք Կոմիտասի ձայնով կատարված բացառիկ ձայնագրության ունկնդրումով, այնուհետև երգեցինք ու պարեցինք «Կաքավիկը»: Բայց սրանով ամեն ինչ չավարտվեց, Կոմիտասյան շունչն ու ոգին շարունակեցին թևածել մեր դասարանում: Մեր ուսումնական գործունեության հինգ օրերը հագեցած էին Կոմիտասով, մենք ավելի ու ավելի էինք ճանաչում Կոմիտասին, կարդում և լսում նրա ստեղծագործությունները, ստեղծագործում, նկարում և ձայնագրում դրանք:

Կոմիտասյան օրեր նախագիծն ընդգրկեցի «Իմացումի հրճվանք» ծրագրի հետևյալ առարկաներում` մայրենի, մեդիատեխնոլոգիա, կերպարվեստ, երգ և պար:

Մայրենիի ընթացքում ծանոթացանք Կոմիտասի կենսագրությանը և գործունեությանը. համացանցից փնտրեցինք նրա մասին ամենապարզ և հասկանալի տեղեկությունը, որը այդ տարիքի երեխայի համար հետաքրքիր կլինի, կարդացինք, ով ինչ գիտեր Կոմիտասի մասին, ասաց և միասին քննարկեցինք:

Աշուն օր

Քանի որ Կոմիտասյան լեզուն և ստեղծագործությունները կրտսեր տարիքի երեխաների համար մի փոքր խրթին է, «Աշուն օր» բանաստեղծությունը սկզբում կարդացինք ամբողջական, փորձեցինք հասկանալ, թե այն ինչի մասին է: Իսկ հետո կարդացինք քառատող-քառատող, դուրս բերեցինք անծանոթ բառերը, միասին փորձեցինք գտնել դրանց բացատրությունները : Հետո ամբողջությամբ քննարկեցինք, սովորեցինք և յուրացրեցինք:

Իսկ հետո բնության գրկում նկարեցինք այն աշունը, որը մեզ փոխանցել էր Կոմիտասը: Յուրաքանչյուր սովորող նկարում էր բանաստեղծության երկտողը կամ քառատողը` փորձելով նկարի միջոցով արտահայտել տվյալ երկտողի կամ քառատողի տրամադրությունը, գույնը, ասելիքը: 

Այնուհետև ձայնագրիչով ձայնագրեցինք «Աշուն օր» բանաստեղծությունը: Փորձեցի բոլոր երեխաներին ընդգրկել ձայնագրության աշխատանքի մեջ: Յուրաքանչյուր հատված ձայնագրելուց հետո, անպայման լսում էինք մեր արած ձայնագրությունը. եթե ինչ-որ բան այն չէր լինում, մեզ դուր չէր գալիս, նորից էինք ձայնագրում։ Սովորողները հենց իրենք էին որոշում ձայնագրության լավ կամ վատ լինելը, և կատարած մի քանի տարբերակներից հետո ընտրում էինք ամենալավը: Իսկ հետո համացանցից ընտրեցինք համապատասխան երաժշտությունը, որն, ի դեպ, նույնպես Կոմիտասի ստեղծագործություններից է: Գուաշով նկարած նկարները նկարեցինք ֆոտոխցիկով և Movie Maker ծրագրով, ընտրելով ձայնագրության յուրաքանչյուր հատվածի համար համապատասխան նկարը, պատրաստեցինք «Աշուն օր» ֆիլմը:

Այսպիսով, նախագծի իրականացման միջոցով կարողացել ենք` 

  • մեր չափով Ճանաչել և յուրացնել Կոմիտասին, նրա լեզուն, ստեղծագործությունները,
  • նրա ստեղծագործություններն ընկալել որպես գույն, տրամադրություն և պատկեր.
  • երգել և զգալ Կոմիտաս:
     
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ