ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Ճնշվածների մանկավարժություն

Սկիզբը

Ազատագրումը, այսպիսով, ծնունդ է. ընդ որում` շատ ցավոտ: Ծնվող մարդը նոր մարդ է, որը կենսընդունակ է միայն այն դեպքում, երբ ճնշված-ճնշող հակասությունը փոխարինվում է բոլոր մարդկանց հումանիզացիայով: Կամ, այլ կերպ ասած, այս հակամարտության արդյունքը ի հայտ է գալիս աշխատանքի ընթացքում, որը կյանքի է կոչում այս նոր էակին. այն ոչ ճնշված է, ոչ էլ ճնշող, պարզապես ազատվելու ճանապարհին գտնվող մարդկային արած է:

Այս արդյունքը չի կարող ստացվել իդեալիստական պայմաններում: Որպեսզի ճնշվածները կարողանան մղել իրենց պայքարը հանուն ազատության, նրանք պիտի ընկալեն ճնշումը ոչ թե որպես պարփակ մի աշխարհ, որտեղից ելք չկա, այլ որպես սահմանափակում, որը կարող են հաղթահարել: Այս ընկալումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ազատվելու համար, այն պետք է դառնա ազատվելու համար դրդիչ ուժ: Ճնշվածի ընկալումը, որ ինքը ճնշողի հետ դիալեկտիկ հարաբերություններում է` որպես նրա հակաթեզիս, որ առանց իրեն ճնշողը չի կարող գոյություն ունենալ, դեռ ինքնին ազատում չէ: Ճնշվածը կարող է հաղթահարել հակասությունը միայն այն ժամանակ, երբ այս ընկալումը ներգրավում է իրեն պայքարի մեջ:

Նույնը կարելի է ասել ճնշողի մասին անհատապես, եթե նրան նայենք որպես անձնավորության: Ինքնաընկալումը որպես ճնշող` էական ցավ կարող է պատճառել, բայց պարտադիր կերպով չի տանում ճնշվածների հետ համերաշխության: Իր մեղքի պատերնալիստական ռացիոնալիզացիան, ճնշվածներին մշտապես իրենց կախյալ դիրքում պահելով, թույլ չի տալիս այդ համերաշխությունը: Համերաշխությունը ենթադրում է մեկի մուտքը մյուսի իրադրության մեջ, սա ռադիկալ դիրքորոշումն է: Եթե այն, ինչ կբնորոշի ճնշվածներին, ընդունենք նրանց սուբորդինացիան տնօրինողի գիտակցման տեսանկյունից, ապա իսկական համամտությունը կլինի, ըստ Հեգելի, պայքարը ճնշվածների հետ միասին, հակառակ այն իրողությանը, որը դարձրել է նրանց այդիսին: Ճնշողը համամիտ է ճնշվածի հետ միայն այն ժամանակ, երբ դադարում է նայել ճնշվածին որպես աբստրակտ իրողության, և գիտակցում է նրան որպես անձնավորություն, որի հետ վատ են վարվել, որը ձայնազուրկ է, խաբված է իր աշխատանքը վաճառելիս, այն ժամանակ, երբ նա դադարում է սենտիմենտալ շարժուձևից և համարձակվում կորցնել իր նկատմամբ սիրո արտահայտումը: Իսկական համամտությունը կարելի է տեսնել մեծ քանակի սիրո արտահայտության մեջ, դրա կիրառման մեջ: Պնդելը, որ մարդը անձնավորություն է, ուստի պիտի ազատ լինի, ուղղակի կեղծիք է, եթե ոչինչ չի ձեռնարկվում, որ դա իրականանա:

Քանի որ ճնշող-ճնշված հակամարտությունը հաստատվում է կոնկրետ իրադրության մեջ, այս հակամարտության լուծումը ևս պետք է օբյեկտիվորեն հաստատվի: Այսինքն, որոշակի իրադրության փոփոխման պահանջը արմատական լինի անհատի համար, որը իր մեջ բացահայտում է ճնշողին կամ ճնշվածին:

Ներկայումս օբյեկտիվ իրականության ձևափոխման այս ռադիկալ պահանջը պայքարում է սուբյեկտիվությանը հատուկ անգործության դեմ, որը շեղում է ճնշվածության գիտակցումից մարդուն, որը սպասում է, որ ճնշումն իրեն-իրեն կվերանա, սակայն դա չի պակասեցնում սուբյեկտիվության դերը համակարգերի ձևափոխման պայքարում: Ընդհակառակը, ոչ ոք չի կարող օբյեկտիվություն սաղմնավորել առանց սուբյեկտիվության: Դրանցից ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի, ոչ էլ դրանք կարող են երկճյուղվել: Օբյեկտիվության առանձնացումը սուբյեկտիվությունից, վերջինիս բացառումը իրականության գնահատման կամ դրա հետ պայքարի ժամանակ, օբյեկտիվություն է: Մյուս կողմից, փորձերի կամ գործողությունների ժամանակ, օբյեկտիվության մերժումը տանում է սուբյեկտիվության, որը իր հերթին բերում է սոլիպսիստական դիրքորոշման, բացառում է ինքը`գործողությունը, բացառելով հանդերձ օբյեկտիվ իրականությունը: Այստեղ ոչ թե օբյեկտիվիզմը կամ սուբյեկտիվիզմը, ոչ էլ անգամ հոգեբանությունն են առաջադրվում (որպես տեսության), այլ սուբյեկտիվությունն ու օբյեկտիվությունը դիալեկտիկական կայուն կապի մեջ:

Աշխարհի փոփոխություն գործում սուբյեկտիվության կարևորության անտեսումը պարզապես մանկամտություն կլինի:

Ենթադրենք անհնարին մի բան` աշխարհն առանց մարդկանց: Այս օբյեկտիվ դրույթը նույնքան պարզունակ է, որքան սուբյեկտիվը, որը քարոզում է աշխարհ առանց մարդկանց: Աշխարհը և մարդիկ չեն կարող գոյություն ունենալ առանց միմյանց, նրանք անընդհատ փոխազդեցության մեջ են: Ոչ Մարքսը, ոչ էլ որևէ այլ քննադատաբար ու ռեալիստորեն մտածող չի կարող սատարել այսպիսի հակադրությունը: Այն, ինչ քննադատում և գիտականորեն ջախջախում էր Մարքսը, սուբյեկտիվությունը չէ, այլ սուբյեկտիվիզմն ու հոգեբանությունը: Օբյեկտիվ հասարակական իրականությունը գոյություն ունի ոչ պատահաբար, այլ արդյունք է մարդու գործունեության, այսպիսով այն չի կարող ձևափոխվել պատահաբար: Եթե մարդն ստեղծում է հասարակական իրականություն (որը ըստ «փորձի շրջադասության» ուղղվում է իր դեմ ու սահմանափակում իրեն), ապա այս իրականության ձևափոխումը պատմական խնդիր է, մարդկության խնդիրը:
Ճնշող դարձող իրականությունը հակադրում է ճնշողներին և ճնշվածներին: Վերջիններս, ում խնդիրը իրական համերաշխություն ցուցաբերողների հետ միասին պայքարն է հանուն ազատության, պետք է ձեռք բերեն քննադատական իրազեկություն այս պայքարի փորձում: Ազատության ձեռքբերման գործող խանգարող ամենամեծ հանգամանքներից է այն, որ ճնշող իրականությունը կլանում է մարդկանց ու ձգտում գրավել նրանց գիտակցությունը: Ճնշողականությունը բուծվում է: Դրա զոհը չդառնալու համար պետք է դուրս գալ նրանից, ընբոստանալ նրա դեմ: Սա կարելի է անել միայն փորձի միջոցով` մտորումներ ու գործողություն աշխարհի վերաբերյալ` այն փոխելու նպատակով: «Իրական ճնշումը ավելի ճնշող դարձնելը» համապատասխանում է սուբյեկտիվի ու օբյեկտիվի միջև դիալեկտիկ հարաբերություններին: Միայն այս փոխադարձ կապակցման մեջ է հնարավոր իրական փորձ, առանց որի անհանարին է լուծել ճնշող-ճնշված հակադրությունը: Այս նպատակին հասնելու համար ճնշվածը պետք է իրականությանը մոտենա քննադատորեն, միաժամանակ առարկայնացնելով այն ու գործելով դրա դեմ: Իրականության լոկ ըմբռնումը` առանց դրա քննադատական ինտերվենցիայի, չի նպաստի օբյեկտիվ իրականության փոխակերպմանը. պատճառն այն է, որ սա ուղղակի սխալ ըմբռնում է: Սա սուբյեկտիվ ըմբռնման տիպիկ դեպք է, երբ մարդը հրաժարվում է օբյեկտիվ իրականությունից` ստեղծելով իր համար շինծու մի իրականություն:

Սխալ ըմբռնման մի այլ օրինակ է, երբ օբյեկտիվ իրականության փոփոխությունը պայմանավորված է անհատի կամ խմբի հետաքրքրությունների վտանգման հետ: Առաջին օրինակում չկա քննադատական ինտերվենցիա իրականության մեջ, քանի որ այդ իրականությունը շինծու է, երկրորդ դեպքում էլ չկա քննադատական ինտերվենցիա իրականության մեջ, քանի որ այն կհակասեր ըմբռնողի դասակարգային հետաքրքրություններին: Վերջին դեպքում ըմբռնողը ավելի հակված է «նևրոտիկ» պահվածքի: Փաստը գոյություն ունի, բայց և´ փաստը, և´ դրա արդյունքը կարող են վնասել մարդուն: Այսպիսով անհրաժեշտ է դառնում ոչ թե բացառել փաստը, այլ այն «այլ կերպ տեսնել»: Այս ռացիոնալիզացիան, որպես ինքնապաշտպանության մեխանիզմ վերջ ի վերջո համընկնում է սուբյեկտիվիզմի հետ: Այն փաստը, որը չի բացառվել, բայց որի ճշմարտությունները ռացիոնալիզացվում են, կորցնում է իր օբյեկտիվ հիմքերը: Այն դադարում է կոնկրետ լինելուց և դառնում է առասպել, որը հնարվել է ըմբռնողի դասակարգը պաշտպանելու համար: Սա իրականության նկատմամբ քննադատական ինտերվենցիայից մարդկանց ետ պահելու համար ստեղծված արգելքների և դժվարությունների (դրանք կշարադրվեն 4-րդ գլխում) պատճառներից մեկն է: Ճնշողը շատ լավ գիտի, որ այս ինտերվենցիան իրեն վնաս է: Նրան ձեռնտու է, որ մարդիկ շարունակեն ճնշող իրականությունը ըմբռնելու անկարող լինել: Այստեղ տեղին է հիշել Lukacs-ի զգուշացումը հեղափոխական կուսակցությանը. «. . . il doit, pour employer les mots de Marx, expliquer aux masses leur propre action non seulement afin d'assurer la conti-nuity des experiences revolutionnaires du proletariat, mais aussi d'activer consciemment le developpement ulterieur de ces expe-riences» (Georg Lukacs, Lenine (Paris,1965)).
Այս անհրաժեշտությունը հաստատելով` Lukacs-ը բարձրացնում է կրիտիկական ինտերվենցիայի հարցը: «Ժողովրդին իր անելիքը բացատրելը» նշանակում է այդ գործողությունը նկարագրել ու լուսաբանել ինչպես այդ գործողությունը բխեցնող օբյեկտիվ փաստերի տեսանկյունից, այնպես էլ դրա նպատակների տեսանկյունից: Ինչքան ավելի շատ են մարդիկ բացահայտում այս իրականությունը, որը իրենց գործողության թիրախն է հանդիսանում, այնքան ավելի քննադատորեն են նրանք մտնում այդ իրականություն: Այս ձևով նրանք «գիտակցաբար ակտիվացնում են իրենց փորձի զարգացումը»: Եթե չլիներ օբյեկտիվ իրականություն, չէր լինի ոչ մի մարդկային գործողություն, եթե չլիներ «ոչ ես» անձնավորություն, չէր լինի աշխարհը; ինչպես չէր լինի մարդկային գործողություն, եթե մարդ արարածը չլիներ «նախագիծ», եթե նա ի վիճակի չլիներ ինքն իրեն գերազանցել, եթե նա չկարողանար ըմբռնել իրականությունը և հասկանալ` այն փոխելու համար: Դիալեկտիկայում միտքն ու գործողությունը սերտ փոխկապակցված են: Սակայն գործողությունը դառնում է մարդկային, եթե այն չլինի լոկ զբաղմունք, բայց նախապաշարմունք, այսինքն երբ այն չի առանձնացվում արտացոլումից: Արտացոլումը, որը կարևոր է գործողության համար, Lukacs-ի մոտ անպայմանորեն նշանակում է «ժողովրդի տեղեկացում իր գործողության վերաբերյալ», այս բացատրությանը նա վերագրում է հետևյալ նպատակը. « փորձի զարգացման գիտակցված ակտիվացում»:

Մեզ համար այս պահանջը չի սահմանափակվում միայն բացատրությամբ, բայց նաև մարդկանց հետ երկխոսությամբ իրենց անելիքի կապակցությամբ: Ամեն դեպքում ոչ մի իրականություն ինքն իրեն չի փոփոխվում, և հեղափոխական կողմին Lukasc-ի վերագրած «ժողովրդին իր անելիքի բացատրությունը» համընկնում է մեր այն պնդման հետ, որ անհրաժեշտ է ժողովրդի կրիտիկական միջամտություն իրականության մեջ: Ճնշվածների մանկավարժությունը, որը ազատության համար պայքարող մարդկանց մանկավարժություն է, սկիզբ է առնում այստեղից: |Եվ նրանք, ով գիտակցում են կամ սկսում են գիտակցել, որ իրենք ճնշված են, պետք է մասնակից լինեն այս մանկավարժության կատարելագործմանը: Ոչ մի մանկավարժություն, որը իրոք ազատում է, չի կարող հեռու մնալ ճնշվածներից, որակելով նրանց որպես անհաջողակ և ներկայացնել օրինակների մոդելներ ճնշողների առջև: Ճնշվածները իրենք իրենց համար պետք է օրինակ լինեն ազատության համար պայքարում:
Իրական մարդասիրությամբ համեմված ճնշվածների մանկավարժությունը իրենից ներկայացնում է մարդկության մանկավարժություն: Այն մանկավարժությունը, որը սկսվում է ճնշողների եսասիրական շահերից (կեղծ պատերնալիստական մեծահոգությամբ քողարկված) և ճնշվածներին դարձնում է իր մարդասիրության առարկա, ինքն է ճնշող հանդիսանում: Այն դառնում է հակահումանիստականության գործիք: Այդ է պատճառը, ինչպես մենք արդեն շեշտել ենք, որ ճնշվածների մանկավարժությունը չի կարող ձևավորվել ճնշողների կողմից: Եթե ճնշողները ոչ միայն պաշտպանեին, այլև իրականում իրականացներին ազատագրական կրթություն, ապա դա պայմանների խախտում կլիներ:

Սակայն եթե ազատագրական կրթության իրականացումը քաղաքական աջակցություն է պահանջում, և ճնշվածները չունեն այն, ինչպե՞ս է հնարավոր իրականացնել ճնշվածների մանկավարժությունը մինչև հեղափոխությունը: Սա չափազանց կարևոր հարց է, որի պատասխանը շոշափվում է  4-րդ գլխում: Մեկ պատասխան կարելի է գտնել սիստեմատիկ կրթության, որը կարող է փոփոխվել քաղաքական ուժի կողմից, և կրթական նախագծերի, որոնք պետք է իրականացվեն ճնշվածների կողմից կազմակերպչական աշխատանքների շրջանակներում, միջև ընկած տարբերության մեջ:

Ճնշվածների մանկավարժությունը, որպես մարդասիրական ու ազատագրական մանկավարժություն, ունի երկու տարբեր փուլ: Առաջին փուլում ճնշվածները բացահայտում էին ճնշման աշխարհը և նվիրվում դրա ձևափոխման գործին: Երկրորդ փուլում, երբ ճնշման իրականությունը արդեն ձևափոխված է, ճնշվածների մանկավարժությունը դադարում է միայն ճնշվածներինը լինել և արդեն պատկանում է բոլոր նրանց, ով գտնվում է ազատագրման անընդհատ պրոցեսում: Այս երկու փուլերում էլ տիրապետման մշակույթի հանդեպ գործողության միջոցով է տեղի ունենում մշակութային հակամարտությունը: Առաջին փուլում այս հակամարտությունը հանդես է գալիս ճնշվածների ճնշման աշխահի ընկալման փոփոխությամբ; երկրորդ փուլում հին կարգերում գործող առասպելների վերացմամբ, որոնք չար ոգիների նման հետապնդում են հեղափոխական համակարգը:

Առաջին փուլում մանկավարժությունը պետք է գործ ունենա ճնշվածի և ճնշողի հոգեբանությունների հետ, ճնշող և ճնշված տղամարդկանց ու կանանց խնդիրների հետ: Այն պետք է հաշվի առնի իրենց վարվելակերպը, աշխարհայացքը և էթիկան: Մի առանձին խնդիր է ճնշվածների երկակի բնույթը. նրանք հակասական, մասնատված էակներ են, որոնք ձևավորվել են և գոյություն ունեն ճնշման ու բռնության կոնկրետ իրավիճակում: Ցանկացած իրավիճակ, ուր «Ա»-ն օբյեկտիվորեն օգտագործում է «Բ»-ին կամ խափանում է նրա` որպես անձի ինքնահաստատման փորձերը, իրենից ներկայացնում է ճնշման իրավիճակ: Սա բռնություն է, նույնիսկ եթե զուգորդվում է կեղծ մարդասիրությամբ, քանի որ հակասում է մարդու օնթոլոգիկ ու պատմական հնարավորինս մարդկային լինելու կոչմանը: Ճնշման հարաբերությունների հաստատման պես սկսվում է բռնությունը: Պատմականորեն բռնությունը երբեք չի կիրառվել ճնշվածների կողմից: Ինչպե՞ս կարող են իրենք լինել բռնության նախաձերնողը, եթե իրենք էլ բնության արդյունք են: Ինչպե՞ս կարող են նրանք սատարել մի բանի, որի արդյունքում իրենք դարձել են ճնշված: Եթե երբեք չլիներ բռնության իրավիճակ, ճնշված հասարակություն էլ չէր լինի:

Շարունակությունը

Անգլերենից թարգմանեց Անուշ Իսկանդարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ