ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Երեխայի տունը

Սկիզբը

ԶԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

Ես չեմ պնդի, թե ինձ հաջողվել է 3-7 տարեկան երեխաների զգացումների դաստարակության մեթոդը կատարելության հասցնել: Ես միայն մտածում եմ, որ հոգեբանական հետազոտությունների համար այն նոր հնարավորություններ է ստեղծում և կարելի է հարուստ և արժեքավոր արդյունքներ ստանալ:
Մինչև հիմա փորձարարական հոգեբանությունը կենտրոնացել է գործիքների կատարելագործման վրա, որոնց օգնությամբ չափվում են զգացումները: Ես համոզված եմ, որ հոգեչափությունն ավելի կշահի անհատի մանրակրկիտ հետևողական նախապատրաստումից, քան գործիքների կատարելագործումից: Բայց, եթե նույնիսկ անտեսենք հարցի խիստ գիտական կողմը, մենք կարծում ենք, որ զգացումների դաստիարակությունը մանկավարժական հսկայական նշանակություն ունի:
Մենք դաստիարակության երկու խնդիր ենք դնում` կենսաբանական և սոցիալական: Կենսաբանական խնդիը անձի բնական զարգացման հեշտացումն է, սոցիալական տեսակետից` մենք ձգտում ենք անհատին նախապատրաստել սոցիալական միջավայրին: Այս վերջին խնդրին է վերաբերում տեխնիկական դաստիարակությունը, քանի որ այն սովորեցնում է օգտվել շրջակա միջավայրից ըստ իրավիճակի: Զգացումների դաստիարակությունը երկու տեսակետների դեպքում էլ շատ կարևոր է: Իրոք` զգացումների զարգացումը նախորդում է հոգևոր բարձրագույն գործունեության զարգացմանը, երեքից յոթ տարեկան երեխան գտնվում է օրգանիզմի կազմավորման, ձևավորման փուլում:

Այդ պատճառով զգացումների զարգացմանը կարող ենք նպաստել քանի դեռ երեխաները նշված փուլում են: Մենք կարող ենք խթանները հղկել և մշակել ճիշտ այնպես, ինչպես մենք կարևորում ենք խոսքի ձևավորումը, մինչ այն ամբողջական զարգացման կհասնի:

Փոքր երեխաների ցանկացած դաստիաիարակություն պիտիառաջնորդվի մի սկզբունքով` նպաստել երեխայի ֆիզիկական-հոգեբանական բնական զարգացմանը:

Դաստիարակության հաջորդ նպատակը` անհատի հարմարվելը միջավայրին, պիտի հատուկ կարևորվի ավելի ուշ` զարգացման առաջին փուլի ավարտից հետո: Դաստիարակության այս երկու փուլերը միշտ խաչվում են: Երեխայի հասակից կախված` գերակշռում է այս կամ այն մասը: Երեխայի կյանքի 3 և 7 տարեկանների միջև կա ֆիզիկական արագ զարգացման շրջան: Դա հոգեբանական–սենսորային գործունեության տարբեր տեսակների ձևավորման շրջանն է: Երեխան այդ հասակում մշակում է իր զգացումները, միջավայրը միայն հետո է գրավում նրա ուշադրությունը` պասիվ հետաքրքրասիրության դրսևորմամբ:

Այդ ժամանակ նրա ուշադրությունը գրավում են խթանները, ոչ թե իրերի պատճառները: Հետևաբար դա այն ժամանակահատվածն է, երբ մենք հետևողականորեն պիտի ուղղորդենք նրա զգացումների խթանները, որպեսզի երեխայի ստացած զգացումները խելամիտ ուղով զարգանան: Զգացումների նման դաստիարակությունը լուսավոր և ուժեղ կամքի ձևավորման հիմք կլինի: Բացի դրանից, զգացումների դաստիարակության դեպքում հնարավոր է դառնում հայտնաբերել, ի վերջո, ուղղել այն թերությունները, որոնք կան ժամանակակից դպրոցում, թեև` աննկատ: Գալիս է պահ, երբ թերությունները ի հայտ են գալիս շրջակա միջավայրին հարմարվելու բացահայտ և անհույս անկարողությամբ (ասենք` խլությունը, կարճատեսությունը):

Հետևաբար` այս դաստիարակությունը ֆիզիոլոգիական է: Այն անմիջականորեն նախապատրաստում է հոգեբանական դաստիարակությանը` կատարելագործելով զգացումների օրգանները, նյարդային` պրոյեկտման և ասոցիացման ուղիները:

Դաստիարակության հաջորդ փուլը անհատի հարմարվելն է միջավայրին` որին նա անուղղակիորեն է հասնում: Մեր մեթոդի միջոցով մենք նախապատրաստում ենք մեզ ժամանակակից մարդկության մանկությունը:

Քաղաքակրթության ժամանակակից փուլում մարդիկ գլխավորապես իրենց միջավայրի դիտարկողն են, քանի որ նրանք անխնա, մինչև վերջին սահմանը օգտագործում են այդ միջավայրի բոլոր հարստությունները: Ժամանակակից արվեստի նյութը, ինպես հույների ժամանակ էր, իրականության դիտարկումն է: Իրական գիտության առաջընթացը հիմնված է դիտարկման վրա: Վերջին դարի բոլոր հայտնագործություններն ու գյուտերը, որ այդքան նկատելիորեն փոխել են մեր կյանքը, նույն հիմքերն ունեն, հենց դիտարկման միջոցով են կատրարված: Այդ պատճառով աճող սերնդին պետք է նույն ոգով դաստիարակել, դիտարկման ոգով, որը դարձել է ժամանակակից կյանքի մշակույթի անբաժանելի մասը, դա անհրաժեշտագույն միջոցն է, մարդը պիտի տիրապետի դրան, որպեսզի հաջողությամբշ արունակի առաջընթացի գործը:

Ինչպես հայտնի է, ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը դիտարկման արդյունք է: Նույն մեթոդով հայտնագործվել են հերցի ալիքները ռադիումի տատնումները, և մենք հրաշալի հնարավորություններ ենք ակնկալում անթել հեռախոսից: Դեռ չի եղել ժամանակաշրջան, որ մտածողությունն այդքան շահեր դրական գիտելիքից, ինչպես մեր դարում և ձգտեր նոր լույս սփռել մտահայեցողական փիլիսոփայության և հոգևոր հարցերի վրա: Ռադիումի հայտնաբերումից հետո նյութի տեսությունը չափազանց հետաքրքիր մետաֆիզիկական հեևությունների հանգեց: Եվ համարձակ կարող ենք ասել, որ երեխաների դիտողականությունը զարգացնելով` ճանապարհներ ենք նախապատրաստում հոգու գաղտնիքների բացահայտման համար:

Զգացումների դաստիարակումը մարդկանց ուշադիր է դարձնում և ոչ միայն ավարտում է մարդու` ժամանակակից քաղաքակրթությանը հարմարվելու ընդհանուր գործը, նաև անմիջականորեն պատրաստում է գործնական կյանքին:

Ինձ թվում է` մենք թերի պատկերացում ունենք այն մասին, թե գործնականում կյանքի համար ինչ է պետք: Մենք միշտ սկսել ենք գաղափարներից, հետո անցել ենք շարժիչ գործունեության: Այսպես օրինակ` դաստիարակչական մեթոդը միշտ սկսել ենք նախ մտքով սովորելուց, հետո ենք անցել դրա իրականացմանը: Ընդհանրապես, երբ մենք դասավանդում ենք, մենք սկսում ենք մեզ հետաքրքրող առարկայից, հետո փորձում ենք սովորողին ստիպել, եթե նա մեզ հասկացել է, այդ առարկայից ինչ-որ աշխատանք կատարել:

Բայց հաճախ է լինում, որ սովորողը, լավ հասկանալով գաղափարը, շատ մեծ դժվարությամբ է կատարում իրեն տրված գործնական առաջադրանքը, քանի որ դաստիարակության ընթացքում մենք մի շատ կարևոր պահ բաց ենք թողել` զգացումների կատարելագործում: Ես մի քանի օրինակով կպարզաբանեմ այդ իրավիճակը: Մենք պահանջում ենք, որ խոհարարը մեզ համար միայն թարմ ձու եփի:

Նա հասկանում է մեր ուզածը, ջանում է կատարել: Եթե խոհարարը չի սովորել տեսողությամբ և հոտառությամբ ճանաչել ձկան թարմության նշանները, նա չի կարողանա մեր պատվերը կատարել: Խոհարարը կարող է շատ լավ հասկանալ խոհարարական գիրքը, սովորել բաղադրատոմսերը, իմանալ ցանկացած մթերքի եփելու տևողությունը, նա կարող է կատարել ուտելիքի ձևավորմանը վերաբերող բոլոր խորհուրդները, բայց եթե նրան պետք է հոտով որոշել, թե կերակուրը եփվել է ինչպես պետքն է, շոշափելով կամ համով որոշել պահը, երբ պետք է այս կամ այն համեմունքն ավելացնել, նա անպայման կսխալվի, եթե նրա զգացումները անհրաժեշտ չափով զարգացած չեն:

Նման պատրաստվածություն նա կարող է ստանալ միայն երկար փորձառության միջոցով: Դա խոհարարի համար կլինի զգացումների ուշացած դաստիարակություն, որը մեծահասակին արդեն ամբողջապես չի հաջողվում: Ահա թե ինչու, այդքան դժվար է լավ խոհարար ճարելը:

Մոտավորապես նույն բանը կարելի է ասել և´ բժշկի մասին, և´ ուսանող-բժշկի մասին, որը տեսականորեն ուսումնասիրել է պուլսի բնույթը և´ պուլսը չափելու ցանկությամբ ոգևորված, նստել է հիվանդի մոտ: Բայց եթե նրա մատները շոշափելով չեն տարբերում զգացումները, ուրեմն նրա բոլոր գիտելիքները իզուր են:

Մինչև բժիշկ դառնալը նա պիտի զգացողական խթանները տարբերելու հմտություն ձեռք բերի: Նույն բանը կարելի է ասել սրտի զարկերի մասին, որ ուսանողը ուսումնասիրում է տեսականորեն, իսկ ականջը սովորում է դրանք տարբերել միայն փորձառության ընթացքում:
Նույն բանը կարելի է ասել բոլոր նուրբ տատանումների և շարժումների մասին, որոնք զգալու համար բժշկի ձեռքը հաճախ անկարող է լինում: Ջերմաչափը ավելի շատ անհրաժեշտ է լինում այն բժշկին, որի զգացողության օրգանները քիչ են զարգացած և վարժեցված ջերմային ճառագայթների խթանները զգալուն:

Բոլորին է հայտնի, որ կարելի է սեփական մասնագիտության լավ գիտակ բժիշկ լինել` լավ պրակտիկ չլինելով: Վերջինին կարելի է հասնել միայն երկարատև փորձով: Եվ իրոք, երկարատև փորձը ոչ այլ ինչ է, քան ուշացած, հաճախ` զգացումների անարդյունք վարժություն: Հրաշալի ուսումնասիրելով տեսությունը` բժիշկը ստիպված է զբաղվել իր համար տհաճ գործով` սեմիոտիկայով, այսինքն` ստիպված է գրի առնել հիվանդության նշանները` որոնք հայտնաբերում է հիվանդին դիտարկելու և փորձերի արդյունքում: Նա պարտավոր է դա անել, եթե ուզում է իր տեսական գիտելիքներից ինչ-որ գործնական արդյունք ստանալ:

Այստեղ անփորձին մենք կրկին ստիպում ենք գործել ընդունված հերթականությամբ` սրտիզարկերը, շնչառության տոները և տարբե հնչյունները ստուգելու համար շոշափել, լսել, թակել, որոնք էլ ճիշտ ախտորոշելու հնարավորություն են տալիս: Ահա երիտասարդ բժիշկների խորը և տհաճ հիասթափությունների պատճառը, և կարևորը` ժամանակի կորուստ և հաճախ` սովորելու իզուր կորած երկարտարիներ:

Ահա թե ինչու` անպարկեշտ է մարդուն թույլ տալ հսկայան պատասխանատվությամբ մասնագիտություն ընտրել, եթե նա, ինչը հաճախ է պատահում, հմուտ և վստահ չէ խթանները տարբերակելիս: Ամբողջ բժշկական արվեստը հիմնված է զգացումների դաստիարակության զարգացվածության վրա: Իսկ կրթօջախներում դրա փոխարեն բժիշկներ են պատրաստում դասականներին ուսումնասիրելու միջոցով: Ամենակրթված բժիշկն էլ անկարող է, եթե նրա զգացողությունը անհրաժեշտ չափով զարգացած չէ:

Մի վիրաբույժ իմ ներկայությամբ մի քանի աղքատ մայրերի խորհուրդ էր տալիս հետևել իրենց երեխաների մոտ ռախիտից առաջացող առաջին փոփոխություններին: Նա հուսով էր, որ այդ մայրերն իր մոտ կբերեն իրենց ռախիտ երեխաներին հիվանդության վաղ շրջանում, երբ բժշկական օգնությունը արդյունավետ կլինի: Մայրերը հասկանում են նրա միտքը, բայց չեն կարողանում հայտանաբերել ձևախեղման առաջին նշանները, քանի որ նրանց զգացողությունները բավականաչափ զարգացած չէին, որի շնորհիվ հնարավոր լիներ հայտանբերել հիվանդագին շեղումների նշանները: Եվ բժշկի առաջարկ-խնդրանքներն անօգուտ էին:

Եթե լավ մտածենք, կհասկանանք, որ սննդամթերքի չարաբաստիկ կեղծումը հնարավոր է միայն մարդկանց մեծամասնության զգացողությունների բթության պատճառով: Անբարեխիղճ կեղծումը հնարավոր է միայն մարդկանց զգացողական ընկալման ոչ բավարար զարգացվածության պատճառով, ինչպես և ցանկացած կեղծում հնարավոր է զոհի անգիտության պատճառով: Ինչքան հաճախ է գնորդը հույսը դնում վաճառողի ազնվության կամ ապրանքին կպցված պիտակի վրա: Դա հնարավոր է, որովհետև գնորդների ինքնուրույն դատողություններ կատարելու ունակություններն անհրաժեշտ չափով զարգացած չեն: Նրանք չեն կարողանում սեփական զգացողությունների միջոցով տարբերել մթերքի որակի տարբերությունները: Կարելի է նույնիսկ ասել, որ տեսական գիտելեիքները շատ հաճախ անօգուտ են, երբ բացակայում է պրակտիկան: Իսկ պրակտիկան համարյա միշտ ոչ այլ ինչ է, քան զգացումների զարգացում: Յուրաքանչյուրը իր փորձից գիտե, թե որքան անհրաժեշտ է հստակորեն որոշել խթանների տարբերությունները:

Շատ հաճախ զգացումների դաստիարակումը մեծերի համար շատ դժվար է լինում: Ինչպես, ասենք, դաշնամուր նվագել սովորելը: Զգացումների դաստիարակությունը պետք է հետևողականորեն իրականացնել ամենակրտսեր հասակից և շարունակել այն ուսուցման ողջ շրջանում, որը անհատին նախապատրաստում է հասարակության մեջ ապրելուն:

Գեղագիտական և բարոյական դաստիարակությունը նույնպես սերտորեն կապված է զգացումների զարգացման հետ: Բազմապատկեք զգացումները և զարգացրեք խթանների նրբին տարբերությունները զգալու կարողությունը, և դուք կհղկեք մարդու զգացմունքայնությունը և կբազմապատկեք հաճույքները:

Գեղեցկությունը հարմոնիայի մեջ է, իսկ հարմոնիան` նրբաճաշակության: Ուրեմն` եթե ուզում ենք զգալ հարմոնիան, պետք է նրբաճաշակ զգացողություն ունենանք: Բնության էսթետիկական հարմոնիան մարդու համար կորչում է կոպիտ զգացմունքներով, աշխարհը նրան սահմանափակ և տխուր է թվում: Մեզ շրջապատող կյանքում հաճույքների անհատնում պահուստ կա, որի կողքով մարդիկ անտարբեր են անցնում, ինչպես կենդանիները, հաճույք ստանալով կոպիտ կտրուկ զգացողություններից. ահա նրանց հասանելի միակ հաճույքը:

Կոպիտ հաճույքները վատ սովորություններ են ծնում: Ուժեղ խթանները չեն սրում, այլ բթացնում են զգացումները և ավելի ուժեղ, ավելի կոպիտ զգացումների պահանջ են ունենում:
Օնանիզմը, որ այդքան տարածված է ցածր դասի երեխաների մեջ, հարբեցողությունը, մեծերի ինտիմ կյանքին հետևելու կիրքը, այս ամենը այդ դժբախտ արարածներին հաճույք է պատճառում, նրանց հոգևոր հաճույքները շատ քիչ են, իսկ զգացմունքները բթացած ու մարած են: Այս հաճույքները մարդուն բերում են գազանային կյանքի:

Վերջապես ֆիզիոլոգիական տեսակետից զգացումների զարգացման կարևորությունը ակնհայտ կդառնա նյարդային համակարգն արտացոլող աղեղի սխեմատիկ դիագրամն ոսումնասիրելիս: Արտաքին խթանը ազդում է զգացումների օրգանների վրա և հետո կենտրոնաձիգ ճանապարհով հաղորդվում է նյարդային կենտրոններին: Այստեղ առաջանում է համապատասխան շարժողական իմպուլս, որը կենտրոնախույս ճանապարհով հաղորդվում է շարժողական օրգանին՝ շարժում առաջացնելով:

Թեև այս աղեղը ներկայացնում է ողնուղեղային ռեֆլեկտորների գործողությունների մեխանիզմը, բայց դրա մեջ կարելի է տեսնել ամենաբարդ նյարդային մեխանիզմների բացատրությունը: Մարդը նյարդային վերջույթներով շրջակա միջավայրից հավաքում է տարբեր խթաններ: Այդ ճանապարհով նա անմիջական շփման մեջ է մտնում շրջակա միջավայրի հետ: Հոգեբանական կյանքը զարգանում է նյարդային կենտրոնների համակարգին համապատասխան, և մարդկային գործունեությունը, առավելապես՝ սոցիալական, բացահայտվում է անհատի գործողություններով (ձեռքի աշխատանքով, գրելով, բանավոր խոսքով և այլն)՝ հոգեբանա-մոտորային օրգանների միջոցով:

Դաստիարակությունը պետք է ուղղորդի և կատարելագործի երեք փուլերի զարգացումը՝ երկու ծայրամասային և մեկ կենտրոնական, կամ, ավելի ճիշտ ասած, քանի որ այդ գործընթացը ընդհանուր գծերով համընկնում է նյարդային կենտրոնների գործունեությանը, ապա դաստիարակությունը պետք է հոգեբանական-սենսորային վարժություններին նույնքան կարևոր նշանակություն տա, որքան հոգեբանա-մոտորային վարժություններին:

Այլ կերպ ասած՝ մենք մեկուսացնում ենք մարդուն իր միջավայրից: Ենթադրելով, որ մտավոր կուլտուրայով մենք ավարտում ենք դաստիարակությունը, իրականում վերացական մտածող ենք ստեղծում, որը չգիտի կյանքը և պատրաստ չէ պրակտիկ գործունեության: Իսկ եթե, մյուս կողմից, մենք ուզենք դաստիարակության միջոցով մարդուն նախապատրաստել պրակտիկ կյանքի և բավարարվում ենք միայն պսիխո-մկանային վարժություններով, ապա աչքից բաց կթողնենք դաստիարակության գլխավոր նպատակը՝ մարդուն արտաքին աշխարհի հետ ուղղակի շփման բերել:

Քանի որ մասնագիտական աշխատանքը մարդուց համարյա միշտ պահանջում է շրջապատող պայմանները փչացնել, ապա տեխնիկական դպրոցներում ստիպված են վերադառնալ դաստիարակության սկզբին՝ զգացումների վարժությանը, որպեսզի լրացնեն ահագին և անսահման բացթողումը:

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ