ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Քո միջավայրը

Ապշեցնող և շփոթեցնող

Արդյոք քո աշխատանքային սեղանի թափթփվածությունը չի նվազեցնում  որակյալ աշխատանքի համար թափած քո ջանքերը, լինի դա դպրոցում, թե այլ աշխատավայրում: Աշխատասեղանը կարգի բերելու համար փորձիր այս հեշտ ու արագ մի քանի խորհուրդները:

«Տարածքը, որը ներշնչում է աշխատել» ուսումնական այս հոդվածում Թոբի լիհ Բոչան և Շամա Նառանգը նշում են, որ հարկ է պարզել, թե ինչ նպատակի համար ես դա նախատեսել տեղը, որտեղ աշխատում ես, արդյոք դու միայնակ ուսումնասիրող մարդ ես, թե մարդկանց հետ պետք է մտնես գործնական հարաբերությունների մեջ: Եվ այս, և այն դեպքում քո աշխատանքային տարածքը երկրաչափորեն ճիշտ պետք է կառուցված լինի: Այն պետք է լինի արմունկիդ բարձրության չափ, գլխավերևի լույսի կամ սեղանի լամպի հետ միասին, իսկ տարածությունը քո և մոնիտորի միջև պետք է 18-30 սմ լինի: Նրանց խորհուրդները վերաբերում են հատկապես երիտասարդ ուսանողներին, բայց միևնույն ժամանակ տեղին և ճիշտ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ավելի որակյալ աշխատանքային տարածք: Այն պետք է անընդհատ բարելավել, ներառյալ պահարանները, դարձնելով այնպիսին, որ ամեն ինչ իր տեղում լինի, և չսկսես փնտրել, թե որը որտեղ է:

«Եթե սեղանը կատարյալ դարձնելու և այն քո նպատակին հեշտ ծառայեցնելու համար այս կազմակերպչական միջոցները շատ են,- ասում է Ռենի Բելիսլը,- ընդհատիր այն»: Իր ապառիկ գործարքի մասին ամսագրի հոդվածում նա 8 խորհուրդ է տալիս աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

- Օրինակ` այսօր միայն սահմանափակվիր սեղանի վրայից թղթերը հեռացնելով, իսկ վաղը մաքրիր գլխավոր աջ դարակը, 2-րդ դարակը մաքրիր հաջորդ օրը և այդպես շարունակ: Պարտադիր չէ անել, ինչպես ասում են, «ամեն ինչ կամ ոչինչ»,- բացատրում է Բելիլսը,-սահմանափակիր պիտույքների քանակի ասռկայությունը սեղանի գլխավոր մասում, հեռացնելով ամենաշատը 8-9 առարկաներ: Շատ հիմնարկությունների սեղաններ լեցուն են այնպիսի պիտույքներով, որոնք երբեք չեն օգտագործվում, մինչդեռ դու ժամանակ և էներգիա ես ծախսում փնտրելու համար քեզ անհրաժեշտ իրը, որպեսզի լավ աշխատես»:

Կախված այն բանից, թե որքան աշխատանք և աշխատանքային տարածք ունեք, հետևեք այս ուղեցույցին.

1. Որոշիր, թե օրվա համար ինչ ես օգտագործելու և դիր ձեռքիդ տակ:

2. Այն բաները, որոնք օգտագործում ես օրը մեջ, դիր մի փոքր հեռու:

3. Իսկ այն պիտույքները, որոնք պետք են գալիս շաբաթը կամ ամիսը մեկ, ավելի լավ է դնել պահարանում, ծալքատեղում կամ այլ պահվող տեղում:

Մասնագիտացվածկազմակերպիչների ազգային միությունը (NAPO) համաձայն է այս մոտեցման հետ: «Աշխատանքի վայրի կազմակերպումը» հոդվածում նրանք նշում են.

Որպեսզի ավելի կառավարելի դարձնես քո սեղանը, պետք է անես հետևյալը.

1. Կազմիր մի սիստեմ ամենօրյա փաստաթղթերի հոսքի համար:

2. Խուսափիր փաստաթղթերը սեղանի ետևը գցելուց և հետո այն փնտրելուց:

3. Խնամքով հետևիր այն որոշմանը, որը վերաբերում է փաստաթղթերին:

NAPO-ն առաջարկում է ֆայլերը հաղթահարելու համար ներառել հետևյալ քայլերը.

Ստեղծիր նոր ֆայլերի սիստեմ քո էլ. փաստաթոթերի համար, որոնցից յուրաքնաչյուրը կարտացոլի այն, թե ով ես դու:

Անգլերենից թարգմանեց Հրայր Ղահրիյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ