ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Սկիզբը

ԲԱ ԲԱԿԸ Ո՞Վ ՊԻՏԻ ՄԱՔՐԻ

Ասում են` աչքը սովորում է նրան, ինչ երկար ժամանակ տեսնում է: Փոքրիկն իհարկե չի հասկանա, որ երբ ինքը վերցնում է բակում ընկած մոմլաթե տոպրակը, աշխարհը մի քիչ փոխվում է, բայց կսովորի ամեն առավոտ իր խումբն ու այգին մաքրել: Հետո իր թաղն ու քաղաքը կմաքրի, հետո` երկիրը: Ու կհպարտանա, որ ինքն իր երկրի հավաքարարն է կամ պարզապես կլռի այդ մասին: Գլուխ չի գովի, որովհետև դա իր գործն է, ոչ` աշխատանքը, որովհետև ինքն իր երկրի տերն է: Մի օր էլ կհասկանա, որ խնամված երկրում մաքրելու բան քիչ է լինում, ու նախ կխնամի իր երկիրը: Իսկ հիմա, քանի դեռ ուշ չէ, ամեն օր իր շուրջը մաքրելը, իր ծաղիկը խնամելը, իր կենդանուն կերակրելը սովորություն պիտի դառնա: Պետք չէ լսել այն ծնողին, որը վրդովված հայտարարում է. «Ես իմ երեխային մանկապարտեզ չեմ ուղարկել, որ հավաքարարություն անի»: Նրա փոխարեն կարելի է ամաչել... և շարունակել երեխայի հետ ճիշտ ապրել՝ երկիրը խնամելով:
Բակը խնամելիս զրուցեք երկրի և երկնքի, գուցե տիեզերքի մասին:

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՄԻՆԸ ԿՐԹԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ
Առանց հեծանիվ ո՞նց կլինի

Դասացուցակով հեծանիվ քշե՞ս... այդպես ո՞նց կլինի, բա մյուս օրերի՞ն:
Խոսքը մարմնակրթության մասին է, մարմինը կրթելու մշակույթի ձևավորման մասին:
Ասում են` ըստ դասացուցակի ֆիզկուլտուրայով կարելի է զբաղվել շաբաթը 2ժամ կամ 4 ժամ, փակ մարզադահլիճի դռները երեխայի համար բացվելու են շաբաթը երկու անգամ: Իսկ մյուս օրերի՞ն: Պաշտոնապես արգելվո՞ւմ է: Մյուս օրերին փոքրիկի օրգանիզմը չի՞ աճում, չի՞զարգանում, փոքրիկը չի՞ ուզում շվեդական պատ բարձրանալ, գլորվել-թավալվել մարզական ներքնակի կամ գորգի վրա, չի ուզում հեծանիվ քշե՞լ…
Ի՞նչ ենք անելու, հեծանիվը, պահելո՞ւ ենք, ներքնակն ու շվեդական պատը փակի տակ ենք դնելո՞ւ: Ափսոս չե՞ն: Ի~նչ դաժանություն և ի~նչ շռայլություն: Լավ չի՞ լինի, հանենք մարզադահլիճի պատերը, ամեն ինչ ամեն օր, ամեն ժամ հասանելի դարձնենք, մարզադահլիճը «բերենք» խումբ:
Փոքրիկն ամեն օր հեծանիվ չքշի, բա ի՞նչ անի: Հա´, նախանպայման հեծանիվ պիտի ունենա: Հենց ունեցավ, մի ժամանակ հետո չեմպիոն է դառնալու` ամուր ոտքերով ու ձեռքերով, քշելու է ուր ուզում է, ընկնելուց էլ չի վախենալու, ընկնելիս էլ «ճիշտ է ընկնելու»:
Թե մարզագորգն էլ «ամենօրյա» է, ուրեմն` փոքրիկն ամեն օր թավալվելու է մարզագորգին, գլորվելու է, ընկերների հետ գզվելու ու գզվռտվելու է... ամուր է լինելու, ուժեղացող մկաններով:
Թավալվելիս ու գզվռտվելիս ի՞նչ զրույց:

Թունելի մեջ բոլորովին էլ մութ չէ

«Թունելի» միջով անցնելն էլ է հետաքրքիր ու օգտակար: Թունել պատրաստելը բոլորովին էլ դժվար չէ: 2-3 հատհամապատասխանչափիօղակէպետքև 2,5-3 մետր (կարելի է և մի քիչ ավելի շատ) քաթան կամ այլ ամուր կտոր:
Մնացածը շատ հեշտ է:
Երբ Էլենը առաջին անգամ անցավ մեր պատրաստած թունելի միջով, լրջորեն հայտարարեց.
- Թունելի մեջ ըսկի էլ մութ չի:
Նույնիսկ արգելքներ հաղթահարելն է հաճելի: Դրանց վրայով թռչելը սկզբում գուցե մի քիչ դժվար լինի: Բայց եթե արգելքի բարձրությունը հարմար է, ինչ կա որ: Բարձրի տակով կանցնեն, ցածրի վրայով կթռչեն:
Տեսել եք, չէ՞, արգելավազքի արգելքները ինչպիսին են: Դրանք էլ փայտե ձողերով են պատրաստում:

Լող տուր, լող արա...
Շատ հաճախ որևէ տոնի, ծեսի, ծննդյան օրվա առիթով հարմար նվեր գտնելու համար ձեռուոտ ենք ընկնում, խանութից խանութ վազում, վերջում անորակ կամ որակյալ, կարևոր չէ, մանր-մունր անիմաստ տիկնիկներ, ավտոմեքենաներ ենք գնում, փողն էլ քամուն ենք տալիս: Այնինչ` կարելի է մի նվեր գնել ողջ խմբի համար` օգտակար, առողջարար, զարգացնող… փչովի կամ հավաքվող լողավազան: Դրանք այնքան էլ թանկ չեն, պետք է փողը նպատակային ծախսել: Ամառվա շոգին ավելի լավ բան անհնար է մտածել-գտնել: Ամառային լողափը դառնում է երեխայի ֆիզիկական ակտիվ գործունեության միջավայր: Շատ բան պետք չէ ամառային փոքրիկ լողափ ունենալու համար` ավազ, լողովազան (անգամ`լողավազաններ), արևի տակ տաքացող ջրով ցնցուղ, մի քանի հովանոց, լողազգեստ: Մնացածը կազմակերպելու հարց է: Փոքրիկը լողում է ավազանում, սրբիչով չորանում կամ չի չորանում, էլի նկարում է, խաղում ավազով ու գլաքարերով կամ ինչով ուզում է, այս անգամ արդեն արևի շողերից պաշտպանված բակում, լողավազանի կողքին, լողավազանի մեջ:
Ոչ ոք չի էլ կասկածում, որ լողը փոքրիկի ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման հրաշալի միջոց է:
Արդյունքը նաև` ազատ, երջանիկ, բավարարված փոքրիկ: Լողալու հաճույքը ինչո՞վ չափես. գործիք չկա՞: Ի’նչ անենք: Կան երեխաների աչքերի փայլը, ուրախ ճչոցները, մանկական ձիգ ու ամուր մկանները...
Կողքից կթվա, թե երջանիկ մանկության մասին ֆիլմ եք դիտում` մանկական ուրախ ծիծաղով, կչկչոցով, ջրի չփչփոցով ու չլմփոցով:
Սիրում ենք, չէ՞, «երջանիկ մանկություն» արտահայտությունը: Սիրելը քիչ է, ՍԻՐԵԼ է պետք, ոչ` բաժակաճառով...
Բա էլ ի՞նչ ծնո~ղ, տնօրե~ն, դաստիարա~կ... դեռ դայակն էլ վրան:
Տեսա՞ք, որ շատ բան պետք չէ... Ընդամենը...
Մի նպատակի շուրջ համախմբվելու, ջանքեր թափելու դեպքում փակ լողավազնն էլ կլինի, ու փոքրիկը կլողա ողջ տարին` ամառ թե ձմեռ:
Հաստատ արժե նման երջանկության համար ամեն ինչ անել, նույնիսկ դռնեդուռ ընկնել:
Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ...

Ո՞վ է նստել իմ ձեռքին, որ ես չեմ տեսնում. կախարդական օճառ...
Ա’յ, եթե կարողանանք լվացվելը ծեսի նման մի բան դարձնել, սովորություն: Եթե կարողանանք այնպես անել, որ լվացվելը հաճելի խաղ լինի փոքրիկի համար, հիգիենիկ դաստիարակության մասին տեսական խոսակցությունները, դաստիարակչական հոդվածներն ու «գիտական քննարկումները» ավելորդ կլինեն: Ամեն ինչ շատ պարզ է: Խաղացեք ջրով, օճառով, «ձեռքլվացոցի» խաղացեք, ջրոտ ձեռքերով ծափ տվեք փոքրիկի հետ, ձեռք ու երես լվալու առաջնորդ ունեցեք…էլի հնարքներ մտածեք, ու փոքրիկները կամաց-կամաց կվարժվեն ձեռքերը հաճախ լվանալուն, մարմնի մաքրությանը հետևելուն: Բա հո կեղտոտ ձեռքերով սեղան չե՞ն նստի: Կամ իր ձեռքերը ո՞վ պիտի լվանա, իհարկե՝ ինքը, էլ՝ ո՞վ: Կոշիկներն էլ ինքը պիտի փոխի, արդեն այնքան էլ փոքր չի: Ոչինչ, թող մեկ-մեկ մեծերը օգնեն. Բայց՝ մեկ-մեկ: Մի բան էլ՝ հո չե՞նք թողնելու, որ այդ աներես փոշին ուր ուզի՝ նստի, ի~նչ ուզի՝ անի: Անպայման մենք ենք «նրան» սրբելու: Խաղալուց, բակը խնամելուց հետո... էլ երբ պիտի լվացվենք: Երբ ուզենք: Հաճախ և հավեսով:
Բա որ խոշորոցույցով իր մաշկի փոսիկները տեսավ ու հասկացավ, թե ինչքան փոշի ու անպետք բաներ են այնտեղ հավաքվո~ւմ... «խնդրին գիտականորեն ենք մոտենում, փոքրերի լեզվով` գիտնականորեն»:
Մեր բոլոր իրերն էլ իրենց «տունն» ունեն: Մեզ հետ խաղալուց կամ աշխատելուց հետո «տուն պիտի գնան, չէ՞», մենք էլ պիտի օգնենք, որ «գնան»:

Թող փոքրիկը սովորի ինքնուրույն լվացվել, մաքրվել, հագուսները փոխել, կոշիկների քիվերը կապել, որ ստրուկ չմեծանա:

ԵՐԳ` ԱՌԱՆՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ

Ափսոս ժամանակակից տատիկները շատ են ժամանակակից: Դաստիարակների մասին էլ չենք խոսում: Բա փոքրիկի լեզուն ո՞վ է բացելու: Ինքնիրեն էլ կբացվի՞: Հա, կբացվի` առանց համ ու հոտի, առանց հանգ ու երգի, առանց իմաստ չունեցող հնչյունաբառախաղի, առանց հաշվերգի ու ճվիկի...
Թվում է` փոքրիկն առանձնապես մեծ բան չի կորցնի: Թվում է: Դա նման է երեխային ծնված օրվանից մայրական կաթից զրկելուն, գուցե ավելի վատ: Որովհետև դրանց փոխարեն նա անդեմ մուլտեր է նայում, նույն որակի օտար հեքիաթներ է լսում: Փոքրիկի ճտպտոցն էլ անխաղ ու անհանգ կլինի:
«Պարապ» խաղալիս ի՞նչ պիտի ասի-խոսի, քթի տակ ի՞նչ պիտի բլբլա,
Ինչո՞վ պիտի լցնի իր «լեզվի քսակը». ռաբիզ, անճաշակ, սարքովի-անհանգ ու անկենդան «թեմատիկ» «ոտանավորո՞վ»: Կամ էլ այդ տեղն այդպես էլ դատարկ կմնա: Դատարկ տեղն էլ երկար դատարկ չի մնում, կամաց-կամաց աղբով է լցվում:
Իսկ ի~նչ դժվար է` երկու փոքրիկ իրար ձեռք բռնած իրար դիմաց են կանգնում, իրար քաշել-ճոճվելով /խնոցի հարելու նման/ խնոցու խաղեր են ասում. Խնոցի-հարոցի,
Կարագը քեզ, թանը` մե~ե~զ:
Կամ`
Հարի-հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Հայոց մեջ խնոցու խաղիկները բավականին շատ են եղել: Դրանք սովորաբար խաղումենզույգերով, իրարդիմացկանգնած, ձեռքերիմատներըդիմացինիմատներինհագցրած, ոտքիմեկնառաջ, մյուսը` հետ: Ռիթմիկշարժումով, նմանեցնելով խնոցուետուառաջ գնալ - գալուշարժմանը, միոտքիցմյուսըտեղափոխվելով, ձեռքերըռիթմիկ, կտրուկշարժումովառաջ ուետտանելով, ասումեն.

Խնոցի - հարոցի
Խնոցի հարոցի:
Թանըհանի`քամեցի,
Համովչորթանշինեցի,
Եղովապուրեփեցի,
Պետոնուզեց` տփեցի:
Կամ այլտարբերակներ:
Խնոցի, խնոցի,
Գցեցիուբռնեցի,
Տարա - բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղինկարագհանեցի:
Խնոցի,
Հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դետար, դեբեր, տըրընգա.
Թևտու, թևառ,
Զըրընգա:

Խընոցուերգ
Հարի’, հարի’ խընոցի,
Մեջըդբարի, խընոցի,
Ունկըդբարակ, խընոցի,
Մեջըդկարագ, խընոցի:

- Հարեցի, հահարեցի,
Լըփը, ըփը, լըրընգա,
Դետար, դեբեր, տըրընգա.
Թևտու, թևառ,
Զըրընգա:

Այս խնոցին զուգերգի նման է, մեկն ասում է, մյուսը շարունակում.
- Խնոցինհահարեմ:
Շալակեմ`սարհանեմ:
- Խնոցինհահարեմ,
Շալակեմ` գետնանցնեմ,
- Խնոցինհահարեմ:
Շալակեմ` դաշտտանեմ:
- Խնոցինհահարեմ,
Կաթումածունկերցնեմ:
Մինչև չխաղաս, ճվիկների հաճույքը չես զգա: Փոքրիկներն ու մեծերը ձեռքերը ուղղահայաց շարում են իրար վրա: Ամեն մեկը թույլ ճմկտում է իր ձեռքի տակի ձեռքը: Ասելիս ձեռքերը ռիթմով բարձրանում-իջնում են:
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Կամ`
Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,
Առվի եզրին նախշուն ճվիկ,
Կուտ կերավ, կուտման կերավ,
Կուտման առավ ու թռավ,
Թռավ գնաց, գնաց մտավ ...-ի ծոցը~...

Մեկ այլ ճվիկ՝
Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր ...-ի գլին կործենք:
Թը~ը~ռ ճվիկ:
Հազար անգամ խաղացեք, ու փոքրիկի հազարերորդ հաճույքը նման կլինի նույն առաջին հաճույքին: Նստեք գորգին ծալապատիկ, մանկացեք մանկանց հե~տ ու խաղացեք: Դա մեզ՝ մեծերիս է պետք, որ շատ չմեծանանք. փոքրիկները առաջին անգամից հետո իրար հետ հա կխաղան: Բա մե՞նք...

Ծափխաղերն էլ պակաս գրավիչ չեն, ծափ տանք ու խաղանք.
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատկներով:

Կարող է պստիկը, ասենք, ծիկլակտուց բառն այնպես չի ասի, ի'նչ անենք, դրանից «աշխարհը շուռ չի գա»: Ավելի լավ, նոր տարբերակ կստեղծվի: Բանահյուսություն է, չէ՞: Թե՞ սարքած ոտանավորի բոլոր բառերը հատուկ են և բոլորը հստակ արտասանում են:
Դե մտքում ասեք՝

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալխնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռաքլորիկ,
Ծկլակտուցծկլամերիկ,
Կուտուտի, կուտմանուտի,
Ծակշերեփովծիկրականի:
Լավ է, չէ՞:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ