ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

20-րդ դարը իրավամբ համարվում էր տեխնիկայի առաջընթացի դար։ Այդ հարյուրամյակում իրականացվեցին երևակայության աներևակայելի գագաթները՝ հեռախոսից մինչև տիեզերանավ։
Տեխնիկական միջոցներն անդառնալիորեն մտան մեր կենցաղ ու իրենցով լցրին մարդու առօրյան ու ժամանակը։

Բայց 21-րդ դարը տեխնիկական այդ վազքուղում նոր շնչառությամբ է առաջ գնում։ Ամեն օր թողարկված նոր տեխնիկան իր հնարավորութուններով գերազանցում է երեկվանին՝ անհուսալի հնացածների շարքը մղելով երեկվանը։ Նման տեմպի հետևից հարկավոր է հասցնել, և դա, կամա թե ակամա, դառնում է դպրոցի խնդիրը։
Պարզապես փոխվում է ուսուցման նպատակն ու ելակետը։ Կարդալ, մտքեր արտահայտել, քննարկել, մեկնաբանելը շարուակում են լեզվական գործունեություն մնալ։ Ի հայտ են գալիս նոր արտահայտչամիջոցներ։ Կասկած չկա, որ պատկերի, ձայնի, շարժման լեզուն նույնքան կարևոր են, մանավանդ որ դրանք նպաստում են բառային ավելի հստակ հաղորդակցմանը։

Օրինակ՝ որպեսզի ֆիլմ պատկերացնեն (ու նկարահանեն) որևէ բանաստեղծության հիման վրա, նախ պետք է ասոցացնեն կարդացածը որոշակի պատկերների հետ։ Հետո գալիս է այդ պատկերները նկարելու (նկարահանելու), համադրելու, տեքստը դրան կցելու, երաժշտական ձևավորումն անելու ու… ներկայացնելու հերթը։ Մի քանի տարի առաջ այս տեսակ գործունեությունը կամ անհասանելի երազանք էին համարում, կամ փորձում կյանքը կապել օպերատորության, ռեժիսուրայի հետ։ Իսկ սրանք լուրջ տաղանդ են պահանջում. Միայն ցանկությունն անբավարար է։
Այսօր ձեռքին համակարգիչ, ձայնագրիչ ու տեսախցիկ ունեցող երեխան իր ֆիլմը, թող որ ոչ միշտ հանճարեղ, մի քանի ժամում կարող է իրականացնել։ Մեզ՝ մեծերիս, մնում է «լսել»՝ ուշադրության արժանացնել նրանց խոսքը։

Երբեմն երեխան, սահուն անգիր ասելու իր հմտությամբ տարված , կուլ է տալիս հնչյունները, մինչև վերջ չի արտասանում բառը, արագությամբ հափշտակված՝ մոռանում է կարդացածի իմաստի ու դա իր ունկնդրին հաղորդելու մասին։ Իսկ խոսքային գործունեության մեջ, հայտնի բան է, ունկնդիրն ամենևին էլ վերջին տեղում չէ։ Իր արտասանածը, կարդացածն ու ներկայացրածը որպես ունկնդիր գնահատող երեխան, անկասկած, խոսքը հղկելու ամենահարմար միջոցն ունի։ Այսօր կրթվածության մակարդակը չափվում է խոսելու հմտություններին տիրապետելու մակարդակով։ Այստեղ անգնահատելի ծառայություն է մատուցում ձայնագրիչը։
Ֆոտոխցիկը միշտ էլ երիտասարդների ինքնահաստատման ամենահետաքրքիր միջոցն է եղել։ Որքան ժապավեն, երևակման ու ֆիկսելու նյութ ենք փչացրել ուսանող ժամանակ, մի-երկու նկար պահպանելու համար։ Այսօր ֆոտոխցիկը ուսումնական գործիք է սովորողի ձեռքին։ Գրեթե ոչինչ չի կորցնում նա «սխալ» նկարներ անելիս, իսկ որ հմտանում է լուսանկարչության տեխնիկայում, կասկած չկա։ Շատ աշխատանքն է արվեստին հասնելու ճանապարհը։ Բայց լուսանկարներով խոսելն էլ հետաքրքիր է։ Սա ներկայացման պես մի բան է. երեխան սովորում է «կարդալ» շրջապատը և ճիշտ պահը կադրի վերածելով՝ ներկայացնում ուրիշներին։ Եթե երեխան կարողանում է նկարաշար ներկայացնել, որն ամբողջություն է՝ իր նախաբանով, ընթացքով ու ավարտով, ինչո՞վ դա շարադրանք չէ։
Եթե ուսուցման նպատակը դադարում է լինել որոշակի (սահմանափակ) մի երկու բան աշակերտի ուղեղը խցկելը, տեխնիկան դպրոցում, փաստորեն դառնում է աշխարհը ճանաչելու, ընկալելու և իր ընկալումը շրջապատին ներկայացնելու միջոց։
Եվ վերջում՝ կենցաղային և աշխատանքային ոչ մի հատուկ տեխնիկա ավելի բազմաֆունկցիոնալ չէ, քան վերոհիշյալ միջոցները՝ միասին վերցրած։ Եթե երեխան սովորում է չվախենալ տեխնիկան փորփրելուց, վաղը նա դա անպայման կկատարելագործի։

Մեզ մնում է հավատալ և վստահել նրան։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ