ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը

Մենք՝ հայերս հյուրընկալ մարդիկ ենք, և միշտ էլ հպարտացել ենք նրանով, երբ որևէ օտարերկրացի հետաքրքրություն է ցուցաբերել և այցելել մեր երկիր: Առավել ևս վերջին տարիներին Հայաստանը դարձել է զբոսաշրջության երկիր: Կառուցվել են բարձրակարգ հյուրանոցային համալիրներ, որոնք նպաստում են օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը մեր երկիր:

Ուստի, մեր երկիրը ներկայացնելու համար, «Հայրենագիտության և էքսկուրսավարության» խորացված ուսուցման դասընթացը լայն հնարավորություններ է ընձեռում կրթված, գիտակ էքսկուրսավարների մասնագիտական պատրաստմանը, ովքեր իրենց մասնագիտական վարպետության և կարողությունների շնորհիվ կնպաստեն, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների մոտ ոչ միայն կրկին այցելելու ցանկություն առաջանա, այլև նրանց գովազդի շնորհիվ ընդլայնվի նորանոր զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Հմուտ էքսկուրսավարների շնորհիվ է նաև, որ մեր հայրենիքը պետք է ճանաչեն արտերկրում:
Այս մասնագիտությունը սովորողները հետաքրքրությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում այս դասընթացին՝ գիտակցելով, որ անհրաժեշտ է առաջին հերթին զբաղվել ինքնակրթությամբ, տեղեկացված լինել մեր երկրում տեղի ունեցող գիտամշակույթային կյանքին, որպեսզի կարողանան ներկայացնել մեր երկրի, մեր ժողովրդի անցյալ և ներկա պատմությունը, հայրենի բնաշխարհը, հարուստ ու ինքնատիպ մշակույթը, որն իր ավանդն ունի նաև համաշխարհային մշակույթի զարգացման գործում, մեր երկրի պատմամշակույթային արժեքները` ճարտարապետությունը, հուշարձանները, եկեղեցիները, թանգարանները և այլն:

Սովորողների հետ իրականացվող հետաքրքիր և բովանդակալից էքսկուրսիոն մշակված երթուղիները նպաստում են այս ամենի իրագործմանը:Նրանք հնարավորություն են ունենում նաև ինքնուրույն, անհատական կարգով վարելու էքսկուրսիան:

Սովորողների մոտ առաջանում է հայրենասիրության զգացում, հայրենի երկրի պատմության իմացություն և այդ իմացությունը փոխանցելու կարողություն, ազգային ծեսերի, սովորույթների իմացություն և պահպանում, հայրենի բնաշխարհի ճանաչում, ճանաչողական և ստեղծագործական ունակությունների զարգացում, գեղագիտական ճաշակի ձևավորում, պատմամշակույթային արժեքների իմացություն և գնահատում, մշակույթի տարբեր բնագավառների նկատմամբ հետաքրքրությունների և նախասիրությունների ձևավորում, գիտակցության և վարքագծի նորմերի ամրապնդում::

Սովորողները ցուցաբերում են մեծ հետաքրքրություն իրազեկ լինելու իրենց հայրենիքի պատմամշակութային օջախների պատմությանը, պատմամշակութային արժեքների պահպանմանն ու գնահատմանը: Այս ամենին հարակից, նրանք ծանոթանում են նաև մյուս երկրների մշակույթին նույնպես, ինչպես օրինակ, այցելելով պարսկական «կապույտ մզկիթ»՝ նպատակ ունենալով ծանոթանալու մեր երկրում եղած օտարերկրյա ցուցադրվող արժեքներին ևս, այցելելով հնդկական ցուցահանդես՝ ականատես լինելու նրանց ազգային հագուստեղենի, կահույքի, արդ ու զարդի ցուցադրմանը, ներկա գտնվելով նրանց ազգային երգ ու պարի ներկայացմանը:

Ամենաուրախալին կայանում է նրանում, որ սովորողները ինքնուրույն կերպով, ինքնակամ կարողանում են իրենց ընտրած մասնագիտության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ ծավալել, ի դեպ, այս գործում մեծ օգնություն է ցուցաբերում համակարգիչը: Նրանք պատրաստում են նյութեր՝ մեր մշակույթի ականավոր գործիչների, մեր երկրի պատմամշակութային օջախների, ազգային արժեքների, ինչպես նաև մեր կողմից այցելած մշակութային վայրերի վերաբերյալ:
Այցելելով և ականատես լինելով մեր հայրենիքի մշակութային հարստություններին, և արդեն իսկ տեղեկացված լինելով, թե ինչ անասելի դժվարությամբ են պահպանվել ու մեզ հասել ազգային գանձերը՝ սովորողները գիտակցում են, որ մեր ազգի գոյատևման ու ազգային հարստությունների պահպանման պատասխանատվության մի մասը կրում են իրենք:

Ինչպես նշեցի, յուրաքանչյուր երեխա հետազոտական աշխատանք կատարելիս, ավելի մանրամասն ծանոթանում է իր ընտրած ուսումնական նյութին, համագործակցում մյուս սովորողների հետ, գտնում տվյալ նյութին համապատասխան երաժշտություն, նկարներ, ձևավորում աշխատանքը, որը նպաստում է նրա գեղագիտական դաստիարակությանն ու ճաշակին:
Սովորողների հետ պետք է կարողանալ ճիշտ աշխատել, չմոռանանք, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և արժանի է հարգանքի, բարձր արդյունքի հասնելու համար անպայման պետք է հաշվի առնել նրանց հետաքրքրություններն ու հակումները, և այդ ամենը ներդնել նրանց կարողությունների և ունակությունների զարգացման գործում: Վերջապես, չպետք է մոռանանք, որ նրանք են կերտում մեր վաղվա օրը՝ մեր իսկ կողմից քաղած դասերի ներքո: 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ