ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար

Ուիլյամ Հենրի Գեյթս 3-րդը ծնվել է 55 տարի առաջ Ամերիկայում` Սիեթլում:
Մարդկությանը Բիլ Գեյթսը հայտնի է որպես աշխարհում ամենահարուստ մարդը,
որը կուտակել է իր ունեցվածքը իր խելքով:
Բայց հաջողությունը նրան միանգամից չի հասել: Դպրոցում նա լուրջ խնդիրներ է ունեցել քերականության, քաղաքագիտության և այլ առարկաների հետ, որոնք համարում էր պրիմիտիվ, «տափակ»: Վատ վարքի համար կրտսեր դպրոցում նրան ուղարկել են հոգեբանի մոտ: Իր հուշերում նա դա բացատրում է համակարգչամանիայով:

Իր ազատ ժամանակի մեծ մասը նա ծախսում էր ծրագրավորման վրա: Ամեն շաբաթ Գեյթսը համակարգչային սրահում անցկացնում էր 20-30 ժամ:

Անհաջողությունները նրան հետապնդել են նաև Հարվարդում: Գեյթսին հեռացրել են 2-րդ կուրսից: Անհաջողությունը փոխվել է հաջողության. դրանից հետո ապագա միլիարդերը սկսել է ավելի մեծ եռանդով զբաղվել ծրագրավորմամբ: Իսկ 2 տարի անց հիմնվել է Microsoft ընկերությունը: 2 տասնամյակ անց Գիլ Գեյթսը աշխատել է ավելի քան 50 միլիարդ դոլլար` ավելի քան 78000 մարդկանց համար աշխարհի մոտ 105 երկրներում ստեղծելով աշխատատեղ:

Առաջարկում ենք ձեզ հաջողության հասնելու գաղտնիքները ըստ Բիլ Գեյսթի.

1.Հետևեք մրցակիցներին: Գեյթսը իր մրցակիցների կայքեր այցելելը դարձրել է ամենառավոտյան արարողությունը:
2.Եղեք վստահ: Մենեջերի գլխավոր հատկություններից մեկն էլ արիաբար դիմավորելն է նույնիսկ ամենավատ նորությունները: Պահպանեք սառնասրտությունը, և այդ ժամանակ բոլոր խնդիրները կլուծվեն ավելի արագ: Ձգտեք նախ իմանալ վատ նորությունը, հետո միայն լավը:
3.Կողմորոշվեք դեպի ինտերնետը: Նրանն է ապագան: Մոտակա տարիներին կմնան միայն երկու տեսակի ընկերություններ` նրանք, որ ցանցում են, և նրանք, որ չեն զբաղվում բիզնեսով:
4.Ուշադրություն մի´ դարձրեք հաջողությանը: Այն խաբուսիկ է և փոփոխական:
Հասնելով մի նպատակի` մի կանգնեք նույն տեղում, այլ անցեք մեկ այլ գործի:
Մրցակիցները անգործ չեն մնում:
5.Ստեղծեք զարգացման պայմաններ: Հմուտ ղեկավարի նպատակն այն է, որ ստեղծի
Լավ միջավայր իր աշխատողների աշխատանքի համար: Նրանք պատասխանում են փոխադարձաբար:
6.Սկսեք այսօր: Եթե ձեզ ինչ-որ մի բան դուր չի գալիս աշխատանքում`ստեղծեք ձե´ր գործը: Բիլ Գեյթսը իր գործը սկսել է ավտոտնակում: Ծախսեք ժամանակը միայն այն բանի վրա, որ ձեզ իսկապես հետաքրքրում է:
7.Մտածեք: Տարին մի քանի անգամ կտրվեք առօրյա միջավայրից, որպեսզի մտածեք կուտակված խնդիրների մասին:
8.Վախեցեք պարտվելուց: Մինչ գործեր կատարելը կասկածեք դրանց ճշտության մեջ, իսկ հետո`կատարեք եզրահանգումներ:
9.Հիմնվեք նոր տեխնոլոգիաների վրա: Էլեկտրոնային ինֆորմացիան հրաշքներ կատարելու մեծ հնարավորություններ ունի:
10.Կտրվեք ամբոխից: Այն միշտ չէ, որ գնում է անհրաժեշտ ճանապարհով: Միշտ ընտրեք զարգացման ձեր ճանապարհը:

Իսկ հիմա կանոնները
1.Կյանքը անարդար է`սովորեք դրան:
2.Աշխարհը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Կյանքը ձեզնից կպահանջի ավարտել գործը նախքան ինքնավստահություն զգալը:
3.Դուք չեք ստանա տարեկան 60.000 դոլար դպրոցն ավարտելուց հետո: Դուք չեք դառնա ընկերության փոխ-նախագահ` մեքենայում արբանյակային հեռախոսով,
մինչև չաշխատեք դրանց համար:
4.Կարծում եք` ուսուցիչը շատ է պահանջկոտ, սպասեք, երբ դուք կդառնաք ղեկավար:
5.Համբուրգեր ծախելը ցածր չէ ձեր արժանապատվությունից: Ձեր պապերը ու տատերը կոտլետ ծախելու համար օգտագործում էին այլ խոսք`նրանք այդ անվանում էին հնարավորություն:
6.Եթե ընկել եք ջրափոսի մեջ, դրա համար ձեր ծնողները մեղավոր չեն, մի´ նվնվացեք, սխալներից դասեր առեք:
7.Մինչ ձեր ծնվելը ձեր ծնողները այնքան մտազբաղ չէին, ինչպես հիմա: Նրանք դարձել են այսպիսին`վճարելով ձեր ծախսերը, մաքրելով ձեր շորերը և լսելով ձեր դատողությունները ձեր ձեր մասին: Դրա համար մինչ սկսեք փրկել աշխարհը ձեր ծնողների սերնդից, նախ մաքրեք ձեր սենյակի զուգարանը:
8.Գուցե ձեր դպրոցը մարդկանց առաջատարների և անհաջողակների բաժանումից հրաժարվել է, բայց կյանքը`ոչ: Որոշ դպրոցներում չեն դնում վատ գնահատական և տալիս են ձեզ այնքան փորձերի հնարավորություն, ինչքան ձեզ անհարաժեշտ է ճիշտ պատասխանի համար, այս ամենը իսկական կյանքի հետ կապ չունի:
9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների: Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ, և կլինեն շատ քիչ գործատուներ, որոնք հետաքրքրված են նրանով, որ դուք գտնեք ձեզ: Փնտրեք ձեր հաշվին:
10.Հեռուստատեսությունըիրական կյանք չէ: Իրականում մարդկիկ ստիպված են գնալ աշխատանքի, ոչ թե նստել սուրճի սեղանի մոտ:
11.Հաճոյացեք սերտողներին և անգիր անողներին: Բացառված չէ, որ շուտով նրանցից մեկի աշխատողը դառնաք:

Ռուսերենից թարգմանեց Վարդան Պետրոսյանը, 11-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ