ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

ՉՈՐՐՈՐԴ ԳԻՐՔ

1. Երբ ներքին տիրապետող սկիզբը հավատարիմ է բնությանը, ապա նրա վերաբերմունքը տեղի ունեցողին այնպիսին է, որ կարող է միշտ հեշտությամբ հարմարվել հնարավորին և տրվածին: Չէ՞ որ նա սեր չի տածում ինչ-որ որոշակի մատերիայի նկատմամբ, իսկ գերադասելիին ձգտում է միայն պայմանականորեն, իր համար նյութի վերածելով այն ամենը, ինչ հայտնվում է առջևում: Նա նման է կրակի, որը տիրում է այն ամենին, ինչ նետվում է իր մեջ. թույլ լամպը կհանգչեր, իսկ վառ կրակը ակնթարթորեն պատում է մեջն ընկածին, խժռում է նրան և դրա շնորհիվ բարձրանում է ավելի վեր:

2. Իզուր ոչինչ պետք չէ անել և երբեք չվարվել այլ կերպ, քան արվեստի խիստ կանոններին համաձայն:

3. Մարդիկ փնտրում են առանձնացում պարզ գյուղական կյանքում, ինչ-որ տեղ ծովի ափին կամ լեռներում: Դու ևս երազում ես նման բանի մասին, այնինչ դա բացահայտ թերամտություն է. չէ՞ որ հնարավոր է ցանկացած ժամանակ առանձնանալ ինքդ քեզնում: Ոչ մի տեղ մարդը չի առանձնանում այդպես հանգիստ և անխռով, ինչպես սեփական հոգում: Հատկապես նա, ով ներսում ունի մի այնպիսի բան, ինչին հերիք է միայն ակնապիշ զննել, և անմիջապես թեթևություն կիջնի: Այդ թեթևությունը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է , եթե ոչ հոգեկան բարեկարգվածություն: Ահա այդ առանձնացմանը տրվիր մշտապես, այդպիսով նորացնելով ինքդ քեզ:

4. Թող կարճամփոփ և պարզ լինեն այն փաստարկները, որոնց բավական է ապավինես, արդեն բավարար կլինեն, որպեսզի վերացնեն ցանկացած անբավականություն, այնպես որ դու կվերադառնաս քո գործերին արդեն առանց սրտմտության:
…և, գլխավորը, մի´ ցրիր ուժերդ, դես ու դեն մի ընկիր, այլ եղիր ազատ և նայիր իրերին որպես այր, քաղաքացի, մահկանացու: Ճշմարտությունների շարքում, որոնք միշտ պետք լինեն ձեռքիդ տակ, մտքումդ պահիր հատկապես երկուսը: Առաջին`իրերը չեն վերաբերում հոգուն, այլ գտնվում են հանգստի մեջ նրանից դուրս. բողոքների պատճառներն արմատավորված են միայն ներքին համոզմունքում; Երկրորդ`այն ամենը ինչ դու տեսնում ես, ենթակա է փոփոխության և շուտով կանհետանա: Մտորիր մշտապես և այն մասին, թե արդեն ինչքան փոփոխությունների ես դու ականատես եղել: Աշխարհը փոփոխություն է, կյանքը`համոզմունք:

5. Եթե բոլորիս հոգևոր սկիզբն ընդհանուր է, ապա ընդհանուր կլինի նաև բանականությունը, որի ուժով մենք բանական արարածներ ենք; Եթե այդպես է, ապա բանականությունը, որը թելադրում է, թե ինչ անել և ինչ չանել, ևս կլինի ընդհանուր. եթե այդպես է, ապա օրենքն էլ է ընդհանուր, եթե այդպես է, ապա մենք քաղաքացիներ ենք: Հետևաբար մենք հաղորդակից ենք մի որևէ քաղաքացիական կարգի, իսկ աշխարհը հար և նման է Երկնային Քաղաքին: Որովհետև ո՞վ կարող է ցուցանել որևէ այլ ընդհանուր կարգ, որը վերաբերեր ողջ մարդկային ցեղին: Այստեղից է, այս Երկնային Քաղաքից, և´ հոգևոր սկիզբը մեզնում, և´ բանականը, և´ օրենքը: Այլ կերպ որտեղի՞ց: Չէ որ ինչպես այն ամենը ինձնում, որն ունի հողի հատկանիշներ, ինչ-որ հողի մասնիկ է, թացը` այլ տարրի մասնիկ, կենսածինը, տաքը, կրակակերպը` յուրաքանչյուրը սկիզբ են առնոմ իրենց ակունքում (քանզի ոչինչ չի առաջանում ոչնչից, ինչպես և չի վերածվում ոչնչի), ճիշտ այդպես էլ հոգևորը ոորևէ տեղից ծագում է:

...........

7. Վերացրու համոզմունքը, կվերանա և վնասի մասին տրտունջը: Վերացրու վնասի մասին տրտունջը, կվերանա և ինքը` վնասը:

8. Այն, ինչ մարդուն ավելի վատը չի դարձնում, քան նա կա, ավելի վատը չի դարձնում և նրա կյանքը ու չի վնասում նրա էության ո´չ արտաքին, ո´չ ներքին կողմին:

9. Օգուտը ստիպում է բնությանը վարվել այդ կերպ:

10. Ողջ տեղի ունեցողը տեղի է ունենում արդարության համաձայն. եթե ուշադիր դիտարկես, ապա կհամոզվես դրանում: Ամեն ինչ տեղի է ունենում, ասում եմ ես, ոչ միայն համաձայն որոշակի կարգի, այլ նաև համաձայն արդարության, ասես ինչ-որ մեկը բաշխել է ամբողջը համապատասխան արժանիքի: Շարունակիր սկսածդ դիտարկումը և ինչ էլ որ անես, կատարիր այն մտադրությամբ, որ դառնաս լավը այդ բառի իսկական իմաստով: Պահպանիր այդ մտադրությունը քո բոլոր ձեռնարկումներում:

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ