ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Քաղաքակրթություն (լատ. Civis – քաղաքային, քաղաքացիական, պետական) հասկացությունը ձեւավորվել է XVIII դ. Արեւմտյան Եվրոպայում: Ներկա փուլում այն դարձել է մարդկային հասարակության ինքնաճանաչման, բնության, հասարակության եւ մշակույթի հետ նրա ունեցած կապի եւ փախհարաբերակցության կարեւո մի արժեհամակարգ:

Հին հույները եւ հռոմեացիները իրենց համարում էին առավել զարգացած եւ քաղաքակիրթ, քան այն բարբարոսական ցեղերը, որոնք չէին ապրում նստակյաց կյանքով, չունեին էթնոմշակույթային ու հասարակական-քաղաքական այն կարեւոր արժեքները, որոնք ձեւավորվել էին հին հունական եւ հռոմեական պետություններում: Այսպիսով, իրավամբ կարելի է նշել, որ քաղաք-պետությունների ի հայտ գալով, մարդկությունը թեւակոխեց, հոգեւոր, մշակույթային, քաղաքական եւ հասարակական զարգացման մի նոր փուլ, որտեղ նրանք սկսեցին ստեղծել քաղաքակրթական արժեքներ:

Քաղաքակրթությունը, որպես առանձին հասկացություն ի հայտ եկավ XVIII դ. երկրորդ կեսին Արեւմտյան Եվրոպայում, ֆրանսիական հեղափոխության նախօրեին: Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչներ Մոնտեսքիոյի, Վոլտերի, Տյուգոյի եւ այլոնց աշխատություններում, քաղաքակրթությունը սահմանվել է որպես բարոյականության եւ արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակություն: Մորգանը եւ Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: Մարքսիստական պատմագրությունը այս հասկացությունը օգտագործել է պատմությունը, դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից փուլերի բաժանելու համար, այսինքն այս եզրույթը կիրառել է գոյաբանության շրջանակներում: Այս համատեքստում քաղաքակրթությունը սահմանվում է որպես հասարական-քաղաքական կացություն, ինչպես նաեւ հոգեւոր զարգացման հայտանիշների համախմբում, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում է նախնադարյան վիճակից:

Ներկայումս պատմագիտության մեջ գերիշխում է պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը: Համաձայն որի` մարդկության անցած ուղին, իր սկզբնավորման պահից մինչեւ մեր օրերը, ստորաբաժանվում է երեք փուլերի.
1. Միջարդյունաբերական (Հին եւ միջին դարեր)
2. Արդյունաբերական (XVII – XX դդ.)
3. Հետարդյունբերական (XX դ. կեսերից մինչեւ մեր օրերը)

Քաղաքակրթական մոտեցման հիմքում ընկած է համաշխարհային պատմության մեջ ընդհանուր զարգացման միտումները, քաղաքակրթական արժեքները, որոնք տվյալ պատմական ժամանակահատվածում բնորոշ են բոլոր երկրներին եւ ժողովրդիներին:
Գոյություն ունի տեխնածին քաղաքակրթություն հասկացությունը, որի ներքո անհրաժեշտ է հասկանալ այն հանրությունը կամ դրանց ամբողջությունը, որին բնորոշ է բնությունն ի շահ իրեն փոխակերպելու ձգտումը ու անհատական գործունության ազատությունը, ինչն էլ որոշում է անհատի հարաբերական անկախությունը սոցիալական խմբից: Այս քաղաքակրթությանը պատկանում են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պետությունները:
Ավանդական քաղաքակրթություն ասելով սովորաբար հասկացվում է հասարակություն կամ դրանց ընդհանրություն, որին բնորոշ է բնական գոյապայքարից կախվածության բարձր աստիճանը, ինչպես նաեւ անհատի ամուր կապի իր սոցիալական խմբի հետ: Նման քաղաքակրթության ներկայացուցիչներ են հանդիսանում իսլամի հիման վրա կառուցված հասարակությունները: Համաձայն մեկ այլ սահմանման, քաղաքակրթություն է սեփական ճակատագրի միասնականությունը ընդունող մարդկանց գերակա մեծամասնությունը: Քաղաքակրթության գաղափարը` միասնական ճակատագրի գաղափարն է:

Որոշ փիլիսոփաներ, քաղաքակրթություն ասելով հասկանում են մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող օրենքների, հոգեւոր եւ բարոյական չափորոշիչների, գիտության, արվեստի եւ փիլիսոփայության կատարելագործում, առաջընթաց: Դրան հակառակ, մի շարք պեսիմիստ պատմաբաններ, համարում են, որ քաղաքակրթություն, դա հետընթաց է, զարգացման դադար ու անկում: Գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը, եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ իր հիմնական աշխատությունը անգամ անվանել է ՙԵվրոպայի մայրամուտը՚: Իր հերթին Շպենգլերը գտնում էր, որ մարդկային հասարակությունը, իր հիմնավորումից մինչեւ մեր օրերը, ստեղծել է 10 քաղաքակրթություններ.
1. Եգիպտական
2. Չինական
3. Ասորա-բաբելոնա-փյունիկյան, խալդական կամ հին սեմական
4. Հնդկական
5. Իրանական
6. Հրեական
7. Հունական
8. Հռոմեական
9. Նոր-սեմական կամ արաբական
10. Գերմանո-ռոմանական կամ եվրոպական

Մեկ այլ խոշոր մտածող, անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր ՙՊատանության հետազոտություններ՚ աշխատություն մեջ, կատարել է համաշխարհային քաղաքակրթության պատմության բազմակողմանի վերլուծություն: Թոյնբին գտում էր, որ մարդկային հասարակությունը, իր պատմության ընթացքում, ստեղծել է 21 քաղաքակրթություններ, որոնցին ներկա փուլում մնացել են միայն վեցը:

Քաղաքակրթությունների երկխոսությունն ու հակամարտությունները նա համարում էր բնական գործընթաց: Ավելի խոշոր քաղաքակրթությունները, ավելի փոքրերի հետ հարաբերվելիս, կլանել են նրանց, քանզի վերջիններս չեն կարողացել յուրացնել ավելի մեծ քաղաքակրթությունների կողմից ներմուծած արժեքները, միառժամանակ պահպանելով սեփական քաղաքակրթության միջումը: Իսկ քաղաքակրթությունների բախումը նա բացատրում էր այն հանգամանքով, որ մարդկային էությանը բնորոշ է իշխելու, ավելի թույլերին ճնշելու, նոր տարածքներ զավթելու, սեփական գերիշխանությունը հաստատելու եւ գրավված երկրներին ու ժողովուրդներին սեփական արժեհամակարգը պարտադրելու երեւույթը:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սեմուել Հանթինգտոնի կողմից, 1993 թ. հրապարակվեց ՙՔաղաքակրթությունների բախումը՚ հոդվածը, որը հետագայում խմբագրվեց եւ հրատարակվեց որպես մենագրություն: Այդ մենագրության մեջ նա մարդկությունը բաժանում էր 9 հիմնական քաղաքակրթությունների: Ստորեւ ներկայացնում եմ արդի քաղաքակրթությունների քարտեզը` ըստ Հանթինգտոնի:

- 1. Արեւմտյան (քարտեզի վրա պատկերված է կապույտ գույնով)
- 2. Ուղղափառ -սլավոնական (երկնագույն)
- 3. Իսլամական (գծավոր սպիտակ)
- 4. Աֆրիկյան (շագանակագույն)
- 5. Լատինո-ամերիկյան (մանուշակագույն)
- 6. Չինական (կարմիր)
- 7. Հնդկական (սպիտակ կետերով)
- 8. Բուդդիստական (սպիտակ)
- 9. Ճապոնական (Կանաչ)
- 10. Առանձնակի պետություններ եւ փոքր քաղաքակրթություններ (դեղին)

- Գալով աֆրիկյան եւ լատնո-ամերիկյան քաղաքակրթություներին, Հանթինգտոնը դրանք համարում է դասական իմաստով դեռեւս չկազմավորված կամ կազմավորման փուլում գտնվող քաղաքակրթություններ, որի հիմնական պատճառը հանդիսանում է այս տարածաշրջանների եւ նրանցում ապրող ազգերի, ժողովուրդների մասնատվածությունը: Այս երկու քաղաքակրթությունների ապագայում կարող են խաղալ կարեւոր դեր միջազգային հարաբերությունների թատերաբեմում, եթե կարողանան միավորվել:
- Հեղինակը բավական մեծ տեղ է տալիս կրոնին, որպես քաղաքակրթական արժեհամակարգ: Կրոնը, որպես ինքնուրույն հասկացություն եւ համակարգ, շատ ավելի բարձր է կանգնած քան ազգ եւ ժողովուրդ դիսցիպլինները: Պատճառը պարզ է. եթե մարդը կարող է միառժամանակ լինել ե’ւ եվրոպայի քաղաքացի, եւ ազգությամբ պակիստանցի, սակայն մարդը միառժամանակ չի կարող լինել ե’ւ կաթոլիկ, ե’ւ մուսուլման:
- Հանթինգտոնը գտնում է, որ ապագայում քաղաքակրթությունների բախումը անխուսափելի է: Եթե բռնկվի երրորդ համաշխարհային պատերազմը, դա կլինի ոչ այլ ինչ, քան քաղաքակրթությունների պատերազմ: Հեղինակը ի նկատի ունի իսլամական եւ արեւմտյան-քրիստոնեական քաղաքակրթությունների բախումը:
- Միառժամանակ, հեղինակը մեծ տեղ է տալիս Արեւմտյան քաղաքակրթությանը` ապագա աշխարհակարգի ձեւավորման մեջ: Ըստ Հանթինգտոնի, ոչ արեւմտյան քաղաքակրթությունները պետք է ճշտեն եւ հստակեցնեն իրենց վերաբերմունքը Արեւմուտքին, եթե ցանկանում են խուսափեն բախումներից:
- Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ մի շարք այլ երկրների պատմագիտական դպրոցների եւ հետազոտական ինստիտուտների դիրքորոշումները այս խնդրի կապակցությամբ: Սկանդինավյան պատմագրությունը համարում է, որ ուղղափառ-սլավոնական քաղաքակրթության մեջ Ռուսաստանը չի կարող ունենալ առանցքային դեր, քանզի Կիեւյան Ռուսիայի ձեւավորման գործում հիմնական դերակատարություն ունեցել են նորման իշխանները: Այսինքն, ռուս ժողովուրդը ի զորու չէր իր միջին ընտրել առաջնորդ, եւ այդ պատճառով նրանք հրավիրեցին նորման իշխան Ռյուրիկին` դառնալու իրենց առաջնորդը: Նորմանական ավելի զարգացած քաղաքակրթության կրողների շնորհիվ էր, որ ռուս ժողովուրդը կարողացավ ստեղծել պետականություն եւ քաղաքակրթություն:
- Իրենց հերթին, հնդիկ պատմաբանները մերժում են արեւմտաեվրոպական տեխնածին քաղաքակրթության գոյությունը: Նրանք գտնում են, որ գաղութային պատերազմների եւ նվաճումների արդյունքում, արեւմտաեվրոպական երկրները, չնայած նվաճեցին քաղաքակրթական զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվող Հեռավոր Արեւելքի երկրները, սակայն նրանք ի զորի չէին հասկանալ եւ ընկալել այն հզոր քաղաքակրթական արժեհամակարգը, որի կրողներն էին արեւելքի երկրները: Այդ իսկ պատճառով, գաղութային երկրների բնական հարստությունների եւ բնակչության հարստահարման արդյունքում, Արեւմտյան Եվրոպայում ձեւավորվեց ոչ թե ինքնուրույն քաղաքակրթություն, այլեւ տեխնիկական հասարակություն, զուրկ հոգեւոր եւ մշակույթային հիմնարար արժեքներից, որոնք յուրաքանչյուր քաղաքակրթության անկյունաքարերն են:
- Անդրադառնանք համաշխարհային քաղաքակրթության այս խառնարանի մեջ Հայաստանի եւ հայության տեղին ու դերին: Ա. Թոյնբին, իր ՙՊատմության հետազոտություններ՚ աշխատության մեջ հայությանը բնութագրում է ինչպես լոկալ, ինքնուրույն քաղաքակրթության ներկայացուցիչներ: Հայկական քաղաքակրթությանը բնորոշ է ուրույն հոգեւոր-մշակույթային արժեքներ: Թվարկենք դրանցին մի քանիսը:
- Հայերի ծագումնաբանությունը եւ հայոց լեզվի ուրույն տեղը հնդեվրոպական ազգերի խմբում
- Առաջինը քրիստոնեություն ընդունած պետության խորհրդի համատեքստում Հայ Առաքելական եկեղեցին ունի իր ուրույն ուղղվածությունը եւ տեղը քրիստոնեական աշխարհում:
- Հայկական մշակույթը ունի իր յուրահատկությունը հաստատող բոլոր հատկանիշները: Ինչպես հայտնի է, հայկական մշակույթ արտահանվել է եւ արտահանվում է տարներ երկրներ:

Հայկական քաղաքակրթության առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մենք, գտնվում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում: Այս հանգամանքը սեփական կնիքն է թողել մեր ժողովրդի պատմության, մշակույթի եւ հոգեկերտվածքի վրա: Գտնվելով երկու աշխարհների սահմանագծին, մշտապես հանդիսանալով ժողովուրդների բախման ասպարեզ, իրադարձությունների զարգացման արդյունքում ներգրավվելով պատմության մեծագույն հորձանուտներում, Հայաստանի եւ հայության համար, ճակատագրի կամոք վերապահված էր կատարել հաշտարարի դեր երկու տարբեր մշակույթների միջեւ.այն մշակույթի, որի վրա աճեց ամբողջ քրիստոնեական Արեւմուտք եւ այն մշակույթի, որը մեր օրերում ներկայանում է որպես մահմեդական Արեւելք:
Հայ ժողովուրդը, իր պատմության ընթացքում, ստեղծել է բազմաթիվ քաղաքակրթական արժեքներ, եւ դրանք փոխանցել է հարեւան երկրներին ու ժողովուրդներին, արտահանել է հեռավոր երկրներ: Այդ արժեքների թվարկումը կարելի սկսել հենց անիվի գյուտից, որը անտարակուսորեն կապված է Հայկական լեռնաշխարհի հետ: Առաջին մետաղաձուլարանը, ցորենի եւ խաղողի մշակումը, ձիաբուծությունը եւ բազմաթիվ այլ երեւութներ կապված են հենց Հայկական լեռնաշխարհի հետ: Ավելին, եվրոպացի որոշ հայագետներ գտնում են, որ հայկական միջնադարյան հոգեւոր-մշակույթային վերածնունդը, որ սկսվեց եվրոպական վերածննդից մի քանի դար առաջ, իր անմիջական ազդեցությունն է ունեցել վերջինիս վրա:

Ցավ ի սիրտ, անհրաժեշտ է նշել, որ երկար տարիներ ինքնուրույն պետականության բացակայությունը, իր բացասական ազդեցությունն է թողել ժողովրդի պատմության վրա: Ավանդական պատկերացումների համաձայն, հակամարտություններում եւ պատերազմներում պարտություն կրած պետությունները կամ ժողովուրդները, համարվում են պատմությունից, քաղաքակրթական գործընթացից դուրս: Նրանց վերադարձը քաղաքակրթություն կապվում է պետական անկախության վերականգնման հետ:

Հայաստանի եւ հայությունը, շուրջ 600 տարի չունենալով ինքնուրույն պետականություն, հնարավորություն չի ունեցել նաեւ պետական մակարդակով խթանելու այնպիսի քաղաքակրթական արժեքների ստեղծումը, ինչպիսին են` մշակույթը, արվեստը, գրականություն, օրենքները, հանրային հարաբերությունները կարգավորող չափորոշիչները եւ այլն:

Պետական անկախության վերականգնմամբ, Հայաստանը վերադարձավ համաշխարհային պատմության թատերաբեմ: Սակայն, Հայաստանում չունենալով պետական համակարգի միջոցով սեփական չափորոշիչները կերտելու կարողություն, մենք ընդունում ենք օտար քաղաքակրթությունների թափոնները, լինեն դրանք եվրոպական, ռուսական, եւ որն ավելի ցավալի է թուրքական: Դրանք շատ հաճախ չեն համապատասխանում մեր էթնոմշակույթային հոգեկերտվածքին, ոչնչացնում են բարոյականության, ընտանիքի, ազնվության եւ ճշմարտության մասին դարերից եկող մեր պատկերացումները: Այսօր դրված է մեր հայկական պետության եւ քաղաքակրթության գոյության հարցը: Այդու, անհրաժեշտ է օր առաջ գիտակցել ու կանխարգելել այն վտանգները, լինեն դրանք արտաքին, թե ներքին, որոնք սպառնում են մեր պետության ու քաղաքակրթության գոյությունը: Բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, մենք ապացուցել ենք մեր կենսունակությունը որպես ժողովուրդ: Այսօր մեր պետության համար կարեւոր եւ ռազմավարական խնդիրներից է կուլ չգնալ օտար քաղաքակրթությունների կողմից ներմուծվող արժեքներին, վերաիմաստավորել եւ մեր անցած պատմական ուղին, կրթել ու դաստիարակել հայրենասեր եւ ազգանվեր սերունդ, որը կարող է իր ուսերին կրել բոլոր այս մարտահրավերները, եւ օգնել հայկական պետությանն իր ուրույն տեղը գտնել 21-րդ դարում:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Marianna | 2012-10-14 00:36:12
Շատ գրագետ և ճիշտ է մեկնաբանված։
Անդրանիկ | 2011-11-13 17:14:59
Բավականին լավ է մեկնաբանված, եթե նման նյութեր կունենաք խնդրում եմ ուղարկեք մաիլիս վրա. կոնկրետ Օսվալդ Շպենգլերի <<Եվրոպայի Մայրամուտ>>-ից, <<Ժամանակը ճակատագիրը և ողբեևգությունը>> թեմայի մասին ինչ որ լինի:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ