ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

10
Լույսի զինվորը գիտե, որ կյանքի որոշ պահեր կրկնվելու հատկություն ունեն: Հաճախ բախվում է դժվարությունների, որոնք մի անգամ արդեն հաղթահարել է, և հայտնվում է դժվարին իրավիճակում, որից արդեն պատվով դուրս է եկել, և սա խռովում է նրա հոգին. նրան թվում է` եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն ինքը դոփում է տեղում և այլևս ուժ չունի առաջ շարժվելու:
‹‹Չէ՞ որ ես սա անցել եմ›› - գանգատվում է նա իր սրտին:
‹‹Անցել ես, - պատասխանում է նրան սիրտը, - բայց այդպես էլ չես յուրացրել››:
Եվ լույսի զինվորը գիտակցում է, որ ճակատագիրն իրեն փորձի կրկնություն է ուղարկում մեն մի նպատակով`սովորեցնելու նրան այն, ինչ ինքը չի ուզեցել միանգամից յուրացնել:(30 էջ)

11
Լույսի զինվորը համընդհանուր կանոններին միշտ հակառակ է գործում:
Նա կարող է աշխատանքի գնալիս փողոցի մեջտեղում պարել, ակնդետ նայել անծանոթի աչքերի մեջ, խոստովանել, որ առաջին հայացքից սիրահարվել է, պաշտպանելու մի տեսակետ, որ անհեթեթ է թվում: Լույսի զինվորն իրեն թույլ է տալիս նման բաներ:
Անցած ցավերը հիշելիս նա անվարան արտասվում է, իսկ նոր հայտնագործությունների շեմին` պարզապես ցնծում: Երբ զգում է, որ հասել է պահը, նա ամեն ինչ մի կողմ է նետում և սլանում դեպի վտանգավոր ու այդքան ցանկալի ձեռնարկումը: Հասկանալով, որ հակառակվելու իր ընդունակություններն ուր որ է սպառվելու են, նա դուրս է գալիս կռվից և չի էլ մեղադրում իրեն, որ մի երկու անսպասելի խեթություն է թույլ տվել:
Լույսի զինվորն իր կյանքի օրերը երբեք չի ապրում ջանք թափելով կատարելու այն դերը, որ իր համար ուրիշներն են սահմանել:(31էջ)

12
Լույսի զինվորները ձգտում են, որ իրենց աչքերում փայլը չխամրի:
Նրանք այս աշխարհից են: Չեն օտարանում ուրիշ մարդկանց, նրանք ճանապարհ են ընկնում առանց ցուպի ու ոտնամանների: Նրանք հաճախ են ալեկոծվում վախից, միշտ չէ, որ ճիշտ են վարվում:
Նրանք տառապում են դատարկ բաներից, լինում են մանրախնդիր ու ճղճիմ, իսկ երբեմն էլ կարծում են, թե ընդունակ չեն աճելու:
Հաճախ նրանք համոզված են, որ արժանի չեն երջանկության ու հրաշքի:
Եվ միշտ չէ, որ վստահ են, թե հատկապես ինչ են անում իրենք այստեղ: Նրանք անքուն գիշերներ են անցկացնում` տառապելով, թե իրենց կյանքը զուրկ է իմաստից:
Ահա դրա համար էլ նրանք լույսի զինվորներ են: Որովհետև ընդունակ են սխալվելու: Որովհետև նրանք հարցադրումներով տանջում են իրենց: Որովհետև նրանք փնտրում են պատճառը, փնտրում են և, անկասկած, երբևէ գտնելու են:(32էջ)

Թարգմանիչ` Թամար Ղահրամանյան
Սրբագրեց և խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ