ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Չկա մեդիա, չկա կրթություն

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Ձեր խնդրանքով գրում եմ Մեդիա կրթության, ընդհանրապես մեդիամանկավարժության և Գերմանիայում իմ կատարած աշխատանքների մասին:
Ես ուզում եմ իմ գործունեության մասին ձեզ պատմել ավելի հանգամանալից. ի՞նչ է մեդիամանկավարժությունը և թե` ինչպես են այն «մարսում»:

Մանկավարժության մեջ ուղղությունը, որ կոչվում է Մեդիակրթություն, վաղուց արդեն իրողություն է: Այն բավականին լայն տարածում ունի ողջ աշխարհում և գնալով զարգացում է ապրում: Գերմանիայում Մեդիակրթությունը գոյություն ունի արդեն շատ տարիներ:

Ի՞նչ ասել է Մեդիակրթություն: Մեդիամանկավարժության հենքը մեդիակրթության (լրատվամիջոցների, համացանցի, ընդհանրապես այն, ինչ կապ ունի մեդիայի հետ), լայնորեն կիրառումն է դասագործընթացում`որպես արդյունավետ միջոցի: Փորձենք այդ գործունեությունը պայմանականորեն տարանջատել հետևյալ բաժինների`մեդիադիդակտիկա և մեդիադաստիարակություն:

Մեդիադիդակտիկան նպաստում է ուսումնառությանը, նոր տեխնոլոգիաները օգնում են կրթությանը, (ակտիվ քննարկումները ֆորումներում, էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, համացանց, տեսանյութ, շնորհանդեսներ, վեբ -կայքեր և այլն), ինչպես նաև հեռակա ուսուցման զարգացումը, ուսուցումը համացանցի` կրթական բովանդակությամբ կայքերի միջոցով:

Հաջորդ բաժինը, որը նույնքան կարևոր է մեր ժամանակներում` մեդիադաստիարակությունն է, որը մեդիան որպես միջոց օգտագործելով` զբաղվում է երեխաների, մեծահասակների դաստիարակության հարցերով: Լրատվամիջոցների արտադրանք հանդիսացող տեսանյութերը` գիտահանրամատչելի հաղորդումներ, նոր ծրագրեր, հեռուստատեսային մանկական հաղորդաշարեր, գիտական հետազոտություններն ու տարաբնույթ քննարկումներն, ինչ խոսք զարգացնում են, կրթում ու դաստիարակում:

Պայմանականորեն առանձնացնենք մեկ այլ բաժին` մեդիատեխնոլոգիաների ակտիվ կիրառում (լուսանկարել, տեսագրել, համակարգչային այլ ծրագրերի տիրապետել), սա հարկավոր է հենց թեկուզ նրա համար, որպեսզի մարդիկ ոչ միայն պարզապես դառնան մեդիայի բերած տեղեկատվության կլանողներ ու սպառողներ, այլ նաև կարողանան մեդիայի միջոցով արտահայտել իրենց կարծիքը, դառնան սոցիալապես ակտիվ, ձեռք բերեն նոր գիտելիքներ և փորձառություն:

Գերմանիայի կրթության բնագավառում այսօր գործում է հետևյալ նշանաբանը` «Չկա մեդիա, չկա նաև կրթություն»:

Նման խնդիրներով զբաղվում են հասարակության աշխատանքային համայնքներ, գիտահետազոտական կենտրոններ, ինստիտուտներ:

Ես համալսարանում զբաղված եմ ակտիվ աշխատանքով`նախագծերով: Միայն թե, ոչ մի նախագիծ առանց նախնական ուսումնասիրությունների պարզապես հնարավոր չէ իրականացնել: Վերջին թեմաները, որոնց մենք անդրադարձել ենք, թվայնացված ընթերցանությանը վերաբերող հարցերն են. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել երեխաների սովորությունները վերջին տարիներին` արդյո՞ք նրանք կարդում են, եթե այո` ի՞նչ են գերադասում կարդալ, որքա՞ն են կարդում, ինչպիսի՞ հաճախականությամբ, ինչքա՞ն ժամանակ են անցկացնում երիտասարդները համակարգչի առաջ, ինչքա՞ն ժամանակ են անցկացնում համարգչով կամ բջջային հեռախոսով գրելիս կամ համակարգչով կարդալիս: Արդյոք ի՞նչ ազդեցություն են թողնում էլեկտրոնային գրքերն ու տեքստերը, ի՞նչ նոր բարդություններ են առաջանում դրանք կարդալիս:

Այժմ ես գրում եմ հոդված, թե ինչպիսի ազդեցություն են թողնում համակարգչային տեքստերը երևակայության զարգացման վրա:

Գրագիտություն և համացանց. ի՞նչ ազդեցություն է թողնում համացանցը գրագիտության վրա, ինչպե՞ս կարելի է ներգրավել ոչ գրագետ մարդկանց (ըստ որոշ ուսումնասիրությունների ` Գերմանիայում դրանց թիվը 5 միլիոն է), գրել և կարդալ սովորեցնելու նախագծեր իրականացնելիս:

Նախագծերից մեկն էլ նվիրված է facebook-ի թեմաներին. դպրոցականներին բացատրում ենք, թե ով ինչ տեղեկատվություն կարող է օգտագործել, ինչպես կարելի է լուսանկարներ տեղադրել facebook-ում, քննարկումների մասնակցել:
Մեկ այլ նախագիծ էլ ուսումնասիրում է հեռուստատեսային ծրագրերը. ծնողների համար կազմում ենք հեռուստատեսային ծրագրերի ցանկը`խորհուրդ տալով դիտել երեխաների հետ միասին: Օրինակ`մանուկների սիրելի և մեծահասակների չսիրելի Սպոնժ Բոբը արծարծում է մանկական շատ կարևոր թեմաներ, որոնք առաջին հայացքից նկատելի չեն: Ավելի ուշադի´ր դիտեք այն, կամ էլ ասենք՝ Սիմպսոները: Մի շարք մանկական հաղորդումներ միտումնավոր` ուղղակի կամ անուղղակի կերպով, նպատակ ունեն դաստիարակելու և կրթելու: Ամեն ինչ, թվում է, թե լավ է, բայց…երբեմն էլ գործ ունենք ոչ այնքան մանկական հաղորդումների հետ, որոնցից մենք ` մեծահասակներս էլ դժվարանում ենք գլուխ հանել: Նման դեպքերում մենք գրություն ենք ուղարկում համապատասխան մարմիններին` խնդրելով դիտարկման համար տրամադրել վկայական-ուղեցույց:

Ընթերցասերների ակումբ` երեխաներին տրվում է ժամանակակից մանկական գրականություն, ընթերցելուց հետո նրանք կազմակերպում են բանավեճեր և քննարկումներ, ծնողների համար կազմակերպում «տարվա լավագույն գրքեր» թեմայով միջոցառումներ:

Կինոսերների ակումբ` երեխաները նայում են ֆիլմը և քննարկումներ կազմակերպում:

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ