ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Դասի կազմակերպում նոթբուքներով

Եվրոպական առաջավոր երկրներում կրթության մեջ գործում է նշանաբան` «Չկա մեդիա, չկա նաև կրթություն»: Այն, որ տեխնիկան օգնում է դասավանդողին և սովորողին, վաղուց արդեն իրողություն է ողջ աշխարհում: Այլ հարց է, որ մեզանում այդ գործընթացը աններելիորեն դանդաղում է և հանդիպում թերահավատների դիմադրությանը: Կարծում եմ` մեզանում մեդիայի ուսուցումը դժվար է ընթանում, որովհետև առկա է հստակ, գիտակցված վախ, ավելի կոնկրետ` վախ մեդիայի նկատմամաբ: Երբեմն ինձ թվում է, որ վերապատրաստումներն շատ ավելի արդյունավետ կընթանային, եթե մեկ-երկու պարապմունք նախապես տրամադրվեր կոնկրետ թեմայով սեմինարի` նորագույն տեխնիկայի նկատմամբ վախի հաղթահարում: Ես այս ամենը ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև ես ինքս երկար ժամանակ այդ վախը ունեցել եմ, և ինձնից բավականաչափ երկար ժամանակ ու լրացուցիչ հոգեուժեր պետք եղան այդ վախը հաղթահարելու համար:
Հիմա, երբ նորագույն տեխնիկա է հայտնվում մեզանում, ես միանգամից մտածում եմ` «ինչո ՞վ կարող է սա ինձ օգնել դասը արդյունավետ դարձնել, ի՞նչ անեմ, որ կարողանամ ժամանակ խնայել, ինչպե ՞ս կարելի է նվազագույն ճիգերի շնորհիվ հասնել առավելագույնի»:

Նույնը կատարվեց, երբ դպրոցում հայտնվեց նոթբուքը: Տեսնելով սովորողների ուրախությունն ու ոգևորությունը`անաստված բան կլիներ հակառակն ասելն ու անելը: Անցել է առաջին օրերի շփոթվածությունը: Հիմա դասագործընթացը, կարծես, ավելի ու ավելի է հստականում, պատկերը` ինչպես կազմակերպել դասը, ավելի տեսանելի է դառնում: Նոթբուքներով դասարանում դասավանդողների հետ զրուցելիս պարզ դարձան մի քանի հիմնական ուղղություններ, որոնց միջոցով էլ կազմակերպվում է դասագործընթացը`

  • առաջադրանքներն ուղարկվում են սովորողների էլեկտրոնային հասցեներին, դասի ընթացքում սովորողները աշխատում են, դասի վերջում ուղարկում ուսուցչին
  • տեսանյութերի, ուսումնական նյութերի պատրաստում դասի ընթացքում
  • կայքի համար նյութերի պատրաստում և թողարկում
  • աշխատանք համացանցում (հետաքրքիր նյութերի, տեսանյութերի որոնում, քննարկում, օտար լեզվի դեպքում` թարգմանություն):

Մեր ծնողների հիմնական մտահոգություններից են` աչքի հետ կապված խնդիրները և այն, որ երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև:
Ես հիմա բոլորովին հակառակ բան եմ ասելու, հարցս ուղղելով բոլոր նրանց, ովքեր այս հարցի հետ կապված ունեն անհանգստություններ: Իսկ եթե երեխան նեթքուքով չէր գալիս դասի, ժամեր շարունակ չէ՞ր նստում համակարգչի առաջ ու ժամանակն ու տեսողությունը վատնում համակարգչային խաղեր խաղալով:

Այլ երկրներում կատարված հետազոտությունները խոսում են այն մասին, որ անհանգստանալու կարիք չկա: Նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս վիտամիններ օգտագործել: Իսկ համապատսախան մասնագետների կողմից մշակվել են աչքի համար նախատեսված վարժությունների համակարգ, որոնք այժմ հաջողությամբ կիրառվում են Ռուսաստանում` նեթբուքներով դասարաններում: Նախ, երեխաներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կարդալ մոնիտորից, իսկ աշխատանքի վերջում ուսուցիչները երեխաների հետ կատարում են հետևյալ վարժությունները: Ներկայացնում եմ այդ վարժությունները

  • գլուխը առանց շարժելու` նայեք ներքև, աջ, ձախ, վերև
  • երկու րոպե շարունակ թարթեք աչքերը ` շատ արագ և ինչքան հնարավոր է հաճախակի
  • աչքերը սկզբում հնարավորինս ուժեղ կկոցեք, ապա լայն բացեք
  • թեթև իրար սեղմեք մատների ծայրերը և դրեք քունքերին: Տասն անգամ, շատ արագ թարթեք և փակեք աչքերը
  • աչքերը շարժեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև հակառակը:

Ռուսաստանում երեխաներին մեկ դասաժամի ընթացքում թույլատրվում է նեթբուքներով աշխատել ոչ ավելի, քան 15 րոպե: Նրանք կատարում են ուսուցչի հանձնարարություններն ու փակում նեթբուքերը: Մինչ երեխաները աշխատում են, ուսուցիչն իր համակարգչի միջոցով վերահսկում է սովորողների առաջադրանքների կատարումը: Նեթբուքերով ուսուցման փորձնական ծրագիր Ռուսաստանի մի քանի դպրոցներում կիրառվում է 2004թ.ից: Ներդրված ծրագիրը հաջողել է, բարձրացել է դպրոցականների հետաքրքրությունը ուսման նկատմամբ, որի մասին հավաստում են ինչպես դասավանդողները, այնպես էլ սովորողների ծնողները: Ծրագիրը ընդլայնելու առաջարկով հանդես է եկել Պետերբուրգի քաղաքապետը: Վերջերս համաձայնագիր է կնքվել Պետերբուրգի քաղաքապետի և Ինտել կազմակերպության միջև: Ըստ այդ համաձայնագրի, Ինտելը պարտավորվում է Պետրեբուրգի դպրոցներին մինչև 2012 թ.-ը տրամադրել 250 000 դպրոցական անհատական համակարգիչ:

Ռուսական դպրոցներում գործում է ուսուցիչների վերապատրաստման հետևյալ մեխանիզմը. ՏՀՏ վերապատրաստում անցնում են բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ավելին իմանալու: Հատկապես նորեկ ուսուցիչների համար այն պարտադիր չէ:
Վերջում ուզում եմ ուղղակի հավելել` ինչպես գիրքը չի կարող փոխարինել համակարգչին, այնպես էլ համակարգիչը առայժմ չի կարող փոխարինել գրքին:

Աղբյուրներ`
http://med-tutorial.ru/med-books/book/49/
http://www.rosbalt.ru/2009/06/04/645449.html
http://www.shk-informatika.ru/showNews20.html

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ