ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

21-րդ դարն, ինչպես գիտենք, թվային տեխնոլոգիաների դար է: Դրանք առկա են ամենուր` գրասենյակներում, գործարաններում, խանութներում և նույնիսկ նախակրթարաններում:

Մի պահ պատկերացնենք մեր կյանքն առանց թվային տեխնոլոգիաների: Յուրաքանչյուրի համար էլ դա կլիներ մի մեծ ցնցում, շատ երիտասարդներ էլ կասեն, թե կյանքն անիմաստ ու դատարկ կդառնա առանց դրանց: Մինչդեռ մի դար առաջ հակառակն էր` կյանքն անսովոր էր հենց թվային միջոցներով:

Եվ հիմա, երբ ամբողջ մարդկության կյանքի մի զգալի մասն են դարձել թվային միջոցները, ապա հետևաբար դրանցից անմասն չպիտի մնան նաև դպրոցները, վարժարանները, մի խոսքով հանրակրթական հաստատությունները: Այս դարում աշխարհի մի շարք զարգացած ու առաջադեմ երկրներում հանրակրթության մեջ դրանք շատ մեծ դեր ու նշանակություն ունեն: Շատ երկրներում, օրինակ մեր «ավանդական» պայտից պատրաստված և միմիայն կավիճով օգտարործվող գրատախտակը, դրա համար նախատեսված բոլորիս շատ ծանոթ բարձիկը միանգամայն հին, չկիրառվող ու շատերի կողմից գուցե ծիծաղելի համարվող առարկաներ են: Դրանք նրանց համար նույնն են, ինչպես ասենք մեզ համար հիմա «Ռեկորդ», «Գրունդիկ» մակնիշի սև-սպիտակ հեռուստացույցը: Եվրոպական մի շարք երկրներում հանրակրթական հաստատություններում թվային միջոցներից լայն կիրառում ունեն, օրինակ էլեկրտրոնային գրատախտակները, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում դասի ավելի պատկերավոր և մատչելի ուսուցանումը: Հիմա մեր դպրոցներում կիրառվում է բացառապես հին ավանդական դասավանդման ձևը` հանձնարարված դասը պատմում են աշակերտները, ուսուցիչը, հետո դասարանում գրատախտակին գրվում են մի քանի վարժություններ ու հնչում է զանգը: Այս գործընթացը հայտնի է բոլորիս և թվում է, թե սա սովորական մի բան է, որը եղել է, կա ու միշտ պետք է լինի: Սակայն իրականում մենք պետք է չմոռանանք, թե որ դարում ենք ապրում, ինչ նորություններ և ամենակարևորը`ինչ նորամուծություններ են լինում աշխարհում:

Շատ անգամ մեր հայրենակիցների կողմից կարող ենք լսել նման արտահայտություններ` «Մենք պետք է Եվրոպային նմանվենք», «Բոլորս դեպի Եվրոպա», «Պետք է փոխել կրթական համակարգն ու ուսուցման ձևը»: Այս ամենը վկայում է մեր հայրենակիցների` Եվրոպական չափանիշներին համապատասխանելու մեծ ցանկության մասին: Եվ հարց է ծագում ինչու այդ բոլոր նորությունների թվին չի դասվում հանրակրթական դպրոցներում թվային տեխնոլոգիաների կիրառումը:
Թվային միջոցներն իսկապես հիմա շատ մեծ կարևորություն ունեն և համոզված եմ, որ դրանց կիրառումը կօգնի ավելի բարձր որակի ու արդյունավետ դասավանդմանը:

Ընդհանրապես կան հիշողության մի քանի տեսակներ` պատկերավոր, սիմվոլիկ ու զգայական: Վերջին երկուսը թերևս հիշողության ամենաօպերատիվ ու ամեաարդյունավետ տեսակներն են: Ինչպես գիտենք,շատ բաներ մենք հիշում ենք սիմվոլներով. անգամ դասը սովորելիս մեզանից շատերի մոտ գործում է սիմվոլային կամ պատկերավոր հիշողությունը, այսինքն` մենք դասը պատմելիս մեր պատմած նյութի բովանդակությունը հիշելուց առաջ նախ մտաբերում ենք (մեր կամքից անկախ շատ հաճախ), թե գրքի որ հատվածում էր գրված այս կամ այն նախադասությունը, ինչի շնորհիվ հիշում ենք մեր դասի բովանդակությունը: Այս մեթոդից օգտված կլինի կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը: Հետևաբար, եթե ուսուցիչը ցանկանում է, որ իր մատուցած դասը աշակերտները մտապահեն դեռ շատ երկար ժամանակ և հետո վերարտադրեն, ապա պետք է կիրառել ավելի պատկերավոր դասապատմման մեթոդը, այսինքն դասը ներկայացնել պատկերների կամ սիմվոլների `դիագրամների, գծագրերի, աղյուսակների միջոցով: Այս ամենը վստահաբար ավելի մեծ արդյունավետություն կարող է ունենալ: Մինչդեռ մինչ այժմ կիրառվող դասավանդման մեթոդը պակաս արդյունավետ է այն պատճառով, որ յուրաքանչյուր աշակերտ ընդունակ չէ մի ամբողջ 40 րոպե միայն ու միայն լսել, առավել ևս իր լսածը վերարտադրել: Այս դեպքում աշակերտի մոտ պետք է գործի խոսքային հիշողությունը, որը սակայն ունի իր ուրույն թերություններն ու դժվարությունները: Օրինակ, եթե սովորողից պահանջվում է վերարտադրել լսած պատմվածքի բովանդակությունը, ապա նա կպատմի այն, ինչ հատկապես իրեն դուր է եկել: Դա պատմվածքի կառուցվածքի աղավաղում է հենց վերարտադրության ընթացքում: Այսպիսով աշակերտի հիշողության մեջ չի մնում մի քանի րոպե առաջ պատմված դասը:

Կարծում եմ բոլորն էլ կհամաձայնեն, որ հիմա աշակերտների շրջանում հետաքրքրությունը դասի, դասավանդման պրոցեսի նկատմամբ շատ քիչ է: Աշակերտների մեծամասնությունը ավելի հետաքրքրված է ինտերնետով, բջջային հեռախոսներով ու համակարգիչներով: Իսկ պատճառը թվային միջոցների, բազմաֆունկցիոնալությունը, ինչպես նաև ժամանակակից ու դյուրընկալելի լինելն է: Հետևաբար, եթե դպրոցներում դասավանդման ժամանակ կիրառվեն վերը նշված միջոցները, ապա աշակերտների շրջանում հետաքրքրությունը դասի նկատմամբ կաճի: Օրինակ, էլեկտրոնային գրատախտակների կիրառման շնորհիվ ուսուցիչը կարող է ավելի բարձր արդյունքների հասնել դասավանդման պրոցեսում. դասը կարող է ներկայացվել slide-show-երով պատրաստված գծագրերի միջոցով:
Համակարգիչների կիրառումը հնարավորություն կընձեռի աշակերտներին իրենց գիտելիքները գործնականում կիրառել: Իսկ ստուգողական աշխատանքները կարող են անցկացվել online կամ հատուկ ծրագրերի միջոցով: Ստուգողական աշխատանքները կլինեն տեստերի տեսքով, ինչը աշակերտին հնարավորություն կտա իր գիտելիքները ստուգել ինքնուրույն, ինչպես նաև աստիճանաբար նախապատրաստվել միասնական ավարտական քննություններին, որոնք անց են կացվում տեստերի միջոցով: Այսինքն ամեն անգամ մեր ավանդական, տետրերում գրվող ստուգողականների փոխարեն կլինեն համակարգչային տեստերը, որոնք արդյունավետ են և աշակերտների և ուսուցիչների համար, ովքեր էլ ստիպված չեն լինի ստուգել հարյուրավոր տետրեր. ամեն ինչ կանի համակարգիչը:

Իմ կարծիքով, թվային միջոցների կիրառումը դրական ազդեցություն կունենա նաև դպրոցներում ներառական կրթական համակարգում սովորող աշակերտների համար: Սա հինանալի միջոց կարող է լինել նրանց կողմից դասի ավելի հեշտ ընկալմանը և ամենակարևորը մտապահմանն ու դասի վերարտադրությանը: Օրինակ, ներառական համակարգում սովորող այն աշակերտներն, ովքեր ունեն տեսողության հետ խնդիրներ, էլ ստիպված չեն լինի ինչ-ինչ դժվարությունների հանդիպել` կապված գրատախտակի տեսանելիության հետ: Էլեկտրոնային գրատախտակները հնարավորություն են տալիս, որ բոլոր աշակերտները, անկախ այն տեղից որտեղ նրանք նստում են, տեսնեն այն, ինչ կգրվի կամ կպատկերվի այնտեղ: Թվային միջոցները կնպաստեն նաև ներառական համակարգում սովորող աշակերտների մտավոր զարգացմանը և այսպիսով նրանք իրենց կզգան ոչ թե մեկուսացված, այլ հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ:

Սակայն շատ ուսուցիչների կողմից միանգամայն բացասաբար կարող է ընդունվել դասավանդման ժամանակ յուրաքանչյուր դասարանում էլեկրտրոնային գրատախտակի կամ օրինակ համակարգչաի միջոցով դասի մատուցումը: Իսկ դրա պատճառը միջոցներին լիովին չտիրապետելը կամ քիչ տիրապետելն է: Հիմա ուսուցիչների մեծամասնությունը միանգամայն անտեղյակ է թվային տեխնոլոգիաներից, ինչը հանգեցնում է նրան, որ ուսուցիչն արդյունքում չի կարողանում կիրառել դրանք: Դրա համար անհրաժեշտ է նրանց համար կազմակերպել հատուկ սեմինարներ, դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցիչները կծանոթանան թվային միջոցների օգտագործմանը, ճիշտ կիրառմանը դասի ժամանակ և կկարողանան վարել ավելի ժամանակակից ու հետաքրքրիր դասընթացներ:
Այս ամենը հուսով եմ մի գեղեցիկ օր իրականություն կդառնա: Սակայն մինչ այդ, եթե ուզում ենք մեր հանրակրթական հաստատություններում լայնորեն կիրառել թվային միջոցներով դասվանդումը, ապա պետք է ակտիվորեն աշխատենք մեր ցանկությունը իրականություն դարձնելու համար:

Երևանի պետական լեզվաբանական համալսարան, 3րդ կուրս

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ