ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Որքան էլ զարգանում է գիտությունը, մարդիկ աներևակայելի հայտնագործություններ են անում, միևնույն է, իմացության մայրը, ինչպես հուշում է լատինական ասացվածքը, մնում է կրկնությունը։ Մեզանում կրկնության առաջացնելիք ձանձրույթը փարատելու յուրօրինակ մեթոդ է մշակվել. երեխաներին առաջարկում ենք ձայնագրել նյութը։
Ամեն մեկն իր ձանը լսելու, նորից լսելու, տանը գաղտնի լսելու, հետո էլ ուրիշներին ցույց տալու ցանկություն է ունենում և ջանում է՝ հնարավորինս ներկայանալի ձայնագրվել։ Դրա համար երեխաները պատրաստ են նախադասությունները, արտահայտությունները, բառերը, անգամ հնչյունները կրկնելու ու նորից կրկնելու, միայն թե ձայնագրությունը հաջող լինի. մնայուն բան է, չէ՞։

Այսպիսով՝ աուդիոգիրք կազմելու նախագիծը դառնում է ուսուցման բավականին հետաքրքիր միջոց։

Բայց եթե այս աշխատանքի միակ խնդիրը անգիր սովորեցնելը լիներ, նպատակն արժանի չէր լինի ջանքին։ Բանն այն է, որ երբ պարզապես մտքում կարդում ես, անհրաժեշտություն չունես ձևավորելու կարդացածդ նյութը։ Ուրիշ բան, երբ դա ներկայացնելու ես։ Էստեղ ոչ միայն արտահայտվում, այլև ուշադիր մանկավարժների խմբի հսկողությամբ հղկվում է սովորողի ճաշակը, սանձազերծում երևակայությունը, ստիպում ստեղծագործել և արտադրանք տալ։

Միշտ չէ, որ ամբողջ ստեղծագործությունը ձայնագրելու հնարավորությունը, երբեմն նույնիսկ անհրաժեշտությունը լինում է։ Այստեղ սովորողի մտավոր աշխատանքը մի քիչ բարդանում է. նա պիտի հատված ընտրի։ Դրա համար նա կարդում ու վերընթերցում է տեքստը, մտապահում է իր հավանած հատվածների գոնե բովանդակությունը, համեմատում է իր ընտրածներն իրար և իրենը՝ ուրիշների ընտրածների հետ, այսինքն՝ կատարում է մտավոր վերլուծական աշխատանք։ Սրան ավելացնենք նաև արտասանության մշակույթը՝ հնչերանգ, բաց թողած կամ հստակ չարտասանած հնչյուն, բառերի անլսելի վերջավորություն… Այս ամենը ուսումնասիրելու, քննարկելու և շտկելու հնարավորություն է տալիս ձայնագրությունը։

Փորձը ցույց է տալիս, որ առաջին անգամ ձայնագրվելիս երեխաները մի փոքր կաշկանդված, հուզված են լինում։ Խոսում են շատ ցածր, ձայնը դողում է… Բայց հաջորդ ձայնագրությունները նրանց ավելի ինքնավստահ են դարձնում։ Համեմատեք mskh.am կայքում ռադիոնյութերը։ «Սասնա ծռերից» առաջին պատառիկներում անվարժ ու խոնարհ ձայներ են։ Դրանք ամրանում են գրաբարյան ընթերցումներում ու «Վերջին ռաունդում», իսկ Նարեկացու տաղերի, «Սասնա ծռերի» ավելի ուշ ձայնագրություններում գրեթե խնդիր չկա։

Ծրագիրն իրականացնելիս սովորողները հմտանում են նաև թվային միջոցներ կիրառելում՝ թվային ձայնագրիչը պատրաստել, ձայնագրություն կատարել՝ ի նկատի ունենալով նաև մոնտաժելու անհրաժեշտությունը, ընհատել կամ ավարտել ձայնագրությունը, մոնտաժային ծրագիր կիրառել, ամեն անգամ դժվարությանն առնչվելիս հաջորդ աշխատանքի համար դասեր քաղել…

Ուրեմն՝ եթե երեխան գեղարվեստական նյութը ոչ միայն կարդում է, այլև վերլուծում է՝ ընտրելով հատվածներ, այդ հատվածներն իր մեկնաբանությամբ (մոնտաժել, ձևավորել ու ներկայացնել՝ նշանակում է մեկնաբանել) հաղորդում է ու չի բարդույթավորվում, կրթված մարդ է։

Սակայն նախագիծն էլ միայն այսքանով իր գործն ավարտել չի կարող. էլ ի՞նչ գիրք, եթե օգտագործող չունենա։

Մեր կրթահամալիրում տարիների ընթացքում կուտակված ուսումնական նյութերը դասերի ժամանակ օգտագործելու ավանդույթն արդեն հաստատվել է։

Աուդիոգրքերը նույնքան օգտագործելի են, որքան որևէ հեղինակի մասին պատմող ցուցադրությունները։ Այս դեպքում նյութը դասարանում կարդալու փոխարեն լսում ենք՝ հընթացս մշակելով նաև ունկնդրելու հմտություններ։ Եթե այսօր էլեկտրոնային գրատախտակի կամ պարզապես համակարգչի օգնությամս բոլորս միասին ենք լսում առաջարկվող նյութը, անհնարին չէ մոտ ժամանակներում ականջակալների կիրառումը անհատական նեթբուք օգտագործող դասարաններում։ Լսելուց հետո հնարավոր կդառնա քննարկել նյութն ու պարզել՝ լսելով որքա՞ն տեղեկություն են հավաքում սովորողները։

Աուդիոնյութերը հենց երեխաների գործը կհեշտացնեն. ժամանակ խնայելու համար տրանսպորտում անգամ կարող են հանձնարարված նյութին ձայնագրությամբ ծանոթանալ, երբեմն նույնիսկ բանաստեղծություններն անգիր անել։
Եվ սա էլ դեռ բոլորը չէ։ Իրենց աուդիոգրքերով սովորողները կարող են օգտակար լինել հոգսաշատ տանտիկիններին, ովքեր գեղարվեստական գրականությանը առնչվելու պահանջը կարող են բավարարել անգամ խոհանոցում աշխատելիս, բազմազավակ մայրերին՝ նրանց երեխաներին հեքիաթների ձայնագրություններ տրամադրելով և, իհարկե, տարեց մարդկանց, ովքեր դժվարանում են կարդալ։
Հետևաբար, աուդիոգրքեր արտադրելով, սովորողները, փաստորեն, նաև հանրօգուտ գործ են անում։

Մնում է՝  հետևենք դրանց որակին։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ