ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

Թվային միջոցների (համակարգիչ, ծրագրավորվող սարքավորումներ) տարածումը հնարավոր դարձրեց էլեկտրոնիկայի ուսումնասիրումը: Էոեկիպրեայիե սխեմաները հավաքելու և նրանց փորձարկելու փոխարեն հնարավոր դարձավ սխեմաների կազմելը սիմուլյացիոն համակարգչային ծրագրերի օգնությամբ և նրանց վիրտուալ աշխատացնել, ստանալով կազմած սխեմայի աշխատանքի բոլոր արդյունքները: Նշվածը հնարավոր է դարձնում բազմազան փորձեր դնելը և կատարել սխեմայի ձևափոխությունը առանց անհրաժեշտ մասեր գնելը: Հետաքրքրող հարցերի պատասխանները կարելի է ստանալ էքսպերիմենտալ ծևով, ինչ հնարավորություն է տալիս զբաղվել հետազոտական աշխատանխով: Այդ ամենը ես օգտագործում եմ ավագ դպրոցում էլեկտրոնիկա դասավանդելու ընթացքում: Որպես սիմուլյացիոն ծրագիր` օգտագործվում է Multisim համակարգչային ծրագիր: Ստեղծված է բազմազան ուսումնական նյութ, որը կատարելագործվում է էլեկտրոնիկայի դասերի ընթացքում: 1-ին կիսամյակի ընթացքում 10-րդ դասարանի աշակերտները ուսումնասիրել են ունակության և ինդուկտիվության հատկությունները (հաստատուն և փոփոխական հոսանխի շղթայում), զուգահեռ տատանողական կոնտուր և նրա սելեկտիվ հատկությունը, ստեղծել են 10_ParalContur4.ms8 և 10_ParalContur4a.ms8 սխեմաները: Այդ սխեմաները ցուցադրում են, թե ինչպես կարելի է զտել օգտակար ազդանշանը, որը պարունակում է երկու հաճախականային բաղադրիչներ, ոչ ցանկալի հաճախականություններից: Ամպլիտուդա-հաճախականային բնութագիրը ստանալու համար օգտագործվում է Բոդեյի պլոտերը, իսկ ազդանշանի տեսքը դիտելու համար` օսցիլոգրաֆ:

Ինչ վերաբերում է ծրագրավորմանը, ապա այստեղ համակարգիչների օգտագործելը ոչ միայն ցանկալի է, այլ պարզապես անհրաժեշտ: Միջին դպրոցի աշակերտները սովորում են ծրագրավորում MicroWorlds ծրագրային միջավայրում, որը ստեղծված է հատուկ դպրոցականների համար: Ծրագրերի օբյեկտների դերում կարող են լինել կրիաներ, որոնց կարելիե «սովորեցնել» տեղափոխվել, փոխել կերպարը, դառնալ անտեսանելի, գծել տարբեր գույնի գծեր: Արդյունքում կարելի է ստեղծել համակարգչային խաղեր: 1-ին կիսամյակի ընթացքում միջին դպրոցի աշակերտները սովորեցին օբյեկտների հետ աշխատելու հիմնական հրամանները, ծրագրերի ձևակերպման կարգը, ծրագրերին զուգահեռ աշխատացնելը: Ստեղծվեցին ուսումնական նյութեր:

1-ին կիսամյակում անցած ծրագրերը.
7_program1.mw2
7_program2.mw2
8a_program.mw2
8b_program.mw2
9_program2.mw2

Mindstorms ֆիրմայի կոնստրուկտորը, որը հնարավորություն է տալիս ստեղծել ծրագրավորվող ռոբոտներ, ևս թվային տեխնոլոգիայի նվաճում է: Մեր կրթահամալիրում այն նույնպես օգտագործվում է ծրագրավորումը սովորելու համար: Ծրագրավորումը կատարվում է National Instrument ֆիրմայի ստեղծված գրաֆիկական լեզվի օգնությամբ (RoboLAB) ծրագրային միջավայր): Այդ լեզուն դասավանդվում է 11-րդ դասարանից սկսած: Ստեղծված ուսումնական նյութի հետ կարելի է ծանոթանալ այստեղ: 11-րդ դասարանում կիրառվել է ուսումնական Road9.rbt ծրագիրը:

Եվս մեկ ուղղություն, որը թվային տեխնոլոգյաների զարգացման արդյունքն է՝ դա համակարգիչների կամ ծրագրավորվող սալիկների ծրագրավորում է, որի հետևանքով համակարգիչը կամ ծրագրավորվող սալիկը կատարում են այս կամ այն էլեկտրոնային սարքի ֆունկցիան (FPGA տեխնոլոգիա): FPGA տեխնոլոգիա սատարող ծրագրային միջավայրներից մեկը LabVIEW-ն է և G-գրաֆիկական լեզուն: Այդ լեզուն սովորում են ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք որպես խորացված ուսուցում ընտրել են էլեկտրոնիկա և ծրագրավորում: Ստեղծված ուսումնական նյութը տեղադրված է այստեղ: 1-ին կիսամյակի ընթացքում 11-րդ դասարանցիները սովորեցին G-լեզվի հիմնական ֆունկցիաների մի մասը, Calcu l.vi ծրագիրը (ներկայացումը կարող եք նայել):

Բոլոր դասերի ժամանակ մոնիտորի փոխարեն օգտագործվում է պրոեկտոր:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ