ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Առօրյա կյանքում մարդիկ առնչվում են տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի հետ: Դրանք ստացվում են գրքերից, թերթերից, հեռուստատեսությունից, ռադիոյից և այլն: Ինֆորմացիան մարդու կողմից ընկալվում է զգայարանների օգնությամբ, այն պահպանվում ու մշակվում է ուղեղի և նյարդային համակարգի միջոցով:
Ինֆորմացիան պահպանվում, փոխանցվում, մշակվում է սիմվոլային (նշանային) ձևով: Նույն ինֆորմացիան կարող է ներկայացվել տարբեր ձևերով, նշանային տարբեր համակարգերում: Ինֆորմացիայի ներկայացման որոշակի նշանային համակարգ է հանդիսանում լեզուն: Գոյություն ունեն բնական (խոսակցային) և ֆորմալ լեզուներ: Մարդիկ ինֆորմացիան փոխանակելու նպատակով օգտագործում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ խոսակցային լեզուներ: Որոշ դեպքերում խոսակցային լեզվին փոխարինում է միմիկայի և ժեստերի լեզուն, հատուկ նշանների (օրինակ, ճանապարհային նշանների) լեզուն:
Ինֆորմացիան համակարգչում ներկայացվում և փոխանցվում է կոդերի միջոցով, իսկ կոդերի տեսքով ինֆորմացիայի ներկայացման գործընթացը կոչվում է կոդավորում: Շատ հաճախ կոդավորման տերմինի տակ հասկացվում է ինֆորմացիայի մի ձևից մեկ այլ ձևին անցնելը, որն ավելի հարմար է պահպանման և փոխանցման համար:
Կոդավորման հակադարձ գործողությունը անվանում են ապակոդավորում:
Կոդավորում կատարելը կախված է այն նպատակից, ինչի համար այն իրականացվում է, մասնավորապես` գրառումների կրճատման, ինֆորմացիայի գաղտնագրման, հարմար մշակելու և այլն: Ամենից տարածվածը տարբեր լեզուներով գրված ինֆորմացիայի կոդավորումն է: Գոյություն ունեն տեքստերի կոդավորման երեք հիմնական ձևեր` գրաֆիկական (հատուկ նկարների կամ նշանների օգնությամբ), թվային (թվերի օգնությամբ) և սիմվոլային (հենց նույն սիմվոլների օգնությամբ, ինչով գրված է նախնական տեքստը): Կոդավորման համար օգտագործվող սիմվոլներն անվանում են այբուբեն:
Բերենք կոդավորման և ապակոդավորման մի շարք օրինակներ, որոնք իրենց բնույթով բազմազան են, իսկ կոդավորման և ապակոդավորման ձևերն ավելի ու ավելի շատ են:

Օրինակ 1: Ստեղծել կոդավորման աղյուսակ, որը բաղկացած է 10 սյուներից և 4 տողերից, որտեղ սյուները համարակալված են 0-ից 9 թվանշաններով, իսկ տողերը` 0-ից 4 թվանշաններով (տես Աղյուսակ 1-ը): Այբուբենի տառի կոդը կազմվում է տողի և սյան համարների օգնությամբ: Օրինակ` ա-ի կոդն է 00-ն, կ-ի կոդը` 14-ը, և-ի կոդը` 36 և այլն:
 

 

0

1

2

3

4

5

6

7

8

9

0

ա

բ

գ

դ

ե

զ

է

ը

թ

ժ

1

ի

լ

խ

ծ

կ

հ

ձ

ղ

ճ

մ

2

յ

ն

շ

ո

չ

պ

ջ

ռ

ս

վ

3

տ

ր

ց

ու

փ

ք

և

օ

ֆ

 

Աղյուսակ 1

Օգտվելով կոդավորման վերևում նշված աղյուսակից «այսօր ամպամած է» նախադասության կոդը կունենա այսպիսի տեսքը` «0020283731 00192500190013 06», իսկ «2500172500170014»-ի ապակոդավորման արդյունքում կստանանք «պաղպաղակ» բառը:

Օրինակ 2: Կեսարի ձևափոխում, որի ժամանակ այբուբենի տառերը դասավորվում են շրջանաձև, այսինքն` ա, բ, գ, ..., և, օ, ֆ, որին հաջորդում է ա-ն, հետո բ-ն և այդպես շարունակ: Սկզբնական տեքստի յուրաքանչյուր տառ փոխարինվում է նրան հաջորդող երրորդ տառով, այսինքն` ա-ն փոխարինվում է դ-ով, բ-ն` ե-ով, գ-ն` զ-ով, ..., ք-ն` ֆ-ով, և-ը` ա-ով, օ-ն`բ-ով և ֆ-ն` գ-ով:

«Բարև ընկեր Օրդյան» նախադասության կոդավորումից հետո կստանանք հետևյալ նախադասությունը` «Եդփա իչղըփ Բփէոդչ», իսկ «գևուեջկ» բառը ապակոդավորելով կստանանք «ֆուտբոլ» բառը:

Օրինակ 3: Վիժների ձևափոխում, այն նույն Կեսարի ձևափոխությունն է տեղաշարժի փոփոխական մեծությամբ (Կեսարի ձևափոխությունում տեղաշարժի մեծությունը 3 է), որտեղ օգտագործվում է բանալային բառ: Բանալային բառն իր հերթին ձևավորում է տեքստի տառերի տեղաշարժի հաջորդականությունը: Օրինակ, «դիզել» բանալային բառը ձևավորում է հետևյալ հաջորդականությունը` 4, 11, 6, 5, 12, 4, 11, 6, 5, 12, 4, 11, 6, 5, 12, ..., որտեղ 4, 11, 6, 5, 12 թվերը «դիզել» բառի տառերի հերթական համարներն են այբուբենում:

Օգտվելով այս ձևափոխությունից կոդավորենք «ես սովորում եմ կոդավորել» նախադասությունը: Նախ գրենք այբուբենի տառերը հերթականությամբ` ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ, ի, լ, խ, ծ, կ, հ, ծ, ղ, ճ, մ, յ, ն, շ, ո, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, ու, փ, ք, և, օ, ֆ:  Կազմենք հետևյալ աղյուսակը (Աղյուսակ 2), որն ունի 3 տող և 24 սյուն: 1-ին տողում գրենք «ես սովորում եմ կոդավորել» նախադասության տառերը առանձին սյուներում, 2-րդ տողում բանալային բառից ստացված հաջորդական թվերը, որոնք ցույց են տալիս, թե 1-ին տողի համապատասխան տառը քանի տառ պետք է տեղափոխել, իսկ 3-րդ տողում կստացվի կոդավորման արդյունքը` «թա փսգռդաչ ծո պվթխուքօժո»:

ե

ս

 

ս

ո

վ

ո

ր

ու

մ

 

ե

մ

 

կ

ո

դ

ա

վ

ո

ր

ե

լ

4

11

 

6

5

12

4

11

6

5

 

12

4

 

11

6

5

12

4

11

6

5

12

թ

ա

 

փ

ս

գ

ռ

դ

ա

չ

 

ծ

ո

 

պ

վ

թ

խ

ու

ք

օ

ժ

ո

Աղյուսակ 2

Օգտվելով Վիժների ձևափոխությունից ապակոդավորելով «խլյզեը» բառը, որում որպես բանալային բառ օգտագործվել է «դիզել» բառը, կստանանք «թակարդ» բառը:

 

Առաջադրանքներ:

1. Կոդավորիր նախադասությունները ըստ Աղյուսակ 1-ի

ա) սա մեր բնակարանն է,

բ)  որտեղ է գտնվում իմ գիրքը:

2. Ապակոդավորիր տեքստերն ըստ Աղյուսակ 1-ի`

ա) 0022001404313007 02103135 06 140031033319,

բ)  1400303321 19300029 28042120001407:

3. Օգտվելով Կեսարի ձևափոխությունից կոդավորիր նախադասությունները`

ա) ինֆորմատիկան գիտություն է,

բ) ջուրը թափվեց սեղանին:

4. Ապակոդավորիր նախադասություններն օգտվելով Կեսարի ձևափոխությունից `

ա) ծչռ ժ զփցդմ զփդուդհուդղծչ,

բ)  զչդքֆի խդշդչըք նծպու խդշծչ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ