ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հանրակրթական դպրոցում երաժշտության դասաժամն իր մեջ ներառում է տարբեր բաժիններ, որոնցից մեկը նոտագրագիտության ուսուցումն է: Այս բաժնի ուսուցման էֆեկտիվությունն ապահովում է էլեկտրոնային գրատախտակն ու «Նոթբուկց ծրագիրը: «Նոթբուկ» ծրագրով ստեղծել եմ աշխատանքային տետր, որի էջերն օգտագործվում են դասաժամերին էլեկտրոնային գրատախտակով: Այն դասարաններում, որտեղ օգտագործվում են նեթբուկ կամ նոթբուկ, այն կա յուրաքանչյուրի մոտ էլեկտրոնային տարբերակով: Երբ սովորողները ռիթմիզացնում են բառեր, տեքստեր, բանաստեղծական տողեր, ռիթմիկ պատկերները գրվում են էլեկտրոնային գրատախտակին, որոնք էլ կատարվում են

  • ռիթմավանկերով
  • «բնական նվագարաններով»
  • հարվածային և շրխկան նվագարաններով:

Աշխատանքային տետրում կան հնչյունի տևողությանը վերաբերող տարբեր հանձնարարություններ, որոնք սովորողը կատարում է ինչպես իր նեթբուկի կամ նոթբուկի օգնությամբ, այնպես էլ էլեկտրոնային գրատախտակի:
Դասարանական հարվածային նվագախմբի պարտիտուրան, որը ստեղծվում է ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողների կողմից, նույնպես նույն ճանապարհով է օգտագործվում:

Երաժշտության ունկնդրումը կարող է ուղեկցվել սովորողի կամ դասավանդողի կողմից ստեղծված տեսահոլովակներով, որոնց համար նյութ կարող են ծառայել ինչպես պատկերները, այնպես էլ իրենց կողմից կատարված նկարահանումները: Հետաքրքիր և գրավիչ տեսահոլովակներն օգնում են իրականացնել երաժշտության դասերի այս անչափ կարևոր բաժինը: Պրոյեկտորի կամ էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ դիտելով, միաժամանակ կատարվում է նվագակցություն հարվածային և շրխկան նվագարաններով` սովորողի ուշադրությունը կենտրոնացնելով ունկնդրվող երաժշտության վրա (ճիշտ ռիթմով նվագակցություն իրականացնելու համար սովորողն ուշադիր ունկնդրում է երաժշտությունը):
Նվագարանների պատկերները և հնչողությունը ներկայացնող նյութերը, դրանց վերաբերյալ կազմված հանձնարարությունները նույնպես իրականացվում է նշված ճանապարհով:

Մաքուր երգեցողութուն ապահովելու համար սովորողը պետք է կարողանա լսել իր կատարումը: Դրա համար կարելի է ձայնագրող սարքի օգնությամբ ձայնագրել և ունկնդրել: Այս դեպքում մաքուր կատարելու ձգտումը կօգնի նրան իրականացնել հնարավորինս գրագետ ճիշտ երգեցողություն:
Փորձը ցույց է տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին շատ արդյունավետ է և կարևոր:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ