ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Դասն առանց դասագրքի

Մեր օրերում հաճախ ենք քննադատում այս կամ այն հեղինակի դասագիրքը: Յուրաքանչյուր քննադատման մեջ կա և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ կարծիք: Դասավանդողից է կախված, թե ինչպես նա կօգտագործի դասագիրքը, և արդյոք նա կծառայեցնի դա իր և սովորողների շահերին, թե ուղղակի կօգտագործի այն որպես ուղեցույց` անհետաքրքիր, միապաղաղ, դասարանա-դասագրքային դասերի համար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժությունը դասավանդողներին մեծ հնարավորություն է տալիս ավելի ստեղծագործ մոտեցում դռսևորել: Յուրաքանչյուր դաս, դասագրքի թեմա, բառապաշար և անգամ քերականական սահմանում ավելի մատչելի, հետաքրքիր և հիշվող է դառնում, եթե այն պատկերազարդ է, խաղարկային: Այս ամենը իրագործելու համար գործածվում են տարբեր ՏՀՏ միջոցներ, որոնցից մեկն է ինտերակտիվ գրատախտակը:

Կրթահամալիրի գրեթե յուրաքանչյուր դասասենյակ սարքավորված է էլեկտրոնային գրատախտակով, որը գործածվում է բոլոր դասերի ժամանակ: Այս հնարավորությունը թույլ է տալի դասավանդողին ընտրելու դասի անցկացման մեթոդը, գործիքը: Անգլերենի դասերին դասավանդողը կարող է գործածել համացանցի լայն հնարավորությունները` օգտագործելով զանազան կրթական կայքեր, ինչպես`

Ուսումնական են դառնում նաև սոցիալական կայքերը: Նման կայքերում սովորողները կարող են տեղադրել նյութեր, բացել դասավանդողի տեղադրած ուսումնական նյութերը, կատարել դրանք, online քննարկել դրանք միմյանց և այլոց հետ:  Հայաստանում լայն գործածում ունեցող Facebook, Youtube կայքերին ավելացան ևս մի քանիսը` Slideshare, Tweeter և այլն: Այս բոլոր կայքերը գործածվում են որպես ուսումնական միջավայր կամ տարածք` օտար լեզվի դասավանդման համար: Եթե, օրինակ, Facebook-ը հնարավորություն է տալիս մեծ տեքստեր և հաղորդագրություններ գրել, ապա Tweeter-ի տեքստային սահմանափակումը /առավելագույնը-160 նիշ/ ստիպում է սովորողներին երկար մտածել և գրել ճիշտ, հակիրճ ու ամփոփ հաղորդագրություն: Նա պետք է սահմանափակ տարածքում այնպիսի միտք արտահայտի, որ հետաքրքրի մյուսներին: Համացանցը հնարավորություն է տալիս նաև օգտվելու բազմազան էլեկտրոնային բառարաններից, որոնք ոչ միայն տալիս են բառի կամ անգամ տեքստի թարգմանությունը, այլ նաև բառի ճիշտ առտասանությունը:

Բազմաթիվ այլ կայքեր նույնպես ծառայում են օտար լեզվի դասավանդման արդյունավետությանը: Օրինակ` www.wikisspaces.com կամ www.wallwisher.com կայքերը: Սովորողները այս կայքերի ընձեռած հնարավորությունների միջոցով ստեղծում են իրենց էջերը, անգլերենով գրում կարծիքներ, նյութեր, քննարկումներ: Օրինակ` http://englishclubmskh.wikispaces.com, որտեղ կրթահամալիրի մի խումբ սովորողներ պարբերաբար գրում են իրենց կարծիքները, հրավիրում տարբեր քննարկումների:

Դասավանդողը կարող է նաև գործածել իր ՏՀՏ հմտությունները` ինքնուրույն ուսումնական նյութեր ստեղծելու համար: Ուսումնական նյութ կարող է լինել տեսաֆիլմը, ֆոտոշարքը, Power Point կամ Notebook ծրոգրերով ստեղված նյութերը և այլն:

Էլեկտրոնային գրատախտակի Notebook ծրագիրը թույլ է տալիս պատկերազարդ, հետաքրքիր դաս-խաղեր ստեղծել: Հաճախ սովորողները իրենք են կազմում նմանատիպ դասեր, նյութեր և ներկայացնում դասընկերներին:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հարությունյան Գայանե | 2011-04-28 13:40:15
Միանշանակ ճիշտ է:Ինձ դուր է գալիս համակարգչային ուսուցումը. այն ավելի արդյունավետ է:
Անահիտ Ղազարյան | 2011-02-10 21:51:43
Իրոք մեծ հնարավորություններ է ընձեռում էլեկտրոնային գրատախտակը,ցավոք այն լիարժեք չի օգտագործվում,հատկապես անգլերենի դասաժամերին: (7-1 -ծնող)
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ