ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Թվային միջոցները կայծակնային արագությամբ են ներխուժում մեր կյանք, իրենց անընդհատ նորացվող բազմազանությամբ, որոնք ուսուցման մեջ անընդհատ կրթության հարմար նոր գործիքներ են դառնում ու նոր մտածողություն ձևավորում`ազատ Մարդ: Այս գործիքները ուսուցման մեջ ներառելն ու կրթությունն արդյունավետ, սովորելն հաճելի դարձնելը, բոլորիս գործն է`սովորողների, ուսուցիչների, ծնողների:

Ես կփորձեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նոր դպրոց-պարտեզ ուսուցողական ծրագրի թվային միջոցների զարգացման ու կիրառման մեկ տարվա ժամանակագրոթյունը ներկայացնել:

2010թ. փետրվար. «Էլեկտրոնային գրատախտակը 2-րդ դասարանում» պիլոտային ծրագրի մեկնարկ:

Ընդամենը մի քանի ամիս, և ծնողները, սովորողները տեսան արդյունքը. այս գործիքը փոխեց դաս-գործունեության կազմակերպումը: Սովորողները սկսեցին իրենք դասեր պատրաստել, առաջադրանքներ ստեղծել notebook ծրագրով, ներկայացումներ պատրաստել ընկերների համար: Սովորողները սկսեցին իրենց նոթբուքերը (1-2 սովորող) բերել դասարան: Իմանալ-ը դարձավ ոչ թե պարտադրանք, այլ` հաճույք ու պահանջ, ինչպես հաց ուտել ու լվացվելը:
Թափանցիկ միջավայր, որը տեսանելի է բոլորին...

2010թ. հուլիս. մենք հավակնեցինք հայտարարել մեդիա խորացված ուսուցման հանրակրթական դասարանների ընդունելություն:

Մեր հաջողված պիլոտային ծրագրի արդյունքում ստեղծվեցին`

  • «Իմացումի հրճվանք» (5 տարեկանների նախապատրաստական ուսուցման) դասարան`
  • 2 առաջին դասարան,
  • 3 երկրորդ դասարան,
  • 1 երրորդ դասարան:

Ուսուցողական ծրագրի 14 դասարաններից 7-ը դարձան խորացված ուսուցմամբ (էլեկտրոնային գրատախտակ, ինտերնետ, թվային այլ միջոցներ): Ուսուցիչները, սովորողները նաև ծնողները սկսեցին սովորել, յուրացնել, հմտանալ նոր գործիքներով աշխատելու մեջ: Այս աշխատանքի ընթացքում ստեղծվեց ազատ-ստեղծագործող մարդկանց համայնք, որտեղ սովորում ու սովորեցնում են բոլորը`ուսուցիչն ուսուցչին, սովորողը ուսուցչին, ուսուցիչը` սովորղին, սովորողը` ծնողին…

Անհրաժշտություն առաջացավ անհատական համակարգչի:

2010թ. նոյեմբեր. կազմակերպվեց «Ինթելի» «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի պիլոտային դասարանի (ուսուցման երկրորդ տարի) գործունեությունը: Այս դասարանում 24 սովորող ստացավ անհատական նեթբուք: Դասարանը բաց դաս ներկայացրեց «Երևան Պլազա» հյուրանոցում: Բոլորը տպավորված էին:

Նեթբուքերը իրենց հետ նորացրին կազմակերպումը: Նեթբուքերի համար կրթահամալիրի արհեստանոցում ստեղծվեցին համապատասխան պահարանններ` փականով: Եթե սովորողը իր հետ տուն չի տանում նեթբուքը (տանը ունի, աշխատում է ու էլ.հացեով ուղարկում կամ SkyDrive-ում տեղադում) թողնում է պահարանում: Յուրաքնչյուր սովորող իր համար առանձնացրել է առարկայական թղթապանակներ` առաջադրանքներով, ընթերցարաններով: Դասագիրք, թուղթ, գրիչ... իրենց տեղը զիջեցին ու զիջում են մեդիատեխնոլոգիաներին: Համակարգչային վիրուսներից խուսափելու համար շատ սովորողներ արդեն կրիչներից (ֆլեշներ) չեն օգտվում: Live@Edu-ն անընդհատ կիրառվում է որպես հեռավար, անընդատ ուսուցման միջոց: Sky Drive-ը կիրառվում է որպես ուսումնական նյութերի համատեղ կիրառման, ուսումնական արդյունքների հավաքման միջոց: Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացվել է անթել ինտերնետը:

2011թ. հունվար. ուսուցողական ծրագրի ևս մեկ` Նելլի Թովմասյանի 3-րդ դասարանի ծնողները պնդեցին ու աջակցեցին, որ իրենց դասարանն էլ դառնա մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցմամբ: Մենք ողջունեցինք, և այսօր Նոր դպրոց-պարտեզում ունենք արդեն 8 ՏՀՏ խորացված ուսուցմամբ դասարան:
Հանրակրթական Դիջիտեք 2011... Սա երևույթ է մեր կրթական համակարգում, և ոչ միայն մեր: Սոցիալական ցանցերը ողողվել են սովորողների ստեղծած նյութերով, ֆիլմերով, ռադիոլուրերով, մեդիաթատրոններով: Փորձեք Google-ում գրել դիջիտեք և կտեսնեք...

Սովորողների այս վարակիչ ոգևորությունը տեղափոխվում է տուն: Ընտանիքն էլ է միանում ու դառնում իրական ու ժամանակակից կրթության պատվիրատու:
Մենք` որպես կրթության կազմակերպիչներ, չէինք ունենա այսպիսի արդյունք, եթե ծնողական համայնքը չմիանար մեզ: Նոր դպրոցում` 8 խորացված դասարան, իսկ կրթահամալիրում`30 դասարան` մեկ տարվա ընթացքում:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ