ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Թվերի աշխարհում

«Աստված ստեղծել է բնական թվերը, մնացած ամեն ինչ մարդու գործն է»: Քրոնեքեր

Հաճախակի, երբ դասագրքում ներկայացված են պատմական ակնարկներ, ինչպես նաև լրացուցիչ նյութեր, աշակերտները զլանում են կարդալ, համարելով այն անհետաքրքիր և երկար: Բայց իմ աշխատանքային փորձից ելնելով կարող եմ ասել, որ ցանկացած նյութ ներկայացնելով ցուցադրման միջոցով այն դառնում է ավելի հետաքրքիր և դիտարժան:

«Թվերի աշխարհ» ցուցադրման մեջ ընդգրկված են հիմնականում նյութեր 5-րդ, 6-րդ դասարանների մաթեմատիկա և 7-րդ, 8-րդ դասարանների հանրահաշիվ դասագրքերից: Ինչպես նաև Վիքիփեդիա հանրագիտարանային էջից:

Ցուցադրումը հետաքրքիր կլինի ինչպես ցանկացած տարիքի աշակերտների, այնպես էլ տարբեր առարկաների ուսուցիչներին: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ թվերի այն հատկություններին, որոնք ծրագրային նյութ չեն: Օրինակ` բարեկամ և կատարյալ թվերը (սլայդ 8,9,10,11):

Հաճախակի աշակերտների մոտ հարց է առաջանում, թե այս կամ այն մաթեմատիկական տերմինը կամ հասկացությունը որտեղից է ծագել: Այս հարցին օգնության է գալիս մաթեմատիկոսներ էջը (սլայդ 21-ից 43-ը):

Ինչպես ցանկացած դասապրոցես պետք է նպաստի աշակերտի արժեքային համակարգի ձևավորմանը, այնպես էլ սույն ցուցադրումը ևս իր փոքրիկ լուման ունի այդ գործընթացում:

Դիտելով ցուցադրումը յուրաքանչյուր աշակերտ կապրի մեծ հպարտություն, իմանալով, որ մաթեմատիկայի զարգացման մեջ մեծ ավանդ ունեն հայ գիտնականներ` Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Սարկավագը և այլն:

Ցուցադրումն իր ծավալով մեկ դասաժամի համար չի նախատեսված, այն պարունակում է իր մեջ նաև հանրագիտարանային նյութեր, որը կարելի է օգտագործել տարբեր դասերի ժամանակ, ինչպես նաև մաս-մաս` համապատասխան թեմաներն ուսումնասիրելիս:

Եթե թեկուզ և քիչ թվով աշակերտներ հրապուրվեն մաթեմատիկայով այս նյութերը դիտելով և կարդալով, ապա իմ կատարած աշխատանքը կհամարեմ հաջողված:

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ