«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն
2007-2008 ուստարի, նոյեմբեր

Հակոբյան  Հակոբ

Ուսուցողական ծրագիրը – Վարժարանային ուսուցման 7-10-րդ դասարաններ
Դասավանդած առարկան – ֆիզիկա (16 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - hhakobyan1949@mail.ru
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը  - Դասաժամեր բաց չեմ թողել:

I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին  - 9-րդ դասարանում անցկացրել եմ «Հավասարաչափ արագացող շարժում» և «Հավասարաչափ շրջանագծային շարժում» թեմաների ընթացիկ  ստուգում` համակարգչի և ինտերնետի կիրառմամբ (ստուգման թեստը կցված է հաշվետվությանը):
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
7-րդ և 8-րդ դասարաններում դանդաղ է ընթանում ծրագրային նյութի յուրացումը:
3.Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին

  • Սովորողներին սրտամոտ է դասապրոցեսի կազմակերպման լաբորատոր-խմբային ձևը, և նրանց մեծ մասը հաճույքով աշխատում է:
  • Աստիճանաբար նրանք սովորում են ինֆորմացիա մշակել, սեփական ուժերով նոր գիտելիքներ «արտադրել»:

II. Սովորողի ընտրությամբ գործունեություն
1. 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ շարունակել եմ ֆիզիկայի խորացված ուսուցման դասընթացը`ըստ  ներկայացված ծրագրի:

III. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
1.   Հաշվի առնելով նախորդ տարվա  փորձարկման արդյունքը՝ վերամշակել և նոր տեսքի եմ բերել «Մակերեսների չափումը» գործնական առաջադրանքը և կազմել եմ նոր տարբերակին համապատասխան թեստային առաջադրանք:
2.     Կազմել   եմ   ընթացիկ  ստուգման առաջադրանք` «Հավասարաչափ արագացող շարժում» և «Հավասարաչափ շրջանագծային շարժում» թեմաների վերաբերյալ:
3.    10-րդ    դասարանում «Ջերմային   երևույթներ:   Ներքին  էներգիա»  թեմայի ուսումնասիրության ընթացքում ունենք ևս մեկ կարևոր ուսումնական խնդիր` աշակերտներին սովորեցնել կառուցվածքային սխեմաների օգնությամբ խտացնել ինֆորմացիան (այն մոդելավորել) և կարողանալ տրված մոդելով խտացված ինֆորմացիան բացել: Այդ նպատակով կազմել եմ համապատասխան առաջադրանք:

IV. Առաջարկություններ
       
1.  Առաջարկում եմ ստուգումների պահանջներին չբավարարած աշակերտների հետ խզել ուսումնական պայմանագրերը:
2.   Խստացնել   հաճախումների    նկատմամբ   վերահսկողությունը:  

Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Ժ. Հակոբյան

Արևիկ Ներսիսյան
Ուսուցողական ծրագիրը – Երեխայի զարգացումը դպրոց-պարտեզում
Դասավանդած առարկան – մայրենի լեզու 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարաններում (20 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - arevik.84@mail.ru
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը  - Չեմ բացակայել ընդհանրապես:

I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին  - Բոլոր դասարանները շաբաթական մեկ օր մայրենիի դասն անում են Մեդիա կենտրոնում:
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
Դժվարություն չեմ ունեցել:
3. Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին
Խմբային աշխատանքները հաջողությամբ են անցնում։

II. Սովորողի ընտրությամբ գործունեություն (լրագրություն)
1. Սովորողի ընտրած գործունեությունը ղեկավարելիս  համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին - Լրագրության ժամանակ օգտագործում ենք համակարգիչը, թվային ֆոտոխցիկը և թվային ձայնագրիչը։ 
2Սովորողի ընտրած գործունեությունը ղեկավարելիս ունեցած հաջողությունների մասին - Երեխաները սիրով են հաճախում լրագրության դասերին, նրանց աշխատանքի արդյունքը «Կարդա ինձ» թերթի նոյեմբերի համարն է։

IV. Դաստիարակչական աշխատանք
1. Կատարած հանրօգուտ աշխատանքը - Մաքրել ենք դպրոց-պարտեզի  շրջապատը, դասասենյակը  ջերմամեկուսացրել ենք։
2. Սովորողների հանրօգուտ աշխատանքի ղեկավարման մասին - Երեխաների հետ մաքրել ենք դասարանի  պատերը, սահմանել ենք հերթապահություն. ամեն օր 2 հոգի դասերից հետո մաքրում են դասարանը, դասավորում աթոռները։
3. Ուսումնական ճամփորդությունների մասին - Պետք է գնայինք Դիլիջան, անբարենպաստ եղանակի պատճառով չգնացինք։ Այս շաբաթ թատրոն ենք գնալու։
4. Երկարացված օրվա ծառայության մեջ ընդգրկվածության մասին - Այս ամիս մեկ օր եմ ամբողջությամբ հերթապահել, իսկ ամեն օր  անց եմ կացնում  մայրենիի դասապատրաստում։
5. Ծնողների հետ կատարած աշխատանքի մասին - Ծնողների հետ քննարկել եմ կազմակերպական տարբեր հարցեր, նրանց հետ ջերմամեկուսացրել ենք դասարանը։
6. Սովորողների հիգիենայի հետ կապված խնդիրների և դրանց լուծման մասին -  Յուրաքանչյուր երեխա ամեն օր իր հետ բերում է թաց անձեռոցիկ, շշով ջուր, ուտելուց առաջ լվանում է ձեռքերը, միասին մաքրել ենք նաև դասարանի սեղանները:
7. Ուսումնական միջավայրի բարելավման խնդիրների և դրանց լուծման աշխատանքների մասին - Ջրում և խնամում ենք ծաղիկները և մեր տնկած ծառերը։
 
V. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
«Դպիր» ամսագրի համար 2 նյութ եմ ռուսերենից թարգմանել։

Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Մարետ Սիմոնյան

Լիանա Հակոբյան
Ուսուցողական ծրագիրը – «Նոր դպրոց», Վարժարանային ուսուցման 7-10-րդ դասարաններ
Դասավանդած առարկան – մաթեմատիկա (22 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - hhakobyan1949@mail.ru
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը  - Չեմ բացակայել:

I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին  - Դասավանդելիս գործածել եմ համակարգիչ և թվային ֆոտոխցիկ, օգտվել եմ խոհանոց-լաբորատորիայից:
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
Մեծություններ թեման անցնելու ժամանակ չեմ գտել «գալոն», «դյույմ», «ռուսական ոտք», «անգլիական ոտք» արժեքները:
3. Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին
4-րդ դասարանցիների հետ մետրով չափել ենք մեր քայլերը, ժամանակր ֆիքսելով՝ ստացել ենք հեռավորության,  արագության և ժամանակի միջև եղած կապը:
6-րդցիների հետ մասշտաբը անցնելու ժամանակ գծել ենք դասասենյակների հատակագծերը, ընտրելով մասշտաբ՝ գծել ենք Երևանի քարտեզը: Սովորողները չափումներ անելուց շատ էին ոգևորվել:

IV. Դաստիարակչական աշխատանք
4-րդ դասարանցիների հետ բակն ենք մաքրել:
5-րդ, 6-րդ դասարանների հետ գնացել եմ Բուժական, «Էրեբունի» թանգարան:
Մասնակցել եմ 4-րդ, 5-րդ դասարանի ծնողական սեմինարներին:

V. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
Սովորողների հետ ուսումնասիրում ենք թվերի պատմությունը:

Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.