«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 11

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
«Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում»

Մեթոդական մշակումներ

Գոհար Բադալյան
«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի անցկացման տարբերակներ»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Լիանա Հակոբյան
Մաթեմատիկայի օրը ձմեռային ճամբարում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նինել Պախոմովա
«Խնդիր առանց պատրաստի պատասխանի»

Իսկրա Շեստակովա
«Հինգ պատճառ, որ դասը բառերի անիմաստ հավաքածուի է վերածում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ներկայանում են Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի դասավանդողները

Զաբելա Աբելյան
Անահիտ Դումանյան
«Մաթեմատիկա + հայոց լեզու»

Զաբելա Աբելյան
«Խնդիրներ ժամանցի համար»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

«Իսկ դասի ժամանակ քնատ ճանճի նման են»
(դեռահասների քնի խնդրի պատճառների և հետևանքների մասին)

ԱՐՁԱԳԱՆՔ


Գոհար Բադալյան
ԵԶԿ հոգեբան

«Դասարանի նկարը» հոգեբանական գրաֆիկական թեսթի
անցկացման տարբերակներ

«Դասարանի նկարը»  թեսթը նոր ու դեռ այնքան էլ լայն  տարածում չունեցող թեսթ է, պատկանում է պրոյեկտիվ թեսթերի շարքին («Ինքնանկար, «Ընտանիքի նկարը» և այլն), որի հիքում ընկած է հոգեբանական պրոյեկցիան: Այս թեսթի կիրառումը  մատչելի է նաև տարրական և միջին դպրոցի ուսուցիչների համար: Ներկայացնում եմ  թեսթի անցկացման երկու տարբերակ` Տ. Ա. Շիլովայի (Шилова Т. А., «Диагностика психолого-социальнои дезадаптации детей и подростков» Москва2006г.)  և   իմ առաջարկած տարբերակը:

Տարբերակ 1. (Շիլովա Տ. Ա.)

Նպատակը` ներդասարանական, ներխմբային հարաբերությունների  առանձնահատկությունների բացահայտում:

Խնդիրները` նկարի միջոցով ևս մեկ անգամ գնահատել դասարանում երեխաների միջանձնային փոխհարաբերությունների ու ապրումների առանձնահատկությունները:

Անհրաժեշտ պարագաներ` թուղթ` 15X20 սմ  կամ 21X29սմ, մատիտ, գրիչ, ռետին (ցանկալի է օգտագործել նաև յուղամատիտներ):

Հրահանգ՝ «Նկարի´ր քո դասարանը»: Խորհուրդ չի տրվում հրահանգի ժամանակ որևէ այլ մեկնաբանություն տալ: Աշխատանքի կատարման համար տրվում է 30 րոպե: Աշխատանքը վերջացնելուց հետո տալիս են հետևյալ հարցերը.

  1. Ո՞վ կա  նկարի մեջ:
  2. Որտե՞ղ են երեխաները:
  3. Ինչո՞վ են զբաղված:
  4. Նրանք ուրա՞խ են, թե՞ տխուր:
  5. Ո՞վ է ամենաերջանիկը, ինչո՞ւ:
  6. Ո՞վ է ամենաանհաջողակը, ինչո՞ւ:

Աղյուսակ 1.

 

Ընդգծված նախանշաններ

Նշումներ նախանշանների առկայության մասին

1.

Նկարի  ընդհանուր չափսերը

 

2.

Նկարված համադասարանցիների քանակը

 

3.

Համադասարանցիների չափսերը

 

4.

Երեխաների միջև առարկաների առկայությունը

 

5.

Նկարի մեջ կա՞ն կենդանիներ

 

6.

Նկարը սխեմատի՞կ է, թե՞ ոչ

 

7.

Դրական էմոցիաների դրսևորման աստիճանը (նշել բալերով` 1,2,3)

 

8.

Բացասական էմոցիաների դրսևորման աստիճանը (նշել բալերով` 1, 2, 3)

 

9.

Աշխատանքի կատարման մաքրության, կոկիկության աստիճանը (նշել բալերով` 1, 2, 3)

 

Աշխատանքի վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել նկարի մեջ համատեղ գործողությունների առկայությունն ու բացակայությունը, մեծ նշանակություն պետք է տալ այն հանգամանքին, թե հեղինակն ինքն իրեն որտեղ է պատկերել:

«Դասարանի նկարը» թեսթի վերլուծությունը

Պատկերվածի առանձնահատկությունների հիման վրա կարելի է որոշել.

1. երեխայի ստեղծագործական երևակայության զարգացման աստիճանը, ստեղծական գործունեության աստիճանը (նկարի պրիմիտիվ լինելը, հուզական արտահայտչականությունը),

2. նկարելու պահին երեխայի հոգեվիճակի առանձնահատկությունները. ուժեղ հպումով նկարելը, պատկերների մանր չափսերը  հաճախ խոսում են այն մասին, որ երեխան  բացասական ապրումներ ունի, լարված է, կաշկանդված: Մեծ չափսերը, վառ գույներով ներկված լինելը հաճախ խոսում են  հակառակի մասին՝ լարվածության , հոգնածության բացակայություն, հոգեկան բարձր տրամադրություն.

3. երդասարանական, ներխմբային հարաբերությունները կարելի է բացահայտել  նկարի հերոսների դրական էմոցիաների արտահայտման աստիճանով, ինչպես նաև իրար մոտ կանգնած լինելով (իրար ձեռք բռնած, միասին որևէ բան անելիս), կամ էլ հակառակը, հերոսները պատկերված են խառնիխուռն, միմյանցից հեռու, ինչը ցույց է տալիս նեգատիվ, բացասական էմոցիաների առկայություն:

Արդյունքերի մեկնաբանման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել՝ երեխան նկարում է դասարանի մի մա՞սը, թե՞ ամբողջը: Որքան շատ են անհամապատասխանությունները, այնքան իրավիճակից գոհունակությունն ուժեղ է արտահայտված:

«Դասարանի նկարը»  հասանելի է նաև ուսման մեջ չառաջադիմող, վարքային խնդիրներ, հատուկ կարիքներ  ունեցող երեխաների համար: Վերլուծելով այդ նկարները` տեսնում ենք, որ այդ երեխաներն առաջադրանքի կատարման ժամանակ ներդնում են  էմոցիաներ: Բնութագրական է նաև այն, որ նրանք գիտակցում են իրենց կարգավիճակը խմբում: Հաճախ մեկուսացված, խմբից օտարված երեխաները նկարում են իրենց առանձին, օրինակ` պահարանի մեջ:

«Դասարանի նկարը» թեսթի մեջ խիստ ուսուցիչը պատկերված է շատ մեծ չափսերով, իսկ երեխաները` շատ փոքր:

Փորձարկվող աշակերտների խմբի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի մակարդակի գնահատման չափանիշները  հանդես են գալիս ամբողջական  էմոցիանալ-պայմանական պատկեր-խորհրդանիշներով, որոնք արտացոլում են խմբում երեխաների հարաբերությունների առանձնահատկությունները, արժեքային կողմնորոշումները, նրանց նորմերը: Պայմանական խորհրդանիշներով դրանք բնութագրում են  խմբային վարքի ձևերի  իրական դրսևորումները  խմբի զարգացման   հինգ տարբեր փուլերում, որոնք տվյալ մեթոդիկայում ունեն հետևյալ անվանումները.

Աղուսյակ 2.

Զարգացման մակարդակ

Խմբային  ձևերի իրական դրսևորումները

Գրաֆիկական պատկերներ

 

«Շաղ տված ավազ»

Ձևականորեն խումբը գոյություն ունի: Յուրաքանչյուր երեխա կարծես ավազի հատիկ լինի, կարծես բոլորը միասին են, միևնույն ժամանակ՝ ամեն մեկն իր համար, չկան ընդհանուր գործեր, հետարքրքրություններ:

 

 

«Փափուկ կավ»

Նկատվում են հավաքվելու առաջին ջանքերը, կան փակ փոքր խմբեր, որոնք միմյանց հետ քիչ են շփվում, կռվում են, չկա բացահայտ լիդեր:

 

 

 

«Փայլող փարոս»

Ձևավորվող խումբ, կոլեկտիվ:
Նկատվում է միմյանց օգնելու, շփվելու, միասին ժամանակ անցկացնելու ցանկություն: Երեխաները դեռ ընդհանուր լեզու չեն գտնում, չեն ենթարկվում կոլեկտիվի պահանջներին:

 

 

 

«Կարմիր առագաստ»

Առաջ գնալու ձգտում, կա ընկերական հավատարմություն (մեկը բոլորի համար, բոլորը` մեկի): Բոլորը պատրաստ են միմյանց օգնելու, երբ դրա անհրաժեշտությունը կա: Երեխաները
հավաքված են:

 

 

 

«Այրվող կրակ»

«Այրվող կրակ», որի հիմքում ընկած է միասնական կամքը, ընկերությունը, միմյանց հասկանալը, ապրումակցելը, յուրաքանչյուրն ունի պատասխանատվության զգացում ոչ միայն իր, այլև խմբի համար:

 


Տարբերակ 2.

Այս տարբերակը կազմված է երկու մասից:

Նպատակը` ներխմբային հարաբերությունների ախտորոշում, կարգավորում , նեգատիվ էմոցիաների բացահայտում:

Անհրաժեշտ պարագաներ` А-4 չափսի մեկ թուղթ, գունավոր յուղամատիտներ, մատիտներ:

Հրահանգ՝ «Նկարիր քո դասարանը»:

Մաս 1. Խորհուրդ չի տրվում հրահանգի ժամանակ որևէ այլ մեկնաբանություն տալ: Աշխատանքի կատարման  և քննարկման համար տրվում է 45 րոպե, այն վերջացնելուց հետո տալիս են հետևյալ հարցերը

  1. Որտե՞ղ ես դու:
  2. Ովքե՞ր են քո ընկերները:
  3. Երբևէ  նեղացե՞լ ես, վիրավորվե՞լ ես քո դասընկերներից:
  4. Պատմի´ր քո ամենատխուր օրը (ուսուցիչը պետք է զրույցն այնպես վարի, որ թեսթի անցկացումը ծառայի իր նպատակին, այսինքն՝ եթե կան ներխմբային անհամաձայնություններ, ապա քննարկման միջոցով  դրանք բացահայտվեն:
  5. Ո՞ւմ կողքին կուզենայիր քեզ պատկերել:

Մաս 2.  Թեսթի առաջին մասի քննարկումից հետո անց է  կացվում  զրույց «Ընկերներ» թեմայով: Այնուհետև տրվում է հրահանգ՝ «Նկարի´ր քեզ դասարանում». տրվում է 45 րոպե ժամանակ: Այս անգամ աշխատանքը կատարում են խմբով А2 չափսի թղթի վրա այնպես, որ բոլորն ունենան իրենց տեղը նկարի մեջ, ցանկալի է, իրար ձեռք բռնած: Թեսթի անցկացման ժամանակ խորհուրդ չի տրվում սահմանափակել երեխաների  ինքնաբուխ արտահայտությունները, և, որ կարևոր է, չեղվել  թեսթի անցկացման նպատակից:

Առաջարկում եմ կրտսեր և միջին դպրոցի դասավանդողներին  անցկացնել այս թեսթի երկու տարբերակն էլ ու սպասում եմ արձագանքների hogebangohar@rambler.ru կամ marksusan@mail.ru հասցեով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.