«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 13

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Տիգրանյան
«Հակաքաղաքացիական կրթություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնահետազոտական նախագիծ. ինչպե՞ս գնահատենք և արժևորենք այն»

Յուլյա Բաբաևա
«Օժտված երեխաները և համակարգիչները
»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Բերիի կանոնը»

Հայարփի Տոնոյան
«Բնագիտություն. հայտնագործություն փորձի միջոցով»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դպրոցական ութանկյուն շենքի և նորվեգական նոր նախագծի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Իրինա Դեմակովա
«Մանկական ազատությունների մեծ խարտիան»

ԱՐՁԱԳԱՆՔ
«Կրթություն» թերթը 75 տարեկան է
Աշոտ Բլեյան
«Օգտվենք առիթից կամ շնորհավորանքի փոխարեն»


«Կրթություն» թերթը 75 տարեկան է

Օգտվենք առիթից կամ շնորհավորական կրկնության փոխարեն

Ընթերցողը, ով բացում է կամ կբացի 75 տարեկան դարձած «Կրթություն» թերթը, չի ազդվելու (պատկառելու) թերթի տարիքից. տարիքը և´ առավելություն է, եթե բրենդի է, և´ ամեն դեպքում, ինչպես ակադեմիկոս Կապիցան էր ասում, ծերունական հիվանդություն, երբ ուզում ես ավելին ստանալ, քան ստեղծում ես։ Ցանկացած հոբելյանական հանդիսություն, կարծում եմ, դատարկ է առանց հոբելյարի շարունակելի գործունեության մասին անաչառ ու սրտացավ խոսակցության:
Ի՞նչ եմ կամենում իմ ողջույնով հոբելյարին՝ «Կրթություն» շաբաթաթերթին։ Կուզեի թերթի ընթերցողին և չընթերցողին հրահրել այդպիսի խոսակցության։
Արժե թոթափել կրթության գերատեսչության հովանավորյալի կարգավիճակը` ծրագրել ու գործել առանց ԿԳ նախարարության ու կրթության համակարգի պաշտոնյայի խնամակալության: Պաշտոնաթերթի դեյուրե թե կամ  (և)  դեֆակտո պահպանումը զրկել է ու կզրկի թերթին և´ անկախությունից, և´ գրավչությունից, թերթը կմնա՝ որպես ավանդական դպրոցին և ուսուցչին հարմար մեթոդական տեղեկագիր. թերթը չի նորանա ու չի զորանա իրական մրցակցային կյանքում` որպես կրթական տեղեկատվական ծառայություն` անհրաժեշտ և´ ինքնակրթվող քաղաքացուն, և´ ստացիոնար կրթություն ստացող երեխայի ծնողին, և´ ուսուցչին, կրթություն կոչվող հասարակական գործունեությամբ զբաղվող (շահառու) յուրաքանչյուրին: Այո, ես կոչ եմ անում «Կրթությունը» վերածելու բոլորի համար կրթական թերթի, որ հետաքրքիր ու օգտակար կլինի ոչ միայն ուսուցչին ու կրթության համակարգի պաշտոնյային։
Իհարկե, ՀՀ պետական բյուջեն, կրթության նախարարությունը և կրթական համակարգի կառավարման այլ մարմիններ կարող են նյութապես աջակցել թերթին` իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը դպրոցին հասցնելու համար, բայց սրանից թերթն իր ազատությունը, անսպասելիությունը չպիտի կորցնի: Նոր «Կրթությունը» չի կարող չունենալ իր գրավիչ ինտերնետային կայքը` նոր հասարակության կրթական ծառայությունները բազմապատկող էլեկտրոնային (վիրտուալ) աշխարհի անսպառ հնարավորություններով: Սա թույլ կտա մի կողմից ակտիվացնել օրեցօր բազմացող դպրոցական ու տնային ինտերնետ համակարգչային կենտրոններին, մյուս կողմից ավելի ու ավելի շատ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, կրթության այլ շահառուներ իրենց տեղեկատվությունը (կարծիքը) կարող են տրամադրել թերթին: Միայն այս ճանապարհով շաբաթաթերթը ծավալով կրկնակի կմեծանա ու կստանա արդիական տեսք՝ համակարգչային դիզայնով ու ֆոտոլրագրությամբ։

Թերթի մշտական բարեկամ ու գործընկեր՝        Աշոտ Բլեյան


Խմբագրության էլեկտրոնային հասցեն` marksusan@mail.ru:

Վերջին համարը`     ԴՊԻՐ N: 12

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.