«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2007-2008 ուստարի
Դասավանդողի   հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մարգարիտ Սարգսյան 
Ուսուցողական ծրագիրը  -Միջին դպրոց
դասավանդած առարկան - հայոց լեզու, գրականություն, լրագրություն, խոսքի մշակույթ
էլեկտրոնային հասցեն – margarita-sargsyan@yandex.ru
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը  - չեմ բացակայել:

I. Հանրակրթություն

Դասավանդելիս
օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին 
Գրականության դասերին ուսումնասիրել ենք մեր կայքը և աշխատել կայքի նյութերի հետ:
Հայոց լեզվի դասերին ինքնաստուգման էլեկտրոնային առաջադրանքներ են կազմել, սովորողները կատարել են`օգտագործելով համակարգիչն ու ինտերնետը:
9-րդ դասարանցիների համար պատրաստվել են նաև անհատական աշխատանքի թերթիկներ:

Դասավանդման
ժամանակ առաջացած դժվարությունների մասին  - Այս ամիս դժվարություններ չեմ ունեցել:

Դասավանդման
ժամանակ ունեցած հաջողությունների մասին – Իմ դասերին սիրով են գալիս ու սիրով կարդում, մասնակցում ցանկացած նախաձեռնության:

II. Սովորողի ընտրությամբ գործունեություն

Սովորողի
ընտրած գործունեությունը ղեկավարելիս  համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին – Ղեկավարում եմ լրագրող-թարգմանչի գործունեությունը, որն անցկացվում է հենց Մեդիա կենտրոնում և անիրագործելի է առանց թվային տեխնիկայի:

Սովորողի
ընտրած գործունեությունը կազմակերպելիս առաջացած դժվարությունների մասին – ժամանակի պակաս. թարգմանիչների խմբի հետ այժմ աշխատում ենք մի հետաքրքիր նախագծով, որի համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ:

Սովորողի
ընտրած գործունեությունը ղեկավարելիս ունեցած հաջողությունների մասին – Ղեկավարում եմ լրագրություն գործունեությունը (ունեմ 2 խումբ) և խոսքի մշակույթ գործունեությունը թարգմանչական խմբերում (2 խումբ):
Հաջողության մասին վկայում է մեր  ամենամսյա ամսագիրը` «Հայելին», որն էլ բավականին հետաքրքիր ամսագիր է և կարծում եմ, որ արժանի է ուշադրության: Այս տարի մեր լրագրողներն ավելացել են  և նրանց ընտրությունն ավելի հասուն է դարձել:
Օտար լեզուներ-թարգմանություն գործունեությամբ զբաղվող սովորողների «Խոսքի մշակույթի» խմբերի հետ սկսել ենք աշխատել նախագծերի վրա, որոնք ուզում եմ, որ դեռ գաղտնիք մնան: Առայժմ ասեմ, որ մի խմբի հետ էլ  գնացել ենք նկարահանումների, շրջել քաղաքում ու զարմացրել շատերին:

III.
Դաստիարակչական աշխատանք

Կատարած
հանրօգուտ աշխատանքը – 8-2 դասարանի սովորողների հետ դպրոցի հարակից տարածքի մաքրում:

Սովորողների
ինքնասպասարկման աշխատանքի ղեկավարման մասին - 8-2 դասարանի սովորողների հետ դասարանում ամենօրյա հերթապահության ենք իրականացում` դասասենյակի ու սեղանների մաքրում:

Սովորողների
հիգիենայի հետ կապված խնդիրների և դրանց լուծման մասին – Փորձում եմ դասս անցկացնել մաքուր դասասենյակում և հաճախ կազմակերպում եմ տարածքի մաքրումը:

Ուսումնական
-հասարակական նախագիծ դեռ չունենք:

Ուսումնական
ճամփորդությունների մասին – 8-2 դասարանին Ա. Տիգրանյանի, Գ. Մխիթարյանի և Դ. Մինասյանի հետ տարել եմ ճամփորդության` Կոշ: Կայքի համար պատրաստել ենք նյութ, որը և՛ հաշվետվություն է, և՛ հետազոտական աշխատանք: Բացի դրանից սովորողների հետ համատեղ պատրաստել ենք ներկայացում, որը պատմում է մեր ճամփորդության մասին:
12 սովորողի Հակոբյան Ժաննայի հետ միասին տարել ենք երկօրյա ուսումնահետազոտական ճամփորդության: Մեր նպատակն էր աշխատել մի նախագծի շուրջ, որն անվանել ենք «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում»: Այս անգամ այցելել ենք մալականներին, սակայն նախագիծը շարունակվում է: Մեր ճամփորդության մասին կարող եք կարդալ կրթահամալիրի կայքում. այս անգամ թեմատիկ պատումների տեսքով, որը պարզապես կայքի համար պատրաստված նյութ չէ, այլ հետազոտական աշխատանք: Պատրաստել ենք հետաքրքիր ներկայացում հենց Ֆիոլետովո գյուղի և մալականների կենցաղի և սովորույթների մասին:

IV.Ծնողների հետ կատարած աշխատանքի մասին

Հանդիպում - սեմինար իմ ղեկավարած դասարանի ծնողների հետ. թեման` սովորողների հետազոտական աշխատանքը:
Բանակցություններ 9-2 դասարանի սովորող Խաչատրյան Սարգիսի մայրիկի հետ, որն մեզ սիրով տրամադրեց Իջևանում գտնվող իրենց տունը,  որտեղ գիշերեցինք մեր ճամփորդության ժամանակ:

V. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
Առարկայի դասավանդման համար ստեղծած նոր ուսումնական նյութերի և դրանց ստեղծման ժամանակ այլ դասավանդողների հետ  - Ստուգողական աշխատանքի թերթիկ, անհատական աշխատանքի թերթիկ, գրական հետաքրքիր նյութեր: Կայքի նյութերի ուսումնասիրում և քննարկում:
Սովորողի ընտրությամբ գործունեության կամ շտկողական պարապմունքների համար ստեղծած ուսումնական նյութերի և դրանց ստեղծման ժամանակ այլ դասավանդողների հետ համագործակցության մասին (ուսումնական նյութը կամ դրա պատճենը կցվում են) – համագործակցել եմ Հակոբյան Ժաննայի հետ. մեր սեղծած ուսումնական նյութը`թերթը, կարող եք տեսնել կրթահամալիրի կայքում, որի խմբագիրը ես եմ: Սպասարկել եմ կրթահամալիրի կայքը. նյութերը տես կայքում:
Մանկավարժական սեմինարներին մասնակցության մասին - մասնակցում եմ  ամեն չորեքշաբթի կազմակերպվող մանկավարժական սեմինարներին, կմասնակցեմ կրթահամալիրի գրադարանում անցկացվող ամենամսյա ընդհանուր ժողովին:
Կրթահամալիրի կայքի հետ աշխատանքի մասին – սպասարկել եմ կայքը`տալով բազմաթիվ նյութեր. տես կրթահամալիրի կայք, Վարժարանի կայք: Վարժարանի կայքի անընդհատ սպասարկում, աշխատանք սովորողների տարբեր խմբերի հետ, ոչ միայն լրագրողների:
Ինքնակրթության մասին (նշել կատարած աշխատանքները) – ես անընդհատ ինքնակրթվում եմ:
Թարգմանական գործունեության մասին (նշել կատարած աշխատանքները) – Թարգմանություն եմ կատարել «Դպիր» էլեկտրոնային ամսագրի համար (Պ.Կոելո «Ամանորյա հեքիաթ»):

VI. Այլ աշխատանք
 Զրույցներ ուսումնական տարբեր խնդիրների շուրջ  դասավանդողների և սովորողների հետ:
VII. Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների նկատած խախտումներ- չեմ գրանցել:
VIII. Ամսվա հիշարժան փոփոխությունը – Արևիկի ամուսնությունը:
IX. Առաջարկություններ – չունեմ:

Ուսուցողական ծրագրի ղեկավար՝  Ժաննա Հակոբյան           
Ուսումնական կենտրոնի ղեկավար՝  Մայիս Նիկողոսյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.