«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 16

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Թևան Դավթյան
«Մեթոդական ցուցումներ «Սովորենք շախմատ խաղալ» ձեռնարկով աշխատող ուսուցիչներին և ծնողներին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Հերոնի բանաձևը»

Յուրի Լազարև և այլք
«Ժամանակի զգացում»
(օժտված երեխաների հետ խմբային աշխատանքի մեթոդներ)

Վեներա Խառատյան
«Ռեֆերատային ուսուցում քիմիայից»

Ուսումնական նյութեր

Գուրամ Օդիշարիա
«Օտարացման մոլորակը»

Լիանա Հակոբյան
«Խնդիր 5-րդ դասարանցիների և ավելի մեծերի համար»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Քարտեր և թվեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
«Սովորող դպրոց 2008» Կլոր սեղանի նյութերից

Սովորողի աշխատանքի կազմակերպումը

Նաիրա Նիկողոսյան
«Երկարացված օրվա ծրագիր»

Գևորգ Հակոբյան
Սովորողի աշխատանքի կազմակերպումը ավագ դպրոցում

Աշոտ Տիգրանյան
Հեռավար ուսուցում

Դասավանդողի աշխատանքի կազմակերպումը

Նելլի Թովմասյան
Դասավանդողի անհատական շաբաթական պլան

Մարգարիտ Սարգսյան
Դասավանդողի հաշվետվություն

Անահիտ Ավագյան
Համակարգչային ծրագրեր և ինտերնետ սովորելու իմ պատմությունը

Լուսինե Փաշայան, Նաիրա Դալուզյան
«Եթե համարձակվել ես սովորեցնել»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացներից

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
«Մաթեմատիկա սովորենք Նիկիտա Պողոսյանի օգնությամբ»

Երկարացված օրվա ծրագիր

«Ակտիվ աշխատանքի տարբեր տեսակների ներմուծումը դպրոց կհանգեցնի դպրոցական ոգու ամբողջական նորացմանը: Դպրոցին կյանքին միանալու, երեխայի համար կացարան դառնալու հնարավորություն կտա, որտեղ երեխան կսովորի առանց կյանքից կտրվելու, ոչ թե կմնա մի անկյունում, որտեղ կշարունակի սովորել իր չոր դասերը, որոնք շատ քիչ կապ ունեն այն ամենի հետ, ինչին հանդիպում է կյանքում: Այս կազմակերպումը դպրոցին համայնք, փոքր հասարակություն դառնալու հնարավորություն կընձեռի: Դա հիմքն է, և դրանից կրթության հարաբուխ ու ճիշտ գետեր կհոսեն»: Ջ. Դյուի

21-րդ դարի ինֆորմացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների այս հեղեղը չի կարող աննկատ անցնել այսօր ծնվող երեխաների կողքով: Ընդունենք, որ այսօր նոր մտածողությամբ, նոր պահանջներով երեխաներ են ծնվում, որոնք իրենց հետ նոր կրթական պատվեր ու կրթության կազմակերպում են առաջարկում: Մենք` մեծահասակներս, պիտի պատրաստվենք, վերապատրաստվենք ընդունելու նոր մտածողություն ու նոր պահանջներ առաջարկող երեխաներին: Մենք չենք կարող մեր անցած դպրոցը, մանկապարտեզը առաջարկել. դրանք անցյալ են, հին ու հնացած…

Ինչո՞ւ ենք սովորում: Շատ պարզ պատասխան, որ ապրենք: Կրթական պահանջը փոխվել է` անգիրի դպրոցից անցում դեպի կյանքի դպրոց: Այսօրվա սվորողը ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող է, այլ ազատ գործունեությամբ զարգացող. նա սեփական փորձով է ինֆորմացիա ձեռք բերում:

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներն իրագործում են «1-6-րդ դասարաններում սովորողի բազային հմտությունների և նախասիրությունների զարգացում ուսումնական գործունեության արդյունքում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում բացի ընդհանուր պարտադիր կրթությունից իրագործում ենք սովորողի ընտրությամբ ու լրացուցիչ կրթության ծրագրերը, որոնք հանրակրթության բաղկացուցիչներ են ու լրացնում են այն: Ծնողների խոստովանությամբ` երկարացված օրվա դպրոցում այս աշխատանքի կազմակերպումը հեշտացրեց և՛ սովորողների, և՛ ծնողների գործը: Քաղաքի տարբեր վայրեր ու շենքեր վազվզելու փոխարեն սովորողները հնարավորություն ունեն նույն շենքում ստանալու լրացուցիչ կրթության տաբեր ձևեր: Այս պատվերը մեզ մղում է հետազոտական գործունեության ու կրթական գործի նորովի կազմակերպման. երկարացված օրվա կազմակերպման նոր մոտեցումների ու մշակումների: Սա բոլորիս հայտնի երկարօրյան չէ, որի ընթացքում սովորողները շարունակում են սերտման, անգիր անելու, մեխանիկական դաժան աշխատանքը, որն անընդհատ սովորողին հեռացնում է իմացումի հրճվանքից:

Երկարացված օրվա դպրոցի ծրագիրը երրորդ տարին է փորձարկվում կրթահամալիրի կրտսեր դպոցներում: Ամեն տարի սովորողների հետ գտնում ենք նոր մոտեցումներ ու մշակումներ: Երեք տարի առաջ այս ծրագրից օգտվում էր 50 սովորող: Այս` 2008-2009 ուսումնական տարում, միայն Նոր դպրոց-պարտեզում այս ծառայությունից օգտվում են 180-ից ավելի սովորողներ: Այս ծրագիրը, որպես լրացուցիչ ծառայություն, ըստ գործող կարգի, ֆինանսավորվում է ծնողների կողմից: Յուրաքանչյուր սովորողի համար ծնողը վճարում է ամսական 6000 դրամ: Ծախսային ուղղությունները հաստատված են կրթահամալիրի խորհրդի կողմից և հստակ են՝ գումարի 70%-ը նախատեսված է սննդի, 10%-ը` ուսուցողական միջավայրի բարելավման, 10%-ը` հիգիենիայի, 10%-ը` ուսումնական այլ ծախսերի համար:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սնունդը պատրաստվում է խոհանոց-լաբորատորիաներում: Նոր ուսումնական տարվանից գործածության մեջ են միասնական ճաշացուցակները. մենյուները շաբաթվա սկզբում հաստատվում են ամբողջ շաբաթվա համար: Սնունդ նախատեսվում է 2 անգամ. նախաճաշ՝ ժ. 11.25, ճաշ՝ ժ.14.00: Սննդակարգը հարմարեցված է եղանակին. պարտադիր ենք համարում աղցանները, միրգը: Առողջ սննդի կազմակերպումը պայմանագրային պարտավորություն է: Սննդի ծառայությունից օգտվում են և՛ սովորողները, և՛ դասավանդողները: Կրթական ծրագրի պահանջ է սեղանի շուրջ միասին նստելը, սեղանից, սպասքից օգտվելը:

Երկարացված օրվա ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողների, դասավանդողների ծննդյան օրերի կազմակերպումը ևս կրթական ծրագրի բաղկացուցիչ դիտել. սովորողների հետ ուսումնական լաբորատորիայում պատրաստվում է ծննդյան տոների փաթեթ (ձայնագրություններ, տոնական դիմակներ, անձեռոցիկներ, մոմեր, ձևավորման պարագաներ, նվերներ ու բացիկներ), խոհանոց-լաբորատորիայում պատրաստում են տոնական բլիթներ, հյութեր, մրգային ժելեներ, աղցաններ, կոկտեյլներ:

Երկարացված օրվա մեջ սովորողներն ունեն իրենց անհատական ժամանակացույցը: Չկա տնային աշխատանք հասկացություն, կա աշխատանք, որը սովորողին տանում է դեպի իմացումի հրճվանք (այսպես է կոչվում 1-4-րդ դասարաններում իրագործվող կրթական ծրագիրը): Սովորողները փոքր խմբերով աշխատում են նախագծերի վրա, որոնք ինքնարտահայտման, ինքնիրագործման, ինքնահաստատման, հնարավորություն են տալիս: Սրանք ոչ միայն ուսումնառության, այլև անձի, անհատականության կայացման համար կարևոր նախապայմաններ են: Միայն այդ ճանապարհով նա կարող է զարգացնել իր կարողությունները, ձեռք բերել հմտություններ, կարևորագույն որակներ՝ ներդաշնակ զարգացման համար:
2-4-րդ դասարանի սովորողներն ունեն 2, իսկ 5-6-րդ դասարանում` 3 ժամ ընտրության հնարավորություն: Գործունեության ազատ ընտրությունը ոչ միայն սովորողի նախասիրությունները դրսևորելու և զարգացնելու հնարավորություն է տալիս, այլև ընտրել է սովորեցնում. ընտրել կրթական գործունեություն, հագուստ, ընկեր, հասարակություն, իշխանություն....

Արդեն խմբերը ձևավորված են, և գործունեությունը սկսված է:

Երկարացված օրվա ծրագիրը սովորողների անհատական գործունեության կազմակերպումից բացի իրագործում է նաև միասնական ծրագրեր` արդեն բոլորին հայտնի օրերին ու ժամերին.

Երկուշաբթի՝ ժ. 16.00-16.30 - «Նոր ոճ» նորաձևության ցուցադրություն: Ծրագրի ղեկավարը մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Հակոբյանն է: Սովորողները պատրաստվում են, կայքում տեղադրում են հայտարարություն ցուցադրության մասին, հետո նաև պատմում են, թե ինչպես անցավ: Կարող են հարթակին հայտնվել խմբով կամ անհատաբար: Կարևորենք սեփական ոճի ստեղծումը, քանզի «ոճն ինքը Մարդն է»:

Չորեքշաբթի՝ ժ. 16.00-16.30  - դպրոցական ուսումնական նախագծերի ներկայացում: Շաբաթվա ընթացքում հետազոտական նախագծերը էլեկտրոնային տեսքի բերելուց հետո սովորողները ներկայացնում են իրենց նյութերը, լսում առաջարկները, լրացումները: Այս ներկայացման ժամանակ ընտրվում են նյութեր, որ երաշխավորվում են «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ուրբաթօրյա համալիրային ներկայացումներին: Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ են մշակվել և նյութը պիտի բավարարի այդ պահանջներին:

Հինգշաբթի՝ ժ. 16.00 -16.30    - «Ծամածռիկ» թատրոն: Թատրոնի ղեկավարը Միխայել Գրիգորյանն է (4-րդ դասարան): Ծրագրի հեղինակները սովորողներն են: Ամբողջ շաբաթվա ընթացում նրանք մշակում են դպրոցական հումորեսկներ (եռալաշ), հայտ ներկայացնում ղեկավարին: Հումորեսկի հերոսներ կարող են լինել բոլորը` տնօրեն, ուսուցիչ, սովորող, աշխատող... Նեղանալ չկա: Ծիծաղում ենք բոլորս. չվախենանք սխալներից, սխալները համարենք գործընկեր: Բոլորիս միջից «հանենք ձախողման տագնապը»....

Երեքշաբթի և ուրբաթ՝ ժ. 15.30 -17.00         - հանրակրթական պարի դասեր են: Երաժշտության ուսումնական կենտրոնի հետ սկսել ենք հանրակրթական պարի ուսուցման դասերի նոր մոդելի փորձարկում:

Սրանք արդեն հայտնիները: Սովորողները մշակել են 2 նոր նախագիծ՝ «Նոր դպրոցի թաքնված տաղանդները» (ղեկավար՝ Լուսինե Գալստյան, 4-րդ դաս.) և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» (ղեկավար՝ Ռոման Պետրոսյան, 4-րդ դաս.):

Ամեն ինչ ավելի հեշտանում է, երբ սովորում են բոլորը` սովորող, ուսուցիչ, ծնող… Սովորող դպրոցում երկարացված օրով ապրելը դառնում է իսկական Իմացումի հրճվանք:

Նաիրա Նիկողոսյան
Նոր դպրոց-պարտեզի ղեկավար
E-mail: nikonar@mail.ru

 

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.