«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 28

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հեգել
Գիմնազիաներում իմաստասիրության դասավանդման մասին

Մեթոդական մշակումներ

Թամար Ղահրամանյան
«Չարենցի բանաստեղծությունների ուսուցման դաս»

Ուսումնական նյութեր

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են հայերը և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

Չարենց «Գազել մորս համար» (անգլերեն)

Ամիանոս Մարցելիանոս
«Հռոմեական պատմություններ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ռիչարդ Ֆեյնման
Դասագրքեր են ընտրում ըստ կազմերի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Դավիթ Մինասյան
Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում (առաջարկություններ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Ֆրենսիս Բեկոն
«Բարոյական և քաղաքական փորձեր կամ խրատներ»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքի մասին

Ելենա Չիլինգարյան Հոգեբանական մի հիմնախնդրի մասին

Աշոտ Տիգրանյան
Թադևոս Մարկոսյան
Պապ թագավորի մասին

Յուրա Գանջալյան
Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից

Սոֆյա Այվազյան «Դպրոցականի մոմլաթե պայուսակ»

Ինֆորմատիկայի համակարգված ուսուցում

(առաջարկություններ. ներկայացվել է «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման արդյունավետությանը նպաստող միջոցներ» առցանց խորհրդաժողովին)

Ողջունում եմ առցանց խորհրդաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նշված թեմայի շուրջ մտքեր փոխանակելու, ինչու չէ, նաև իրենց կարծիքները, ցանկությունները, աշխատանքները և հետագա անելիքները այս վիրտուալ միջավայրում ներկայացնելու համար:

Կփորձեմ իմ տեսակետը շարադրել դպրոցում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման վերաբերյալ:

Ինֆորմատիկայի ուսուցումը դպրոցում պետք է խթանի ուսումնական գործընթացում աշակերտների համակարգչային հմտություններին տիրապետմանը, ուսումնական նյութի յուրացմանը, իսկ համակարգիչը պետք է դառնա գործիք տեղեկատվության հայթայթման, այն մշակելու և պահպանելու համար:

Այդ իսկ պատճառով կարևորում եմ ցածր դասարաններում Windows օպերացիոն համակարգի կարևորագույն հրամաններին տիրապետելը, ֆայլերի և թղթապանակների ստեղծումը և նրանց հետ գործողություններ կատարելը, իսկ հÇմնական ծրագրային փաթեթներից (Paint, Word, Excel, PowerPoint, Photoshop, Movie Maker, Internet Explorer և այլն) օգտվելու կարողությունները հնարավորություն կտան ստեղծելու անհրաժեշտ ուսումնական նյութեր: Այստեղ շատ կարևոր է, որ աշակերտների կողմից կատարվեն աշխատանքներ ուսումնական բնագավառի այլ առարկաներից, կիրառելով իրենց իսկ կողմից ձեռք բերած համակարգչային հմտությունները: Կոլեկտիվ աշխատանքը, որում ներգրավված են աշակերտներ, ուսուցիչներ, ինչու չէ նաև ծնողներ, կարող է ուսումնական նյութի ստեղծումը դարձնել էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ: Կատարված աշխատանքների էլեկտրոնային տարբերակները շնորհանդեսների ձևով ներկայացնելը լավագույն միջոցն է աշակերտների գիտելիքների և կարողությունների ստուգման համար:

Իսկ որո՞նք են դպրոցներում նման արդյունքների հասնելու ճանապարհները:

  • Համակարգչային տեխնիկայի առկայությունը, որը կարծում եմ դպրոցներն ունեն բավարար (իհարկե, որոշ դպրոցներում նաև ոչ բավարար) քանակով: Այստեղ նույնիսկ կարող եմ նշել, որ կան դպրոցներ, որոնք ունեն բավարար թվով համակարգիչներ, սակայն լիարժեք չեն օգտագործում:
  • Կարևոր է նաև, որ դպրոցն ունենա ինտերնետ կապ և համակարգիչների մեծ մասը միացված լինեն համացանցին:
  • Պատրաստված ինֆորմատիկայի ուսուցիչը, ով ոչ միայն տիրապետում է համակարգչային գրագիտությանը և դասավանդման մեթոդներին, այլ նաև կարող է կատարել համակարգիչների պարզագույն տեխնիկական և ծրագրային սպասարկման աշխատանքներ, պատրաստ է իր փորձը հաղորդելու իր գործընկեր-ուսուցիչներին, կազմակերպելու և անցկացնելու վերապատրաստումներ, միջոցառումներ, շնորհանդեսներ և այլն:
  • Դպրոցի տնօրինության կամ կրթական հաստատության խորհրդի, ինչպես նաև բարերարների, գործարարների, ՀԿ-ների կողմից հնարավոր լինի խրախուսել տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) արդյունավետ կիրառող աշակերտներին և ուսուցիչներին:

Կցանկանայի անրադառնալ նաև ավագ դպրոցում ինֆորմատիկայի դասավանդման խնդիրներին:

Գտնում եմ, որ ավագ դպրոցում մեծ ուշադրություն պետք է դարձնել ՏՀՏ կիրառմամբ համագործակցային դասերի կազմման և իրականացման վրա: Իսկ ո՞վքեր կարող են լինել այդպիսի դասեր կամ առաջադրանքներ ստեղծողները: Բնականաբար, ցանկալի է, որ բոլոր դեպքերում մասնակցի ինֆորմատիկայի ուսուցիչը, առավել ևս, եթե նա կարողանում է կայքեր ստեղծել և նրանք թարմացնել, ուստի այդ աշխատանքների լուսաբանման լավագույն ձևը կլինի կայքերում տեղադրելը, ինչպես նաև`աշակերտ(ներ)ը, ուսուցիչ(ներ)ը, աշակերտ(ներ)ը և ուսուցիչ(ներ)ը միասին: Չի բացառվում նման աշխատանքին այլ անձանց ներգրավումը (ծնողներ, գիտության ու մշակույթի գործիչներ և այլն):

Բերենք մի քանի օրինակներ, որոնք կազմվել են մեր կրթահամալիրում: Ուսուցիչների համագործակցության արդյունքում ստեղծվել է «Էլեկտրոնային խնդրագիրք ավագ դպրոցի համար (հասարակագիտական առարկաներ)», ուսուցիչների և աշակերտների համատեղ ջանքերով` «Հայ դիվանագիտության պատմությունից» ու «Ֆիզիկա և ծրագրավորում», աշակերտների ջանքերով` բազմաթիվ և բազմաբովանդակ աշխատանքներ թվային միջոցների կիրառմամբ:

Մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս-ծրագրավորող՝ ցանկանում եմ անրադառնալ նաև ծրագրավորմանը վերաբերվող հարցերին:

Կարծում եմ, որ ծրագրավորում պետք է դասավանդել բացառապես ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում կամ համապատասխան մասնագիտացմամբ վարժարաններում, ասել է թե՝ միջնակարգ դպրոցներում կամ ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ցանկալի չէ ծրագրավորման դասավանդումը: Իսկ ծրագրավորման դասավանդման ծրագիրն իր մեջ պետք է ներառի`

  • ծրագրավորման Pascal կամ C++ լեզուներից որևէ մեկը,
  • որևէ վիզուալ ծրագրավորման լեզու (Visual Basic, Visual C++ և այլն),
  • տվյալների բազաների հետ աշխատանք, հարցումների կազմակերպման SQL լեզու,
  • ինտերնետային էջերի պատրաստման ծրագրային փաթեթներ և ծրագրավորման լեզուներ:

Իհարկե, նման ծրագիր իրականացնելու համար ինֆորմատիկայի ուսուցիչը պետք է լինի բավականին պատրաստված կամ տվյալ կրթական օջախը պետք է համագործակցի ՏՀՏ ոլորտի որևէ ուսումնական հաստատության կամ համապատասխան կազմակերպության հետ: Ինչ կարելի է խորհուրդ տալ ավագ դպրոցների այն ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնց մոտ իմ նշված ծրագրի իրականացման համար կլինեն դժվարություններ:
Դրանք հետևյալն են`

  • պարբերաբար մասնակցել մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին, սեմինարներին, խորհրդաժողովներին,
  • համագործակցային կապեր պահպանել և փորձը փոխանակել գործընկերների հետ,
  • միշտ հետևել և մասնակցել այդ ոլորտում իրականացվող միջոցառումներին,
  • աշակերտներին պատրաստել տարբեր միջոցառումների, մրցույթների, օլիմպիադաների և այլն,
  • օգտագործել համացանցը կամ տարբեր գրականություն ուսումնական նյութ պատրաստելիս:

Իսկ ինչը կարող է խթանել այսպիսի ծրագրի իրականացումը: Նշեմ դրանցից կարևորները`

  • բավարար թվով համակարգչային տեխնիկայի և ինտերնետ կապի (ցանկալի է որակյալ) առկայությունը, որը գրեթե բոլոր ավագ դպրոցները ունեն,
  • ինֆորմատիկայի ուսուցչի անձնական համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը (տանը), որը հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման հնարավորություն կտա,
  •  ՏՀՏ ուղղվածությամբ ուսումը ԲՈՒՀ-ում շարունակել ցանկացող աշակերտների համար ծրագրավորում առարկան դասակարգել ընդունելության քննությունների շարքում (այս առաջարկն ուղղված է կրթության ոլորտի պաշտոնատար անձանց):

Առիթից օգտվելով՝ ներկայացնում եմ իմ կողմից կատարված մեթոդական մշակումները, որոնք հրապարակվել են կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային պարբերականում: Նրանք վերաբերում են ծրագրավորմանը և WEB դիզայնին.

  1. Հերոնիբանաձևը /http://dpir.mskh.am/arxiv/dpir16-11.html/,
  2. Ցիկլային ալգորիթմներ /http://dpir.mskh.am/arxiv/dpir17-4.html/,
  3. Կոտորակներ և ֆունկցիաներ /http://dpir.mskh.am/arxiv/dpir25-14.html/,
  4. Ենթածրագրեր և պրոցեդուրաներ: Նրանց օգտագործումը տարբեր առաջադրանքներ կատարելիս /http://dpir.mskh.am/arxiv/dpir26-14.html/,
  5. Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ /http://dpir.mskh.am/arxiv/dpir27-8.html/,
  6. Կրթահամալիրային օլիմպիադայի առաջադրանքներ ծրագրավորումից, 2010թ. (10-րդ և 11-րդ դաս.), http://dpir.mskh.am/arxiv/dpir27-13.html,
  7. WEB կայք: Ստեղծմանգործընթացը /http://dpir.mskh.am/arxiv/dpir18-11.html/;
  8. Ուսումնականհաստատությունների WEB կայքեր, նրանցնախագծմանևտեղադրմանաշխատանքներ /http://dpir.mskh.am/arxiv/dpir19-14.html և http://dpir.mskh.am/arxiv/dpir20-11.html/,
  9.  Ինչէ HTML-ը: Համառոտ տեղեկություն /http://dpir.mskh.am/arxiv/dpir24-8.html/:

Գրեք, զանգահարեք, պատրաստ եմ մտքեր փոխանակելու և համագործակցելու, ինչպես նաև անհրաժեշտ թեմայի շուրջ դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու:
Հարգանքով`

Դավիթ Մինասյան,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
Դասավանդող, ՏՀՏ մասնագետ
Հեռ. (093)257642 բջջ.
E-mail: dminasyan@mskh.am, dminasyan@schools.am

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.