«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Մարինե Ամիրջանյան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՄ ՓՈՐՁԻՑ

Դասի թեման՝ Առակ (ամփոփում)

Նպատակը՝ սովորողն ընկալի առակի իմաստը, բարոյախոսությունը, տարբերի նրան բնորոշ լեզվաոճական հնարները, տեսնի առակի կարևոր առանձնահատկությունը՝ դաստիարակիչ նշանակությունը, հասկանա խոսքի տրամաբանությունը, կարողանա վերաբերմունք արտահայտել:

Ուսումնական նյութ - առակը կազմող նախադասություններ՝ գրված  առանձին թերթիկների վրա (օրինակներ անտիկ, հայ միջնադարյան և ժամանակակից առակներից)։

Առաջադրանքներ` Վերականգնել առակը
Վերնագրել
Գրել առակի իմաստը (ինչ է սովորեցնում)
Գրել առակի իմաստին համապատասխան առածներ
Հերոսների մեկի անունից պատմել առակը
Նկարազարդել
Սցենար գրել և բեմադրել
Յուրաքանչյուր խմբին տրվում է մեկ «խառնած» առակ և բոլոր առաջադրանքները։ Առաջին և վերջին առաջադրանքի կատարմանը մասնակցում է ամբողջ խումբը, իսկ մյուսները խմբի ներսում բաժանվում են, կատարումը քննարկում են և ներկայացնում միասին։

Ամփոփում` Ի՞նչ է առակը (մեթոդը՝ «ձնակույտ» կամ ԳՈւՍ)։
Աշխատանքը ներկայացնելուց հետո գնահատվում է 2 փուլով:
Առաջին փուլում կիրառվում են անհատաբար լրացվող ինքնագնահատման թերթիկներ։ Առավելագույնը 5 միավորով երեխաները գնահատում են իրենց աշխատանքը՝ ըստ յուրաքանչյուր չափորոշիչի։

  1. Աշխատել եմ խմբի հետ։
  2. Չեմ շեղվել առաջադրանքը կատարելիս։
  3. Զգալի ներդրում եմ կատարել։
  4. Մյուսներին աշխատելու և արտահայտվելու հնարավորություն եմ ընձեռել։
  5. Օգնել եմ ընկերներիս։

Երկրորդ փուլում խմբերը գնահատում են միմյանց:
Խմբերի գնահատման չափանիշներ (առավելագույնը՝ 5 միավոր).

  1. Խոսքի հստակ ձևակերպումը
  2. Տրամաբանական և ստեղծագործական մոտեցումը
  3. Ներկայացնելը
  4. Լսարանին ակտիվ պահելը
  5. Իրար լսելը
  6. Ակտիվությունը

Դասի վերջում կատարվում է անդրադարձ:

Ուսումնական նյութի և այսպես կառուցված դասի առավելությունները
Զարգացնում է համագործակցային կարողություններ և հմտություններ։
Խթանում է տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը։
Ձևավորում է ուրիշների կարծիքը լսելու և հաշվի առնելու ունակություն։
Ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների իմացությունն է խորացնում և տարբերակման կարողությունն է զարգացնում։
Իմ կարծիքով նման ձևով կառուցված դասը արդյունավետ է և հաջողված, որովհետև թե՛ աշակերտը, թե՛ ուսուցիչը հստակ գիտեն անելիքը. ով ինչ է անում, ինչ արդյունք է ակնկալում, ինչպես է անում, որ հասնի ցանկալի արդյունքի:

Աշակերտների տպավորություններից.

  • Ինձ դուր է գալիս խմբով աշխատելը:
  • Հետաքրքիր է:
  • Խառնած առակը հետաքրքիր է նրանով, որ սկսում ենք մտածել, թե ինչպես վերականգնենք, վերջում ինչ է ստացվելու:
  • Սովորաբար չաշխատողն անգամ հասցնում է ինչ-որ բան սովորել, հասկանալ:
  • Մեզ ավելի ինքնավստահ ենք զգում:
  • Ինձ դուր է գալիս հատկապես հերոսներից մեկի կողմից ներկայացնելը, մտնում եմ դերի մեջ:
  • Անհատականի ժամանակ չես հասցնում բոլորին հարցնել, իսկ խմբայինի ժամանակ աշխատում, արտահայտվում ենք բոլորս:
  • Երբեմն տարաձայնությունները (առակի իմաստի առումով)  չեն թողնում վերջնական հայտարարի գանք:
  • Երբեմն ժամանակը չի հերիքում:
  • Երբեմն հայտնաբերվում են «գլուխ պահողներ»:

amar76@list.ru

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.