«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 8

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

«Գնդիկներ և տուփեր» խնդիրն առաջարկում ենք մաթեմատիկա դասավանդողներին և խնդիրներ լուծելու ցանկություն ունեցող բոլորին։ Խնդրում ենք արձագանքել gevorgh@web.am կամ marksusan@mail.ru էլեկտրոնային հասցեներով։ Ուսուցիչներին խնդրում ենք պատմել, թե դասի ժամանակ խնդիրն ինչպես եք կիրառել կամ ինչպես կարելի է կիրառել։ Սովորողները թող գրեն պատասխանը և պատմեն, թե ինչպես են գտել լուծումը։ Նախապես շնորհակալ ենք։
Հաջորդ համարում կներկայացնենք դասապրոցեսում խնդրի կիրառման մեր տարբերակը։

Գնդիկներ և տուփեր

Շարված են ութ տուփեր, և ունենք n հատ գնդիկներ: Առաջին քայլում գնդիկները փորձում ենք բաժանել երկու հավասար խմբի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից առաջին տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Երկրորդ քայլում վերցնում ենք ստացված խմբերից մեկը և փորձում ենք այն բաժանել երկու հավասար խմբերի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից երկրորդ տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Երրորդ քայլում վերցնում ենք երկրորդ քայլում ստացված խմբերից մեկը և փորձում բաժանել երկու հավասար խմբերի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից երրորդ տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Այդպես շարունակում ենք, մինչև խմբում մնում է մեկ գնդիկ: Այն էլ գցում ենք հերթական տուփի մեջ:

Օրինակ՝ ունենք 13 գնդիկ: Առաջին քայլում գնդիկները փորձում ենք բաժանել երկու հավասար խմբի: Յուրաքանչյուր խմբում լինում է 6 գնդիկ, և մեկն ավելանում է: Դա գցում ենք աջից առաջին տուփի մեջ: Ստացվում է այսպիսի պատկեր։

Երկրորդ քայլում վերցնում ենք գնդիկների մի խումբը և փորձում ենք այդ վեց գնդիկները բաժանել երկու հավասար մասի: Յուրաքանչյուր խմբում ստացվում է երեք գնդիկ, և ոչ մի գնդիկ չի ավելանում: Աջից երկրորդ տուփը մնում է դատարկ։ Պատկերը մնում է նույնը:

Երրորդ քայլում վերցնում ենք ստացված խմբերից մեկը և երեք գնդիկները փորձում բաժանել երկու հավասար մասի: Յուրաքանչյուր խմբում ստացվում է մեկ գնդիկ, և մեկ գնդիկ ավելանում է: Այն գցում ենք աջից երրորդ տուփի մեջ: Ստացվում է հետևյալ պատկերը:

Քանի որ յուրաքանչյուր խմբում մնացել է մի գնդիկ, այն գցում ենք հերթական` աջից չորրորդ տուփը: Ստացվում է վերջնական պատկերը:           

Հարց։ Սկզբում քանի՞ գնդիկ պետք է ունենանք, որպեսզի նկարում տրված պատկերը ստացվի։ 


Շարունակությունը

Հաջորդը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.