ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նոյեմբերի 6-ին կրթահամալիրում ավարտվեց ՏՀՏ հմտությունների զարգացման հերթական վերապատրաստումը: Այն ծրագրված է և մասնակիցներին ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման մեջ ներկայացվում է ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ-ի, Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուման ոլորտում» ծրագրի, «Ֆիրմա Ալֆա»-ի և կրթահամալիրի մասնագետների կողմից: Կրթահամալիրի` ՏՀՏ-ներով հագեցած դպրոցական-դասարանային արդիական միջավայրում գործնական ուսուցումը և կրթահամալիրի փորձի դիտումը հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ դարձնել վերապատրաստման մի քանի օրը: Վերապատրաստման ամփոփման ժամանակ մասնակիցներից 18-ը ստացան վկայագրեր:

Վերապատրաստվողների 4-րդ խումբը կազմվել էր Երևան քաղաքի կրթության վարչության կողմից: Նախարարության աջակցությամբ խմբեր են կազմվում նաև հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների ուսուցիչներից և տնօրեններից:

Վերապատրաստման ծրագիրը շարունակական է: Բացի «Էլեկտրոնային գրատախտակը և ՏՀՏ այլ միջոցները հանրակրթական դպրոցում» ծրագրից, ամիսը դպրոցների ՏՀՏ մասնագետների մեկ խումբ կվերապատրաստվի «Live@Edu-ն հանրակրթական դպրոցում»:

Վերապատրաստման արդյունքները ավելի լավ կերևան կրթահամալիրում հունվարին անցկացվող «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային սուգատեսում, որտեղ վերապատրաստման մասնակից դպրոցները կարող են պատշաճ ներկայանալ իրենց նյութերով:

Մասնագիտական զարգացման, կրթական լրացուցիչ ծառայությունների ծավալի աճի հետ մեծանում է որակյալ ինտերնետ կապի պահանջը: Կրթահամալիրում գործող ՏՀՏ խորացված ուսուցման հանրակրթական դասարաններում ինտերնետ կապի որակի պատճառով ծրագրի զարգացման ընթացքը դանդաղում է, շատ գործեր կիսատ են մնում: Վերապատրաստվող ուսուցիչները նույնպես բողոքում են ինտերնետ կապի որակից: Ժամանակն է, որ որոշվի դպրոցներին որակյալ (արագագործ) ու մշտական ինտերնետ կապով ապահովման խնդիրը:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ