ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Երաժշտությունը միջին դպրոցում

2008-2009 ուսումնական տարվանից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի ծրագիր ներմուծվեց երաժշտության դասընթացը:

Կրտսեր դպրոցում` 1-6-րդ դասարաններում, երաժշտության ծրագիրն իրականացվում է երգ-պարի ուսուցման, ծեսերի բեմականացման, երաժշտական-տեսական նախնական գիտելիքների, ռիթմիկ վարժությունների և երաժշտության ունկնդրման միջոցով: Այսինքն` սովորողի երաժշտական կրթությունն առավելապես հիմնված է գործնական աշխատանքի վրա: Միջին դպրոցում սովորողների վեց տարում յուրացրած երաժշտական գիտելիքները հարկավոր է զարգացնել, և 7-9-րդ դասարանների ծրագիր ներմուծվեց երաժշտության դասընթացը: Մյուս կողմից` կարևորվեցին սովորողների տարիքային առանձնահատկության և ճաշակի ձևավորման գործոնները ու նաև հրատապ մի խնդիր` երաժշտական ճաշակի բարձրացումը: Այսինքն` այդ տարիքում հատկապես կարևոր է սովորողի առնչությունը բարձրարժեք երաժշտության, արվեստի հետ: Դա իրականացվում է`
1. երաժշտական ոճերի և ուղղությունների ուսումնասիրության (հնագույն, դասական, ժամանակակից),
2.  հոգևոր և ժողովրդական երգերի ուսուցման,
3. գործնական գիտելիքների խորացման (վոկալ, երաժշտական ռիթմիկայի յուրացում),
4. ազգային և դասական նվագարանների ծանոթացման,
5. երաժշտության ունկնդրման միջոցով (ըստ դարաշրջանների և կոմպոզիտորների):

Դասընթացի նպատակն է` սովորողներին հնարավորինս հանգամանալից ծանոթացնել ազգային և համաշխարհային երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներին, նրանց ներդրած ավանդին և ստեղծագործություններին:

Երաժշտություն առարկայի դասընթացը նախատեսված է ուսումնասիրել ուսումնական երեք տարվա ընթացքում:

Առաջին տարում` 7-րդ դասարանում, ծրագրի համաձայն` ուսումնասիրվում է հայ դասական երաժշտությունը (ժողովրդական և հոգևոր երգարվեստի ձևավորման պատմությունից, տեսակներից` մինչև պրոֆեսիոնալ կոմպոզիտորական արվեստ` Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան):

Երկրորդ տարում` 8-րդ դասարանում, ներկայացվում է ժամանակակից հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների արվեստը (Ա. Վիվալդի, Յ. Ս. Բախ, Վ. Ա. Մոցարտ և այլք):

9-րդ դասարանում շարունակվում է արևմտաեվրոպական դասական երաժշտության յուրացումը: Ուսումնասիրվում են նաև ռուսական դասական երասժշտարվեստը (Մ. Գլինկա, Պ. Ի. Չայկովսկի, Ա. Սկրյաբին, Ս. Ռախմանինով) և ժամանակակից երաժշտաական երաժշտական ոճերը, ուղղությունները:

Դասընթացում հատկապես կարևոր են ունկնդրումը և հոգևոր, ժողովրդական երգերի ուսուցումը:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ