ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Տառաճանաչության փուլին հաջորդում է ընթերցանության փուլը: Կրտսեր տարիքում ընթերցանությունը խթանելու համար կարևոր է ընթերցվող նյութի ճիշտ ընտրությունն ու դրա գրավիչ ներկայացումը: Ուստի այս փուլում ուսուցիչը պարտավոր է մշակել ընթերցանության այնպիսի մեխանիզմներ, որոնք հաճելի կդարձնեն ընթերցանության պրոցեսը և երեխային կօգնեն հաղթահարելու այս գործընթացի հետ կապված բոլոր դժվարությունները:

Աշխատանքի առաջին փուլը մանկական, դասական ստեղծագործությունների, առակների ներկայացումն է ու խաղային մեթոդներով դրանք բերանացի սովորեցնելը: Այնուհետև երեխաներին առաջարկում եմ ընտրել դուր եկած ստեղծագործություններից մեկը և հանձնարարում համակարգչային նկարչական ծրագրերի օգնությամբ նկարել ստեղծագործության դրվագները: Այս աշխատանքի շնորհիվ երեխան հնարավորություն է ստանում ստեղծագործությունը իմաստային հատվածների բաժանել և նկարաշարերի միջոցով ամբողջական սյուժեն կառուցել: Այսպիսի աշխատանքը օգնում է նաև միտքը որպես պատկեր ընկակալել և ներկայացնել:

Երբ նկարաշարը պատրաստ է, սկսվում են մուտքագրման աշխատանքները: Այս աշխատանքի արդյունքում երեխան ոչ միայն ուշադիր ընթերցում է ստեղծագործությունը, այլև ընտրում է համապատասխան միտքը և մուտքագրելու ընթացքում մտովի` հնչյուն առ հնչյուն կրկնում ընթերցածը կամ անգիր արած հատվածը: Երբ ստեղծագործութունը ներկայացնող նկարաշարերն արդեն պատրաստ են, սկսվում է ձայնագրման գործընթացը: Ձայնագրությունները հնարավորություն են տալիս հետևելու սեփական ընթերցմանը, քննարկելու այն, շտկելու առոգանության սխալներն ու ձայնի, հնչերանգի փոփոխությունները: Այս աշխատանքը կատարվում է առանց քննադատության: Իր արտասանությունը լսելով` երեխան շատ արագ նկատում ու շտկում է արտասանական թերությունները: Ձայնագրությանը հաջորդում է մոնտաժային աշխատանքը, որից հետո ձայնի և նկարաշարերի ճիշտ համադրությամբ ստեղծվում է էլեկտրոնային մատենիկը: Նյութերը տեղադրվում են իմ փոստի Sky drive–ում, և այսպիսով մատչելի դառնում մյուս դասավանդողներին` արդյունքը որպես ուսումնական նյութ կիրառելու համար:

Աշխատանքի արդյունքում`

  • Ընթերցանությունը դառնում է նպատակաուղղված գործունեություն, այլ ոչ պարտադրանք
  • ՏՀՏ միջոցները (համակարգչային ծրագրեր, ձայնագրիչ, ֆոտոապարատ, համացանց) գործածելու ընթացքում երեխան ձեռք բերում նոր աշխատանքային հմտություններ և կարևորում դրանց գործածությունը ամենօրյա գործունեության մեջ
  • Ֆիլմերը դիտելու արդյունքում երեխան ընթերցում է ոչ միայն իր կողմից ստեղծված նյութը, այլև դասարանում ստեղծված բոլոր նյութերը
  • Սովորողը մասնակից է դառնում գրքաստեղծման աշխատանքին, որի շնորհիվ սովորում է գնահատել և կարևորել գիրքը
  • Դասավանդողների, ընկերների և ծնողների հետ համագործակցելու արդյունքում փոխանակում է իր փորձը և նոր փորձ ձեռք բերում:

Մենք արդեն ստեղծել ենք երկու տասնյակի չափ էլեկտրոնային մատենիկներ, որոնք հարստացնում են մեր դասարանական տեսադարանը: Անհրաժեշտության դեպքում մենք դիտում ենք այդ ֆիլմերը և կրկնում անցած նյութը:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ