ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Ժամանակակից սովորողին ավելի մոտ և հետաքրքիր է համակարգչով աշխատանքը, այդ իսկ պատճառով ֆիլմերի, ցուցադրությունների պատրաստումը և տվյալ թեմայի շուրջ կայքերի ստեղծումը կատարվում է մեծ հետաքրքրությամբ, սիրով և նպաստում է սովորողի գիտելիքների ընդլայմանը: Բացի այդ, ստեղծագործ աշխատանքը նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ օգնում են զարգացնել ուսումնական ունակություններ: Թեմային համապատասխան նյութի ընտրությունը, համեմատական վերլուծությունը, նյութի խմբավորումը, հրապարակային ցուցադրությունը հետևողական աշխատանքի արդյունք է: Սեփական ուսումնական նյութերի մշակումը լրացուցիչ հնարավորություն են տալիս սովորողին ավելացնելու գիտելիքը, մոբիլիզացնելու տարբեր ոլորտներում ավելի վաղ ձեռք բերած ունակությունները, կատարելագործել սեփական ստեղծագործական ներուժը: Վերոհիշյալ դիտարկումներս լավագույնը կարող ենք օգտագործել «Արվեստ» առարկայի շրջանակներում:
Ներկայացնում եմ, թե հատկապես համակարգչային որ ծրագրերն և թվային որ միջոցներն են օգտագործում դասապրոցեսը ավելի արդյունավետ և պատկերավոր դարձնելու համար:

Սովորողների կողմից լայնորեն կիրառվում է PowerPoint ծրագիրը, որի շնորհիվ նրանք կարողանում են մատչելիորեն ներկայացնել հանձնարարված ցանկացած թեմա և slideshow-ներ պատրաստել:

Հաջորդ ծրագիրը, որը օգտագործվում ենք Notbook-ն է, որի դեպքում ոչ միայն պատրաստում ենք դասեր, այլև ծրագրում առկա ինտերակտիվ խաղերի միջոցով ստուգում սովորողի գիտելիքները:

Windows Movie Maker ծրագիրը հնարավորություն է տալիս ֆիլմեր պատրաստել:
Դասասենյակում, ունենալով համակարգիչ, որը մշտապես միացված է ինտերնետին, և էլեկտրոնային գրատախտակ, հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի նոր նյութեր, նկարներ, ֆիլմեր փնտրել և կիրառել դասի ընթացքում:
Թվային միջոցներից օգտագործում ենք ֆոտոխցիկ, ձայնագրիչ և տեսախցիկ, ականջակալ:

Տարատարիք խմբերի հետ տարբեր ուղղություններով կատարել ենք ճամփորդություններ, որոնց ժամանակ տեղում ուսումնասիրել ենք հուշարձանները, դրանց քանդակները և որմնանկարները` շեշտելով դրանց կարևորությունը, ինչպես համաշխարհային արվեստում, այնպես էլ հայ արվեստում: Ուսումնական ճամփորդությունները լուսանկարների և նյութերի տեսքով լուսաբանվել են կրթահամալիրի կայքում:

Հաճախել ենք ցուցահանդեսների, որոնց ժամանակ սովորողները ծանոթացել են ժամանակակից արվեստին, վերցրել են հարցազրույցներ ձայնագրիչով:
Ամբողջ կիսամյակի ընթացքում սովորողների հետ միասին տեսանյութեր ենք ներկայացրել առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ այդ օրը ծնված նշանավոր արվեստագետների մասին: Ամեն անգամ տարբեր սովորողների հետ նախապես ուսումնասիրել ենք տվյալ արվեստագետի կյանքը, ստեղծագործությունները, ապա ընտրել ենք երաժշտություն և Windows Movie Maker ծրագրի օգնությամբ պատրաստել տեսանյութ: Որոշ դեպքերում նաև օգտագործել ենք ձայնագրիչ և մոնտաժային ծրագրերի միջոցով նյութի մասին պատմող ձայնը կցել տեսանյութին: Այս պարագայում հնարավորություն ենք ունենում միաժամանակ ոչ միայն տեսնել, այլև լսել տվյալ արվեստագետի մասին պատմող նյութը: Տեսանյութերը պատրաստելով և ցուցադրելով ընդհանուր պարապմունքների ժամանակ` կարծում եմ լուծում ենք հիմնականում երկու խնդիր.
1. նյութը պատրաստող սովորողը լրացուցիչ ուսումնասիրում է կոնկրետ արվեստագետի աշխատանքները
2. նյութը ներկայացնելով ընդհանուր պարապմունքին` սովորողների ավելի լայն շրջանակ հնարավորությույն է ունենում մեկ րոպեի ընթացքում ձեռք բերելու լրացուցիչ ինֆորմացիա:

Հանրակրթական Դիջիտեք-2011-ին ներկայացնում ենք հինգ մասից բաղկացած տեսանյութերի շարք «Էջմիածին հուշարձանները» վերնագրով, և «Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին» մասին պատմող ֆիլմ: Ֆիլմերի նպատակն է մի քանի րոպեների ընթացքում դիտողին տեղեկացնել նշված հուշարձանների ստեղծման պատմությունը, նրանց ճարտարապետական նշանակությունը: Բացի նշված նպատակից, նաև սովորողը կարողանում է օգտագործել թե՛ «Արվեստ» առարկայից ստացած գիտելիքները, թե՛ ՏՀՏ հմտությունները: Նյութին ծանոթանում ենք դասարանում նախապես ուսումնասիրելով հուշարձանի դարաշարջանը, նրա ճարտարապետական հնարքները, քանդակների նշանակությունը (եթե այդպիսիք առկա են), որին հաջորդում է ճամփորդությունը ուսումնասիրվող հուշարձանի գտնվելու վայրը: Տեղում, կրկին ուսումնասիրելով այն, մեր թվային ֆոտոխցիկներով լուսանկարում ենք, ապա ձայնագրվում, որին հաջորդում է մոնտաժային աշխատանքը և արդյունքում սստացվել են տեսանյութեր:

Ամփոփելով մեր փոքրիկ վերլուծություն-հաշվետվությունը` կարող ենք եզրակացնել.

  • ՏՀՏ միջոցները նպաստում են դասը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելուն
  • սովորողը կարողանում է ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել
  • զարգացնում է իր ՏՀՏ հմտությունները:
Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ