ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

ՓՈՐՁ N 1

Անհրաժեշտ են`

  • Ափսե
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղ
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղացած պղպեղ
  • գդալ
  • փուչիկ
  • բրդյա հագուստ /սվիտեր/

Ափսեի վրա լցրու աղն ու պղպեղը, ապա խառնիր դրանք:
Փչիր փուչիկը:
Փչած փուչիկը լավ շփիր բրդյա սվիտերին:
Մոտեցրու փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին: Պղպեղն առանձնանում է աղից ու կպչում փուչիկին:
Հետևություն: Բոլոր առարկաներն ու նյութերը կազմված են ատոմներից, իսկ ամեն ատոմ ունի իր դրական և բացասական լիցքերը: Բրդյա սվիտերը փուչիկի հետ շփվելիս իր բացասական լիցքերի մի մասը տալիս է փուչիկին: Երբ լիցքավորված փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին, պղպեղի փոշեհատիկների բացասական լիցքերը փորձում են հեռանալ դրանցից և շարժվում են հակառակ ուղղությամբ: Արդյունքում փոշեհատիկնորը լիցքավորվում են դրական լիցքերով ու կպչում փուչիկին: Իսկ աղը, որում բացասական լիցքեր են` վատ են տեղաշարժվում, մնում ` ափսեի մեջ:

ՓՈՐՁ N 2

Անհրաժեշտ են`

  • ստվարաթուղթ
  • տարա
  • ջուր
  • մկրատ
  • կաթուցիչ /պիպետկա/
  • բուսայուղ

Ստվարաթղթի վրա փակցրու կետագծերով նախապես առանձնացրած մասը, ապա զգույշ կտրիր ձկնիկը:
Տարայի մեջ լցրու ու ձկնիկը դիր ջրի մեջ այնպես, որ վերևի մասը չթրջվի:
Կաթուցիչով մի քանի կաթիլ ձեթ կաթեցրու կլոր անցքի մեջ: Ջկնիկը սկսում է լողալ:
Հետևություն: Բուսայուղն աստիճանաբար տարածվում է ջրի մակերեսի վրա ու հոսում Ա-ից Բ կետ: Ձկնիկը չի թողնում, որ բուսայուղը ուրիշ կողմ տարածվի, ինչի արդյունքում էլ առաջ է լողում:

ՓՈՐՁ N 3

Անհրաժեշտ են`

  • 0.5 լ ապակե տարա
  • ապուրի ափսե
  • տետրի թուղթ
  • ջուր
  • կրակայրիչ
  • մետաղադրամ

Մետաղադրամն դրեք ափսեի մեջ ու վրան կես բաժակ ջուր լցրեք:
Ձեր օգնականի հետ թուղթը զգուշորեն այրեք ու գցեք տարայի մեջ:
Տարան «բերանի» կողմով արագ շրջեք ու դրեք ափսեի մեջ` մետաղադրամի կողքին:
Ձեր աչքի առաջ կրակը կմարի ու ջուրը կներքաշվի տարայի մեջ: Հիմա կարող եք առանց ձեռքերը թրջելու մետաղադրամն ափսեից վերցնել:
Հետևություն:  Տաքացած օդը դուրս է գալիս տարայից և մթնոլորտային ճնշման տարբերության հետևանքով ջուրը ներքաշվում է տարայի մեջ:

ՓՈՐՁ N 4

Անհրաժեշտ են`

  • 3 լ տարողությամբ ապակե տարա
  • փոքրիկ մետաղյա թաս
  • մի քանի կտոր սառույց
  • ջուր

Տարան 1/3-ով տաք ջուր լցրեք:
Թասի մեջ դրեք սառույցի կտորներն ու տեղադրեք տարայի վրա:
Որոշ ժամանակ անց տարայի մեջ կտեսնեք ամպիկ:
Հետևություն: Տարայի միջի օդը բարձրանում է և հասնելով սառույցով լցված թասին` աստիճանաբար սառում, ապա ջրային գոլորշին խտանում և վերածվում է ամպի: Այսպես է բնության մեջ առաջանում ամպը: Ջրի կաթիլները տաքանալով` գոլորշիանում և բարձրանում են վեր: Այնտեղ աստիճանաբար սառում են, սեղմվում իրար, և առաջանում են ամպերը: Իսկ երբ դրանք ծանրանում են, սկսում է անձրև տեղալ:

ՓՈՐՁ N 5

Անհրաժեշտ են`

  • 2 սպիտակ մաքուր թուղթ
  • օսլա
  • յոդ
  • 200 գրամ ջուր
  • Մկրատ
  • փոշեցրիվ անող գործիք

1.Սպիտակ մաքուր թղթի վրա հաստ տառերով գրիր գաղտնաբառը, օրինակ` բնագետ, և մկրատով կտրիր տառերը:

2. Տառերը հերթականությամբ դասավորիր մյուս սպիտակ թղթի վրա: Օսլայի ու ջրի լուծույթը /100 գրամ ջուր և 1 թեյի գդալ օսլա/ լցրու փոշեցրիվ անող գործիքի մեջ ու ցողիր թղթերը: Տառերը զգույշ վերցրու թղթի վրայից ու թող այն 7-10 րոպե չորանա:

3. Յոդի ու ջրի լուծույթը /100 գրամ ջուր և 10 կաթիլ յոդ/ լցրու դատարկ փոշեցրիվ անող գործիքի մեջ ու ցողիր թուղթը օսլայոտված կողմից:

4.Թուղթը դառնում է մանուշակագույն, իսկ գաղտնաբառը սպիտակ տառերով երևում է:
Հետևություն:  Երբ յոդի լուծույթը ցողում ենք թղթի օսլայոտ հատվածին, տեղի է ունենում քիմիական ռեակցիա, ինչի արդյունքում թուղթը դառնում է մանուշակագույն:


ՓՈՐՁ N 6

Անհրաժեշտ են`

  • սուրճի բաժակ
  • ընպելիքի ձողիկ
  • մի քիչ հեղուկ օճառ
  • ջուր

1.Հեղուկ օճառը լցրու ջրով լի բաժակի մեջ և գդալով խառնիր:
2.Ձողիկը դիր հեղուկի մեջ, տաք հագնվիր և դուրս արի պատշգամբ:
3.Հանիր ձողիկը և փչիր:
4.Առաջանում է պղպջակ, որը վերածվում է փաթիլի:
Հետևություն: Ջուրը սառչում է Օ աստիճանից ցածր եղանակաին: Պղպջակի շերտը սառչելով վերածվում է բյուրեղիկների: Նրանք միանում են իրար ու դառնում փաթիլ: Երբ ձյունն ուշանա, փորձիր ստեղծել քո փաթիլը:

ՓՈՐՁ N 7

Անհրաժեշտ են`

  • Կես կիտրոն
  • Ականջ մաքրելու փայտիկ
  • Բաժակ
  • Ջուր
  • Թուղթ
  • Սեղանի լամպ

1.Կիտրոնը քամեք բաժակի մեջ ու նույն քանակությամբ ջուր ավելացրեք:
2.Ականջի փայտիկը թրջեք կիտրոնաջրի մեջ:
3.Նույն փայտիկով թղթի վրա ինչ-որ բան գրեք:
4.Երբ «թանաքը» չորանա, որ գրածն անհետանա, միացրեք սեղանի լամպը և թուղոը լամպի տակ պահելով` տաքացրեք:
5.Թղթի վրա մուգ գույնով կտեսնեք անհետացած բառը:
Հետևություն – Կիտրոնի հյութը ածխածնի միացություններ է պարունակում: Ջրի հետ խառնելիս այդ նյութն անգույն է դառնում: Տաքանալիս ածխածնի միացությունը քայքայվում է և ստանում մուգ գույն:

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ