ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 43
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Жанна Акопян
Оценка продуктивности изучения иностранного языка в начальной школе

Մեթոդական մշակումներ

Մարի Գաբանյան
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից
Աշխատանքի երեք ուղղությունները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Վ. Գ. Պանկրատովա, Ա. Ս. Սերգեևա
Մաթեմատիկական գիտելիքների պահպանվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Жанна Акопян
Учебная деятельность по выбору должна интегрироваться в жизнь

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան, Հասմիկ Ղազարյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Եվրախորհրդի որոշմամբ (2001թ.) «Օտար լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգը» համարվում է օտար լեզուներ սովորելու, դասավանդելու և իմացությունը գնահատելու ուղենիշ եվրախորհրդի բոլոր երկրներում: Այս համակարգում տրված են լեզուների իմացության 6 մակարդակները `A1, A2, B1, B2, C1, C2 խոսքային կարողությունների չորս տեսակներով` լսելով հասկանալ, ընթերցելով հասկանալ, խոսել և գրել: Ըստ այդ համակարգի, մեր հանրապետությունում, ինչպես նաև շատ այլ եվրոպական երկրներում, սովորողներն ավագ դպրոցն ավարտում են B1 մակարդակով:
Դպրոցում ըստ սովորողների` օտար լեզուների կարողությունների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է կարողությունների գնահատման ավելի մանրամասն սանդղակ: Ներկայացվող չափորոշիչները եռամակարդակ են A1.1, A1.2, A1.3; A2.1, A2.2, A2.3; B1.1, B1.2, B1.3, քանի որ կրթական տարբեր աստիճաններում կան տարբեր դասարաններ, որոնց սովորողների կարողությունները տարբեր են: Չափորոշիչները կօգնեն օտար լեզու դասավանդողներին կազմելու իրենց տարեկան առարկայական ծրագրերը:

Չափորոշիչների համար որպես ուղենիշ են եղել  «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ» գրքի օտար լեզվի իմացության ինքնագնահատման համաեվրոպական սանդղակները (էջ 32) և Դայլանգի սանդղակները (էջ 287):    

 Խոսելը

Տարրական դպրոց

Գիտելիքների համակարգ

Նվազագույն մակարդակ   A 1.1

Միջին մակարդակ A1.2

Առավելագույն մակարդակ  A1.3

Իմանալ ծանոթանալու ժամանակ գործածվող բառերն ու բառակապակցությունները.  (անուն, ազգանուն, տարիք)

Իմանալ «լինել» բայի խոնարհված ձևերի գործածումը անձը ներկայացնելիս

Իմանալ անձնական դերանունները

Իմանալ ստացական դերանունները և կարողանալ դրանք կիրառել շրջապատող առարկաների անվանումների հետ

Իմանալ ցուցական դերանունները և դրանց կիրառման ձևերը եզակի և հոգնակի թվով գոյականների հետ

Իմանալ անորոշ և որոշյալ հոդերի կիրառման պարզագույն դեպքերը (տղա -տղան, տղաներ - տղաները)

Իմանալ տեղ ցույց տվող նախդիրները և դրանց գործածումը շրջապատող առարկաների անվանումների հետ

Իմանալ երրորդ անձին ներկայացնելու բառերն ու բառակապակցությունները

Իմանալ շրջապատող առարկաների հատկանիշները բնորոշող ամենագործածական ածականներ

Իմանալ ածականների շարադասությունը նախադասության մեջ

Իմանալ կանոնավոր միավանկ և  բազմավանկ ածականների համեմատական աստիճանների քերականական կառուցվածքները

ընկալողունակ լինել «լավ, վատ, շատ, քիչ»անկանոն ածականների համեմատական և գերադրական աստիճանների ձևերին և կարողանալ գործածել դրանք ծանոթ թեմայով նախապատրաստված խոսքում, շրջապատող առարկաների հատկանիշները բնորոշելու համար

Իմանալ «լավ , վատ, քիչ» անկանոն ածականների համեմատական աստիճանները և կարողանալ գործածել դրանք չնախապատրաստված խոսքում, շրջապատող առարկաների հատկանիշները բնորոշելու համար

 

Իմանալ ընտանիքի անդամներին ներկայացնելու բառերն ու բառակապակցությունները

Իմանալ մարմնի տարբեր մասերի և հագուստի որոշ անվանումներ

Իմանալ ներկա շարունակական ժամանակի կազմությունը և գործածումը՝ գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ` օգտագործելով ամենագործածական կենցաղային գործողություններ նշող բայերը

Իմանալ ընդհանուր հարց կազմելու և նախադասությունը ժխտական դարձնելու ձևերը

Իմանալ տարբեր դեմքերի անձնական դերանուններով կարճ պատասխաններ տալու ձևերը

Իմանալ անձի արտաքինը նկարագրելու որոշ բառեր և բառակապակցություններ

Իմանալ ներկա շարունակական ժամանակով հատուկ հարցերի կազմելու եղանակները

Իմանալ բավականաչափ բառապաշար` ներկա շարունակական ժամանակով նկարագրելու մի նկար, որտեղ պատկերված են մի ընտանիքի անդամներ տարբեր գործողություններ կատարելիս

Ունենալ բավականաչափ բառապաշար երևակայական հեռախոսային զրույց վարելու համար, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի տարբեր անդամները խոսելու պահին

Իմանալ «կա» և «կան» ձևերի կիրառումը, այդ ձևերով ներկայացնել դասարանում առկա գրենական պիտույքները՝ գործածելով տեղի նախդիրները (վրան, տակը, մեջը)

Իմանալ թվականները` 1-100

Իմանալ ներկա ժամանակով առօրյայի մասին պատմելու բառերն ու բառակապակցությունները

Իմանալ ներկա անորոշ ժամանակով առօրյային վերաբերող հատուկ տիպի հարցեր կազմելու ձևերը և անհրաժեշտ հարցական բառերը

Իմանալ դասական թվականները

Իմանալ հրաման և խնդրանք արտահայտող նախադասություններ կազմելու ձևերը

Իմանալ և կարողանալ գործածել  ներկա ժամանակին բնորոշ մակբայները. միշտ, սովորաբար, հաճախ, ամեն օր

Իմանալ նախադասությունը սկսելու «կա» և «կան» ձևերի գործածումը քաղաք և գյուղ նկարագրելիս

Իմանալ որ քաղաքների և գյուղերի  անունների հետ անորոշ և որոշյալ հոդեր չեն գործածվում

Իմանալ բնակարանի սենյակների անվանումները

Իմանալ հայրենի քաղաքը, գյուղը նկարագրելու համար որոշ բառապաշար

Իմանալ «շատ» և «քիչ» բառերի կիրառումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

Կարողանալ ասել, թե երթևեկության ինչ միջոցներ կան քաղաքում, գյուղում

Իմանալ բնակարանի սենյակները նկարագրելու որոշ բառապաշար և կարողանալ նկարագրել դրանք «կա» և «կան» ձևերի օգնությամբ

Իմանալ «ունենալ» բայով տարբեր առարկաները ներկայացնելու ձևերը

Իմանալ «ունենալ» բայով հարցեր տալու և դրանց պատասխանելու ձևերը

Իմանալ անցյալ ժամանակով ամենագործածական բայերի ձևերը (վերցնել, գնալ, տանել, տեսնել, ուտել, խմել, բերել, նստել, քայլել, խաղալ) և կարողանալ դրանցով կազմել պարզ նախադասություններ 

Իմանալ ամենագործածական 10 կանոնավոր և 20 անկանոն բայերի անցյալի ձևերը

Կարողանալ դրանցով տեղեկություն հաղորդել անցյալ օրը մի որևէ տեղ կատարած այցելության մասին

Իմանալ անկանոն բայերի անցյալի ձևերի անհրաժեշտ վերարտադրողական բառապաշար անցյալում կատարած գործողությունների մասին ծանոթ թեմայով երկխոսություն վարելու համար

 

Իմանալ ժամացույցով ժամանակն ասելու ձևերը

Իիմանալ շաբաթվա օրերը և օրվա տարբեր պահերը համապատասխան ժամանակի նախդիրներով

Իմանալ տարվա ամիսներն ու եղանակները իրենց նախդիրներով

Իմանալ շաբաթվա օրերով դասացուցակը ներկայացնելու ձևերը

Իմանալ օրվա տարբեր պահերին տարբեր գործողություններ նկարագրելը՝ գործածելով ներկա, ներկա շարունակական և անցյալ բայական ժամանակաձևերը

 

Իմանալ տարվա տարբեր ամիսներին և եղանակներին բնորոշ գործողությունների նկարագրությունը

Իմանալ սեփական ծննդյան օրը ասելու ձևերը, իմանալ Սուրբ Ծնունդը, Ամանորը, Մայրերի տոնը շնորհավորելու ձևերը և դրանց պատասխանները

Իմանալ ամենագործածական ժամանակի, չափի և ձևի մակմակբայները

Կարողանալ նկարագրել անցյալ ծննդյան օրվա գործողություններն ու իրադարձությունները

Իմանալ Սուրբ Ծննդյան օրը և Ամանորին մարդկանց կողմից կատարվող գործողությունների նկարագիրը

Իմանալ անձնական հիգիենային վերաբերող կանոնները ուսումնասիրվող լեզվով

Իմանալ տարբեր սպորտային խաղերի անվանումները

Ամենագործածական մոդալ բայերով արտահայտել կարողանալու, թույլտվության և անհրաժեշտության վերաբերմունքը սպորտային խաղեր խաղալու վերաբերյալ ներկա ժամանակով

 

Իմանալ ամենագործածական մթերքների (հաց, պանիր, կարագ,) մրգերի (խնձոր, տանձ, դեղձ) անվանումները

Իմանալ տարբեր տեսակի մթերքների, մրգերի և բանջարեղենների անվանումներ

Խոսքի մեջ կարողանալ գործածել անորոշ դերանուններ

Իմանալ այն մթերքների անունները, որոնք գործածվում են նախաճաշին, ճաշին, ընթրիքին

Իմանալ մեր երկրի անունը ուսումնասիրվող լեզվով

Գործածելով ածականների համեմատության  աստիճանները` կարողանալ տալ մեր երկրի մասին համառոտ աշխարհագրական տեղեկություններ

Իմանալ բավականաչափ բառապաշար մեր երկրի աշԽարհագրական համառոտ տեղեկությունների մասին զրույց վարելու համար

Իմանալ լեզվակիր երկրի անունը ուսումնասիրվող լեզվով

 

Գործածելով ածականների համեմատության աստիճանները` կարողանալ տալ լեզվակիր երկրի մասին համառոտ աշխարհագրական տեղեկություններ

Իմանալ բավականաչափ բառապաշար լեզվակիր երկրի աշխարհագրական համառոտ տեղեկությունների մասին զրույց վարելու համար

 

 

 

Նվազագույն մակարդակ  A1.1

Միջին մակարդակ

A1.2

Առավելագույն մակարդակ A1.3

Կարողություններ և հմտություններ

 

 

 

Մենախոսություն

Կարողանալ գործածել պարզ խոսքային նմուշներ կամ պարզ համառոտ նախադասություններ խոսքն արտահայտելու համար, երբ անհրաժեշտ է լինում՝ներկայանալ

Անվանել շրջապատող առարկաները ու նրանց հատկանիշները, մարմնի մասերն ու հագուստի որոշ տեսակներ

 Նայելով նկարին` տալ գործողությունների պարզ նկարագրություն, երբ նրանք ընթանում են խոսելու պահին, ամեն օր կամ անցյալում  

Նկարագրել ապրելու վայրը

Անվանել հայրենի երկրի անունը ուսումնասիրվող լեզվով  

Ասել լեզվակիր երկրի անունը սումնասիրվող լեզվով

Կարողանալ գործածել պարզ ընդարձակ նախադասություններ խոսքն արտահայտելու համար, երբ անհրաժեշտ է լինում՝   ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին` տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն

 Համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները

Նկարագրել առօրյան

Նկարագրել ապրելու վայրը` գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր

Նկարագրել հայրենի երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով

Նկարագրել լեզվակիր երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով

Կարողանալ գործածել պարզ ընդարձակ նախադասություններ,  երբ անհրաժեշտ է լինում, նկարագրել շրջապատի առարկաները`գործածելով այդ առարկաներինկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր

Նկարագրել առօրյան` գործածելով համապատասխան ժամանակի մակբայներ

Նկարագրել ամենասիրելի տոների տոնակատարությունները ներկաև անցյալ ժամանակներով

Երկխոսություն

Կարողանալ պատասխանել ծանոթանալու ժամանակ տրվող ամենաընդհանուր հարցերին

Կարողանալ, լինել և ունենալ բայերով հարցեր տալ և պատասխանել դրանց

Կարողանալ երկխոսություն կազմող հարց ուպատասխանների միջոցով պարզել շրջապատի որևէ առարկայի հատկանիշների մասին տվյալներ

Կարողանալ պատասխանել առօրյային վերաբերող ներկա ևանցյալ ժամանակով հարցերին

Կարողանալ հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի, գնումների, ապրելու վայրի մասին է

Կարողանալ հարցերի միջոցով պարզել անցյալ օրը դիտած մի որևէ մուլտֆիլմի համառոտ բովանդակությունը ան-

ցյալ ժամանակով

 

Կարողանալ հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին 

Խոսքի ճշգրտությունը

Կարողանալ ճիշտ կրկնել որոշ կարճ համառոտ նախադասություններ  

Կարողանալ բանավոր վարժանքների ժամանակ տրված քերականական կառույցում կամ խոսքային նմուշում կատարել մի որևէ բառի կամ  նախադասության անդամի փոխարինում մեկ ուրիշով

Կարողանալ արդեն սովորած խոսքային նմուշի օրինակով կազմել սեփական խոսքային նմուշը իմացած բառերով

Կարողանալ գործածել սովորած խոսքային նմուշներ նախօրոք պատրաստված երկխոսության մեջ

Կարողանալ գործածել նախապատրաստված խոսքային նմուշները և քերականական կառույցները չնախապատրաստված երկխոսության մեջ հայտնի թեմաների շուրջ

Խոսքի

սահունությունը

Կարողանալ գործածել կարճ նախադասություններ խոսքի մեջ որոշ կարճ դադարներով և սխալներով

Կարողանալ գործածել խոսքային նմուշներ ծանոթ թեմայով, առանց դադարների, արված սխալները ուղղելու անհապաղ ջանքերով

Կարողանալ հայտնի թեմաներով արտահայտել մտքեր չնախապատրաստված խոսքային նմուշներով, առանց սխալների և դադարների     

Խոսքի փոխ-

ներգործու-թյունը

Կարողանալ ծանոթանալ  

Կարողանալ խնդրել մի բան և արտահայտել շնորհակալություն

Կարողանալ տալ կարճ  պատասխաններ ընդհանուր հարցերին  

Կարողանալ գործածել օրվա տարբեր ժամերին բնորոշ ողջույնի և ցտեսության արտահայտություններ

Կարողանալ ծանոթանալ և ներկայացնել ընտանիքի անդամներին և ընկերներին

Կարողանալ ուզել մի բան՝ նշելով տարբեր  տարբերակիչ հատկանիշներ

Կարողանալ արտահայտել շնորհակալություն և պատասխանել  շնորհակալությանը

Կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընկերներին և ընտանիքի անդամներին նրանց արտաքինի կարճ նկարագրումներով

Կարողանալ  հրաժարվել, մերժել մի բան տալը

Կարողանալ սկսել, շարունակել և ավարտել խոսակցությունը

Խոսքի կապակցվածությունը

Կարողանալ կապել բառերը և նախադասությունները  ամենապարզ  ձևերով (և, բայց, իսկ, իսկ, հետո)  նախապատրաստված խոսքում

Կարողանալ կապել բառերը և նախադասությունները որովհետև  շաղկապով նախապատրաստված խոսքում

Կարողանալ կապել տարբեր խոսքային նմուշները և նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ՝ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները

Միջին դպրոց

 

A2.1

 

A2.2

 

A2.3

Գիտելիքների

համակարգ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմանալ որոշյալ և անորոշ հոդերի ճիշտ կիրառումը շրջապատող հաշվելի և անհաշվելի գոյականների հետ

Իմանալ ստացական հոլովի կիրառումը անձ ցույց տվող գոյականների հետ

Իմանալ համապատասխան բառապաշար առօրյան նկարագրելու համար՝ նշելով ամենօրյա, պարբերաբար կրկնվող գործողություններ

Անձի արտաքինը նկարագրելու բավականաչափ բառապաշար իմանալ, որպեսզի կարողանալ բացակայողին այնպես նկարագրել, որ ճանաչելի լինի

Իմանալ բավականաչափ բառապաշար դպրոցական կյանքի մասին խոսելու համար՝ խոսքի մեջ գործածելով անորոշ դերանունները և նրանց բաղադրյալ ձևերը, ինչպես նաև շատև քիչ բառերի տարբեր հոմանիշները հաշվելիև անհաշվելի գոյականների հետ

Իմանալ ևխոսքի մեջ գործածելորոշ նախդիրներ բնակավայր նկարագրելիս

Իմանալ ծրագրով նախատեսված բայական ժամանակաձևերի կազմությունը ներգործական և կրավորական սեռերով ու կարողանալ դրանցով նախօրոք ասված կամ գրված խոսքը նույնությամբ վերապատմել

Ունենալ բավականաչափ վերարտադրողական բառապաշար, որը վերաբերում է սննդին, առողջապրելակերպին ու սպորտին և կարողանալ այդ թեմաներով նախօրոք պատրաստված զրույցներ ունենալ  

Իմանալ ստացական հոլովի գործածման ձևերը ժամանակ և տարածություն ցույց տվող գոյականների հետ

Իմանալ  բավականաչափ բառապաշար, որպեսզի կարողանալ նկարագրել մարդու բնավորությունը

Մի որևէ անձի բնութագրելիս իմանալ և կարողանալ խոսքի մեջ գործածել ածականների և մակբայների համեմատության աստիճանները, մոդալ բայերը և նրանց համարժեքները ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում  

Իմանալ բազմապիսի նախդիրներ և կիրառել դրանք քաղաք, գյուղ  կամ  բնակարան նկարագրելիս

 Իմանալ քաղաքի, գյուղի տեսարժան վայրերը նկարգրելու բավարար չափով բառապաշար և նկարագրելիս կարողանալ գործածել ածականների համեմատության այնպիսի կառուցվածքներ, ինչպիսիք են այնքան ... որքան, որքան... այնքան, ոչ այնքան ... որքան 

Իմանալ և կարողանալ ծանոթ թեմաներով խոսելիս գործածել ծրագրով նախատեսված բայական ժամանակաձևերը ներգործական և կրավորական սեռերում, օրինակ՝ անցյալում կատարած կամ անցկացրած ազատ օրվա, էքսկուրսիաների,  ճանապարհորդությունների մասին պատմելիս

Կարողանալ սննդի, առողջ ապրելակերպի և սպորտի մասին հանպատրաստից զրույցներ ունենալ՝ գործածելով բարդ ստորադասական նախադասություններ ենթակա, ստորոգելիական վերադիր, որոշիչ, խնդիր և տարբեր տիպերի պարագա երկրորդական նախադասություններով

Իմանալ  Հայաստանի և լեզվակիր երկրի (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա) տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների, թանգարանների, հայտնի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, գիտնականների  և այլ ազգային արժեքների մասին  տեղեկություններ ուսումնասիրվող լեզվով և ի վիճակի լինել այդ տեղեկությունները բանավոր մենախոսության կամ զրույցի ձևով փոխանցել ունկնդիրին կամ ունկնդիրներին

Ունենալ բավականաչափ բառապաշար հայրենի երկրի նշանավոր պատմական հուշարձանները նկարագրելու համար

Իմանալ բառակազմական նախածանցներ ու վերջածանցներ և կարողանալ դրանք գործածելխոսքն ավելի հարուստ դարձնելու համար

Իմանալ և կարողանալ անծանոթ թեմայի շուրջ զրուցելիս գործածել ծրագրով նախատեսված բայական ժամանակաձևերը  ներգործական և կրավորական սեռերով՝ անցյալում, ապագայում և ներկայում մի որևէ փորձառության կամ երևույթի մասին խոսելիս  

Իմանալ երկրորդ տիպի  անիրական պայմանի նախադասություններ կազմելու ձևերը և կարողանալ գործածել դրանք մեծ  ցանկություն, երազանք արտահայտելու դեպքում

Կարողություններ և հմտություններ

 

 

 

մենախոսություն

Կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին 

Կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյայի և արտադասարանական գործունեության մասին

Կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին

Կարողանալ նկարագրել բնակարանը՝իր տարբեր սենյակներով

Կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին

Կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղանակներին

Կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին

 

Կարողանալ պարզ

նախադասություններովխոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքներիև մրգերի մասին

Կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին՝ խոսելով ոչ միայն անձերի արտաքինի, այլ նաև բնավորությունների մասին

 Կարողանալ խոսել դպրոցական առարկաների  առանձնահատկությունների  մասին և պատճառաբանել այս կամ այն առարկային տրված նախապատվությունը

Կարողանալ բացատրել, թե մարմնի որ մասն է ցավում

Կարողանալ պատմել Հայաստանի մարզերի, բնակչության, տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների,  հայտնի գրողների, կոմպոզիտորների, գիտնականների, սովորույթների ավանդույթների և տոների մասին

Կարողանալ պատմել ուսումնասիրվող երկրի բնակչության, հայտնի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, գիտնականների, սովորույթների, ավանդույթների և տոների մասին

Կարողանալ խոսել հայկական և ուսումնասիրվող լեզվի երկրի խոհանոցների նմանությունների և  տարբերությունների մասին

Կարողանալ ներկայացնել սիրած հեռուստա և ռադիոհաղորդումներ՝ պատճառաբանելով կատարված ընտրությունը

Կարողանալ խոսել տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների առավելությունների մասին 

երկխոսություն

Կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարրական արտահայտություններ

Կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաներով

Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց

Կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցերտալ զրուցակցի նախասիրությունների մասին

Կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին

 

Կարողանալ հարց տալև պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Կարողանալ առանց նախապատրաստվելու մասնակցել ծանոթ, անձնական թեմաներով խոսակցությանը (օրինակ՝ ընտանիք, սիրելի զբաղմունք, ճանապարհորդություն, ընթացիկ իրադարձություններ)

Զրույցի ժամանակ կարողանալ հիմնավորել անձնական տեսակետները

Կարողանալ զրույցի ժամանակ խնդրել, որ որոշ բառեր կամ մտքեր լրացուցիչ բացատրեն կամ ավելի պարզ ասեն 

Եթե զրուցակիցը շատ արագ կամ երկար է խոսում, կարողանալ խնդրել, որ կրկնի կամ դանդաղ խոսի  

Կարողանալ հեռախոսային խոսակցոություն վարել ծանոթ մարդկանց հետ

Կարողանալ մտքեր փոխանակել վերացական թեմաներով( կինոնկար, երաժշտություն, գիրք)

Կարողանալ գլուխ հանել խանութում, շուկայում, ռեստորանում և այլ հասարակական վայրերում ծագած իրավիճակներից

Կարողանալ զրույց ունենալ Հայաստանի և լեզվակիր երկրի երկրագիտական և մշակութային հարցերով

Խոսքի ճշգրտությունը

Կարողանալ արդեն սովորած խոսքային նմուշի կամ քերականական կառույցիօրինակով կազմելսեփական նախադասությունը ծանոթ բառերով

Կարողանալ գործածել սովորած խոսքային նմուշները նախօրոք պատրաստված երկխոսության մեջ

Խոսքի մեջ կարող են նկատվել հնչյունի արտասանական, բառերի շեշտադրման և նախադասությունների  հնչերանգային  անճշտություններ, որոնք ուղղվում են սովորողի կողմից

Կարողանալ գործածել նախապատրաստված խոսքային նմուշները և քերականական կառույցները չնախապատրաստված երկխոսության մեջհայտնի թեմայի շուրջ

Խոսքի մեջթույլ տրված բառապաշարային, քերականական, հնչյունի արտասանական, բառերի շեշտադրման և նախադասությունների հնչերանգային անճշտությունները ուղղվում են սովորողի կողմից

Կարողանալ ճիշտ գործածել չնախապատրաստված խոսքային նմուշները և քերականական կառույցները հայտնի թեմայի շուրջ չնախապատրաստված մենախոսություն կամ երկխոսություն վարելու  համար

Խոսքի սահունությունը և փոխհատուցման միջոցների գործածումը

Կարողանալ գործածել պարզընդարձակ նախադասություններ ծանոթ թեմայի շուրջ որոշդադարներով՝ սխալները ուղղելու անհապաղ ջանքերով

Ծանոթ է դադարների ժամանակ վարանման արտահայտչամիջոցներին

Կարողանալ ժեստերի դիմել չհասկացվելու դեպքում

Կարողանալ արտահայտել մտքեր չնախապատրաստված խոսքային նմուշներով հայտնի թեմաների շուրջ՝ գործածելով դադարներից խուսափելուվարանման արտահայտչամիջոցներ  

Կարողանալ գործածել ավելի պարզ քերականական  կառուցվածքներ բարդերը չհիշելու դեպքում  

Մոռացած բառի փոխարեն կարողանալ գործածել նրա հոմանիշը

Կարողանալ առանց վարանման կազմել և գործածել բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ ծանոթ թեմաների շուրջ

Կարողանալ սկսել, շարունակել և ավարտել չնախապատրաստված երկխոսություններ ծանոթ թեմաներով  

Կարողանալ թվարկել մոռացած բառի բնորոշ գծերը 

Խոսքի փոխներգործությունը

Կարողանալ ծանոթանալ և ներկայացնել ընտանիքի անդամներին

Քաղաքավարի և մտերմիկ կերպով մի որևէբան ուզել, շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը

Կարողանալ արտահայտել համաձայնություն և անհամաձայնություն

Կարծիքը հայտնելու որոշ արտահայտչամիջոցներ գործածել

Կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընկերներին՝ արտաքինի կարճ նկարագրությամբ

Կարողանալ մերժել մի բան տալը քաղաքավարի և մտերմիկ ձևերով

Կարողանալ արտահայտել համաձայնություն և անհամաձայնություն, կասկածանք և վստահություն, ներողություն խնդրել և պատասխանել նման խնդրանքին, ուշադրություն հրավիրել

Կարողանալ շեղել  խոսակցության նյութը 

Կարողանալ արտահայտել զարմանք, զղչում, հույս և հիասթափություն, հիացմունք, սեր, ատելություն, զզվանք,շնորհավորանք և շնորհավորանքի պատասխանը

Խոսքի կապակցվածությունը

Կարողանալ կապել բառեր և նախադասություններ և,  բայց, որովհետև, իսկ շաղկապներով նախապատրաստված խոսքում

Կարողանալ գործածել բայց, և, իսկ, կամ ... կամ, ոչ ... ոչ, որպեսզի, չնայաց, թեև շաղկապները և որ, երբ, ով, ում, որտեղ, ինչ հարաբերական դերանունները

Կարողանալ խոսքի մեջ գործածել բոլոր համադասական և ստորադասական շաղկապները և հարաբերական  դերանունները

Կարողանալ գործածել նախադասությունները կապելու այնպիսի ձևեր,  ինչպիսիք են՝ չափազանց + ածական+որպեսզի. բավականաչափ +ածական+որպեսզի

Ավագ դպրոց

 

Խոսելը

B1

B1.2

B1.3

Գիտելիքների

համակարգ

Ճանաչել և կարողանալ նույնությամբ կրկնել հայերենի տարբեր դերբայներին համարժեք ձևերով կազմված նախադասությունները ուսումնասիրվող լեզվով

Ունենալ բավականաչափ բառապաշար և իրազեկություն որպեսզի կարողանալ նախապեսպատրաստված տեքստերով խոսել ապագա մասնագիտության, նպատակների, մարկանց բնավորությունների, տնային տնտեսվարության և նույն հարցի նկատմամբ տարբեր կարծիքների մասին

 

Իմանալ հաղորդակցական պատրաստի խոսքային նմուշներ տարբերհասարակական վայրերում հաղորդակցվելուհամար. օրինակ՝ օդանավակայանում, կայարանում, ռեստորանում, հյուրանոցում, գրադարանում, բժշկի մոտ, հանրախանութում և այլն 

Ունենալով բավականաչափ բառապաշար և իրազեկություն, իմանալ հայերենի տարբեր դերբայների համապատասխան համարժեքները ուսումնասիրվողլեզվում և ծրագրով նախատեսված բայականժամանակաձևերը, հայերենի ըղձական, ենթադրական և պայմանական եղանակների կառուցվածքները, ինչպես նաև, բոլոր տիպերի պարագա երկրորդական նախադասություններով բարդ ստորադասական նախադասությունները  

Կարողանալ հաղորդակցվել վիճահարույց գաղափարներ պարունակող թեմաների շուրջ. Օրինակ՝  երազանքների և նպատակների, շրջակա միջավայրի պաշտպանության, ինտերնետային կապի, ընթերցանության և հեռուստատեսության, ճանապարհորդության, համընդհանուր տաքացման և դրա հետևանքով առաջացող տարբեր աղետների մասին և այլն

Ունենալ բավականաչափ բառապաշար և իրազեկություն, որպեսզի կարողանալ այնպիսի ժամանակակից  թեմաների շուրջ խոսել, ինչպիսիք են օրինակ՝  ժողովրդավարությունը և անկախությունը, ՏՀՏ- երըմեր կյանքում, նոր հայտնագործությունները բժշկության մեջ և այլն  

Կարողություններ և հմտություններ

 

 

 

մենախոսություն

 

 

 

երկխոսություն

 

 

 

Խոսքի ճշգրտությունը

 

Կարողանալ գործածել նախապատրաստված խոսքային նմուշները և քերականական կառույցները չնախապատրաստված երկխոսության մեջ ծանոթ թեմայով

Խոսքի մեջ թույլ տրված քերականական, հնչյունի արտասանության, բառերի շեշտադրման և  նախադասությունների հնչերանգային անճշտությունները ուղղվում են սովորողի կողմից

Կարողանալ ճիշտ գործածել չնախապատրաստված խոսքային նմուշները և քերականական կառույցները

Հայտնի թեմայով չնախապատրաստված մենախոսություն կամ երկխոսություն վարել

Ի վիճակի է ուղղելուսեփական սխալների մեծ մասը 

Կարողանալ նախապատրաստված խոսքային նմուշներով և քերականական կառույցներով վարել զրույց անհայտ թեմայի վերաբերյալհազվադեպ քերականական սխալներ անելով

Խոսքի սահունությունը և փոխհատուցման միջոցների գործածումը

Կարողանալ արտահայտել պարզ ընդարձակ նախադասություններով մտքեր չնախապատրաստված խոսքային նմուշներովհայտնի թեմաների շուրջ առանց դադարների՝ գործածելով դադարներից խուսափելու արտահայտչական միջոցներ

Կարողանալ առանց վարանման կազմել և գործածել բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ ծանոթ թեմաների շուրջ

Սկսել, շարունակել և ավարտել չնախապատրաստված երկխոսությունը ծանոթ թեմաների շուրջ

Կարողանալ վարանման  արտահայտչամիջոցներ գործածելով կազմել և գործածել բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ անծանոթ թեմաների շուրջ

Սկսել, շարունակել և ավարտել չնախապատրաստված երկխոսություններ անծանոթ թեմաների շուրջ

Խոսքի փոխներգործությունը

Կարողանալ տարբեր իրավիճակներում արտահայտել շնորհակալությունև  դրա պատասխանը, ներողություն և դրա պատասխանը, համաձայնությունև անհամաձայնություն, կարծիքի հայտնում, շնորհավորանք

 

Կարողանալ արտահայտել կասկած և վստահություն, հավատ և թերահավատություն, հավանություն և դժգոհություն, հիացմունք և զարմանք, ատելությունև սեր, կարեկցանք և անտարբերություն

 

Կարողանալ խոսակցության մեջ մտնել և խուսափել խոսակցությունից

Կարողանալ ամփոփել արդեն կատարված խոսակցությունը

 

Խոսքի կապակցվածությունը

Կարողանալ խոսքի մեջ գործածել բոլոր համադասականև ստորադասականշաղկապները և հարաբերական դերանունները

 

Կարողանալ բացի շաղկապներից և հարաբերական դերանուններից գործածել նաև կապական այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ այդուհանդերձ, այնուամենայնիվ, մինչդեռ,  բայցևայնպես

Կարողանալ կառուցել հստակ կապակցված խոսք՝ լիարժեք օգտագործելով տեքստի կառուցման տարբեր կաղապարներ

 

 

 

 

 

 Լսելով հասկանալը

 Տարրական դպրոց                       

 

Լսվող խոսքի բովանդակությունը

 

Տեքստերի տիպերը

A1.1

A1.2

A1.3

 

Հարցերի, ցուցմունքների և պարզ ու կարճ հրահանգների ձևով ներկայացված խոսք  (օրինակ՝ սեփական անձի, ընտանիքի, հագուստի, դպրոցի, գրենական պիտույքների, դասարանի, առօրյայի, բնակավայրի,մթերքների մասին և այլն), ինչպես նաև՝ «բացեք ձեր գրքերը», «բավական է», «կրկնեք այս բառը, նախադասությունը»և այլն

Մի քանի րամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված մենախոսական խոսք(օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, շրջապատող առարկաների հատկանիշներ, առօրյայի նկարագրության, անցած մի փորձառության մասին)

Մի քանի պարզ տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված երկխոսություն (օրինակ՝ իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, օրվա սննդի, տոների մասին և այլն)

Լսվող խոսքի լեզվական բարդությունը

Պարզ համառոտ նախադասություններ

Ընդհանուր, հատուկ, այլընտրանքային հարցեր ծրագրով նախատեսված համապատասխան թեմատիկբառապաշար և քերականական կառուցվածքներ, որոնք ներկայացված են նաև խոսելու գիտելիքների համակարգում

Պարզ ընդարձակ նախադասություններ՝ ներկա, անցյալ բայաժամանակներով և ծրագրով նախատեսված  քերականական այլ կառուցվածքներով ու համապտասխան բառապաշարով, որոնք ներկայացված են խոսելու չափորոշիչների գիտելիքների համակարգի միջին մակարդակում

Պարզ ընդարձակ նախադասություններով կազմված ընդհանուր, հատուկ հարցեր ու դրանց պատասխանները՝ համապատասխան թեմատիկ բառապաշարով և ծրագրային քերականական կառուցվածքներով

 

Լսելով հասկա-

նալու կարողու-

թյունները

Կարողանալ հասկանալ ամենօրյա արտահայտություններ, որոնք կապված են ամենօրյա գործողությունների հետ 

Կարողանալ հասկանալ լսվող խոսքի ընդհանուր իմաստը

Կարողանալ հասկանալ հարցեր, հրահանգներ և ցուցմունքներ ու լսելուց հետոասվածըճիշտ կատարել

Կարողանալ հասկանալ լսվող թվերը, ապրանքների գները և ժամանակը

Կարողանալ հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել առօրյա գործողություններին վերաբերող հարցերին  

Կարողանալ հասկանալ խոսքի  հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով

Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը

Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, թե երբ են խոսում ներկայի, անցյալի կամ ապագայի մասին

Լսվող խոսքի  պայմանները և սահմանափակումները

Պարզ, դանդաղ և հստակ արտաբերվողխոսք առանց որևէ  խանգարող աղմուկների, խոսքային նմուշների, կամ  նախադասությունների միջև երկար դադարներով

Պարզ, դանդաղ և հստակ արտաբերվող խոսք առանց որևէ աղմուկների, յուրաքանչյուր նախադասությունից հետո կարճ դադարով

5-6 նախադասություն

Պարզ, դանդաղ և հստակ արտաբերվող խոսք առանց որևէ աղմուկների  

7-8 հարց  ու պատասխան

 Միջին դպրոց                       

Լսվող խոսքի բովանդակությունը

Տեքստերի տիպերը

A2.1

 A2.2

A2.3

 

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված նկարագրություն, տեղեկատվություն, հարցազրույց,որոնք վերաբերում  են առօրյային, դպրոցական կյանքին, ճանապարհորդությանը, բնությանը, բնակավայրին, ժամանցին, գնումներին, սննդին, առողջությանը, սպորտին, Հայաստանի և լեզվակիրերկրի պատմությանը և մշակույթին

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված լուրեր, զրույց, որոնք վերաբերում են առօրյային, ուսումնական առարկաներին, ազգային տոներին, քաղաքի և գյուղի տեսարժան վայրերին

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված հարցազրույց, ելույթ, քննարկում, ոտանավոր,երգ, հեռուստահաղորդում,  որոնք վերաբերում են Հայաստանի և լեզվակիր երկրի պատմությանը, մշակույթին, նշանավոր մարդկանց  

Լսվող խոսքի լեզվական բարդությունը

Ենթակա, ստորոգյալ, ուղիղ խնդիր, անուղղակի խնդիր, որոշիչ, պարագաներ ունեցող պարզ ընդարձակ նախադասություններով խոսք՝ 7-8 նախադասություն

 

Թեմատիկ բառապաշարով բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններով կազմված խոսք՝8-10 նախադասություն

10-15 նախադասություն

Լսելով հասկանա-

լու կարողություն-

ները

Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը

Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները 

Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին

Կարողանալ լսելով հասկանալ լսվող նյութի փաստացի տեղեկատվությունը (գործողության տեղն ու ժամանակը)  

Կարողանալ տարբերակել հիմնական տեղեկությունը երկրորդականից  

Կարողանալ հասկանալ ծանոթ թեմաներին վերաբերող հեռուստահաղորդման հիմնական կետերը

Կարողանալ հասկանալ լսվող հաղորդակցության ոլորտը անծանոթթեմաներով

Կարողանալ կռահել անծանոթ բառերի նշանակությունը լսվող ծանոթ թեմայով տեքստում

Լսվող խոսքի պայ-

մանները և սահ-

մանափակումները

Գրական, ոչ բնագիր

խոսք

 

Նախադասությունների միջև միջին  տևողության դադարներով

Գրական ոչ բնագիր խոսք նախադասությունների

միջև միջին երկարության

դադարներով

Գրական կիսաբնագիր խոսք, նախադասությունների միջև կարճ դադարներով

 Ավագ դպրոց

Լսվող խոսքի բովանդակությունը

Տեքստերի տիպերը

B1.1

B2.2

 B2.3

 

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախաբանով, մտքի զարգացումով, և վերջնական եզրակացությունով քննարկումներ, հարցազրույցներ, նկարագրումներ, լուրեր, որոնք վերաբերում են օրինակ՝ ապագա մասնագիտության ընտրությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, կրթությանը և այլն

Տրամաբանական կապակցվածություն ունեցող պատՃառահետևանքային կապերը բնորոշող, նախաբանով, մտքի զարգացումով, վերջնական եզրակացությունով և հեղինակի մասնավոր կարծիքով քննարկումներ, հայտարարություններ, հարցազրույցներ, վկայություններ, նկարագրումներ, լուրեր, զրույցներ, կարճ դասախոսություններ (20-25նախադասություն)

Տրամաբանական կապակցվածություն ունեցող, բայց պատճառահետևանքային կապերը թաքցնող (չբնորոշող), նախաբանով, դեպքերի և գաղափարների զարգացումով, եզրակացությունով կարճ դասախոսություններ, կարճ պատմվածքներ, հրապարակախոսություններ, հարցազրույցներ վերացական, մշակութային թեմաներով 

Լսվող խոսքի

Լեզվական բար-

դությունը

Բայերի սահմանական, հրամայական, ստորադասական եղանակներով և ծրագրով նախատեսված բոլոր քերականական կառուցվածքներով ու թեմատիկ բառապաշարով կազմված նախադասություններով խոսք

Բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների բոլոր տիպերը և սահմանական եղանակի բոլոր ժամանակաձևերը, հրամայական և ստորադասական եղանակների բոլոր դրսևորումները ու անհրաժեշտ թեմատիկ բառապաշարը

 

Լսելով հասկա-

նալու կարողու-

թյունները

Կարողանալ տարանջատել լսված հիմնական տեղեկատվությունը երկրորդականից

Կարողանալ ըմբռնել գործողությունների և փաստերի հաջորդականությունը

Կարողանալ ըմբռնել, վերհանել  լսվող նյութի պատճառահետևանքային կապերը

Կարողանալ ըմբռնել խոսողի վերաբերմունքը ասվող նյութի, գործող անձերի ու դեպքերի նկատմամբ

Կարողանալ հասկանալ, թե ինչ հարաբերությունների մեջ ենգտնվում խոսող անձերը

Կարողանալ բացահայտել թաքցված պատճառահետևանքային կապերը  

Կարողանալ տարանջատել փաստացիտեղեկատվությունը խոսողի կարծիքից

Լսվող խոսքի պայմանները և սահմանափակումները

Գրական կիսաբնագիր, պարզ և հստակ արտասանությամբ առանց աղմուկների և նախադասությունների միջև կարճ դադարներով

Գրական կիսաբնագիր, արզ և հստակ արտասանությամբ, դանդաղ, առանց դադարների

Գրական կիսաբնագիր, պարզ և հստակ արտասանություն, նորմալ արագություն, առանց դադարների

 Ընթերցելով  հասկանալը

Տարրական դպրոց                             

Ընթերցվող խոսքի բովանդակությունը և տեքստերի տիպերը

A1.1

A1.2

 A1.3

 

Ուսումնասիրվող լեզվի տառերը, տառակապակցությունները շատ կարճ, պարզ, նկարներ պարունակող բառակապակցություններ, նախադասություններև նկարագրումներ. օրինակ՝ սեփական անձի, ընտանիքի, դպրոցի, գրենական պիտույքների և այլ շրջապատող առարկաների, բնակավայրի, շաբաթվա օրերի և ամիսների, տարվա եղանակների և կլիմայի մասին

10-15 նախադասությամբ ծանոթ թեմաներով և բառապաշարով տեքստեր, որոնք վերաբերում են կենցաղին, օրվա ռեժիմին, ընտանիքին, ընկերներին, անձի արտաքինին, շրջապատող առարկաների հատկանիշներին, հայրենի երկրի և ուսումնասիրվող  լեզվի երկրի աշխարհագրական տեղեկություններին  

Կարճ անձնական թեմայով նամակներ, հասարակական վայրերի զանազան ցուցանակներ

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված երկխոսություն

Կարճ հեքիաթներ, ցուցանակներ, փոքրիկ անձնական նամակներ

Ընթերցվող խոսքի լեզվական բարդությունը

Սկզբնական էտապում պարզ համառոտ, իսկ հետո պարզ ընդարձակ նախադասություններով կազմված տեքստեր՝ նմանակելով ուսուցչի կամ ձայնագրության հնչյունների մաքրությանը, բառերի ճիշտ շեշտադրությանը և նախադասությունների ճիշտ հնչերանգին

Տարրական դասարանում սովորողը կարդում է այն, ինչը մի քանի անգամ լսվել է և կրկնվել

Ծանոթ թեմաներով և բառապաշարով պարզ ընդարձակ նախադասություններով կազմված տեքստեր՝ ներկա, ներկա շարունակական և անցյալ ժամանակներով

Ծանոթ քերականական կառուցվածքներով և սահմանափակ թվով անծանոթբառերով կազմվածհեքիաթներ, նկարագրումներ

Ընթերցելով հաս-

Կանալու

կարողությունը

Կարողանալ կարդալ նախօրոք մի քանի անգամ լսված, կրկնված ծանոթ բառեր և  բառակապակցություններ, որոնց մոտ առկա են դրանք պատկերող նկարներ

Կարողանալ կարդալ ծանոթ բառապաշարով և քերականական կառուցվածքներով նախադասություններ, որոնք նախօրոքլսված են և կրկնված, և որոնց նկարները առկա են դասագրքում

Կարողանալ կարդալ նաևկարճ բացիկներ և երկտողեր, որոնք գրված են ծանոթ բառապաշարով և քերականական կառուցվածքներով

Կարողանալ ընթերցված տեքստը հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին

Կարողանալ հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը առօրյայի,ուսումնական առարկաների և այլ նմանատիպհարցերի մասին է

 

 

 

 

 

 

 

Կարողանալ հասկանալ ընթերցվողտեքստի ընդհանուրբովանդակությունը

Կարողանալ տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական և անցյալ

Կարողանալ կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից

Ընթերցվող խոսքի պայմանները և սահմանափակումները

Յուրաքանչյուր հաջորդ իմաստային խմբին  հաջորդում է կարճ դադար

Կարդացվող նյութը միայն սովորած վերարտադրողական բառերը, բառակապակցություններն ու խոսքային նմուշներն են

Ընթերցվող նյութը կարող է լինել ծանոթ թեմային վերաբերող անծանոթ տեքստ ծանոթ բառերով

Ծանոթ թեմայով տեքստում անծանոթ բառերի քանակը կարող է լինել 2-3

 

Միջին դպրոց

Ընթերցվող խոսքի բովանդակությունը և տեքստերի տիպերը

A2.1

 A2.2

A2.3

 

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված նկարագրություն, տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, ոչ պաշտոնական նամակ,ճանապարհային ուղեցույց, անձի մասին տվյալներ պարունակող փաստաթուղթ

 

Նյութը կարող է վերաբերել առօրային, դպրցական կյանքին, սպորտին, բնավորության գծերին, հայրենի երկրի և լեզվակիր երկրի երկրագիտությանը

 

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված հայտարարություն, նամակ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույց, փոքրիկ ակնարկ, որոնք վերաբերում են անձին ներկայացնելուն, ուսումնական առարկաներին, ազգային տոներին, սննդին, քաղաքի կամ գյուղի տեսարժան վայրերին, երկրագիտությանը և այլն

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված ելույթ, հարցազրույց, էսսե, նամակ, գովազդ, պատմվածք, որոնք վերաբերում են Հայաստանիև լեզվակիր երկրի պատմությանը, մշակույթին, նշանավոր մարդկանց

Ընթերցվող խոսքի լեզվական  բարդությունը

Ծանոթ թեմաներով և ծանոթ բառապաշարով կազմված պարզ ընդարձակ նախադասություններ

15-20ախադասություն

Ծանոթ թեմայով և բառապաշարով կազմված պարզ ընդարձակ, բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններով խոսք

20-30 նախադասություն

30-50 նախադասություն, որոնցում կարող են լինել ծանոթ թեմաներին վերաբերող 8-10 նոր բառ, բայց որոնց իմաստը հեշտ է կռահել տեքստի ընդհանուր մտքից

 

Ընթերցելով հասկա-

նալու կարողություն-

ները

Ընթերցելուց հետո կարողանալ որոշել տեքստի թեման և տիպը  

Կարողանալ որոշել ընթերցված տեքստի  հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը

Կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ

Կարողանալ առանձնացնել գլխավոր մտքերըև փաստերը՝ բաց թողնելով երկրորդականները

 

Կարողանալընթերցելով հասկանալ ընթերցվող նյութի

փաստացի տեղեկատվությունը

 

Կարողանալ հասկանալ համակարգչային մոնիտորի գրառումները, աղյուսակները, գրաֆիկները

Կարողանալ հասկանալ միջազգայնորեն ընդունված նախամիջին մակարդակով գրված հեշտացված գեղարվեստական գրականությունը բառարանի օգնությամբ  

Հնչյունագրման նշանների իմացությամբ կարողանալ բառարանի օգնությամբ ճիշտ կարդալ ցանկացած նոր բառ

Կարողանալ հասկանալ ընթերցվող նյութի ենթատեքստային մտքերը

Կարողանալ հասկանալ միջազգայնորեն ընդունված նախամիջին մակարդակով գրված հեշտացված գեղարվեստական գրականությունը առանց բառարանի օգնության

Ընթերցվող խոսքի պայմանները և սահմանափակումները

Տեքստի բովանդակությունը սահմանափակվում է առօրյա կենցաղային ամենագործածական բառապաշարով առանց բառարանի օգնության 

Տեքստի բովանդակությունը բացահայտ է և չի պարունակում ենթատեքստային իմաստներ

Տեքստերի 20-30 նախադասություններում կարող են լինել8-10 նոր բառեր, որոնց իմաստները հարկ  է լինում ճշտել բառարանով

Տեքստերը կարող են ունենալ ենթատեքստային իմաստներ և10-15 նոր բառեր 20-30 նախադասությունների մեջ

 Ավագ դպրոց

 

B1.1

B1.2

B1.3

Ընթերցվող խոսքի բովանդակությունը և տեքստերի տիպերը

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված հարցազրույց, ոչ պաշտոնական նամակ, ուղեցույց, գովազդ, դասագրքային տեքստ, որոնքվերաբերում են շրջապատին, մասնագիտության ընտրությանը, կրթությանը, առողջ ապրելակերպին և այլն

Լրագրի մեջ գրված նամակ, հաղորդագրություն դեպքի վայրից, հրապարակախոսություն, նկարագրում, ելույթ, զեկուցում, կարճ պատմվածք, որոնք վերաբերում են վիճահարույց գաղափարներին օրինակ՝ համակարգիչը և ընթերցանությունը, ազատ ժամանակը և հեռուստացույցը, երկիր մոլորակի համընդհանուր տաքացումը  մարդկության ապագան և այլն

Հեշտացված գեղարվեստական գրականություն

Հատվածներ վեպերից, բանաստեղծություն, պիես, թերթի հոդված, հարցազրույց, որոնք վերաբերում են ապագա մասնագիտությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, անձնական հույզերին, Հայաստանի և  լեզվակիր  երկրի երկրագիտությանը

Ընթերցվող խոսքի  լեզվական բարդությունը

Բայերի սահմանական, հրամայական,  ստորադասական եղանակներով և ծրագրով նախատեսված բոլոր քերականական կառուցվածքներով ու թեմատիկ բառապաշարով կազմված նախադասություններով խոսք

Բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների լոր տիպերը և սահմանական եղանակի բոլոր ժամանակաձևերը, հրամայական և ստորադասական եղանակների բոլոր դրսևորումները ու անհրաժեշտ թեմատիկ բառապաշարը

Գեղարվեստական գրականության նյութերը, հեշտացված են և համապատասխանում են միջազգայնորեն և ըդունված միջին (Intermediate)մակարդակին

Ընթերցելով հասկա-

նալու կարողությունը

Կարողանալ անտեսել տեքստում հանդիպող որոշ անծանոթ բառեր, որոնք չեն լուսաբանում տեքստի ընդհանուր իմաստը

Կարողանալ անտեսել թեմային չվերաբերող տեղեկատվությունը

Կարողանալ կռահել որոշ անծանոթ բառեր կոնտեքստից

Կարողանալ  հասկանալ տեքստի բովանդակությունը այնքան, որ իվիճակի լինել պատասխանել երբ՞, ով՞, ինչ՞բառերով սկսվող հարցերին

Կարողանալ մանրամասն հասկանալ բովանդակությունը և այն տեղեկատվությունը, որի մասին պետք է կռահել  

Կարողանալ հասկանալ և տարբերակել գլխավոր և երկրորդական փաստերնու մտքերը  

Կարողանալ հասկանալ ուղիղ գծով իրար հաջորդող  պատճառահետևանքային կապերը, որոնք բացահայտորեն գրված են տեքստում 

Տեքստի մեջ կարողանալ որոշել բառերի արտահայտած փոխաբերական իմաստները

Կարողանալ կարդացածը վերարտադրել այլ բառապաշարով ևայլ քերականական կառուցվածքներով

Հասկանալ պարզորոշ, բացահայտ չներկայացված պատճառահետևանքային կապերը  

Կարողանալ տարբերել փաստացի տեղեկատվությունը հեղինակի կարծիքից

Ընթերցվող խոսքի

պայմանները և սահ-

մանափակումները

Տեքստը շարադրված է գծային ուղիղ հերթականությամբ, որտեղ չկան միայն տվյալ լեզվին բնորոշ բառացի չթարգմանվող կայուն կապակցություններ

Տեքստը գծային ուղիղ հերթականությամբ շարադրված խոսք է, որի մեջ կարող են լինելբառացի չթարգմանվող կայուն կապակցություններ, որոնց իմաստը հասկացվում է առանց բառարանի օգնության, քանի ործանոթ թեմաներին  է  վերաբերում

Տեքստում պատճառահետևանքային կապերը բացահայտորեն չեն ներկայացված

Տեքստի շարադրանքի ուղիղ գծային հերթականությունը կարող էխաթարված լինել 

 Գրելը

 Տարրական դպրոց

 

A1.1

 

A1.2

A1.3

 

Գրավոր խոսքի բովանդակությունը և տեքստերի տիպերը

Ուսումնասիրվող լեզվի տառերը, տառակապակցությունները, շատպարզ ու կարճ բառակապակցություններ, նախադասություններ

Առօրյայի նկարագրումը, գործողությունների պլանը, ինքնակենսագրական տեղեկությունների գրանցումը անձնական քարտում

Տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին

Բնակավայրի, բնակարանի նկարագրում  

Սննդի մասին տեղեկատվություն  (նախաճաշ, ճաշ, ընթրիք)

Շնորհավորական բացիկի լրացում 

Տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին, դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին, սննդին, սպորտին, ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին

Գրավոր խոսքի լեզվական բարդությունը

Սկզբում պարզ համառոտ, իսկ այնուհետ և պարզ ընդարձակ նախադասություններ, ուր գործածվում են ծանոթ թեմաներին վերաբերող վերարտադրողական բառապաշար

Պարզ ընդարձակ նախադասություններ՝ գործածելով ծանոթ թեմաների վերարտադրողական բառապաշար

 

Գրավոր խոսքի  կարողությունները

Կարողանալ անձնական տվյալներ պահանջող անկետա լրացնել  

Կարողանալ գրել պարզ նախադասություններ՝ միացնելով դրանք կապակցող բառերով  

Կարողանալ նկարագրել առարաներ և մարդկանց

Կարողանալ առօրյան գրավոր նկարագրել

Կարողանալ կարճ շարադրել կարդացածը  

Կարողանալ հրավերք գրել  

Կարողանալ ծանոթ բառապաշարով անձ նկարագրել  

Կարողանալ մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով  

Կարողանալ գրել համառոտ ինքնակենսագրությունը

Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը

Կարողանալ նկարագրել կատարած էքսկուրսիան

Կարողանալ արտահայտել անձնական համակրանքը և հակակրանքը

Գրավոր խոսքի պայ-

մանները և սահմա-

նափակումները

Սովորողը առանց բառարանի օգնության կարող է գրել միայն վերարտադրողական բառերը

Դժվար է  շարունակվող, կապակցված խոսք գրելը

Շարունակվող կապակցված խոսք գրելը հնարավոր է բառարանի օգնությամբ

Հնարավոր է բառարանի օգնությամբ գրավոր խոսքի մեջ գործածել նաև որոշ ընկալողունակ բառեր

 

Միջին դպրոց

A2.1

A2.2

A2.3

Գրավոր խոսքի  բովանդակությունը և տեքստերի տիպերը

Նամակ, փոխադրություն, կարճ շարադրություն, բացիկներ

Տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է ընտանիքին, ազգային տոներին, սննդին, բնավորությանը, տեսարժան վայրերին, բնակարանի նկարագրությանը՝ համառոտագրությունների, կարճշարադրությունների, նամակների տեսքով

Տրամաբանական կապակցված գրավոր խոսք, որը վերաբերում է նախասիրություններին, դիտած կինոֆիլմերին, կարդացած գրքերին, Հայաստանի և լեզվակիր երկրի նշանավոր մարդկանց մասին

 

 

 

 

Գրավոր խոսքի լեզվական բարդությունը

Պարզ ընդարձակ նախադասություններ, որոնցում գործածվում են ծանոթ թեմաների վերարտադրողական բառապաշարը

Սկզբում պարզ ընդարձակ, իսկ հետո բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ՝ գործածելով ծանոթ  թեմաներին վերաբերող վերարտադրողական բառապաշար

Բարդ համադասական և բարդստորադասական նախադասություններ՝ գործածելով վերարտադրողական և ընկալողունակ բառապաշար

Գրավոր խոսքի

կարողությունները

Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել

Կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապարհորդության մասին

 

Կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին՝ մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու կամ էլ շնորհավորելու կապակցությամբ  

Կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել  

Կարողանալ գրել անձնական նամակներ ընկերներին կամ բարեկամներին իրենց հետաքրքրող նորությունների մասին

Կարողանալ նկարագրել տեղի ունեցածդեպքերն ու իրադարձությունները արդեն սովորած բառապաշարով

Կարողանալ նմուշի օգնությամբ պարզ հայտարարություններ գրել

Կարողանալ կարճ տեքստեր գրել սիրած և  չսիրած երևույթների մասին

Կարողանալ գրել փոխադրություններ ծանոթ բառապաշարով 

 

Կարողանալ ծանոթ թեմայով կապակցված տեքստ գրել  

Կարողանալ համառոտ նկարագրել ֆիլմի կամ գրքի սյուժեն  

Կարողանալ պատմություններ գրել՝ գործողությունները շարադրելով տրամաբանական հերթականությամբ  

Կարողանալ գրել երևակայական իրադարձությունների մասին

Գրավոր խոսքի պայմանները և սահմանափակումները

Կապակցված խոսք գրելը հնարավոր է միայն ուսուցչի օգնությամբ

 

Կարիք չի լինում օգտվել բառարանից, երբ ծանոթ թեմայի մասին է գրվում վերարտադրողական բառապաշարով

 

Ավագ դպրոց

B1.1

B1.2

B1.3

Գրավոր խոսքի բովանդակությունը և տեքստերի տիպերը

Նամակներ, նկարագրումներ 

Զեկույցներ, շարադրություններ, դպրոցական թերթի հոդվածներ, համառոտագրություններ, ոչ պաշտոնական նամակներ, որոնք վերաբերում են շրջապատին, հետաքրքրություններին և նախասիրություններին, կրթությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, առողջ ապրելակերպին և այլն

Բողոքներ, հայտարարություններ, հոդվածներ, զեկուցումներ, առաջարկություններ, որոնք վերաբերում են մասնագիտության ընտրությանը, վիճահարույց հարցերի մասին սեփական կարծիքներին, Հայաստանի և լեզվակիր երկրի երկրագիտությանը

Գրավոր խոսքի լեզվական բարդությունը

Պարզ ընդարձակ, բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններով կապակցված խոսք, որը ծանոթ թեմային վերաբերող վերարտադրողական բառապաշար ունի

Նախադասությունների մեջ գործածվում են անդեմ բայերի ձևերը, բայական և գոյականակաան դարձվածքներ

Ստորադասական եղանակային ձևեր

 

Գրավոր խոսքի  կարողությունները

Կարողանալ նկարագրել մի որևէ անձի արտաքին տեսքը և բնավորության գծերը

Կարողանալ նկարագրել բնակավայրը, բնակարանը և այն ամենը, ինչը տեսանելի է և կազմում է սովորողի վերարտադրողական բառապաշար 

Կարողանալ անցյալում կատարված մի որևէ իրադարձության մասին գրել գործողությունների հերթականությամբ

Կարողանալ գրավոր խոսքի նախաբանը, զարգացնել տարբեր տեսակետներով և վերջում գրել եզրակացություն

Կարողանալ գրել իրադարձությունների պատճառահետևանքայինկապերի մասին

Կարողանալ գրել մի որևէ իրողության ապացույցներ, փաստարկներ, օրինակներ

Կարողանալ համեմատություններ անել, տալ երևույթների համեմատական բնութագրումը

Գրավոր խոսքի պայմանները և սահմանափակումները

Գրավոր խոսքը առանց փաստարկների է, առանց պատճառահետևանքային կապերի

 Այն սահմանափակված է միայն դեպքերի պարզ շարադրանքով

Գրավոր խոսքը բացահայտ ձևով ներկայացված պատճառահետևանքային կապերով է, բայց որոնք չեն վերաբերում նուրբ զգացական ոլորտին

 

Փաստարկները կարող են վերաբերել նուրբ զգացական ոլորտին, և պատճառահետևանքային  կապերը չեն տրվում բացահայտորեն, այլ ներկայացվում են ենթատեքստով

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ