ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Առարկայական մեդիափաթեթ

 

Աշխարհում զարգանում է մեդիամանկավարժություն ասվածը, ավելին` հաջողությամբ վաճառքի է հանվում մեդիամանկավարժության արդյունք համարվող մեդիաապրանքը`  տեսագրքերի, աուդիոգրքերի տեսքով: 

Օր.`Ռուսաստանում մեդիագրադարանային կայքերը գործում են սկսած 2000 թվ-ից: Կայքերն ունեն հետևյալ ընդհանուր կառուցվածքը. յուրաքանչյուր կայք մասնագիտացված է (եթե այդպես կարելի է ասել) որոշակի ուղղությամբ: Կան աուդիո ձայնագրությունների, աուդիոգրքերի, առանձին տեսանյութերի, mp3 ֆորմատով տեսագրքերի, թվայնացված գրքերի, էլեկտրոնային դասագրքերի ամբողջական կայքեր: Գործում է կայքերի ցանց, ու ինչքան ես հասկացա, այս ամենը մեկտեղում, ամբողջացնում ու կարգավորում է МедиаКнига ընկերությունը իր mediakniga.ru կայքով: Ավելին պարզել չհաջողվեց, որովհետև կայքերից օգտվելը հիմնականում վճարովի է, իսկ ստեղծված մեդիաապրանքը` փակի տակ: Անվճար են միայն կայքերի մասին ընդհանուր տեղեկությունները` կրթական ի՞նչ ծառայություններ են մատուցում, ի՞նչ գնով, ինչպե՞ս ներբեռնել աուդիոգիրքը, ինչպե՞ս պատվեր ձևակերպել, ինչպե՞ս փոխանցում կատարել և այլն: Այս կայքերը միաժամանակ ինտերնետ-խանութներ են, որոնք ձևակերպում են կրթական այս կամ այն պատվերը` իրականացնելով պատվիրատուի պահանջը: Կան ուսումնական կայքեր էլ, որոնք բացվում են պայմանով` գումարի փոխարեն տրամադրել իրենց պահանջներին համապատասխանող ուսումնական նյութեր:
Այսինքն` ռուսները, ինչպես ցանկացած քաղաքակիրթ ազգ, գիտելիքի արժեքը գիտեն ու հիմա քաղում են իրենց` տարիներ առաջ կատարած ներդրումների արդյունքները: Ինչպես ժողովուրդը կասեր` հալալ լինի: Գործընկերներիս առաջարկում եմ նայել, կարծում եմ` օգտակար կլինի  ռուսալեզու կայքերից մի քանիսը ուսումնասիրելը: Mediakniga.ru, Book-worlds.narod.ru, Azy.ru, Audiobook.ru, Akniga.ru, Audiokniga.ruWwwpravda.ru կայքերը կրթական բազում այլ ծառայությունների կողքին իրականացնում են նաև «Դպրոցական գրադարան» ծրագիրը: Առանձին կայքեր, օր.` Azy.ru-ն, իրականացնում է նախակրթարանի ու կրտսեր դպրոցի պատվերը, Book-worilds.narod.ru կայքը` մանկական գեղարվեստական գրականության և այլն:

Ռուսալեզու կայքերը հանգիստ թողնենք ու վերադառնանք Երևան` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ ստեղծվում է Մեդիագրադարան: Այն անընդհատ համալրվում է նորանոր էլեկտրոնային գրքերով ու ամսագրերով, թվայնացված դասագրքերով ու աշխատանքային տետրերով, մեթոդական ձեռնարկներով ու այն ամենով, ինչը դասավանդողին և սովորողին կարող է անհրաժեշտ լինել ուսումնական գործունեության ընթացքում: Մեր մեդիագրադարանը սկսել է նաև առարկայական ուսումնական մեդիափաթեթների կազմման աշխատանքները: 

Պատիվ ունեմ ներկայացնելու ուսումնական մեդիափաթեթի մի նմուշ հայ գրականություն առարկայից.

Հեղինակ`Եղիշե  Չարենց

Տեսագիրք

Արտաքին հղումներ

 

Կա հաջորդ ճանապարհը, որով անցա ես սովորողների հետ միասին. ամբողջական մեդիադասագրքերի ստեղծում` արագացված, ամբողջական, բայց… վերջին հաշվով` չարդարացված: Ոգևորվեցինք, ստեղծեցինք ու ձեռը ընկանք կրակը:  Բա հիմա ի՞նչ անենք, ո՞նց տեղադրենք համացանցում:  Մեդիա ասվածը գրավիչ է իր թեթևությամբ ու արագությամբ: Իսկ մի բան, որը դանդալոշ է, ծանր, արդեն չի կարող գրավիչ լինել: Էս դեպքում արդեն մեդիան էլ չի փրկի: Առավելություն համարվող ամբողջությունն էլ վերջին հաշվով մեր մեդիադասագրքերի գլխավոր թերությունը դարձավ ու դրանով հանդերձ` խոցելի: Հա, լավ է, որ մեդիադասագրքի մեջ ամեն ինչ կա` տարբեր թեմաներ, հազար ու մի առաջադրանքներ, ֆլեշ խաղեր, տարբերծրագրերովպատրաստվածուսումնականնյութեր,  մի քանի հարյուրի չափ համացանցային  տարաբնույթհղումներ: Հա, շատ լավ է, որ մեր սովորողը աշխատում է, ստեղծում է մեդիադասագիրք: Ի վերջո,  որպես կատարած գործի արդյունք, սովորողին կարելի է շահագրգռել, լրացուցիչ գնահատականի արժանացնել (ես հենց այդպես էլ արել եմ): Բայց, չեմ կարծում, որ նպատակահարմար է անհատական մեդիադասագրքերի մակարդակից անցում կատարել հաջորդ փուլ: Առաջին պատճառը վերևում արդեն նշեցի: Երկրորդ` թերևս ամենահիմնավոր պատճառը  հետևյալն է: Մենք դեմ ենք դասագրքերին, բայց ստեղծում ենք նո՞ր դասագիրք:  Ի՞ նչ տարբերություն, դասագրքի անունը ի՞ նչ կլինի` տպագի՞ ր, էլեկտրոնայի՞ ն, թե՞  մեդիադասագիրք, մեկ է, վերջին հաշվով դասագիրք է, չէ՞: Այդ իսկ պատճառով, մեդիադասագրքերի ստեղծումը, (գոնե  այս փուլում)  իմ կարծիքով, արդարացված չէ: Ի դեպ, ռուսալեզու կայքերն ուսումնասիրելիս ես շատ անգամներ հանդիպեցի  մեդիագիրք, էլեկտրոնային գիրք, էլեկտրոնային դասագիրք արտահայտություններին, բայց մեդիադասագիրք ասվածին այդպես էլ չհանդիպեցի: 

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ