ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 46
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

Մեթոդական մշակումներ

Լուսինե Ալեքսանյան, հատուկ ուսուցման կենտրոնի մասնագետներ
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների

Հերմինե Անտոնյան
Սովորողների էջերը համացանցում, որպես անհատի կրթություն

Գոհար Բալջյան
Մեդիաօլիմպիադան ուսուցման եղանակ

Կարեն Մկրտչյան
Գունանկար. ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարանում

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

Նաիրա Նիկողոսյան
Առավոտյան ընդհանուր պարապմունք. ընդհանուր ոգի. ես այսպես եմ զգում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Լուսինե Հայրապետյան
Մեզ մոտ ճտերը գարնանն են հաշվում…

Անուշ Ասատրյան
Ջերմոց լաբորատորիա

Մովսես Ավետիսյան
Խեցեգործարանում

Մելանյա Էլոյան
Վարսահարդարության արտադրական ուսուցման արհեստանոց

Սեն Միքայելյան
Թվային միջոցների սպասարկման-նորոգման արհեստանոց

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նապոլեոն Հիլլ
Հնարավորությունների և հաջողության մասին

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Տաթև Աբրահամյան
Կլոր սեղան Գեղարվեստի դպրոցում

Լուսինե Ալեքսանյան
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ

Լուսինե Բուշ
Կարևոր են և´ հաղթանակը, և´ մասնակցությունը

Карине Агамян
Наши утренние занятия

Տաթև Թամազյան
Սովորողների տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Մարգարիտ Սարգսյան
«Նոթբուքն ինձ դասընկեր». անխուսափելի իրողություն

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Գործընկերների արձագանքը ոգևորում է

Լյուդմիլա Խաչատրյան
Լավ կլիներ, որ ծրագիրը գործեր բոլոր դպրոցներում

Քնարիկ Ներսիսյան
Խիստ տարբերվող նորամուծություն

Քրիստինե Շահբազյան
Մեդիաօլիմպիադան ինքնակրթության լավագույն միջոց

Թամար Հարությունյան
Այսօրվա կրթահամալիրն անհամեմատ տարբեր է

Աստղիկ Պողոսյան, Լիանա Ասատրյան
Յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության

Մերի Գրիգորյան
Չեմ պատկերացնում առավոտը առանց ընդհանուր պարապմունքի

Գայանե Վարդանյան
Էկոլոգիական կրթություն հիմնական դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
Աշխատում են սիրով

Շահանե Նիկոլայան
Անգլերենի ուսուցում ըստ լեզվական մակարդակների

Anoush Iskandaryan
Grouping the pupils according to the levels of their language competency

Սուսան Գալստյան
Ցանկացած հաջողության հիմքը աշխատանքն է

Կարինե Թահսիլդարյան
Սովորողների մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնա-արտադրական արհեստանոցներում

Гаяне Парванян
Общие утренние занятия

Լիլիթ Բաբայան
Կրթահամալիրի կայքը ուսումնական միջավայր և ուսումնական միջոց

Նաիրա Դալուզյան
«Նոթբուքն ինձ դասընկեր» արդյունքներն ակնհայտ են

Ելենա Սարգսյան
Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի ավարտական դասարաններում

Հասմիկ Թոփչյան
Նոթբուքն ինձ դասընկեր
Մեդիագրականությունն ու դրա պահանջները

 Մեդիայի մուտքը կրթություն հիմնովին պիտի փոխեր դրա ռիթմը: Սակայն առաջացավ անջրպետ` և´ կրթության մեջ ներգրավված հասարակության մեջ` սովորող, դասավանդող, հետազոտող, և´ ուսումնական միջոցների` գիրք (դասագիրք, ուսումնական ձեռնարկ, ընթերցարան) և մեդիա: Առաջացած ճեղքվածքը լցնելու միակ տարբերակը անընդհատ փոփոխությունն ու զարգացումն է: Խենթ մրցավազքի զգացողություն է. քրթնաթոր առաջ ես մղվում, սակայն հաճախ հայտնաբերում ես, որ այդ «առաջ»-ն էլ թվացյալ է` այլոց կողմից վաղուց հաղթահարված հորիզոն:

Առաջ եկավ մեդիագրականություն հասկացությունը, որը մեր արժեփոխված իրականության մեջ դեռ իր դիրքերը չի ամրապնդել, բայց աշխարհում արդեն գործող իրականություն է: Մեդիայի մուտքը գիտություն, արվեստ փոխեց ընդունված կարծրատիպերը և ստիպեց այլ աչքերով, պահանջներով ու մոտեցմամբ նայել այդ ամենին: Մեդիայի մուտքը հանրակրթություն հանրության պահանջներում քիչ բան փոխեց. դասագրքերը, մոտեցումները մնացին նույնը: Ունենք դասագիրք, որը չի համապատասխանում ժամանակակից մարդուն` ուսուցչին, սովորողին, ընթերցողին, չի ենթադրում փոփոխություն, զարգացում, առաջընթաց: Մարդը, ժամանակը խեղդվում են մեր դասագրքերում: 
Ստեղծենք մեդիադասագրքեր, մեդիաընթերցարաններ, մեդիադասերի ինտերակտիվ ժողովածուներ: Գրքեր, որոնց և բովանդակությունը, և դիզայնը անընդհատ կփոփոխվեն` ենթարկվելով մեդիայի ու ժամանակի փոփոխություններին, որտեղ կերևա ու կզարգանա անհատը: 

Ավելի մանրամասն խոսեմ գրականության դասագրքի օրինակը մատնանշելով` այստեղ բուն նյութը` գրական ստեղծագործությունը կարող է մնալ նույնը, բայց հարցադրումները, աշխատանքի ձևերը, պահանջները, դիզայնը պետք է անընդհատ փոփոխվեն: Իրական գրական ստեղծագործությունը անցնում է ժամանակի փորձությունը, սերնդափոխությունը, իր միջով անցկացնում մեդիան, թվայնացումը… ու մնում անկրկնելի: Սակայն գրական նյութի վերլուծությանն ուղղված հարցադրումները` և՛ բովանդային, և՛ ձևային իմաստով ենթակա են փոփոխությունների ու եթե չեն փոփոխվում, դառնում են ձանձրալի, ժամանակավրեպ, արժեզուրկ: Զարգանում է գրականագիտությունը, փոխվում են հարցադրումներն ու մոտեցումները` դառնում ավելի փիլիսոփայահոգեբանական ու սոցիալականացված, իսկ գործող դասագրքերի մոտեցումները մնում են նույնը: Ամեն ինչ թողնված է ուսուցչի հնարամտության, աշխատասիրության ու անձնական պատկերացումների վրա. չկա համակարգված մոտեցում: 

Գրականության պատմության ժամանակակից դասագրքերը որևէ գրականագիտական, գրավերլուծական, մշակութային, մեթոդաբանական խնդիր չեն լուծում, իսկ մեդիայի գոյության մասին ընդհանրապես չեն էլ ենթադրում: Գրականության պատմությունը ներկայացվում է իբրև գրականություն. այնտեղ զետեղված նյութերի բովանդակությունը ու դրանց կից հարցադրումները, մոտեցումներն ու մեթոդները տասնամյակներով փոփոխության չեն ենթարկվում: Էզրա Փաունթն ասում է. «Գրականությունը լուր է, որը երբեք չի հնանում»: Համաձայն եմ, չի հնանում, բայց գրականությո´ւնը և ոչ գրականագիտական ու մեթոդական մոտեցումները, հասարակությունն ու անհատը: Հասարակական, քաղաքական ու տնտեսական, գիտական ու մշակութային բոլոր դրսևորումներն անցնում են գրական երկի միջով ու անընդհատ նորացնում այն. յուրաքանչյուր նոր ընթերցող իր ժամանակի էներգիան փոխանցում է գրական երկին, և այս պարագայում հին հարցադրումները ծիծաղելի են հնչում` այդ հարցադրումներում որոնում ես քեզ, դրանց միջով ու միջոցով նայում գրական ստեղծագործությանը ու առաջանում է ահռելի անջրպետ` հնի ու նորի, անցյալի ու ներկայի միջև: Ու արդեն իրական գրականության անմահ լինելու գաղափարը դառնում է վիճարկելի ու անհամոզիչ:

Նոր մոտեցմամբ նոր դասերը, ձեռնարկները հնարավորություն կտան ստեղծելու անընդհատ փոփոխվող հարցադրումների, մեթոդների, մոտեցումների պահոց-հարցադարան, որը կարող է զարգանալ և համալրվել ոչ միայն դասավանդողների, այլև` սովորողների ջանքերով: Դրանք հնարավորություն կտան մնալ միշտ նոր, բաց, աշխատանքային ու աշխատունակ:  

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ