ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Նորարար ուսուցիչների 3-րդ ֆորումին նեկայացվող նախագիծ

Վաղուց ժամանակավրեպ է ուսուցչի՝ սեփական գիտելիքները անվերապահ ու ամբողջական համարելու դիրքորոշումը. համացանցը անընդհատ-անխնա ցույց է տալիս, թե ինչքան բան չգիտենք։ Ուսուցիչն այսօր արդյունքի հասնում է ավելի շատ սեփական օրինակով, քան աշակերտին որևէ գործունեություն պարտադրելով։ Իսկ «աշակերտակենտրոն» կոչված կրթությունը ենթադրում է սովորողների հետ ինտերակտիվ հարաբերություններ։ Այս ընթացքում անընդհատ գործունեության մեջ են և՛ ուսուցիչը, և՛ սովորողները։
Ահա այդպես՝ օրինակ ծառայելու մի օրինակ էլ նախ՝ ստեղծելու, հետո սեփական աշխատանքները համակարգելու, նախասիրությունները կոնկրետացնելու, ընտրություն անելու փորձառությունն է, ինչին մղում է համացանցային անձնական էջը։
Հիշենք, որ ուսուցիչը, նույնիսկ ամենաբազմազբաղը, կարիք ունի իր աշխատանքները համակարգելու, պահպանելու։ Դրանք, որպես կանոն, պետք են գալիս ստեղծողին հաջորդ տարիներին կրթական նույն աստիճանի սովորողների հետ աշխատելիս, գործընկերներին, սովորողներին։ Անձնական բլոգն այս առումով հարմար գզրոց է։ Օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցիչն այստեղ կարող է հավաքել իր՝ մինչ այդ պատրաստած, մշակած ու փորձարկած դասերը, մայրենիի ուսուցիչը՝ աշակերտներին առաջարկվող գրքերի հղումները, մանկավարժական հայացքներն ու մեթոդական մշակումները, սեփական ստեղծագործությունները,

Սա ինքնաարտահայտման դաշտ է նաև։ Համացանցային էջը, որ մատչելի է սովորողներին, նրանց ծնողներին և, ընդհանրապես, հասարակությանը, հնարավորություն է տալիս ուսուցչին ներկայանալու, ասելու, մասնագիտական ու քաղաքացիական որակներն ի ցույց փռելու, այս միջոցով ճանաչվելու որպես որոշակի հնարավորություններ ունեցող անձ։ Իսկ եթե հարցեր են մնում, փառք Աստծո, կա հարցնելու, տեղեկանալու, ճշտելու ամենամատչելի ձևը՝ ուղիղ զրուցելը ուսուցչի հետ համացանցում։ Դրանից հետո ծնողն ու սովորողն իրենք կարող են ընտրել ուսուցչին՝ այդպիսով իրենց կրթության մակարդակի պատասխանատվությունը մի զգալի չափով վերցնելով իրենց վրա։

Ընտրել (անգամ ուսուցիչ ընտրել) նշանակում է մտավոր աշխատանք կատարել, որ համեմատության ու եզրակացության արդյունք է։ Կոնկրետ հատկանիշներ ընտրել, նշանակում է արտահայտել այս կամ այն արժեքի դավանող լինելդ։ Իսկ սա արդեն արժեքային համակարգի հստակեցում է։
Ուսուցչի անհատական բլոգը, ինչպես ընդհանրապես բլոգների համար ենթադրվում է, հրատապ, կարևոր ու հետաքրքիր նյութերի ամբար կարող է լինել, ուր քննարկում է հրահրվում։ Օրինակ՝ զայրույթախառն մտքերդ հանձնել ես համակարգչին։ Դա պահ է, վաղն այլ կերպ ես զգալու, ավելի հանդուրժող ես լինելու, լռելու ես։ Բայց հենց հիմա արտահայտվում ես, ու քեզ «լսում է» գործընկերդ, համացանցում քեզ ընկերացած մարդիկ, նաև աշակերտներդ։ Եթե մեծերն անմիջապես, թե հետո՝ հանդիպելիս, գրավոր, թե բանավոր վերաբերմունք են արտահայտում, համաձայնում են քեզ հետ կամ հակառակվում, երեխաները նաև եզրակացնում են, որ սեփական էջ ունենալու դեպքում կարող ես արտահայտել հույզերդ էլ, դժգոհություններդ էլ, անհանգստություններդ էլ, ասել դա ոչ թե գաղտնի, այլ ի լուր ամենքի և ակնկալել հետաքրքրված մարդկանց վերաբերմունքը։ Այսպես վարվելով՝ սովորողը նաև սկսում է հասկանալ, որ մարդկանց հետ երկխոսելու համար հարկավոր է խոսքի որոշակի հմտությունների տիրապետել։ Այսպես նա սովորում է նկատել երևույթը, այդ մասին խոսելու ձև գտնել, հանդուրժող լինել նաև իր ունեցածից տարբերվող կարծիքների նկատմամբ։ Սա, իհարկե, ուսուցում է։

Մասնագիտական զարգացման առումով բլոգը հետաքրքիր է նաև գործընկերների հետ կարծիքների ու փորձի փոխանակում կազմակերպելու հնարավորությամբ։ Եթե, ասենք, կոնկրետ դասարանի համար կոնկրետ ստուգման հարցարան ես կազմել, որ տեղադրել ես քո բլոգում, գործընկերներդ լիիրավ են փորձարկելու դրանք իրենց համապատասխան մակարդակի դասարաններում (ահա օրինակ)։ Սովորաբար ուսուցիչն իր սովորողներին ճանաչելով է կազմում հարցարանը, ի նկատի է ունենում կոնկրետ մարդկանց, կոնկրետ հնարավորությունները։ Հարցարանի՝ ուրիշ ուսուցիչների կողմից փորձարկումն ու քննարկումը դրա արդյունավետության բարձրացման լավագույն գրավականն են։

Իսկ սովորողնե՞րը… Սովորողները հնարավորություն և ժամանակ են ունենում անդրադառնալու հարցարանի առաջադրած խնդիրներին։ Նրանք էլ հնարավորություն ունեն գնահատելու, նաև դժգոհություն արտահայտելու հարցարանի առթիվ (օրինակ

Այդպիսով՝ մշակվում և երևում է սովորողի՝ համացանցից օգտվելու, իրեն պետք եկած տեղեկությունը գտնելու, ուսումնասիրելու, կարծիք կազմելու և դա ձևակերպելու կարողությունը։
Անձամբ ինձ համար կոնկրետ մայրենի լեզվի ուսուցչի բլոգում տեղ պիտի ունենան նաև ուսուցչի թարգմանությունները։ Նախ՝ որովհետև թարգմանությունը մայրենի լեզուն ակտիվ պահելու և անընդհատ մշակելու լավ միջոց է, երկրորդ՝ դրանք տվյալ ուսուցչին հետաքրքրող թեմաներ են, որոնք այդ կերպ առաջարկվում են նաև ընթերցողին, երրորդ՝ դրանք ոգևորում ու հրահրում են սովորողին թարգմանություններ անելու՝ դրանից բխող դրական արդյունքներով։

Ընդհանրապես, փորձը ապացուցում է, որ օրինակը վարակիչ է։ Իրենց բլոգներն ունեցող մի քանի ուսուցչի օրինակը սովորողների մեջ անձնական բլոգ ստեղծելու բավական ակտիվ շարժում է առաջացրել. համեմատեք։

Ընդհանրացնենք՝ ուսուցչի համացանցային անհատական էջը (բլոգը) ինքնակրթում է ուսուցչին, կրթում և ուղղորդում է նրա սաներին։

Личная веб-страница учителя - способ организации образования

Teachers’ individual internet WebPages as productive means of teaching

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ